Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի դեմոկրատների բոլոր որոշումների վրա, եթե նրանք հաղթեն ընտրություններում «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում «Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյան կցել են Կապանի ընտրություններին «Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը «Ժողովուրդ». Փակ հանդիպում ԱԺ-ում Շաքիի դեպքով Ռուսական հրթիռները սարսափելի հարված են հասցրել Պրիդնեպրովսկի ՋԷԿ-ին (Տեսանյութ) ՔՊ-ականները սկսել են խեղճանալ մարզերում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Հանրապետականները կորցնում են իրենց դիրքերը ԱՄՆ Սենատում Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը

Իրավական

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։
 
477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց հընթացս կտեղեկացվի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ