Ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը կմասնակցի «[email protected]» երիտասարդական միջազգային ֆորումին
Մշակութային![Ռուսական թատրոնի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը կմասնակցի «M.@rt.contact» երիտասարդական միջազգային ֆորումին](/timthumb.php?src=disc/25-03-24/2a2044159362c797b806122b21089c8f.jpg&w=780)
Ս.թ․ մարտի 21-ից 27-ը Մոգիլեւում (Բելառուս) 17-րդ անգամ կանցկացվի «[email protected]» միջազգային երիտասարդական թատերական ֆորումը:
Երեւանի Կ․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մարտի 24-ին Բոբրույսկի դրամատիկական թատրոնի բեմում եւ մարտի 25-ին Մոգիլյովի տարածաշրջանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Հանդիսատեսը կտեսնի կարճ տասնմեկ պատմվածք՝ կյանքի իմաստի և այսօրվա մասին: Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից: