Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Հայտնի տրանսգենդերը ԼԳԲՏՔ նոր գրասենյակ է բացել՝ ՄԻՊ-ի ու եվրոդեսպանների աջակցությամբ

Թեմա

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ խորհրդանական ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր ԼԻԼԻԹ կամ ՎԱՂՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երեւանում բացվել է նոր գրասենյակ, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս ապահովելու է տարածք՝ ԼԳԲՏՔ  (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Քվիր) տրանս համայնքի համար: Այս մասին «աչքալուսանք» է տվել ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը եւ մանրամասնել, թե այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները եւ համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն եւ աջակցություն:

Առավել ուշագրավն այն է, որ դեսպանությունը բացահայտել է տրանսգենդեր Լիլիթի կողմից գրասենյակ բացելու նախաձեռնության ողջ աջակիցների կազմը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ մեկտեղվել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան ՊԱՏՐԻԿ ՍՎԵՆՍՈՆԸ, Նիդեռլանդների դեսպան ՆԻԿՈԼԱՍ ՍԽԵՐՄԵՐՍԸ, Միացյալ Թագավորության դեսպան ՋՈՆ ԳԱԼԱԳԵՐԸ, Մարդու իրավունքների պաշտպան ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ, իհարկե, տրանսգենդեր Լիլիթը: Շվեդիայի դեսպանության հրապարակած հաղորդագրության համաձայն, դեսպանները ներկա էին գրասենյակի բացման արարողությանն՝ ի նշան նախաձեռնության աջակցության:

Այս ամենն ավելի քան աղետալի է դառնում, երբ պարզվում է, որ ՀՀ Ազգային ժողովում դպրոցականների հետ անցկացրած «Ամառային դպրոց» ծրագիրը կայացել է Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ փաստացի տրանսգենդեր Լիլիթին աջակցող դեսպան Պատրիկ Սվենսոնի «քավորությամբ»:  Ավելին՝ «Ամառային դպրոց» ծրագրի հանդիսավոր փակման միջոցառմանը, որին ներկա են եղել ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, ՔՊ-ական պատգամավոր ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը դիմելով երիտասարդներին՝ ընդգծել է վաղ տարիքից ժողովրդավարական գործընթացների մասին իրազեկված լինելու կարեւորությունը եւ ներկայացրել է Շվեդիայի կառավարության աշխատանքը՝ ի աջակցություն Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին: Թե ինչպիսի՞ն է այդ աշխատանքը, արդեն ակնհայտ է՝ ԼԳԲՏ-ական նոր գրասենյակի բացումով: Իսկ թե խորհրդարանական «Ամառային դպրոց»-ում ի՞նչ են «սովորել» աշակերտները, այ այստեղ ծնողները լուրջ մտահոգվելու պատճառ ունեն: Թեպետ այդ մտահոգությունները խորհրդարանում չեն կիսում: «Իրավունք»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամլո քարտուղար ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց հետեւյալը. «Երեխայի լավագույն շահը խնդրում ենք որեւէ կերպ չխախտել: Ձեր մտահոգություններն «Ամառային դպրոցի» հետ կապված որեւէ աղերս չունեն իրականության հետ»:

Ինչեւէ, այն, որ արեւմտյան դեսպանները «ժողովրդավարական գործընթացներ» անվան տակ տարիներ շարունակ ֆինանսավորում եւ աջակցում են Հայաստանում այլասերվածությունների տարածմանը, ինչից պաշտպանված չեն նաեւ երեխաները, նորություն չէ: Բայց այն, թե ինչով է զբաղված Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, բազում հարցեր են առաջացնում: ՄԻՊ-ի փոխարեն՝ ԼԳԲՏԻՊ դարձած Քրիստինեի մասին բոլորովին վերջերս էր «Իրավունքը» գրել, որ նա երբեք հայրենատեր հայ մշակի ու ռամիկի պաշտպան չի լինելու, այլ արյան գնով միասեռականներին ու աղանդավորներին թեւ ու թիկունք է լինելու եւ հիշեցրել էինք, որ նա դեռ պաշտոնի կնիքը չչորացած՝ հայտարարել էր, որ միասեռականներին է պաշտպանելու: Մինչդեռ նույն ՄԻՊ-ը քար լռություն պահպանեց, երբ Աղավնոյի բնակչությունը կատարում էր հանգուցյալներին արտաշիրմելու աշխատանքներ, որ գոնե անգերեզման չմնան: Եվ տեսնելով այսքան ողբերգությունից հետո ՄԻՊ-ի լայն ժպիտը ԼԳԲՏՔ-ական խնջույքին՝ մեկ բառով մնում է կոչել՝ խայտառակությո՜ւն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Screenshot-10
Screenshot-11

Screenshot-13
Screenshot-4
Screenshot-5
Screenshot-6
Screenshot-7
Screenshot-8

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ