Ամերիկան կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ Բորել
ՄիջազգայինԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սառը պատերազմից հետո ստեղծված միջազգային համակարգն այժմ դադարել է գոյություն ունենալ, և Ամերիկան կորցրել է իր «հեգեմոն կարգավիճակը»:
«Միջազգային համակարգը, որում մենք ապրում էինք Սառը պատերազմից հետո, դադարել է գոյություն ունենալ, Ամերիկան կորցրել է իր հեգեմոնի կարգավիճակը, իսկ աշխարհակարգը, որը ի հայտ եկավ 1945 թվականից հետո, կորցնում է իր դիրքերը: Մենք տեսնում ենք նաև Չինաստանի աճը և նրա վերափոխումը գերտերության»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, որը դասախոսություն է կարդացել Մեծ Բրիտանիայում։
Նրա կարծիքով՝ «սա այնքան էլ հաճելի պատկեր չէ»։
«Այս ֆոնի վրա ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դերը պետք է սահմանվի... Բայց դա կախված կլինի նրանից, թե մենք ինչպես կպատասխանենք աճող սպառնալիքներին... Սա հրատապ կարևորություն ունի, քանի որ մենք նախազգուշացումներ ենք լսում, որ Եվրոպան կարող է մահանալ»,- ասել է Բորելը: