Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն․ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ

Հասարակություն

Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի  միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։ Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։Նախարարի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։

 «Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝  երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։

«5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։

Նրա գնահատմամբ՝  ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև երթուղին փոխելուց հետո։

«Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով  կապի և  բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։  Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են  որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։

Ըստ նախարարի՝ այն ամբողջապես պետք է գործի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

Անդրադառնալով Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգության հարցին, ԱՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ թշնամին բավական մոտ է Արցախի  կենսական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, ճանապարհներին, ուստի նրա կողմից ոտնձգությունների մտավախություն միշտ էլ կա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավանական ու որոշակի սցենարները, դրանց պատրաստվելու համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվել են ։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն օրերս ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատելու Լաչինի միջանցքը՝  ասելով, որ կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված