Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն Մելիքյան Բա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. Բաբայան Կյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfը Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարել Իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակել Ջիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿ Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ) Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial Times

Գազի ներտնային սպասարկման ցանցը պետական վերահսկողությունից դուրս է

Արխիվ 16-20

Hraparak.am-ը գրում է․

Ժամանակին «Գազպրոմ- Արմենիան» իր հսկիչների վրա ներքին կարգով «պլան» էր դնում, պահանջում էր, որ նրանք որոշակի թվով գազի ներտնային խախտումների ու թերությունների արձանագրություններ կազմեն: Դեպքեր են հայտնի, երբ պահանջված արձանագրություններ չբերելու համար աշխատողներին աշխատանքից ազատել են: 

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո հսկողությունը ներտնային սպասարկում իրականացնող ընկերության՝ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ թուլացել է: Նման «պլաններ» էլ չկան, սակայն հակառակ ծայրահեղության հետ գործ ունենք: «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի մասնագետները հազվադեպ են այցելում բաժանորդներին: Թերեւս միայն այն դեպքերում, երբ նրանցից ահազանգեր են ստանում: Սեփական նախաձեռնությամբ նրանք գրեթե չեն այցելում, չնայած նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նշվում է, որ աշխատողները պարտավոր են «իրականացնել շինությունների եւ գազասարքերի տեխնիկական վիճակի զննում, ծխաօդատար ուղիների քարշի ստուգում, գազասարքերի կարգաբերում, ապահովել եւ հսկել գործող նորմատիվային-տեխնիկական ակտերի պահանջները, համապատասխան գազասպառիչ համակարգերի անվտանգ շահագործումը, բնակիչ-բաժանորդների անվտանգության, տեխնիկայի կանոնների հրահանգավորումը եւ այլն, իրականացնել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ»:

Ռայնիսի 1 հասցեում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունը, որի պատճառը, ըստ նախնական վարկածի, բնական գազի արտահոսքն է եղել, վերջին, բայց ոչ միակ ողբերգությունն էր, որը տեղի ունեցավ թերի հսկողության արդյունքում: Հիշեցնենք․ կա մեկ զոհ՝ 56-ամյա Արթուր Ղազարյանը: 
 Այսպիսի ողբերգություններից ամենասարսափելին 2019 թվականի նոյեմբերի 16-ի դեպքն էր: Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից մահացավ Ժաննա Սիմոնյանը՝ իր 4 թոռներով: Երեխաների հորեղբայրն էր առավոտյան գնացել մոր տուն եւ հայտնաբերել դիակները: Աղջիկները սենյակում են եղել՝ տատիկի հետ գետնին ընկած, իսկ տղաների դիակները՝ լողասենյակում: 

Այս գործն այսօր դատարանում է: Ամբաստանյալի աթոռին «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության փականագործ Ռոստոմ Հայրապետյանն է: Դեպքից 5 ամիս առաջ՝ հունիսին, նա այցելել էր տատիկի տուն՝ Իսահակյան փողոցի 2-րդ շենք, ստուգել նրա գազի համակարգը եւ ոչ մի խախտում չէր արձանագրել:

60 տարեկան տեսուչին է մեղսագրվում այն, որ նա մի քանի անգամ այցելել է տատիկի բնակարան, սակայն չի հայտնաբերել, որ նշված բնակարանի խոհանոցում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչի ծխահեռացման անցուղում այրման արգասիքները դուրս չեն մղվում մթնոլորտ, որ քարշ չկա, որ ջրատաքացուցիչի համար շահագործվող ծխաօդատար համակարգը չի համապատասխանում անվտանգության կանոններին:
Փաստորեն, ծխահեռացման ուղիները նախատեսված են եղել լոգարանում, սակայն այլ տեղով են միացումները եղել, եւ նման պայմաններում մոտ 9-10 տարի այս բնակարանը սպասարկվել է: Ռոստոմ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը կարծում է, որ մեղադրանքն անհիմն է: Նա պնդում է, որ ծխատար խողովակի տեղը փոխվել է առանց գազի գրասենյակին տեղյակ պահելու: 

Ռայնիսի փողոցի պայթյունից հետո «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը երեկ  մոտավորապես նույնն էր ասում՝ որ գազի տարածքային գրասենյակի տեսուչի կողմից տվյալ շենքի բնակարանների ազդանշանային սարքերը ստուգվել են մեկ ամիս առաջ, եւ անխափանության վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել: 
«Ընկերության կողմից սպասարկումն իրականացվել է յոթերորդ ամսին, ոչ մի արտահոսք եւ ապօրինություն չի նկատվել տվյալ հատվածում»,- ասել է նա «Սպուտնիկ Արմենիային»: Ստացվում է, կրկին բնակի՞չն է մեղավոր: Բայց մեղքից առավել այլ հարց է այսօր հետաքրքրում՝ ինչպե՞ս, ո՞վ է հսկում «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությանը, արդյոք Ռայնիսի փողոցի ողբերգությունը չի՞ կարող կրկնվել, որքանո՞վ ենք ապահովագրված նման դեպքերից: 

Այս հարցերը փորձեցինք ուղղել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, որը հիմնական վերահսկողն ու վերահսկողության պատասխանատուն է: Սակայն մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ արձակուրդում է, Արցախից նոր է վերադառնում եւ դեռ մանրամասն չի ուսումնասիրել դեպքը: 
«Ծանոթանամ, հասկանամ՝ ինչ է եղել, կասեմ: Ամեն դեպքում, քննություն է ընթանում: Հավանաբար, վարչապետի կողմից հանձնաժողով կստեղծվի, ինչպես արվում է նման դեպքերում, մեր հսկողության տակ, որովհետեւ տեսչական մարմինն է լիազոր մարմինը», - մեզ պատասխանեց Գեղամ Շախբազյանը: 

- Ինչպե՞ս եք վերահսկում «Էյ Ի Ջի սերվիսի» աշխատանքը: 

- Դա մեր վերահսկողությունից դուրս է: Հիմա այդ հարցերն ենք քննարկում, որպեսզի որոշենք, թե վերահսկողության մեխանիզմները ոնց են արվելու: 

- Այսինքն, ոչ ոք չի՞ հսկում նրանց: 

- Պատվիրատուն «Գազպրոմն» է համարվում, «Գազպրոմի» հսկողության տակ են, իրենք են վերահսկում:

- Բայց «Գազպրոմ-Արմենիան» մասնավոր հիմնարկ է, բա պետությունն ինչպե՞ս է վերահսկում, մենք ինչպե՞ս մեզ ապահովագրված զգանք նման դեպքերից: 

- Հիմա քննարկումներ ենք անում, որպեսզի ամփոփենք, բայց եկեք՝ ծանոթանամ, հետո ես սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/c3bb42bcac5bdefe6a2291198c2e1282



ԵՎՐՈ-2024. Անգլիայի ընտրանին հաղթեց սերբերին, Բելինգեմը` գոլի հեղինակ (տեսանյութ)Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն ՄելիքյանԲա էլ դուք ի՞նչ առաջնորդ եք, որ 2018-ին սխալվել եք, ճանապարհը չսխալվածներինն է. ԲաբայանԿյանfu, երկար ապրի, որ եu էլ ապրեմ… Առանց արցունfների չեf կարող կարդալ Գայանեի` ամnւսնուն nւղղված շնորհավորանfըԵՎՐՈ-2024. Դանիան ու Սլովենիան հաղթողին չպարզեցին(տեսանյութ)Կոլոտ Հովոն հերթական «աշխարհացունց» հայտարարությունն է կատարելԻշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ ԱռաքելյանԱրցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial TimesС-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch MagazineԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ(տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբանՆացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկանՀայաստանը եւ եւս 11 երկիր չեն ստորագրել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» հռչակագիրըԿենդանակերպի 3 նշաններին սպասվում է ադամանդե շերտ. Armblog.am Փnղի և հաջnղության ալիfը բաց է. շուտով փողի խիտ տեղատարափ կլինի կենդանակերպի 2 նշանների կյանքումՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներԻնչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվելՓողոցում իմ ներկայությունն անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է ճիչ. Բագրատ սրբազանԱբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода