Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ` ԱԹՈՌԸ ՊԱՀԵԼՈՒ ԴԻՄԱՑ

Վերլուծություն

Հ1-ի ե­թե­րը լցված է ա­մե­րի­կյան կոնգ­րե­սա­կան­նե­րով, ով­քեր ան­թա­քույց քա­մահ­րան­քով են ար­տա­հայտ­վում Ռու­սաս­տա­նի և Պու­տի­նի մա­սին: Մինչ­դեռ չի ե­րև­ում մի­տում, որ ռուս պատ­գա­մա­վոր­նե­րին նույն­պես տրա­մադր­վի հայ հար­կա­տու­նե­րի փո­ղով հան­րա­յին ե­թեր: Նրանց նկատ­մամբ շեշ­տա­կի ա­վե­լի բա­րե­հաճ են նույ­նիսկ ա­մե­նա­թունդ ա­րևմ­տա­մետ մաս­նա­վոր առ­ցանց հե­ռուս­տա­ա­լիք­նե­րը: Պա­րա­դո՞քս:

ՔՎԱ­ԶԻ­ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽԱ­ԿԱՆ ՏԵ­ՌՈ­ՐԻ ՍԱՍՏ­ԿԱ­ՑՈՒՄ

№1 հե­ռուս­տա­ա­լի­քի վար­քագ­ծում ի­րա­կա­նում ո­րև­է պա­րա­դոքս չկա: Այն գրե­թե մե­նաշ­նոր­հա­յին է հատ­կա­պես մար­զե­րում, մի­ա­ժա­մա­նակ վա­յե­լում է ցածր խա­վի գրե­թե ան­վե­րա­պահ վստա­հու­թյու­նը, և օգտ­վե­լով դրա­նից` կա­պի­տու­լյան­տը հան­րա­յին ե­թե­րը գրե­թե ամ­բող­ջո­վին ծա­ռա­յեց­նում է իր անձ­նա­կան շա­հին և քմա­հա­ճույ­քին: Եվ ե­թե դար­ձել է ա­վե­լի ա­մե­րի­կա­մետ և ռսա­տյաց, քան ա­մե­րի­կա­ցի հար­կա­տո­ւի փո­ղե­րով պահ­վող գրան­տա­կեր ա­լիք­նե­րը, ու­րեմն դա պետք է ան­ձամբ Նի­կո­լին: Եվ ե­թե պայ­մա­նա­կա­նո­րեն «սո­րո­սա­կան» հե­ռուս­տա­ա­լիք­նե­րը (անգամ հա­կա­հի­գի­ե­նիկ Բա­բա­ջին պատ­կա­նո­ղը) ստիպ­ված են մշտա­պես պայ­քա­րել լսա­րա­նի հա­մար և հա­նուն դրա հա­կա­ռակ կար­ծի­քի ո­րո­շա­կի դո­զա տալ, ա­պա կա­պի­տու­լյան­տի անձ­նա­կան դու­քյան Հ1-ը այդ­պի­սի խնդիր չու­նի:

Թե ին­չու կա­պի­տու­լյան­տը կտրուկ որ­դեգ­րեց «հա­վա­սա­րում դե­պի ԱՄՆ»` դրա մա­սին ա­վե­լի ուշ: Իսկ այժմ անդ­րա­դառ­նանք թարմ և վտան­գա­վոր նա­խա­դե­պե­րին ներ­քին կյան­քում: Ա­ռա­ջի­նը` քա­ղա­քա­կան բա­զում գոր­ծե­րով հայտ­նի փաս­տա­բա­նին կա­լա­նա­վո­րե­լու ա­ռայժմ ձա­խող­ված փորձ այն բա­նի հա­մար, որ լավ է կա­տա­րել իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը նա­և քրե­ա­կան վա­րույ­թում: Իսկ երկ­րոր­դը` վայ­րագ, մա­հա­փոր­ձի տար­րեր պա­րու­նա­կող բռնու­թյու­նը ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զա­րյա­նի նկատ­մամբ: Այդ ե­րև­ույթ­նե­րը ոչ այլ ինչ են, քան դա­սա­կան թրքա­բոլ­շև­ի­կյան տե­ռոր, որն ուղղ­ված է ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րի, ակ­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րի, ընդ­հան­րա­պես թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն ռե­ժի­մի հետ չհա­մա­կերպ­վող բո­լոր հա­յե­րի դեմ:

Հե­ղա­փո­խա­կան կամ քվա­զի­հե­ղա­փո­խա­կան տե­ռո­րը բա­վա­կա­նին լավ ու­սում­նա­սիր­ված ե­րև­ույթ է: Այն կա­րող է կի­րառ­վել եր­կու դեպ­քում` կա՛մ հնից ժա­ռան­գու­թյուն մնա­ցած հա­մա­կար­գը ամ­բող­ջո­վին կոտ­րե­լու և տե­ղը նոր հա­մա­կարգ հաս­տա­տե­լու նպա­տա­կով, կա՛մ հու­սա­հատ գոր­ծո­ղու­թյուն այն դեպ­քում, երբ բռնա­տի­րա­կան վար­չա­կար­գը օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­լով մո­տե­ցել է ներ­սից պայ­թե­լուն: Ա­ռա­ջին տար­բե­րա­կի վառ դրսև­ո­րում­ներ են, օ­րի­նակ Լե­նի­նի և Ստա­լի­նի մաս­սա­յա­կան տե­ռոր­նե­րը: Լե­նի­նը տե­ռո­րով կոտ­րում էր նախ­կի­նում ե­ղած հա­մա­կար­գի բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րը, իսկ Ստա­լի­նը տե­ռո­րով կոտ­րում էր հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րը սպա­սար­կող տրոց­կիս­տա­կան հա­մա­կար­գը: Ինչ վե­րա­բե­րում է կա­պի­տու­լյան­տին և ՔՊ-ական բո­լու­կին, ա­պա տե­ռո­րի ա­ռա­ջին ա­լի­քը` 2018-2020 թվա­կան­նե­րին, լու­ծեց բնա­կա­նոն զար­գա­ցող և է­վո­լյու­ցի­ոն ճա­նա­պար­հով բա­րե­փող­վող Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան ինս­տի­տուտ­նե­րի ոչն­չաց­ման և դրանք օ­տար զավ­թիչ­նե­րի շահը սպա­սար­կող վիժ­ված­քա­պե­տու­թյամբ փո­խա­րի­նե­լու խնդի­րը: Հիմ­նա­կան գոր­ծիք­ներն է­ին փո­ղո­ցա­յին ագ­րե­սիվ խա­ժա­մու­ժը և ոս­տի­կա­նու­թյան ու Ա­ԱԾ-ի մի­ջո­ցով ի­րա­գործ­վող բեսպ­րե­դե­լը: «Հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­ներ» կոչ­վող թափթ­փուկ­նե­րի խմբա­կին ոչ ոք լուրջ չէր ըն­դու­նում, և ի ­վեր­ջո դրանք տար­րա­լուծ­վե­ցին ու­ժա­յին կա­ռույց­նե­րի մեջ:

Իսկ այժ­մյան երկ­րորդ ա­լի­քի ա­ռա­ջին դրսև­ո­րում­նե­րը ե­ղան 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո, երբ կամր­ջից գցե­լով սպա­նեցին Ա­լեն Սի­մո­նյա­նի ա­թո­ռին նստած բուն­տի մաս­նա­կից քա­ղա­քա­ցուն: Էդ­գար Ղա­զա­րյա­նի դեմ կի­րառ­վա­ծը տո­տալ տե­ռո­րի մեկ­նար­կի սկիզբն է, քան­զի ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ մինչ այդ բա­վա­րար­վում է­ին ոս­տի­կա­նա­պե­տա­կան գոր­ծիք­նե­րով, իսկ հի­մա ան­ցան ՀՀՇ-ական Ար­մեն Տեր-Սա­հա­կյա­նի բան­դա­յի մե­թոդ­նե­րին: Դա էլ հու­սա­հա­տու­թյան դրսև­ո­րում է, խուն­տան զգում է իր մո­տա­լուտ վախ­ճա­նը:

Բնա­կա­նա­բար, տե­ռորն ա­նար­ձա­գանք չմնաց: ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տող ՀՀԿ ԳՄ-ն շատ օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քեց. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյունն իր վրդով­մունքն է հայտ­նում Էդ­գար Ղա­զա­րյա­նի նկատ­մամբ այ­սօր տե­ղի ու­նե­ցած բռնու­թյան ա­ռի­թով:

Խո­րա­պես հա­մոզ­ված ենք, որ տվյալ վայ­րա­գու­թյունն ուղ­ղա­կի­ո­րեն շաղ­կապ­ված է Էդ­գար Ղա­զա­րյա­նի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյան հետ:

Այն ա­զատ խոս­քը լռեց­նե­լու, քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին ճնշե­լու, երկ­րում վա­խի մթնո­լորտ սեր­մա­նե­լու ցի­նիկ, բայց ա­պար­դյուն փորձ է:

Հա­յաս­տա­նի գոր­ծող վար­չախմ­բից պա­հան­ջում ենք ան­հա­պաղ բա­ցա­հայ­տել այդ հան­ցա­գոր­ծու­թյունն ու օ­րեն­քով սահ­ման­ված ողջ խստու­թյամբ պատ­ժել ոչ­մի­այն ի­րա­գոր­ծող­նե­րին, այ­լեւ կազ­մա­կեր­պիչ­նե­րին եւ պատ­վի­րա­տու­նե­րին»:

Իսկ «Հա­յաս­տան» դա­շին­քից ե­ղան ան­հատ­նե­րի դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, սա­կայն կոն­սո­լի­դաց­ված դիր­քո­րո­շում ա­ռայժմ կար­ծես չհնչեց: Չե՞ն կա­րև­ո­րում այդ մի­ջա­դե­պը, թե՞ այլ պատ­ճառ կա...

ԱՐ­ՑԱ­ԽԻ ԵՎ ՀՀ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅԱՆ ԶՈ­ՀԱ­ԲԵ­ՐՈՒՄ

Shampun 

Սա­կայն վե­րա­դառ­նանք ԱՄՆ Կոնգ­րե­սի պատ­վի­րա­կու­թյան դե­սան­տին, այդ թվում` և Հ1-ում: Կոնգ­րե­սա­կան­նե­րի հրա­պա­րա­կա­յին խոս­քը հիմ­նա­կա­նում հե­տև­յալն էր` Ռու­սաս­տա­նը ա­րա­գո­րեն գնում է դե­պի պար­տու­թյուն և կոր­ծա­նում, ա­պա­վի­նե՛ք ԱՄՆ-ին: Ան­կախ նրա­նից` «ռու­սա­կան ար­ջը» վի­րա­վոր է, թե՞ ադ ա­մե­նը քա­րոզ­չու­թյուն է, խուն­տա­յի կող­մից այս խառ­նակ ի­րա­վի­ճա­կում «արջին» հրա­պա­րա­կա­յին մար­տահ­րա­վեր նե­տելն ան­չափ հե­ռու է ող­ջամ­տու­թյու­նից և հղի է ծանր հե­տև­անք­նե­րով երկ­րի հա­մար: Սա­կայն Նի­կո­լը, որ­պես թրքա­հարճ, թքած ու­նի երկ­րի վրա, և նրան հե­տաքրք­րո­ղը մի­այն իր ա­թո­ռի և իր ան­ձի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներն են:

ԱՄՆ պատ­գա­մա­վոր­նե­րից ա­ռա­վե­լա­գույնս ան­կեղծ էր «հին հայ­դա­տա­կա­նի» համ­բավ ու­նե­ցող Ֆրենկ Փա­լո­ունը: Նա ուղ­ղա­կի­ո­րեն հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խը պետք է ինք­նա­վար կար­գա­վի­ճակ ու­նե­նա Ադր­բե­ջա­նի կազ­մում` ճիշտ այն­պես, ինչ­պես մինչ 1988-ը դեռ ԽՍՀՄ-ի օ­րոք: Դե, իսկ Ադր­բե­ջա­նի և Թուր­քի­ա­յի զսպո­ղը պետք է լի­նի ԱՄՆ-ն: Թե ինչ­քա­նով Վա­շինգ­տո­նը կա­րող է զսպո­ղի դեր կա­տա­րել` դա այլ հարց է, սա­կայն Ֆրենկ Փա­լո­ու­նը փաս­տո­րեն պսա­կա­զեր­ծեց ԱԺԲ-ական այն հե­քի­ա­թը, թե ՌԴ-ի փո­խա­րեն ԱՄՆ-ին ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից ընտ­րե­լով, կա­րե­լի է գալ թուր­քե­րի հա­խից և Ար­ցա­խում ռև­անշ ի­րա­գոր­ծել:

Այդ պատ­րան­քը քան­դե­լու հա­մար Փա­լո­ու­նին պետք է շնոր­հա­կալ լի­նել, ինչ­քան էլ որ տհաճ լի­ներ նրան լսե­լը: Սա­կայն կա­րև­ո­րը հե­տև­յալն է` ի՞նչ է պետք ԱՄՆ-ին Հա­յաս­տա­նում և ին­չի՞ դի­մաց: Վա­շինգ­տոնն ա­ռա­ջար­կում է օգ­նել ի­րեն վռնդել ռուս­նե­րին, փաս­տա­ցի թշնա­մա­նալ Ի­րա­նի հետ և հրա­ժար­վել ա­ռայժմ և մի­գու­ցե ա­պա­գա մի քա­նի տա­րին Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը քչից-շա­տից ա­պա­հո­վող ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րից և Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հե­տաձ­գու­մից: Դե պարզ է` նրանց պետք է հե­նա­կետ ՀՀ-ում ընդ­դեմ ՌԴ-ի և Ի­րա­նի, սա­կայն ի՞նչ գին է տա­լիս Հա­յաս­տա­նին այդ­պի­սի ռիս­կա­յին շրջա­դար­ձի դի­մաց:

Ստաց­վում է, որ գի­նը շատ է­ժան է` ո՛չ անվ­տան­գու­թյուն, ո՛չ Ար­ցախ, այլ ըն­դա­մե­նը հո­վա­նի դա­վա­ճան Նի­կո­լի «դե­մոկ­րա­տա­կան բաս­տի­ո­նի» հա­մար: Այ­սինքն` գինն ըն­դա­մե­նը այդ ճի­վա­ղի անձ­նա­կան փրկու­թյունն է: Ինչ­պես կա­սեր դա­սա­կա­նը` ի­յա՛, ի­րո՞ք...

Ժա­մա­նա­կին «իյա՛, ի­րո՞ք»-ի հե­ղի­նակ Սերժ Սարգ­սյա­նին ԵՄ-ն ա­ռա­ջար­կում էր շրջա­դարձ բա­վա­կա­նին բարձր գնով, ին­չին քա­ղա­քա­կան գրոս­մայս­թե­րը պա­տաս­խա­նեց մեր­ժու­մով և Ե­ԱՏՄ-ն ընտ­րե­լով: Ո­րոշ ժա­մա­նակ անց նույն ԵՄ-ն բե­րեց հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը Ե­ԱՏՄ-ին և ՌԴ հետ ռազ­մա­կան դա­շին­քին չէր հա­կա­սում: Բայց դա իշ­խա­նու­թյու­նից ա­վե­լի թանկ բան ու­նե­ցող նա­խա­գա­հի դեպ­քում: Իսկ իշ­խա­նու­թյունն ա­մե­նա­թանկ բա­նը հա­մա­րող Նի­կո­լը լա­վա­գույն դեպ­քում կա­ռա­ջար­կի «Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պոռն­կու­թյուն է» բա­նա­ձև­ը, մո­ռա­նա­լով այդ բա­նա­ձև­ի երկ­րորդ մա­սը` «եթե քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վում են պոռ­նիկ­նե­րը: Իսկ նի­կոլ լի­նե­լը պոռն­կու­թյու­նից հա­զա­րա­պա­տիկ վատ­թար է:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ