Շարունակվում է ամերիկյան ուժերի և բեռների լայնածավալ տեղակայումը Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի դեմոկրատների բոլոր որոշումների վրա, եթե նրանք հաղթեն ընտրություններում «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Կարմիրբերետավորները «բազառների» մեջ են

Թեմա

Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին զոհված զինվորների ծնողներին քաշքշելով բերման ենթարկելը, ինչ է թե` Նիկոլ Փաշինյանն անարգել տեղ հասնի ու լուսանկարվի, ոստիկանությունում լուրջ «բազառների» թեմա է դարձել:

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն` պատերազմին մասնակցած, դիրք պահող ոստիկանները լուրջ հարցուպատասխան ունեն իրենց գործընկեր այն կարմիրբերետավորներին, որոնք մեծ ոգեւորությամբ, առանց ամոթի, զոհված զինվորների մայրերի դեմ բռնություն կիրառելով՝ բերման էին ենթարկում:

Ոստիկանների միջեւ խնդիրներն էլ ավելի է լրջացել, երբ սոցցանցերում սկսել են հայհոյանքների տեղատարափ, որի հետեւանքով սահման պահող, պատերազմի մասնակից ու վիրավոր ոստիկաններն էլ, հերոսամայրերին քաշ-քաշ անողներն էլ հավասարաչափ «քֆուր են կերել»:

Բանը հասել է նույնիսկ նրան, որ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, որն առավել ուղղված էր ստեղծված վիճակից վիրավորված ու բորբոքված ոստիկաններին, քան թե հանրությանը: Տրվելով լիրիկական զեղումների՝ ոստիկանությունը հայտարարել է, թե բա՝ «չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության եւ անկախության համար մղվող պայքարի, եւ Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաեւ ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ»:

Իհարկե, հուզիչ էին այս տողերը, բայց միանգամից շարքային քաղաքացուց մինչեւ արժանապատիվ ոստիկան հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ր թշնամական երկրի ոստիկաններն էին անարգում հերոսամայրերին Եռաբլուրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ