Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը

Եթե էլի ընկնենք բազմավեկտոր աղետի մեջ, ապա կմնանք առանց դաշնակիցների. Այվազյան

Թեմա

Ըստ «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, այսօր աշխարհը բաժանվել է երկու ճամբարի:

– Մի կողմում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայող եւ ՄԱԿ-ի անվտանգային համակարգը քանդող ԱՄՆ-ի ճամբարն է, մյուս կողմում` Ռուսաստանի ճամբարն է` իր ռազմվարական գործընկերոջ Չինաստանի հետ, որոնք հանդես են գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների պահպանման օգտին: Եվ հիմա եթե, իրոք, ակնկալում ենք, որ այս ծանր վիճակում Ռուսաստանն ընդառաջի մեզ Արցախի հարցում, ապա գոնե պետք է մեր քաղաքական օրակարգը համապատասխանի այն օրակարգի հետ, որն իրենք են տեսնում: Իսկ Ռուսաստանի օրակարգում երեք փաստաթուղթ է դրված: Երկուսը՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերն են, իսկ երրորդը` փետրվարի 4-ին Պեկինում ստորագրված ՌԴ-ի եւ Չինաստանի կողմից նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների մասին փաստաթուղթն է, որը վերաբերում է անվտանգ ինտերնետին, կենսաբանական անվտանգությանը, ժողովուրդների ինքնիշխանությանը եւ այլն: Մինչդեռ բացի որոշ բացառություններից, եթե ռուսաստանյան համապատասխան կառույցները թերթեն հայկական լրահոսը, տպավորություն կստանան, որ այդ երեք փաստաթղթերը Հայաստանում չեն քննարկվում: Բայց, եթե մենք էլի ընկնենք բազմավեկտոր աղետի մեջ, ապա, վերջիվերջո, կմնանք առանց դաշնակիցների:

– Առնվազն Արցախում խոսում են այն մասին, որ պետք է բարձրացնել համագործակցության արդյունավետությունը ռուս խաղաղապահների հետ եւ անժամկետ ամրագրել նրանց ներկայությունն այնտեղ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ակնկալում եմ, որ Ռուսաստանի կողմից փոխադարձ քայլեր կլինեն, բայց նախ իրենք պետք է քայլ անեն, որպեսզի առնվազն բարոյապես անկաշկանդ ՌԴ-ն ցանկանա ընդառաջ գնալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու ռիսկերը: Էլի եմ ասում` Ռուսաստանը պետք է տեսնի, որ մեր քաղաքական օրակարգը եւս համահունչ է իր աշխարհաքաղաքական այն գծի հետ, որը վարում է: Բայց ընդամենը մեկ օրինակ բերեմ` ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որի վերջին երկու կետի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Դիմում են ՌԴ ղեկավարությանը, թե՝ «Մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք»: Սա մի տեսակ Ռուսաստանի ղեկավարությանը խելք սովորեցնելու մասին կետ է, եւ կարծում եմ` այս պարագայում ընդունելի չէ նման տոնով դիմելը: Եվ երկրորդ` հայտարարության մեջ դիմել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, թե՝ «Անկախ առկա այլ տարաձայնություններից` ջանքեր գործադրեք` պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը»։ Բավականին մեղմ է ասված, որ իրենք տարաձայնություններ ունեն, այսօր իրենք պատերազմի մեջ են: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում: Ընդ որում` ոչ թե չի գործում այն պատճառով, որ իրենք չեն ուզում, այլ ռուսատյացության  հետեւանքով: Այսինքն` Ռուսաստանի նկատմամբ ատելության պատճառով Մինսկի խումբը չի գործում: Մինսկի խմբում այսօր մնացել է միայն Արեւմուտքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված