20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Փաշինյանը Հայաստանի դեմ ուղղված նախագծի իրագործողներից մեկն է. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ: Սակայն, երեկվա դրությամբ` սեպտեմբերի 12-ի կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ: Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ «ԿԾԱՆ ՇԱՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»

— Ձեր գնահատմամբ` իրավիճակի գերլարումը սահմանում արդյոք  պայմանավորված էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջացած բարդությունների հետ:

— Միանգամայն ճիշտ եք: Սա պլանավորված գործողություն էր, եւ համընկնումն ամենեւին պատահական չէր: Պետք է, ուղղակի, սպասենք, թե երբ վերջնական հաղթանակ կունենա Ռուսաստանը ուկրաինական հատուկ գործողության ժամանակ, որովհետեւ այլ ձեւով հայկական հարցը չի լուծվելու: Մեր միակ լուրջ ապավենը Ռուսաստանն է: Այն, ինչ կատարվում է ուկրաինական ճակատում, այսպես ասենք, պայքար է ընդհանրական Արեւմուտքի դեմ: Եվ ստեղծված իրադրությունն էապես ազդեց նրա ծառաների վրա, մասնավորապես ` Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին: Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանն այսօր ստիպված է Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Թուրքիան միշտ եղել է Արեւմուտքի «կծան շան» կարգավիճակում: Նա, ուղղակի, որոշակի առաքելություն է կատարում Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ ո՛չ ավել, ինչպես ցույց տվեցին Ղազախստանի դեպքերը, որոնք հիմնականում կազմակերպված էին թուրքական ուժերով:

— Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին` բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ի՞նչ կարող ենք ակնկալել:

Ինձ թույլ կտամ մի փոքր թերահավատ լինել ՀԱՊԿ-ի հանդեպ, որովհետեւ այնտեղ, բացի Ռուսաստանից եւ Բելառուսից, գերիշխում են երկրներ, որոնք, երեւի թե, մեծ հաճույք չստանան մասնակցելու նման գործողությանն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, գուցե փորձի ուշադրություն դարձնել այստեղ, բայց ակնհայտ է, որ նրանց հիմնական ուշադրությունը հիմա ուղղված է դեպի արեւմտյան ճակատը: Եվ սա բնական է, որովհետեւ անմիջականորեն վտանգված է Ռուսաստանի անվտանգությունը բոլոր առումներով: Միեւնույն ժամանակ, իրավիճակը նման է նրան, որ Ռուսաստանը, չնայած այս ժամանակահատվածում որոշակի խնդիրներ ունի, այնուամենայնիվ, այն երկրներից չէ, որոնք պարտվում են, թեպետ կարելի էր ամեն ինչ անել այլ ձեւերով:

«ԽՆԴԻՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ Է` Ե՛Վ ՄԻՋԱՆՑՔԻ, Ե՛Վ ԱՐՑԱԽԻ, Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

— Պարոն Հարությունյան, ի՞նչ նկատի ունեք, ասելով, որ «կարելի էր ամեն ինչ անել այլ ձեւով»:

— Միացյալ Նահանգները մոտավարապես 60-70 միլիարդ են ծախսել Ուկրաինայի հանրությանը ներկա նացիստական իրավիճակին բերելու համար: Հայաստանի վրա ծախսվել է 6-7 միլիարդ` 2 հազարի հասցնող հասարակական կազմակերպությունների եւ աղանդների միջոցով, որոնք հանդիսանում են որոշակի գործիք այս աշխարհաքաղաքական խնդիրներում: Ռուսաստանն անկախություն է ձեռք բերել վերջին 7-8 տարին. այն մինչեւ այս օկուպացված երկիր էր լիբերալ ֆաշիզմի կողմից: Այն, ինչ մենք հիմա անվանում ենք արեւմտյան քաղաքակրթություն, դա հենց ոչ այլ ինչ է, քան լիբերալ ֆաշիզմ: Սրա մասին անգամ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է բարձրաձայնում` ասելով, որ լիբերալ ֆաշիզմի հենարանն այսօր Վաշինգտոնն է, որտեղ ոչնչացնում են բոլոր կարգի քաղաքակրթական, բարոյական կրոնական արժեքները: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:

— Պաշտոնական Անկարան ողջունել է Ադրբեջանի գործողություններն ու նշել, որ  Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության ու կայունության հնարավոր է հասնել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների պահմանմամբ»: Սա նշանակում է, որ սահմանին իրավիճակը լարելով` ամբողջ Արցա՞խն է ուզում վերցնել Ադրբեջանը:

— Ես այսպես կասեի` խնդիրն ամեն ինչի մեջ է` ե՛ւ միջանցքի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, որովհետեւ քաղաքակրթական եւ արժեքային առումով Հայաստանը համատեղելի չէ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Նույն ձեւով Թուրքիայում ընկալում են նաեւ հույներին, ինչի մասին վկայում են Հունաստանի դեմ նրանց գործողությունները, որոնք ձեռնարկում են: Ի դեպ, նկատենք, որ ադրբեջանցիները նաեւ ուղարկում են իրենց, այսպես կոչված, կամավորներին ուկրաինական ճակատ` ի աջակցություն Ուկրաինայի:

— Ի՞նչ ենք անելու հիմա. այս հարցի պատասխանն այդպես էլ չտվեց Նիկոլ Փաշինյանը, ով երեկ բավական երկարաշունչ ելույթով հանդես եկավ ԱԺ ամբիոնից:

— Բնականորեն չստացվեց այս հարցի պատասխանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ ուղղված բրիտանական, թուրքական եւ իսրայելական նախագծի իրագործողներից մեկն է: Նա միայն ընդհանրական խոսքեր ասաց այս կամ այն խնդրի շուրջ: Պետք է հասկանանք, որ Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, ինքնուրույնություն, սուբյեկտայնություն չունի: Հետեւապես, պետք է մտածել, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը, ինչը շատ բարդ է, մանավանդ ստեղծված իշխանաքաղաքական իրադրությունում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված