Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակել Ջիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿ Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ) Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial Times С-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch Magazine Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ) Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբան Նացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)

«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»

Իրավական

Հայաստանյան իշխանությունը մինչեւ այսօր չի ներում այն արցախցիներին, որոնք, կորցնելով իրենց բնօրրանը, անհանգիստ` բռնի տեղահանված եւ դեռ տեղ չհասած իրենց հարազատների ճակատագրերով, սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց եւ մասնակցում էին տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պարզվում է՝ դեկտեմբերի 4-ին տնից բերման է ենթարկվել քառօրյա եւ 44- օրյա պատերազմների մասնակից ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, որովհետեւ մոտ 75 օր առաջ մասնակցել է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել է նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԻՑ, ով ճանաչում է Դավիթին դեռ Ասկերանից:

«Պատերազմի ժամանակ Դավիթին տեսա Ասկերանում: Նկատելի էր նրա մարտունակությունն ու մինչեւ վերջ գնալու վճռականությունը: Անընդունելի է անազատության մեջ նրա հայտնվելը: Ինչո՞ւմ է նա մեղադրվում, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր: Օր առաջ ազատություն եմ մաղթում Դավիթին», - ընդգծեց Հ. Պերբերէանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Դավիթ Ավագյանի քրոջ՝ ՍՏԵԼԼԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ եւ հետո՝ բազմաթիվ հադրութցիների են բերման ենթարկել. որոշներին կալանավորել են, որոշների նկատմամբ կիրառել են տնային կալանք:

«Ենթադրում էինք, որ Դավիթին էլ հանգիստ չեն թողնի, որովհետեւ կոնկրետ մեր համագյուղացիներից կան, որոնք 1-3 ամսով կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, այդ շարքում անչափահասներ էլ կան: Մեկին աշխատավայրից են բերման ենթարկել, մյուսին` հենց տնից, բայց ինչի՞ համար: Սեպտեմբերի 19-ի էսկալացիան տեւեց մեկ օր, բայց մինչեւ մարդիկ դուրս եկան Արցախից, բոլորս էինք անհանգիստ: Երեւանում գտնվող արցախցիներն էին հիմնականում փողոցում, որովհետեւ մեկի ծնողն էր կորել, լուր չուներ, մյուսը հարազատների համար էր մտահոգ, երրորդը կորցրել էր տուն ու բարեկամ: Բայց ոչինչ հաշվի չեն առնում, զոհվածի երեխայի էլ են կալանավորում, տան միակ աշխատողի էլ, Դավիթի պարագայում էլ ոչինչ հաշվի չառան», - պատմեց Դավիթի քույրը:

Ի դեպ, Դավիթ Ավագյանը ծնունդով Երեւանից է, բայց Հադրութում կորցրել է հայրական օջախը: Ստելլա Ավագյանից տեղեկացանք, որ Դավիթը քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավոր է մեկնել առաջնագիծ: Նա առաջիններից է եղել, ով գնացել է  պատերազմ եւ մնացել մինչեւ վերջ:

«Դավիթն անցած տարի էլ մեկ ամսով կալանքի տակ էր: Երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին ցույցերը, նա առաջիններից էր, ով կալանավորվեց, հետո «շարքով»-«կարգով» սկսեցին կալանավորել մյուսներին: Նա Արցախի համար ճակատագրական պահերին երբեք անտարբեր չի եղել եւ պայքարել է` ինչքան կարողացել է», - շեշտեց Ստելլա Ավագյանը:

Նշենք, որ Դավիթ Ավագյանը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրան բերման են ենթարկել այն ժամանակ, երբ տանը եղել է երեխաների հետ:

«Մի քանի անգամ ոստիկանությունից եկել են, իրեն են հարցրել, բայց տանը չի եղել: Իսկ դեկտեմբերի 4-ին եկել են, տեսել են, որ տանն է, երեխաներին ասել են՝ ձեր պապան հեսա հետ կգա, հանկարծ չմտածեք, թե չվախենաք ու տարել են: Բայց 8-13 տարեկան երեխաներ են, ամեն ինչ էլ լավ հասկանում են: Դավիթն էլ հետ չի եկել, արդեն գիշերվա կեսին դատարանը մեկամսյա կալանք կիրառեց», - ասաց Դավիթի քույրը:

Զրուցեցինք նաեւ Դավիթ Ավագյանի պաշտպանի՝ փաստաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«Դավիթ Ավագյանին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Պարզվում է՝ նա շուրջ երեք ամիս է հետախուզման մեջ է եղել, բայց այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են նրա բնակարան այցելել: Մի անգամ տան դուռը փակ է եղել, մի անգամ էլ կինն ասել է, որ տանը չէ, բայց որեւէ ծանուցում չկա, որտեղ ասվում է, թե Դավիթ Ավագյանը պետք է ներկայանա քննչական: Իսկ վերջին այցելության ժամանակ, հենց տնից են բերման ենթարկել», - մանրամասնեց փաստաբանը:

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով՝ Դավիթ Ավագյանի դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընդամենը մի տեսաձայնագրություն է, որտեղ տեսախցիկին մեջքով շրջված եւ ոստիկանին հարվածող չնույնականացված անձին նմանեցնում են Դավիթ Ավագյանի հետ: Ընդ որում՝ մինչեւ այսօր այդ ոստիկանի ինքնությունն էլ պարզված չէ. տուժող չկա, բայց էլ ում զրկեն ազատությունից, որոշել են: Եվ սա առաջին դեպքը չէ, թեպետ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցածներին ամիսներով կալանավորում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, սակայն նախաքննական որեւէ գործողություն չեն անում: Հոդվածի անունը դնում են խուլիգանություն եւ ուղարկում դատարան: Ըստ էության, ստացվում է, որ գնդակը դատավորների դարպասում է. կդատեն` կդատեն, չեն դատի` չեն դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարը լուսանկար է հրապարակելՋիջի» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. ՔԿԼավագույնի հետ. Սպերցյանը Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել Սրբազանը հրավիրել է հանրահավաքի եւ խոսել հետագա պայքարից, սակայն նորից առանց դետալների (Տեսանյութ)Վաշինգտոնը փորձում է սադրել Պեկինին` հարձակվել Թայվանի վրա, ասել է Սի Ցզինպինը. Financial TimesС-500 համակարգերը մարտական ​​դիրերքում են. Military Watch MagazineԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրությունՆոր մանրամասներ են ի հայտ եկել Ռոստովի քննչական մեկուսարանի աշխատակիցներին ԻԳԻԼ-ականների կողմից պատանդ վերցնելու գործով (Տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ(տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով. փաստաբանՆացիստները հարամեցին Կիեւի եվրոպական ուղին` հարձակվելով ԼԳԲՏ-ների վրա (Տեսանյութ)Նա կա, մի՛շտ կա. երգիչ Էրոն այսօր կդառնար 23 տարեկանՀայաստանը եւ եւս 11 երկիր չեն ստորագրել Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» հռչակագիրըԿենդանակերպի 3 նշաններին սպասվում է ադամանդե շերտ. Armblog.am Փnղի և հաջnղության ալիfը բաց է. շուտով փողի խիտ տեղատարափ կլինի կենդանակերպի 2 նշանների կյանքումՀորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներԻնչպիսի տեսք ունի և ինչով է զբաղված Մարշալ Բաբաջանյանի թոռնուհին ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՀՐԱՏԱՊ.«Նոր Նոստրադամուսը» վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանըԱյս աղոթքը բուժում է ծանր հիվանդությունները…էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում. Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ)Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՏիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասինԵրևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ ՕգաննեսյանՇոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը` Նոբել Առուստամյանի հարսանիքին(տեսանյութ, ֆոտոշարք)Խիղճն էլ լավ բան է, երկիրն են վարի տալիս. Արա ԱբրահամյանԱմերիկացիներին եւ եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ դուրս գա. Արա ԱբրահամյանԽորհրդային սահմանների վերականգնումը նշանակում է դնել мина замедленного действия. ՀՀ նախկին վարչապետՌուբեն Մելիքյանը ոստիկանների բռնությունը հաստատող տեսանյութ է հրապարակելՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքինՈսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ստելՍրբազանը հանդիպել է ԱԺԲ-ի հետ755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա. ՀետքՇՏԱՊ. Մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել ենՀՐԱՏԱՊ. ՔՊ֊ի ներսում կրքերը թեժանում են. պատգամավորները ցանկանում են մասնակցել հունիսի 17֊ի նիստին, Փաշինյանը սպառնում էԵրկուսն էլ իրար արժեն. Քաղաքագետը իշխանություն-ընդդիմություն կեցվածքի մասինՄեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներինՇՏԱՊ. անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվելՓողոցում իմ ներկայությունն անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է ճիչ. Բագրատ սրբազանԱբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցումԳագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներիցՊՆ հաղորդագրությամբ է հանդես եկել Հայաստանից միակ պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց հայրապետն էր. Վրթանես սրբազանՍիրելիս դավաճшնեց ինձ մտերիմ ընկերուհուս հետ… Գայա Արզումանյանը՝ մեծ սիրո և հիասթափության մասինՇՏԱՊ. Ինչ է սպասվում հունիսի 17-ին . Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբՎրաստանում ցուցարարները խոստանում են մնալ փողոցներում՝ մինչև կառավարության հրաժարականըՈւժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода