Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը

Շարժման հաջողության համար անհրաժեշտ են ավելի շատ կրեատիվ մոտեցումներ. Ենոքյան

Հանդիպում

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մայիսի 30-ին ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել «Իրավունք» թերթի լրագրողի նկատմամբ` տապալել գետնին ու խոչընդոտել մասնագիտական աշխատանքը: Ապա ուժ էին գործադրել նաեւ YerkirMedia.am լրատվական կայքի խմբագրի նկատմամբ, անգամ փորձել բերման ենթարկել նրան: Այս եւ տեղի ունեցածին հաջորդած դեպքերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ»

– Ժամանակին, երբ անգամ լրագրողի մազը ծռվեր, մեծ աղմուկ էր բարձրանում, մինչդեռ հիմա ոչ միայն լռում են, այսպես կոչված, իրավապաշտպաններն ու ՀԿ-ները, այլեւ՝ Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային կառույցներն ու դեսպանատները: Ինչպե՞ս սա հասկանալ: 

– Այստեղ, թերեւս, երկու գործոն պետք է հաշվի առնել. առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած հողահանձնման եւ «խաղաղեցման» քաղաքականությունը հենց այն է, ինչին մեր տարածաշրջանում ձգտում է Արեւմուտքը (կարծում եմ, հենց նրանց ի նկատի ունեք), եւ նրանք մեծ քննադատության չեն արժանացնի իրենց ֆավորիտի կողմից կիրառվող բռնությունները: Սակայն կա նաեւ երկրորդ պատճառը` իշխանության այս բռնարարքներին ընդդիմությունը բավականաչափ հնչեղություն չի հաղորդում։ Պետք չէ տեղում նստած սպասել, որ ինչ-որ դեսպանատներ ու ՀԿ-ներ հանկարծ կսկսեն հետաքրքրվել ներհայաստանյան գործերով, մանավանդ, որ առանձնապես հետաքրքրված էլ չեն դրանով «հետաքրքրվելով»։ Սակայն, հավատացնում եմ` այդ կառույցները նամակներով հեղեղելու, օտար մամուլում բազմաթիվ հրապարակումներ կազմակերպելու դեպքում, արձագանքներ կլինեն:

– Ի դեպ, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ էլ Yerevan.Today-ի օպերատորի տեսախցիկի մոնոփոդն են ոստիկանները խլել եւ սկսել դրանով ցուցարարներին ծեծել: Սա որեւէ տրամաբանություն ունի՞, թե՞ սովորական «բեսպրեդել է»: 

– Համաձայն հայաստանյան մամուլում եղած հրապարակումների, այս գործողություններում շատ ակտիվ են այն ոստիկանները, որոնց նկատմամբ քրեական գործերի սպառնալիքներ կան, հանդիպել եմ անգամ արդեն «երեւանցի-ոչ երեւանցի» տարբաժանումներին, երբ երեւանցի ցուցարարների դեմ մարզերից են ոստիկաններ բերվում, որոնք անձնական ծանոթներ չեն ունենա միտինգավորների մեջ, ոստիկաններին նորանոր պարգեւավճարներ են տալիս։ Այսինքն, կիրառվում է ոստիկանների առանձին խմբերին ենիչերիներ սարքելու մեթոդաբանությունը, որը լավագույնս մշակվել է օսմանյան սուլթանների կողմից: Այս դեպքում ոչ միայն պրոֆեսիոնալիզմի մասին անիմաստ է խոսել, այլեւ ոստիկանների մեջ մեռնում է հայրենիքի, ընտանիքի, մարդկանց հանդեպ որեւէ պարտավորություն, եւ մնում է միայն հավատարմությունը բռնակալին:

«ԵԿԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ՝ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՆԴԵՊ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ»

– Իսկ MegaNews.am-ի խմբագրին սպառնացել է «թաղել» ո՛չ ավել, ո՛չ պակաս դատախազ Լիլիթ Մանուկյանը` ֆեյսբուքյան մի գրառման համար, որը, ընդ որում` որեւէ վիրավորական բովանդակություն չուներ: Եթե ոստիկանն ու դատախազն են այլեւս նման վարքագիծ դրսեւորում, կարո՞ղ ենք արձանագրել, որ չորրորդ իշխանությունն էլ այլեւս վտանգված է Հայաստանում:

– Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, շատ լավ գիտի մամուլի դերը, մասնավորապես` նաեւ իր կազմակերպած իշխանափոխության մեջ: Այդ պատճառով էլ, իշխանության առաջին իսկ օրից նա մեծ ուշադրություն է դարձրել մամուլի հանդեպ ճնշումներին: Հիմա եկել է այն ժամանակը, երբ պաշտոնյաները առանձին լկտիություն են դրսեւորում այդ պայքարում։ Վերջերս նկատեցի մի մեդիա պաշտոնյայի հայտարարությունը, ով՝ «պետությունը ես եմ» տրամաբանության մեջ աշխատում է՝ «ինչ կուզեմ` կանեմ» ցինիզմով եւ առանց որեւէ հիմքի հայտարարում, որ մի երկու հեռուստաընկերության լիցենզիան պետք է կասեցնել:

– Ե՞րբ էր վերջին անգամ ԶԼՄ-ների նկատմամբ նման ռեպրեսիաներ եղել: Սա փաստում է, որ Հայաստանում մեռա՞վ ժողովրդավարությունը, թե՞ ոստիկանապետության ձեւավորման նախապայման է ԶԼՄ-ներին սպառնալիքներով լռեցնելու փորձերը: 

– Հայաստանում բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել է մամուլը լռեցնելու ձգտում: Բազմիցս արձանագրել ենք, որ այս իշխանությունը այդ պայքարում ունեցել է ավելի բազմազան զինանոց: Սակայն հիմա, կարծես թե, անցել է այդ «նրբացված» գործիքների պատեհությունը, եւ եկել է ոստիկանների՝ մահակներով մամուլի հանդեպ ռեպրեսիաների ժամանակը: Ինչ վերաբերում է ոստիկանապետությանը, ապա Ալիեւը հաստատ սարսափած է մեր ոստիկաններից, երբ պատկերացնում է, որ ինչ-որ մի պահի Հայաստանը կարող է որոշել այդ քանակի եւ այդ կատաղությամբ ոստիկանների ուղարկել պատերազմ:

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՈՒՄ Է ԻՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»

– Այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ինչի՞ դիմաց եւ հանուն ինչի՞ են լռում արեւմտյան դեսպանատները:

– Արեւմուտքը հազիվ կարողացավ Հայաստանում գտնել այնպիսի անսկզբունքային մեկին, ով կարող էր որեւէ ձեւով հանգուցալուծել ղարաբաղյան թնջուկը, այդ պատճառով էլ նա հնարավորինս օժանդակում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Իհարկե, հիմա իրավիճակը սրվում է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնի վրա, ինչի պատճառով Ռուսաստանի համար բարդանում է տարածաշրջանի հանդեպ պատշաճ դիվանագիտական ու ռազմական ուշադրությունը։ Արեւմուտքը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կլինի այն կարեւոր գործիքներից մեկը, որով Ռուսաստանին կկարողանա հանել Հարավային Կովկասից, կամ առնվազն դժվարացնել նրա գործողությունները։ Բայց, կրկնեմ, այստեղ անհրաժեշտ է նաեւ ընդդիմության լուրջ քարոզչական աշխատանքը։ Անգամ Սփյուռքում են դժգոհում, ՀՀ կառավարությունը խեղդում է իր քարոզչական քաղաքականությամբ, մինչդեռ դրա այլընտրանքային կամ ընդդիմադիր տեղեկատվության հայթայթման պրոբլեմ կա։ Այս պարագայում էլ ինչ խոսենք տարբեր միջազգային կառույցների մասին, ովքեր շատ էլ շահագրգռված չեն Նիկոլ Փաշինյանին քննադատող տեղեկություններով, որ իրենք ընկնեն դրանք հավաքելու ետեւից։ Ավելին, կարծում եմ անհամարժեք տեղեկատվական եւ քարոզչական պայքարի պատճառով է, որ Արեւմուտքում շատերին թվում է, թե մեր տարածաշրջանում խաղաղության բանալին հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, եւ բավական է, որ նա ստորագրի տրվող թղթերը, ու բոլորը կդառնան համագործակցող ու երջանիկ, իսկ դրան դեմ է ոչ թե ողջ ժողովուրդը, ով Արեւմուտքի ընկալմամբ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին տվել է իր անունից գործելու մանդատ, այլ ինչ-որ մարգինալ խմբեր:

– Արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Դիմադրություն» շարժման պայքարը կասեցնել մարտիմեկյան սցենարով, կարծես թե, չհաջողվեց: Ինչպե՞ս եք տեսնում այս պայքարի շարունակությունը: 

– Այս հանգրվանին սա նյարդերի պայքար է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ եթե 2008թ.-ի մարտի 1-ին ուժ չկիրառվեր, ապա հավաքները, կամաց-կամաց մարելու էին, սակայն նրա նյարդերը տեղի տվեցին, եւ այդ իմանալով հանդերձ` հիմա նա անցավ բռնությունների։ Ապօրինությունները, ոստիկանության կողմից «քուչի կռիվը», նռնակների կիրառումը, բնականաբար, ավելի զանգվածային շարժում է կանխատեսում։
Կարծում եմ` «Դիմադրության» շարժման հաջողության համար անհրաժեշտ են ավելի շատ կրեատիվ մոտեցումներ, ավելի շատ գործողություններ, ավելի ակտիվ քարոզչություն (այդ թվում նաեւ` դրսում): Հաջողությանը կնպաստի միջազգային խաղացողների քաղաքականության շտկումները:

– Ըստ էության, այսօր ընդդիմությունը կիրառում է ողջ գործիքակազմը, ինչ կիրառում էր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Ըստ Ձեզ, հաջողվելո՞ւ է նրան հեռացնել նույն ճանապարհով, ինչպես որ եկել է իշխանության: 

– Չեմ կարծում, որ ընդդիմությունը կիրառում է ողջ գործիքակազմը, ինչ 2018-ին: Այն ժամանակ ավելի շատ, ավելի կոշտ ու ավելի ակտիվ էին մեթոդները: Միաժամանակ, խնդիրն էլ հենց այն է, որ ընդդիմության ընտրությունը սահմանափակվում է միայն 2018-ի գործիքներով։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված