Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Վլադիմիր Պուտինի Իրան այցից հետո տարածաշրջանում շատ փոփոխություններ կլինեն․ Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինի՝ Իրանի Իսլամական հանրապետություն այցից հետո, հարցի պատասխանը <<Իրավունքը>> փորձել է ստանալ իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻԻՑ, ով ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․

-Վլադիմիր Պուտինի Իրան այցից հետո տարածաշրջանում շատ փոփոխություններ կլինեն. Դրանցից ամենանշանակալին Արևմուտքի դեմ ուժերի ձևավորումն է։ Արևմուտքի դեմ այս դաշինքը Իրանի հետ ընդգրկում է Արևելյան Եվրոպայից մինչև Հարավ-չինական ծովի տարածքը։

Այդ իսկ պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները չթաքցրեցին, որ իրենց խիստ մտահոգում է այս հանդիպումը։ Ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հնարավորությունն արդեն դռան շեմին է։ Այս բարեկամության ամրապնդման ֆոնին կարեւոր գործոններից մեկն էլ Էրդողանի ներկայությունն էր հանդիպմանը։ Չեմ կարող չնկատել, որ Արևմուտքի հաղթաթուղթն ուղղված է Կովկասի հետ ռազմական ճգնաժամ ստեղծելուն։

Արեւմուտքը ցանկանում է շեղել Իրանի և Ռուսաստանի ուշադրությունը. հետևաբար, խաղաղությունն ու արդարությունը Կովկասում շատ կարևոր են տարածաշրջանի համար։

Ռուսաստանն ու Իրանը նախօրոք գիտեն այդ դավաճանական ծրագրերի մասին և թույլ չեն տալիս դրանք կյանքի կոչել։ Եթե ​​Կովկասի ծրագրերը չկատարվեն, շատ հավանական է, որ հունվարյան իրադարձությունները Ղազախստանում կկրկնվեն։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ