Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Ի՞նչ են սպասում Փաշինյան-Էրդողան հանդիպումից Թուրքիայում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիրը

Հանդիպում

Թուրքական մամուլում ակտիվորեն տիրաժավորում է վերլուծություններ առ այն, որ այժմ Էրդողանին հաղթելու պատմական շանս կա, որովհետև երկրում նրա իշխանությունից դժգոհությունը բավականին մեծ է։ Թուրքիայում առհասարակ ի՞նչ տրամադրություններ կան հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն  բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանից, ով փաստեց, ընդգծելով սակայն․

-Այո՛, բավականին բարձր է դրա հավանականությունը։ Այսօր  նշվում է, որ երկար տարիներ ի վեր  Թուրքիայի առաջին կուսացկությունը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ, այլ ընդդիմադիրներն են։ Հետևաբար կան մեծ հույսեր, որ ընտրությունն իշխանափոխություն էլ պետք է բերի։Այսինքն՝ Էրդողանի շրջանն ավարտված է՝ կա նման սպասում ու ակնկալիք։

-Իսկ ի՞նչ սպասել նրա հնարավոր թեկնածությունից։ Ինչո՞վ է  տարբերվում Էրդողանից, հայկական հարցերի շուրջ արդյոք դիրքորոշումն այլ է։

-Ընտրություններին ընդառաջ երկու կարևոր դաշինք կա։ Դրանցից մեկն արդեն գործող իշխանության շուրջ է կազմավորված, իսկ երկրորդը՝ վեց կուսակցությունների միավորմամբ է ստեղծվել։ Այդ դաշինքը դեռևս չի հայտարարել, թե ով է լինելու նախագահի թեկնածու։ Լրագրողները հարցրեցին, թե Քեմալ Քըլըչդարօղլուն պատրա՞ստ է այդ պաշտոնը ստանձնել, իսկ նա պատասխանեց՝ այո՛, պատրաստ են։ Առայժմ միայն սա է։ Այս պահին պաշտոնապես հայտարարված չէ, թե Էրդողանի նախագահության դեմ ով պետք է մրցակցի։ Հավանական է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը թեկնածու լինի, բայց պաշտոնապես հայտարարված չէ։

Ընդհանրապես տարբերությունը հետևյալն է․ Էրդողանն ավելի բռնատիրական վարչաձև է սահմանել՝ նախագահական համակարգ, իսկ ընդդիմադիներն ուզում են դարձյալ խորհրդարանական համակարգին վերադառնալ ու այդ մենատիրական վարչաձևին վերջ տալ։ Գործադիր, օրենսդիր ու դատական մարմինները նախկինում իրարից անջատ էին գործում։ Այսօր, ներկա դրությամբ՝ այդ մենատիրական համակարգի մեջ, բոլորը հավաքված են Էրդողանի ձեռքի մեջ։ Այս ընդդիմադիր շարժումն ուզում է նախկին դրությունը հաստատել՝ այդ երեք համակարգերն իրարից զանազանել։ Դա ավելի ժողովրդավարության ձգտող միտում է։

Բայց  որպես քաղաքական հայացք, մանավանդ՝ հայ-թուրքական հարաբերությունների իմաստով, դժբախտաբար այս կուսացկությունն էլ շատ մեծ փոփոխություններ չի խոստանում։ Երկրի ժողովրդավարացման առումով խոստումներ ունի, բայց թուրք ազգայնական մտածողությունն այս խմբակի վրա էլ շատ մեծ ազդեցություն ունի։

-Պարոն Էստուկյան, ի՞նչ են սպասում Փաշինյան-Էրդողան հանդիպումից Թուրքիայում։

-Այդ հարցը ո՛չ տեղական մամուլը, ո՛չ էլ առանձին քաղաքական գործիչներ չեն անդրադառնում։ Առհասարակ Հայաստանին վերաբերող հարցերը այստեղ անգամ տասներորդական քննարկման թեմա չեն։ Ո՛չ հայկական սահմաններում տեղի ունեցողը, ո՛չ էլ խաղաղության օրակարգ՝ Թուրքիայում քննարկման թեմա չեն,միայն հայկական մամուլն է այդ հարցին անդրադառնում, այն էլ առանց առանձնակի ակնկալիքիների։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված