Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Սպորտ![Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում](/timthumb.php?src=disc/04-04-24/62b77dff2bcc37373ae152b65f450a9c.jpg&w=780)
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ ապրիլի 4-ին թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 95-րդ տեղը (նախորդ թարմացմամբ 94-րդն էր)։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Բելգիայի հավաքականը:
Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան: