Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե հակառուսական, այլ աննորմալ երեւույթ է. Կոստանյան

Թեմա

Միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունները հենց այնպես չեն բարձրացվում, այլ հստակ ուղղորդվում են արեւմտյան տեխնոլոգիաների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում նա ուշագրավ փակագծեր բացեց:

— Մենք գիտենք, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները կիրառվում` մեկն ասում է, մնացածը թութակի նման կրկնում են: Սա հիվանդագին սովորույթի նման է:  Հստակ է, որ այդ տեխնոլոգիաներին տիրապետում է Արեւմուտքը եւ սկսեց այն կրկին կիրառել, երբ արցախյան վերջին պատերազմում ռուս խաղաղապահները Արցախի որոշ չափը գոնե կարողացան փրկել: Եվ փոխանակ Ռուսաստանի հանդեպ ավելի ընկերական վերաբերմունք լիներ Հայաստանում, ընդհակառակը՝ հենց այդ վայրկյանից սկսվեց հակառուսական մթնոլորտը խորանալ: Սա աբսուրդ է` ռուսական խաղաղապահ ուժերը գալիս են եւ Արցախն ամբողջականորեն կորստից փրկում, մենք բացասական արձագանք ենք տալիս: Իսկ հիմա այդ ամենը շարունակվում է ավելի ուժգին, որովհետեւ այն կենտրոնները, որոնք գեներացնում են այս հակառուսական տրամադրությունները, իրենց թվում է, թե Ռուսաստանն արդեն պարտվում է եւ հող են նախապատրաստում իրենց համար:

— Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը, հատկապես, որ հակառուսական տրամադրություններ հրահրողների ետեւում երեւում է իշխանության ու իշխանամերձ շրջանակների ականջները:

— Սա, իհարկե, վտանգավոր է, որովհետեւ չկա աշխարհում այսպիսի երեւույթ, ինչ Հայաստանում է տեղի ունենում: Սա ոչ թե հակառուսական, այլ աննորմալ երեւույթ է: Օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Սինգապուրում երբեւէ այդպիսի հակաամերիկյան ալիք չի կարող բարձրանալ: Այո՛, անհամաձայնություններ կարող են լինել`  նավթի գների եւ այլնի վերաբերյալ, բայց դուք չեք տեսնի ԱՄՆ-ի դաշնակից երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազան է պաշտպանում այդ երկրների սահմանները, հակաամերիկյան տրամադրություններ գեներացվեն: Իհարկե, Հայաստանում ներկա իշխանությունն իր ամբողջ հոգեբանությամբ պրոարեւմտյան է եւ բնականաբար` հակառուսական: Սակայն չեմ կարող ասել, թե արդյոք նրանք անձամբ են հրահրում այս հակառուսական տրամադրությունները, բայց անկասկած կարող եմ ընդգծել, որ այս տեխնոլոգիաները պատրաստված են արեւմտյան կենտրոնների հաստատություններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ