Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Սաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասին CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ Հերթական քաղաքական սպանությունը Իրանում «Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը «Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսները Նավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը

ՄԻՊ-ը որոշել է կանաչ լույս վառել աղանդներին ԱԱԾ-ում ու այլ ուժային կառույցներում աշխատակիցներ ունենալու համար

Թեմա

Նիկոլ Փաշինյանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը:

Եթե խոսակցական լեզվով թարգմանենք, ՄԻՊ-ը որոշել է կանաչ լույս վառել աղանդներին՝ ԱԱԾ-ում ու այլ ուժային կառույցներում աշխատակիցներ ունենալու համար: Պարզվում է՝ Մարդու իրավուքների պաշտպանը այստեղ տեսնում է խտրական վերաբերմունք իրավունքների իրացման հարցում, մինչդեռ ոչ մի ազգային անվտանգության խնդիր չի տեսնում: Ընդհանրապես տպավորության է ձեւավորվում, որ մարդու իրավուքները պտտվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունների շուրջ: Հայաստանի աղետալի իրականությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը մի տեսակ անհամահունչ են, օրինակ, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանել այն դեպքում, երբ Աղավնոյի բնակչությունը կատարում էր արտաշիրմելու աշխատանքներ, գոնե մտքով պատկերացնել կարելի է չէ՞, թե ինչ ողբերգության մասին է խոսքը, երբ մարդը սեփական հանգուցյալին գերեզմանից հանում ու տանում է նոր տեղ թաղելու, բայց տեսեք՝ այդ մարդիկ աղանդավոր չեն եւ միասեռական չեն, ուրեմն, ըստ Փաշինյանի ՄԻՊ-ի, խնդրահարույց ոչինչ չկա: Արդյոք Մարդու իրավուքների պաշտպանն իր նախաձեռնողականությամբ նույն ոգով պաշտպանում է մեր գերիների իրավունքները միջազգային հանրությունում, թե՞ այս դեպքում եւս գործ չունենք աղանդների հետ: Սրանք հարցեր, որոնք չկան Փաշինյանի իշխանության օրակարգում, չէ՞ որ նա ասում էր, թե մի ամիս, որ գերիներն ուշանան, բան չի լինի, մի հիսուն հոգի այս կողմ, այն կողմ, ի՞նչ տարբերություն: Սակայն մեր զինվորների ու նահատակ եղբայրների հանդեպ նման վերաբերմունք ունեցող անձը նույն տոնայնությամբ չէր խոսում հայտնի միասեռական Մելի մասին, ում վերաբերյալ ֆիլմ նկարելու համար միլիոններ էին շռայլում: Ու դեռ Փաշինյանն ամբիոնից սրտնեղած բղավում էր, թե այդ մարդը իր պաշտպանության տակ է:

Փաստորեն, փաշինյանական հայտնի թեզերի ենթատեքստն ըմբռնել է նաեւ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նա երբեք հայրենատեր հայ մշակի ու ռամիկի պաշտպան չի լինելու, այլ արյան գնով միասեռականներին ու աղանդավորներին թեւ ու թիկունք է լինելու: Ու սա բոլորովին էլ ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ նույն Քրիստինե Գրիգորյանը դեռ պաշտոնի կնիքը չչորացած՝ հայտարարեց, որ միասեռականներին է պաշտպանելու, իսկ ոմանք միամտորեն հավատում էին, թե իսկապես աշխարհում կա մարդու իրավունքներ, որ տեսախցիկի առջեւ անզեն պապիկին 10  հոգով մորթելը կարող է շարժել մարդասեր կառույցների բարեգթությունը, որ երկնքից տեղացող արգելված ֆոսֆորային զենքը կարող է թնդացնել աշխարհը, մինչդեռ Երեւանի կենտրնում մի միասեռականին երկու ապտակը դարձել էր ՄԱԿ-ում բողոքի ալիքի առիթ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. ՊուտինԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված