Կայացավ «Առաջին հանրապետության դասերը» թեմայով կլոր սեղան-քննարկումը
ԹեմաՆյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
«Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման նախաձեռնությամբ` կայացավ կլոր սեղան-քննարկում «Առաջին հանրապետության դասերը» թեմայով: Բացման խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Նա նախ ընդգծեց, որ շարժումը չէր կարող անտարբեր մնալ այս շատ կարեւոր պատմական իրադարձության վերաբերյալ, ապա շնորհավորեց ներկաներին՝ Սարդարապատի հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
«Ի վերջո, ունենք մեր ողբերգական պատմության ընթացքում էջեր, որոնք մեզ հույս են ներշնչում, որ, որպես ազգ, ի վիճակի ենք հասնելու այն բարձունքներին, որի մասին երազում ենք», - ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Անդրադառնալով կլոր սեղանի բովանդակությանը՝ ՍԻՄ կուսակցության նախագահն ասաց, որ կան բազում հարցեր, որոնց պատասխանը պետք է ունենանք, այդ թվում, թե ինչու այնպես ստացվեց, որ Առաջին հանրապետությունը ստեղծվեց, հատկապես այս տարածքում ոչ թե, օրինակ, Սասունում կամ Վանում, ինչու ունեցանք երկու պայմանագրեր եւ երկուսն էլ ամոթալի, ինչու չկարողացանք պահպանել մեր տարածքների իսկզբանե մեր վերահսկողության տակ անցած տարածքների 90 տոկոսը:
«Ինչուները շատ են, եւ եթե մենք ճիշտ չգնահատենք այն տարիների իրավիճակը, ապա ճիշտ չենք գնահատի այսօրվա տեղի ունեցող դեպքերը», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Հ. Բաբուխանյանը:
Այնուհետեւ թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացրեցին շարժման խորհրդի անդամներ պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը:Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ





1 USD = ... ֏
1 EUR = ... ֏
1 RUB = ... ֏
























