Աշխարհաքաղաքական նույն իրավիճակն է՝ 1920 թվականին եւ այսօր. Վալերի Թունյան Բաց 2018-ին ասել եմ՝ Նիկոլին բերում են Արցախը պատերազմով հանձնելու. Հայկ Նահապետյան Դիվային աշխարհը պատել է Հայաստանին... «90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասին Մահացել է Արթուր Չիլինգարովը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքից Պետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասին

Վարորդական իրավունքից մինչեւ հարկային արտոնություններ. որոնք են հայրենադարձներին հուզող հարցերը (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի  Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը:

Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշեցին իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կետերում.

- Հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացում: Խոսքը ՀՀ օրենսդրության՝ հայրենադարձներին առավելապես շատ առնչվող դրույթների, ՀՀ պետական օղակների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների և այլնի մասին առավել պարզ և հասանելի հարթակների և մեխանիզմների ստեղծման մասին է: Ներկաները փաստեցին, որ շատ խնդիրներ առաջանում են իրազեկվածության պակասից, և հայրենադարձները շատ անգամ տարրական տեղեկություններ չունեն հայրենիքում իրենց առաջին քայլերի, առաջնային իրավունքների ու պարտականությունների մասին:

- Սիրիայից և Լիբանանից հայրենադարձվածների շրջանում սուր կերպով առկա է ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերման հարցերը: Խնդիրն այն է, որ, միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական: Իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է բազմաթիվ դժվարությունների հետ՝ սկսած լեզվականից (քննական հարցաշարերն ու հարցատոմսերը արևելահայերեն են), մինչև մի քանի անգամ կտրվելու բերմամբ զգալի գումարների վատնում, որի հնարավորությունն այսօր գրեթե չունեն նրանք: Հայրենադարձները պահանջում են պետական պատկան օղակներից՝ հատուկ ընթացակարգերով դյուրացնել ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականներ ստանալու գործընթացը: Հարցն առավելապես կարևորվում է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ շատերն իրենց կեցությունն ու առաջին քայլերն անելու համար ցանկանում են աշխատել որպես տաքսու կամ բեռնափոխադրամիջոցների վարորդներ:

- Հայրենադարձներին մտահոգում են նաև մի շարք երևութներ, որոնք ոչ միայն հոգեբանական, այլև նյութական իմաստով ունեն բացասական ազդեցություններ: Ըստ նրանց՝ հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ վարձակալը կամ ծառայություններից օգտվողը սփյուռքահայ է: Ներկաներից մեկն էլ բարձրաձայնեց, որ Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում սփյուռքահայ լինելու համար վիրավորել են երեխային, ինչի պատճառով ինքը երեխային հանել է այդ դպրոցից:

- Հայրենադարձների համար առանձնակի դժվարություններ են ստղծվել այն բանից հետո, երբ Լիբանանում և Սիրիայում փոշիացվել է իրենց ունեցվածքը, ինչից այս կամ այն կերպ մինչ այդ իրենք օգտվել են ՀՀ-ում բնակվելիս: Խնդիրն առաջացել է ինչպես Լիբանանում տեղի ունեցած վերջին պայթյունի, այնպես էլ դրան նախորդած դրամի արժեզրկման և տնտեսական ծանրագույն իրավիճակի ստեղծման պատճառով:

- Հայրենադարձների մոտ, բնականաբար, սուր կերպով առկա է աշխատանք չունենալու, սոցիալական և կենցաղային դժվարություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Հարցը փոքր – ինչ կարող է մեղմվել պետության կողմից տրվող հարկային որոշակի արտոնությունների դեպքում: Սույն առաջարկը ևս որոշվեց անհապաղ կերպով բարձրացնել պետական պատկան օղակների առջև:

- Հայրենադարձների շրջանում կան ընտանիքներ, որոնք ցանկանում են վերաբնակվել Արցախում: Չնայած որոշակի աշխատանքներին, այդուհանդերձ, դեռևս առկա են բազմաթիվ նյութական և այլ բնույթի դժվարություններ այս ուղղությամբ ևս: Ներկաներն այս հարցը ևս խնդրեցին բարձրացնել ՀՀ և Արցախի համապատասխան պետական կառույցների առջև:

- Ամփոփելով մատնանշված խնդիրները՝ հայրենադարձները փաստեցին, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է:

Վ. Սարգսյան

Սկզբնաղբյուրը՝  yerkir.am



Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը(տեսանյութ)Աշխարհաքաղաքական նույն իրավիճակն է՝ 1920 թվականին եւ այսօր. Վալերի ԹունյանԲաց 2018-ին ասել եմ՝ Նիկոլին բերում են Արցախը պատերազմով հանձնելու. Հայկ ՆահապետյանԴիվային աշխարհը պատել է Հայաստանին...«90 միլիոն ամերիկացիներ կզոհվեն րոպեների ընթացքում». Քենեդին խոսեց ՌԴ-ի հետ պատերազմի մասինՄահացել է Արթուր ՉիլինգարովըԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՌաֆայել Հովհաննիսյանը պարտվեց, բայց կպայքարի օլիմպիական ուղեգրի համարՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանԳուրգեն Հովհաննիսյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքիցՊետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասինՄարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է․ Աղետի հետքերովԱռաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել Իրանի նախագահի պաշտոնի համարԳործնականում արդեն հասկանալի է, թե ով է դառնալու Իրանի նոր նախագահը7 ամիս է կոտրված պրոթեզով եմ, իսկ պատկան մարմինները օրիգինալ հաշմանդամության թուղթ են պահանջում․ Արցախցի տղամարդը ահազանգում էՄիքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց ու ջերմորեն ողջունեց Բագրատ Սրբազանին (Տեսանյութ)«Խարկովի մսաղացը» աղում է այն ամենը, ինչը հաջողվում է մի կերպ ստանալ Արեւմուտքից եւ զորակոչից. ուկրաինական աղբյուրԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Գյումրիում հանրահավաք է անցկացնում (ուղիղ)Հուսով եմ` միան ինձ չի մեղադրի, որ իր կյանքի կարեւոր պահերին կողքին չեմ կարողանում լինել. Հրաչ ՄուրադյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորինԻնչու հանձնվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. Հայկ ՆահապետյանՈստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ)Հավաքվում են, որպեսզի կարողանա վերահսկել նրանց, ովքեր արյան ծարավ են․ Հովիկ Աղազարյանը մեծ թվով ոստիկանների ներկայության մասինԲայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիԻ՞նչ է արել Նիկոլի ձախողված «կառավարությունը» Հայաստանի ու Արցախի երեխաների համարԴանիել Դանիելյան, դու պետք է ներnղnւթյnւն խնդրեu քn шրшծի համար, դեռ hшմբերnւմ եմ». Գյnւմրիnւմ նախատեսված մշակութային միջոցառումը չի կшյшնшԱհազանգ կա, որ ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Ադրբեջանցիները հրաժարվել են ականազերծել դաշտերը, մոռացե՛ք. Արթուր ՎարդանյանՀունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավելիԵրանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տայինք. Տեր ՀամբարձումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցըԿիրшնցnւմ, կшմուրջի հարևանությամբ դրված uյnւներից մեկը գետը քշել տшրել ա․ Գոհար ՎարդանյանՀանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս ԿճոյանԲայդենի որոշումը ԱՄՆ-ին էլ ավելի է ներքաշում ուկրաինական հակամարտության մեջ. PoliticoՌուսական ուժերը հարձակման են անցել Զապորոժեի շրջանում` ճակատի նոր հատվածում (MAP)Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինԿայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցըՎարչապետը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներՄեզ պետք է նոր ՍարդարապատՀունիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱնկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. ԳյուլերԱրդյո՞ք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում.մանրամասնում է աստվածաբանըԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՍրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի (Ուղիղ)Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան ԳեղամյանԵրեխաներին պաղպաղակ բաժանող նախագահն է հայտնաբերվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода