Մանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբ
ՀասարակությունԵրեւանի թիվ 99 մսուր-մանկապարտեզի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է հրապարակում՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը քննադատող: Նշենք, որ թիվ 99 մսուր-մանկապարտեզի տնօրենը ՄԻՐԻԲՅԱՆ ՓԱՌԱՆՁԵՄՆ է ( Լիլիթ)։ Ըստ հավաստի աղբյուրների, վերոնշյալ էջը վարում է հենց անձամբ մսուր-մանկապարտեզի տնօրենը։ Ակնհայտ է, որ տիկին Փառանձեմը, կամ ինչպես ինքն է սիրում, որ իրեն կոչեն՝ Լիլիթը, զբաղվում է քաղաքականությամբ եւ բացահայտ պաշտպանում ներկայիս իշխանությանը: Ավելին՝ բնավ չի պատրաստվում դա անել քողարկված` վառ ապացույցը մանկապարտեզի էջով նման նյութով կիսվելն է։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս մանկապարտեզը հայտնի դարձավ նախկին տնօրենի շուրջ բարձրացված աղմուկով, որին հաջորդեց տնօրենի հեռացումը, ով չէր ենթարկվում ներկայիս իշխանությանը։ Փոխարենը բերեցին «իրենց սրտի տնօրեն»-ին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ