2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Գունավոր հեղափոխություններն այլեւս նորաձեւ չեն. Անդրեյ Մանոյլո

Միջազգային

Հետխորհրդային երկրների փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակներում շատերն են պնդում, որ, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունների» թիկունքում կանգնած են, եթե ոչ անգամ արեւմտյան խոշոր պետությունները, ապա այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին է Սորոսի Բաց հասարակությունների հիմնադրամը: Այս դեպքում` ինչպե՞ս պետք է հետխորհրդային երկրները դիմակայեն դրա դեմ, թե՞ այս պատուհասի միջով բոլորը ստիպված են անցնել. «Իրավունքն» այս հարցադրմամբ դիմեց քաղաքագիտության դոկտոր, Մ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոֆեսոր, Կոնֆլիկտոլոգների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական եւ հիբրիդային հակամարտությունների գծով ռուս փորձագետ ԱՆԴՐԵՅ ՄԱՆՈՅԼՈՅԻՆ:

– Ձեր հարցադրման մեջ կա որոշակի ճշմարտության բաժին, բայց մեկ բացառությամբ` ոչ միայն թավշյա, այլ ընդհանրապես` գունավոր հեղափոխությունների թիկունքում կանգնած են մեծ կազմակերպություններ, տարբեր տեսակի ֆոնդեր: Սակայն դրանք էլ միայնակ չեն գործում: Գունավոր հեղափոխությունները կազմակերպվում է օտարերկյա հետախուզության կողմից, որոնց հետեւում կանգնած են հատուկ ծառայությունները: Գունավոր հեղափոխությունները հատուկ ծառայությունների իրականացրած հետախուզական օպերացիան է: Այս առումով, որպես կանոն, մենք չգիտենք, օրինակ, ֆրանսիական, իտալական, գերմանական գունավոր հեղափոխությունների մասին, որովհետեւ դրանք ուղղակի չկան: Այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ստանալ արդյունք գունավոր հեղափոխություններում, բացառապես ամերիկյան գյուտեր են, որոնք կարող են կիրառվել միայն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Այնպես որ, երբ ինչ-որ մի տեղ սկսում են գունավոր հեղափոխությունների նման գործողություններ, ապա դրանց հետեւում կանգնած են միայն ամերիկացիները, նույնիսկ բրիտանացիները չեն կարողանում անել: Ըստ իս, չեն լինում լավ կամ վատ գունավոր պետական հեղաշրջումներ, դրանք բոլորն էլ գրեթե նույնն են, եւ որպեսզի հասկանանք, թե ուր է տանում այդ հեղափոխությունը, կարեւոր է հասկանալ` ո՞վ է վճարում դրա համար, որտեղի՞ց են վերցված այդ ահռելի գումարները, որոնք ծախսվում են գունավոր հեղափոխության վրա: Օրինակ` Բելառուսում հիբրիդային հեղափոխության տեսքով իրականացվող բողոքի ցույցերը շարունակվում է մինչեւ այժմ, քանի որ այնտեղ այնքան փող են ներդրել, որ անգամ երազում չենք կարող տեսնել: Մինչեւ այդ փողը չվերջանա, ո՛չ ցուրտը, ո՛չ վատ եղանակը չեն կարող ստիպել մարդկանց ցրվել: Չէ որ եթե փողը տվել են, իրենք պետք է «աշխատեն» դրա դիմաց: Էլի եմ ասում` կարեւորն այն է, թե որտեղից է գումարը, որովհետեւ նա, ով տվել է այդ գումարը, միշտ կպահանջի` իր հետաքրքրությունների շրջանակում աշխատանք դրա դիմաց:

Փաստորեն, Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ քանի դեռ կան այդ, այսպես կոչված, «հեղափոխությունների» համար վճարողներ, ուրեմն` դրա միջով մեր պես պետությունները ստիպված են լինելու անցնե՞լ:

– Վերջին տարիներին նկատվում է տենդենց, որ գունավոր հեղափոխությունների նորաձեւությունն անցնում է` անկախ նրանից, թե ինչ մեթոդներ են կիրառում: Նորից նորաձեւ է դառնում պետական հեղաշրջումը, որոնք քողարկվում են այդ գունավոր հեղափոխությունների եւ բողոքի ցույցերի տակ: Սա այն է, ինչ տեղի ունեցավ 2019 թվականին Վենեսուելայում, ինչն էլի կազմակերպել էին ամերիկացիները: Այդ բողոքի ակցիաները նման էին գունավոր հեղափոխություններին, բայց նրանց նպատակն էր շեղել գործող կառավարության ուշադրությունը, որպեսզի նրանք փնտրեն իրականացվող գործողությունների շտաբը, եւ այդ ընթացքում իրենք ոչ մի գործողություն չանեն: Եվ ահա այդ քողի տակ ամերիկացիները սկսեցին պայմանավորվել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի շտաբի հետ եւ նրա շրջապատում գտնել «բարի մարդիկ», որոնք կգնային եւ նրան կասեին, որ քո իշխանության ժամանակը սպառվել է:

Բելառուսում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները գունավոր հեղափոխությա՞ն, թե՞ պետական հեղաշրջման փորձ է:

– Բելառուսում կան բողոքի ցույցեր, բայց չկա մայդան, որը գունավոր հեղափոխության առանցքային էլեմենտն է: Մայդանը մշտապես գործող ճամբար է, ինչը Բելառուսում չկա, եւ սա հանգեցնում է այն մտքին, որ այնտեղ տեղի են ունենում, պարզապես, լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք շեղում են իշխող կառավարության ուշադրությունը: Իսկ դրան զուգահեռ գնում են շատ ակտիվ բանակցություններ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատի հետ: Դրա համար էլ նրա շրջապատում գտնվողներից ոչ մեկը տեղի ունեցող ժողովների ժամանակ, եթե նկատել եք, չի նայում նրա աչքերին, իսկ Լուկաշենկոն ամեն տեղ ելույթ է ունենում միայնակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված