Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Ռուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ) ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք.... Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Յոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանում ԲԱՄԲԱՍԱՆՔ Սրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշանները

Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Մշակութային

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Այն սկսել են նշել 1982 թվականից՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է` որպես արվեստի միասնական ձեւ: Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որը թույլ է տալիս համայն մարդկությանը խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով: Արդեն 5-րդ տարին է, ինչ «Կամուրջ» մշակութային կենտրոնի շնորհիվ մեծ թվով պարային խմբեր իրենց մասնագիտական այս տոնը նշում են «Ծաղկունք» միջազգային փառատոնով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ պարային նախադեպը չունեցող մեգանախագիծը՝ շուրջ 70 պարային խմբերի ու ավելի քան 2500 պարողի մասնակցությամբ:

«ՄԵԿ ՕՐՈՒՄ 4 ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ՝ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ»

«Իրավունք»-ի հետ զրույցում «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրեն ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ասաց, որ «Ծաղկունք» փառատոնի նպատակն է մեկ միասնական հարթակում ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան եւ երիտասարդական խմբերի միջոցով։

«Փառատոնին մասնակցեցին ինչպես մի շարք հայաստանյան պարային համույթներ, այնպես էլ Ֆրանսիայի Լիոն եւ Ստրասբուրգ քաղաքներից, Վրաստանից երեք խոշոր անսամբլ, Լեհաստանից, Ուկրաինայից: Մտադիր ենք նաեւ փառատոնն իրականացնել Եվրոպայում, մասնավորապես՝ Փարիզ քաղաքում», - նշեց Հ. Գեւորգյանը:

Ամփոփելով փառատոնը՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրենը հատկապես առանձնացրեց 300 պարողի մասնակցությամբ բեմադրված հայկական պարը՝ նաեւ օտարերկրյա պարողների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը կարեւորեց այն, որ փառատոնի շրջանակում տարբեր ազգերի ներկայացուցիչներ սովորեցին մի շարք հայկական ազգային պարեր:

«Մեկ օրվա ընթացքում ունեցել ենք 4 համերգային ծրագիր, որոնցից յուրաքանչյուրը՝ 3 ժամ տեւողությամբ: Ուրախ եմ, որ մասնակիցները գոհ էին եւ մեր կատարած աշխատանքն արժանացավ բարձր գնահատականի», - նշեց Հ. Գեւորգյանը եւ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով բոլոր պարողներին՝ մաղթեց մեծ բարձունքներ:

«ՏՊԱՎՈՐԻՉ ԷՐ, 300 ՀԱՅ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՊԱՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԱՐ»

Պարային փառատոնի բեմադրող ռեժիսոր, պարուսույց ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ կարծիքով՝ 5-ամյա «Ծաղկունք»-ն աննախադեպ իրողություն է Հայաստանում. «Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանի լավագույն փառատոններից մեկը կայացավ: Շատ հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք իրականացրեցինք, ինչի համար առիթը բաց չեմ թողնի եւ եւս մեկ անգամ շնորհակալություն կհայտնեմ կազմակերպիչներին, ամբողջ աշխատակազմին՝ հանձինս Հայկ Գեւորգյանի, ով շատ լավ ընկեր է, լավ մարդ, շատ լավ կազմակերպիչ: Միշտ հաճելի է նրա հետ աշխատել»:

Թե ինչպես հաջողվեց շուրջ 300 պարողի մասնակցությամբ միասնական պար բեմադրել, Ա. Գասպարյանն անկեղծացավ, որ շատ դժվար էր, բայց աշխատանքը հաճելի է դառնում, երբ արդյունքը գոհացնող է ու լավ ավարտ է ունենում:

«Ազգագրական պարը, որին մասնակցում էին նաեւ արտասահմանից եկած մեր հյուրերն, իսկապես, տպավորիչ էր: Եվ երբ բավարարված ես արդյունքից, էլ հետ չես նայում, թե ինչքան դժվար աշխատանք էր: Մենք նաեւ ունեցանք դեֆիլե-քայլարշավ՝ արտասահմանից եկած եւ հայաստանյան պարային խմբերի մասնակցությամբ: Իսկ հետո, որպես ազգասեր եւ հայրենասեր մարդիկ, բոլորը միաբերան համաձայնեցին, որ միասնաբար ծաղիկներ խոնարհեցնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում», - պատմեց Ա. Գասպարյանը:

Մեր հարցին, թե՝ ո՞ր պարային խմբերն իրենց պրոֆեսիոնալիզմով աչքի ընկան փառատոնի շրջանակում, բեմադրող ռեժիսորն անուններ չբարձրաձայնեց. «Չառանձնացնեմ ոչ ոքի, բայց ասեմ, որ բավականին լուրջ ու կարեւոր խմբեր ելույթ ունեցան, որոնց, որպես մասնագետ, իհարկե, մոտեցել եւ իմ գնահատականն ասել եմ»:

«ԲՈԼՈՐՍ ԴԱՐՁԱՆՔ ՄԵԿ ԵՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավար, փառատոնի բեմադրիչ ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ՝ «Ծաղկունք»-ը պարային հրավառություն էր: Նա եւս նշեց, որ բեմադրել շուրջ 300 պարողի մասնակցությամբ մի ամբողջ պար, աննախադեպ եւ տաժանակիր աշխատանք էր, բայց շատ գոհ է արդյունքից:

Ինչ վերաբերում է այսպիսի մասշտաբային պարային փառատոն անցկացնելուն եւ արտասահմանից ժամանած պարային խմբերի հետ աշխատանքին, Գ. Մկրտչյանն ընդգծեց. «Հավատացեք՝ բնավ դժվար չէր դրսից եկած պարային խմբերի հետ աշխատելը, որովհետեւ ղեկավարները մեծամասամբ՝ Հայաստանից մեկնած բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ էին, ովքեր լավագույնս տիրապետում էին հայկական եւ ժողովրդական պարերին»:

Որքան էլ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինում փառատոների ժամանակ, այդուհանդերձ, որո՞նք էին լավագույն պարային խմբերը 5-րդ «Ծաղկունք»-ում, հարցին ի պատասխան Գ. Մկրտչյանը շեշտեց. «Բոլորս դարձանք մեկ եւ հաղթեցինք, հաղթեց Հայաստանի Հանրապետությունը: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք ազգային պարարվեստ, որով կարող ենք ներկայանալ բոլոր հարթակներում եւ աչքի ընկնել: Ազգային պարը մեր հաջողության գրավականներից մեկն է»:

«Ռեալ» պարային ստուդիայի գլխավոր գեղարվեստական ղեկավարն անդրադառնալով մասնագիտական տոնին՝ բոլոր պարով զբաղվողներին մաղթեց նորանոր բեմադրական աշխատանքներ, մեծ բեմեր՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

«Ցանկանում եմ, որ պարարվեստով զբաղվող մարդիկ լինեն հոգեպես բավարարված», - եզրափակելով խոսքը՝ ասաց Գոռ Մկրտչյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մխիթարյանը երգել է «Ինտերի» մեծարման երեկոյի ժամանակ (տեսանյութ)Դժվար թե հիմա Սպերցյանը փոխարինի Ռոյսին. ՄոստովոյՇնորհակալ եմ ամեն ինչի համար, Տոնի. Ռոնալդուն` ԿրոսինԼավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռիցՍուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանըՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՌուսական հզոր ավիառումբերից մեկի՝ ОДАБ-1500-ի հարվածն ուկրաինական ուժերի տեղակայման շինությանը (Տեսանյութ)ՓԱՆՋՈՒՆԻԻսկ «պուզատի» Վիտոն ո՞ւմ հաշվին, ի՞նչ միջոցներով է կապիտալներ ձեռք բերել՝ Արցախ աշխարհի թիկունքն ամրացնելու փոխարեն.կարող ա՞ ասի՝իմանանք....Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանելՅոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանումԲԱՄԲԱՍԱՆՔՍրտի կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը տալիս է այս 7 նշաններըՀազ, որը կարող է կյանք արժենալ. Թոքի քաղցկեղի առանձնահատկություններըՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода