Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա Հակոբյան
Ներքաղաքական«Լրիվ սյուռ իրավիճակ է... Նույնիսկ ՄԱՅԹԵՐԻՑ հանգիստ կանգնած երիտասարդների վրա ՀԱՐՁԱԿՎՈՂ եւ ամենագռեհիկ ձեւով ոստիկանական մեքենայի մեջ բառի բուն իմաստով բրդելով խցկող «կարմիր բերետավորները» դեռ ՑԻՆԻԿԱԲԱՐ հայ կանանց հորդորում են. «Ամոթ ա, հայուհու պես ձեզ պահեք: Ամոթ ա, ամոթ ա...»:
Պատկերացնում ե՞ք, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅՈՒՀՈՒՆ ամոթանք է տալիս Նիկոլի համար ՀԱՅԻՆ ՋԱՐԴՈՂԸ... Քաղաքն ՕԿՈՒՊԱՑՎԱԾ է... Պարզապես, չգիտես ինչու կարմիր ֆեսկաների փոխարեն՝ դրանք կարմիր բերետներ են կրում, այն էլ մեր՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՈՎ...
Նիկոլ ՈՂՈՐՄԵԼԻ, քեզ նույնիսկ ՉԻ կարելի ՀԱՄԵՄԱՏԵԼ ո՛չ Մուսոլինիի, ո՛չ Հիտլերի, ո՛չ Պինոչետի հետ... Նրանց համեմատ, ա՛յ ՈՂՈՐՄԵԼԻ, դու ոչնչություն ես... Մինչեւ ե՞րբ ժողովրդի ցասումից պետք է պաշտպանվես ոստիկաններով... Սողոմոն իմաստունի բառերը հիշեցնեմ. «Սա էլ կանցնի»... Լավ իմացիր, «իշխանությունդ» հավերժ չէ, սակայն պատիժդ ՀՀ ԴԱՏԱՐԱՆԻ առջեւ՝ անխուսափելի է...», - շեշտել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: