Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են. ինչպե՞ս է փոխանցվում և որո՞նք են ախտանշանները

Հասարակություն

168.am-ը գրում է.

 
Աշխարհում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտի դեպքերի աճ է նկատվում երեխաների շրջանում: Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, հիմք ընդունելով «Հերացի» վերլուծականի և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության համատեղ ամփոփումը՝ երեխաների շրջանում նկատվող նշված հիվանդության մասին ներկայում հայտնի փաստերը:
ԵՊԲՀ ռեկտորի փոխանցմամբ՝ 2022 թվականի «ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական Միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել է Միացյալ Թագավորությունում: Հիվանդությունը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում»:

Նշված տիպի հեպատիտներին բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

Գիտնականներն  ուսումնասիրում են հիվանդության առաջացման մի քանի աշխատանքային վարկած, փոխանցում է Արմեն Մուրադյանը՝ թվարկելով դրանք.

1. զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա՝ ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա,

ա) ընկալունակություն վարակի նկատմամբ՝ պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ,

բ) նախկինում տարած կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն,

գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ.

2. Ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն:

Քանի դեռ գիտնականները չեն ավարտել հիվանդության առաջացման վարկածների ուսումնասիրությունը, փորձեցինք մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից ճշտել, թե ինչպե՞ս է փոխանցվում հեպատիտը և ո՞ր օրգաններն են ախտահարվում: Մեր հարցերին ի պատասխան բժիշկը նախ տեղեկացրեց, որ հեպատիտը վիրուս է, որը ախտահարում է լյարդը:

«Հեպատիտ B-ի, C-ի փոխանցումը հիմնականում կամ արյան, կամ սեռական ճանապարհով է լինում: Իսկ, օրինակ, հեպատիտ A-ն փոխանցվում է թքի, կեղտոտ ձեռքերի միջոցով»,- մանրամասնեց մանկաբույժը:

Հավելենք, որ մայիսի 7-ին Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը հայտնել էր, որ Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք: Դեպքերը գրանցվել են մինչև 16 տարեկան երեխաների շրջանում: Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում և Իսպանիայում է՝ համապատասխանաբար՝ 35 և 22:

Դեպքեր են գրանցվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սլովենիայում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2022/05/10/1700435.html
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված