Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին. Տիգրան Աթանեսյանը` Արմեն Աշոտյանին և Նարեկ Մալյանին
Զարկերակ![Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին. Տիգրան Աթանեսյանը` Արմեն Աշոտյանին և Նարեկ Մալյանին](/timthumb.php?src=disc/14-12-23/4aa8567a06a8e2530ce35d2a761f3fec.jpg&w=780)
Քաղաքական բանտարկյալ լինելը դա առաքելություն է, դա խաչ է: Դա մեծ հաշվով խաչակրաց արշավանք է քաղաքական անհավատների և աղանդավորների դեմ: Դա շատ ծանր խաչ է և այն կրելու իրական պատիվ ունենում են քչերը, քանզի մարդուն չի տրվում ավել փորձություն, քան նա կարող է կրել: Այսօր Արմեն Աշոտյանը և Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալներ են: Նրանց պայքարը ազգադավության, հայրենավաճառության և դրա հետ համակերպվողների դեմ է: Վերջինների դեպքում` նաև դրանց ապաշխարության հույսով: Նրանք կրում են զրկանքներ` հանուն հայերի և Հայքի: Հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ձեր կողքին եմ, վստահ եմ` Հայկը հաղթելու է Բելին: