Ինչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Եթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո Նիկոլյան Բերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստ ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. Politico Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան ՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին

Այսպիսին դուք մեզ դեռ չեք տեսել. Կարապետյան եղբայրները՝ ռեալիթի շոում

Մշակութային
Հետաքրքիր, անսպասելի, էքստրեմալ եւ, անգամ վտանգավոր, շքեղ ու գեղեցիկ, հարմարավետ ու բարձրաճաշակ` եւ այս ամենը համեմված անսպառ հումորով։ Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը եւ Արթուր Կարապետյանը բլոգային ոլորտում ունեցած իրենց համարձակ եւ թեժ նախագծերը որոշել են ընդլայնել՝ իրենց երկրպագուներին եւ սոցցանցերում ունեցած հազարավոր հետեւորդներին ներկայանալով նաեւ հեռուստաեթերով:

«Իրավունք»-ի հետ զրույցում ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հեռուստատեսային նախագիծն իր բնույթով լինելու է ժամանցային ռեալիթի-շոու:  Կարապետյան եղբայրները փետրվարի 22-ից կլինեն ATV հեռուստատեսության երեկոյան եթերում:

«Եթերում լինելու ենք զույգերով՝ ես եւ ընկերուհիս՝ երգչուհի, դերասանուհի Լիլիթ Համբարյանը, իսկ եղբորս՝ Արթուր Կարապետյանի զույգը լինելու է դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում զույգերը մրցելու են: Ըստ հաղորդման կանոնների, զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝  40 հազար դրամով: Իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա: Որոշելու համար, թե նրանցից որ զույգը կապրի միլիոնատերի պես եւ ինչ ուզում է կարող է իրեն թույլ տալ, եւ որը՝ կսովորի խնայել, զույգերն ամեն անգամ կմրցակցեն»,- սպասվող ռեալիթի շոուի մասին փակագծեր բացեց Աշոտ Կարապետյանը:

Եղբոր խոսքին ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հավելեց, որ հաղորդումը լինելու է դինամիկ, ներկայացնելու են, թե ինչպես կարելի է ակտիվ ժամանց կազմակերպել՝ մատչելի ու բովանդակալից:

«Հաղորդումն ինֆորմացիոն բնույթ էլ է կրելու: Լինելու ենք 40 րոպե եթերում եւ յուրաքանչյուր թողարկման ժամանակ ամեն մի զույգին կտեսնեք 5-6 տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում: Այն, ինչ մենք ամեն օր տեսնում ենք համացանցում եւ արագ տեղեկատվությունը վերցնում՝ տեսողական առումով, նույնը հիմա փորձում ենք իրականացնել հեռուստաեթերով:  Մի խոսքով՝ Ա-ից Բ անցումը չենք ձգելու, կարճ եւ կոնկրետ ներկայացնելու ենք այն ամենն, ինչը հետաքրքիր կլինի հեռուստադիտողին», - ընդգծեց Արթուր Կարապետյանը:

Ի դեպ, Կարապետյան եղբայրները, որոնք մշտապես հանդես են եկել նաեւ տարբեր գովազդային հոլովակներում եւ հանրությանը ներկայացել ամենատարբեր իրավիճակներում եւ ոճերում, վստահեցնում են, որ ռեալիթի շոուի ժամանակ լինելու են ծայրահեղությունից՝ ծայրահեղություն:

«Հեռուստադիտողը կտեսի մեզ այնպիսի իրավիճակներում եւ այնպիսի վայրերում, որտեղ անձամբ ես կյանքում երբեք չեմ գնացել, չեմ էլ ցանկացել լինել, բայց հաղորդման ժամանակ կլինենք: Հետեւապես, կլինեն կտրուկ փոփոխություններ, այդ թվում եւ մեր պահելաձեւում՝ կապված, թե որտեղ կհայտնվենք տարբեր նկարահանումների ժամանակ: Այնպես որ, կլինեն բացահայտումներ ինչպես մեզ, այնպես էլ հեռուստադիտողների համար»,- պատմեց Աշոտ Կարապետյանը:

Արթուր Կարապետյանը նաեւ նշեց, որ եթե Աշոտ Կարապետյան ու Լիլիթ Համբարյան զույգը լինելու են ավելի ծանրակշիռ իրենց դրսեւորումներում, ապա ինքը եւ Աննա Գրիգորյանը հանդես կգան «ջահելությանը սրտամոտ» պահվածքով:

«Այսինքն՝ մեկս մյուսին լրացնելու ենք, դրանով հետաքրքիր լինելով թե՛ ամենաերիտասարդ, թե՛ հասուն հեռուստադիտողի համար: Նախապես ասենք, որ այս առումով ինտրիգների պակաս եւս չի լինի ռեալիթի շոուի շրջանակում»,-  խորհրդավոր ժպտում է Արթուր Կարապետյանը:

Նշենք, որ հաղորդման հեղինակները հենց իրենք են՝ Կարապետյան եղբայրները, բայցեւ ռեժիսոր ունեն՝ Վարշամ Սաֆրազյանը, իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում են Արթուր Աղաբեկյանի հետ միասին: Նկարահանումները տեղի են ունենալու Հայաստանի սահմաններում, սակայն երկրորդ եթերաշրջանում արդեն կունենան այլ նորություններ, որոնց մասին դեռ եղբայրները փակագծեր չեն բացում:

«Ծավալուն աշխատանք է, բայց արդեն ունենք ձեւավորած լավ թիմ: Այս առումով շնորհակալ եմ հեռուստատեսության ողջ անձնակազմին: Սպասեք մեզ հեռուստաեթերում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց Աշոտ Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը. ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода