Բյորկի դուստրը դարձել է Miu Miu-ի գովազդային արշավի հերոսուհին
Շոու բիզնեսԲյորկի դուստր Իսադորա Բյարկարդոտիր Բարնին դարձել է Miu Miu արշավի դեմքը։ Նկարահանումները նվիրված են նկարիչներ Նատալի Ջուրբերգի եւ Հանս Բերգի կողմից ստեղծված արտասովոր զարդերի հավաքածուին։ Սա առաջին դեպքն է, երբ 19-ամյա աղջիկը համագործակցում է նորաձեւության որեւէ ապրանքանիշի հետ։
Իսադորայի մասին շատ բան հայտնի չէ։ Նա նոր է սկսում գնալ իր լեգենդար մոր հետքերով։ Աղջկա ստեղծագործական բոլոր դեբյուտները տեղի են ունեցել այս տարի: Գարնանը երգել եւ տավիղ է նվագել «Songs We're Sung» մանկական երգերի ժողովածուի համար։ Իսկ ավելի ուշ՝ մոր հովանավորությամբ, նա առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։
https://style.news.am/arm/news/91843/byorki-dustry-dardzel-e-miu-miu-i-govazdayin-arshavi-herosuhin.html