Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ

Վերլուծություն

Ի պատասխան համախմբված ընդդիմության քաղաքացիական անհնազանդության ապակենտրոն գործողությունների` խունտան մայրաքաղաքը լցրեց անթիվ-անհամար ոստիկաններով: Այնպիսի տպավորություն է, որ Երեւանում ամեն հինգերորդը ոստիկան է: Վախի աչքերը մեծ են, եւ քանի որ Նիկոլը շատ լավ հիշում է 2018-ի փորձառությունը, ապա շատ լավ հասկանում է, թե ինչպիսի սպառնալիք է իր համար ապակենտրոն պայքարի տեխնոլոգիան: Համ էլ աչքի առաջ անցնում են ոչ միայն 44-օրյա պատերազմի նահատակները, այլեւ բոլոր նրանք, ում 2018-ին նրա թիմը դաժանագույն հոգեբանական հալածանքի էր ենթարկել:

ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԹՈՒՅԼԵՐԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ

Սակայն «Դիմադրության շարժումը» փողոցներով դագաղներ չի պտտեցնում, ոչ էլ կենդանի վահաններ սարքում մանկասայլակներից: Չկա նաեւ պոպուլիզմը` տույժ-տուգանքները, վարկերը ջրելու ստերը, կամ հարուստներից խլելու եւ ժողովրդին բաժանելու բոլշեւիկյան խոստումը: Փոխարենը` կապիտուլյանտությունը կասեցնելու, կործանման անդունդից հետ քաշվելու հրամայականի շեշտադրումը:

Շարժումը մարելու փորձ կատարվեց ոստիկանական դաժան տեռորի միջոցով, եւ ականատես եղանք զազրելի կադրերի, թե ինչպիսի բռնություն է գործադրվում փողոցներ փակող երիտասարդների, կանանց, անգամ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Ինչպես նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Դիմակավորված ոստիկաններ, կեցցե՛ք: Այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես: Փողոցում խաղաղ անհնազանդության ակցիա անող, իր հայրենիքն ու նաեւ ձեզ հարգող երիտասարդներին` ձեր դաժանությամբ շատ լավ ծեծեցիք: Ապրե՛ք դուք: Ուղղակի իմացեք, որ նրանց մեջ են պատերազմ անցած, հայրենիքի վաղվա օրվան հավատացող, իր ապագան անվտանգ ու ամուր Հայաստանում տեսնող եւ դրա համար պայքարող իսկական հայորդիներ: Նրանցից շատերը ձեր զավակների հասակակիցներն են: Սա ասում եմ, որ հաջորդ անգամ ավելի դաժան լինեք նրանց նկատմամբ: Ձեզանից թուրքերն անգամ սովորելու բան ունեն:

Պարզ է, որ Նիկոլի անունից էիք հարվածում երիտասարդներին: 5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա:

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում դեմքները բաց, պարզ ճակատով, ուսադիրը պատվով կրող, աչքերի մեջ հայրենասիրություն եւ թախիծ արտահայտող իսկական ոստիկաններին: Շնորհակալ եմ ձեզ տղերք, այս անձրեւին անգամ, ձեր օրինապահ ու մարդասիրական ծառայությունը բարեխիղճ կատարելու համար:

Մերոնք որեւէ ոստիկանի առիթ չեն տվել ու չեն տալու` բիրտ ուժ կիրառելու համար»:

Ի դեպ, ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հստակ տարանջատում են իրենց պարտքը ուսադիրներով եւ պարզաճակատ կատարող ոստիկաններին եւ կամավոր դահիճներ դարձածներին: Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի, ով ի դեպ նույնպես բերման էր ենթարկվել. «Մի քանի պարապած սրիկա հանած` ոստիկանները հայ տղերք են:

Մեր նման այս հող ու ջրի տղերք են:

Մեր նման այս երկրի ղադրը իմացող տղերք են:

Ի տարբերություն դիմակավոր նինձյաների` ուսադիրների արժեքը գնահատող տղերք են:

Այսօրվա բախումների երկու կողմն էլ եղբայրներ էին, որոնց տանը կռիվ է գցել մի անհայրենիք տնվոր:

Դուրս շպրտենք մեզ կռվացնող, մեզ իրար դեմ հանող ու երկու կողմիներին էլ ատող պառազիտին ու վերամիավորվենք մեր ընդհանուր տան տանիքի տակ»:

Իսկ ՔՊ-ականները` իրենց խմբակցության ղեկավարով սկսած, բացահայտ հրճվանքով են արտահայտվում բռնությունների մասին: Ոմանք հասել են կատարյալ այլասերման: «Շիշ բռնողի» եղբայրը` Նիկոլի օգնական աշխատած Սարգսյան Նաիրին, արտահայտելով իր հիացմունքը ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության, անհամաչափ ուժի հանդեպ, ֆեյսբուքյան գրառմամբ սեր է խոստովանել ոստիկաններին` գրելով. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք մեր պրոֆեսիոնալ ոստիկաններին»: Սա ուղղակի սոսկալի պատկեր է, որը մի կողմից բացահայտում է կոնկրետ անձի ով լինելը, մյուս կողմից` խիստ տիպիկ կերպով նկարագրում ՔՊ-ականների հոգեվիճակն ու արժեհամակարգը: Իր անձով ու գործունեությամբ «պետություն» հասկացությունը մինչեւ վերջ պախարակած ու արժեզրկած այն ՔՊ-ականի եղբայրը, որը, ասում են, հատուկ հարաբերությունների մեջ է գտնվում որոշ քրեական հեղինակությունների հետ, փաստորեն, ոստիկանների ֆանատն է: Իսկ թե ինչու հանկարծ նա կամ նրանք դարձան ոստիկանների ֆանատը, պարզից էլ պարզ է. չլինեն ոստիկանները, մեկ րոպե չի դիմանա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Բռնապետության տնազի դեպքում առանձակի է կարեւորվում նույն ոստիկանության դերը, եւ «նոր» Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Բա է՛լ ինչո՞ւ են աչքի լույսի պես կերակրում իրենց իշխանությունը բռնի ուժով պահողներին: «Կյանք» էլ կասեն, ոտքերը կլավանան, ջուրն էլ կխմեն, միայն թե հնարավորինս արդյունավետորեն ճնշվի հանրության ձայնը, միայն թե հնարավորինս երկար ժամանակով հետաձգվի պատասխանատվության պահը:

ՀՈԳԵՎԱՐՔԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Ի դեպ, յուրհատուկ զորակցություն է դրսեւորել Նիկոլին ԱՄՆ դեսպանատունը, տանիքին շարելով դիպուկահարների, իսկ սեփական քաղաքացիներին զգուշացնելով «անսպասելի անկարգությունների» վտանգի մասին: Մինչդեռ ցուցարարների թիրախում հաստատ չկա այդ դեսպանատունը, հետեւաբար, այդ կրկեսը լոկ տեղեկատվական խաղերի է ծառայում: Ի դեպ, զանգվածային անհնազանդության ակցիաներին ընդառաջ հայտարարություններով հանդես եկան բոլոր ուժայինները, ԱԱԾ-ն էլ մոգոնեց, իբր չեն բացառվում զանգվածային անկարգությունները: Քարոզիչների աչքին էլ երեւաց, իբր ցուցարարներին զենք է բաժանվելու, եւ այդ ստերը տարածելու վրա իրենք իրենց մատնեցին բազում քարոզիչ-վարձկաններ, ովքեր մինչ այդ «չեզոք» եւ անգամ «հականիկոլական» էին խաղում:

Իսկ պայքարը նույն` ապակենտրոն տեխնոլոգիայով շարունակվում է: Այն ավելի մեծ թափ հավաքելու ներուժ ունի: Ի դեպ, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները հանգիստ գալիս են հրապարակ: Ինչպես արձանագրում է «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը. «Հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը: Էն Սերժը, որին 4 տարի առաջ մերժում էին, դուրսը խորոված էին անում, երբ հրաժարական տվեց, Նոլիկն էլ ասում էր, որ հետայսու Սերժը ժողովրդին փշալարերի ու ճաղերի արանքից է տեսնելու, հիմա ժողովրդի հետ հանգիստ նստած է, իսկ իրան տենց ապոկալիպտիկ տեսլականներ գուժող ժողվարչապետը էնքան մտահոգ է իր անվտանգության պրոտոկոլով, որ հղի աղջիկ ա սպանում իրա կորտեժը, ինքը սկի չի կանգնում, իսկ որպեսզի փողոցում հանկարծ չխլեշեն, օրենք է ընդունել, որով 1.5 միլիոն տուգանք ա սահմանել իրեն խլեշելու համար»:

Համ  էլ, Աղազարյան Հովիկը իր զառանցանքներով կարեւոր բացահայտում է կատարում. նա եւ իր թիմն այս օրերին կաթվածահար են եղել, քանի որ հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից: Աղազարյանը փաստացի սպառնում է ուժի կիրառմամբ մի դեպքում, երբ գրեթե ամեն օր իշխանությունների կողմից գովազդվում է հեղափոխական սերն ու հանդուրժողականությունը: Հասկանալիորեն գիտակցում են, որ այն մի փոքր կայծը, որից կարող էր բռնկվել իրենց այրող անշեջ հուրը, այլեւս իրողություն է, եւ հրդեհը հետզհետե տարածվում է օրեցօր ավելի մեծ թափով: Բայց Աղազարյանի խոսքերում մեկ այլ կարեւոր միտք էլ կա` վախը Նիկոլի կյանքի հանդեպ: Աղազարյանը, իհարկե, ոչ միայն ուռճացնում է, այլեւ առհասարակ հորինում է վտանգը, քանի որ նման վտանգ օբյեկտիվորեն չի կարող լինել: Միեւնույն ժամանակ, սակայն, նա բնութագրում է այն կատաստրոֆիկ հոգեվիճակը, որը Նիկոլին ոչ միայն ստիպում է մութ սենյակում սեւ կատու փնտրել` դրա բացակայութան պարագայում, այլեւ ասենք արագ մեքենա վարել: Հենց մահվան վա՞խն էր պատճառը, որի հետեւանքով օրերս հղի կին սպանվեց Նիկոլի ավտոշարասյան կողմից` ակնհայտորեն գերազանցելով թույլատրելի արագությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

* * *

Ի ԴԵՊ

1

2

3

Կապիտուլյանտական իշխանությունը բացարձակապես անտեսել է այնպիսի կարեւոր հոբելյանը, ինչպիսին է հայ-ռուսական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Չկա պետական եւ ոչ մի միջոցառում:

Սակայն այդ հոբելյանը «թափուր» չմնաց եւ համալրվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից: Հանրային նախաձեռնության կարգով կազմակերպվեց ներկայանալի բացօթյա համերգ-հանրահավաք հայ եւ ռուս ականավոր արտիստների կատարմամբ: Նշենք, որ համերգ-հանրահավաքին ժամանեցին ՀՀԿ ԵԿ ցուցարարները` «Ստոպ Նիկոլ» պաստառներով, եւ տեղի ունեցավ կարծիքների կարճ փոխանակում երիտասարդ հանրապետականների եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի միջեւ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված