Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Սպասվում են շատ մեծ իրադարձություններ․Ինչպես են Իրանում արձագանքել Արցախյան լարվածությանը․ Բացառիկ խաղաքարտեր է բացում իրանցի միջազգայնագետը

Թեմա

Ինչպիսի՞ն է Իրանի գնահատականը Արցախի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ, ըստ վարկածների, Ադրբեջանն այսպիսով սրում է իրավիճակը Զանգեզուրի միջանցքի խնդրի հետ կապված, «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՑ, ով ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․

-Կովկասում նոր պատերազմի նշանները չեն կարող չանհանգստացնել Իրանին, քանի որ այս պատերազմը կարող է սպառնալ Իրանի անվտանգությանը։ Իրանը միշտ շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և միշտ կոչ է անում երկու կողմերին լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով։ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված չեն նոր պատերազմ սկսելուն։ 

Նոր պատերազմը ձեռնտու է միայն այն երկրներին, որոնք օգուտներ կարող են քաղել, դրանք են՝ Ամերիկան և Արևմուտքը։ Եթե ​​հիշում եք, ես վերջերս ձեր թերթում տպագրված հարցազրույցում նշել էի, որ եթե Ամերիկան ​​ու Արևմուտքը պարտվեն Ուկրաինայի պատերազմում, ապա ռազմական ծրագրեր կիրականացնեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Նոր հակամարտության սկիզբն ուղղված է Իրանի և Ռուսաստանի դեմ. Ամփոփելով խոսքս, կարող եմ հստակ փաստել, որ մեզ սպասում են շատ մեծ իրադարձությունների։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ