ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ Թրամփ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Դատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկել Պուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանին Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը Ուղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան

Արցախը հայաթափելու սցենարն են փորձում խաղարկել

Վերլուծություն

Այն տպավորությունն է, որ հայաստանյան սահմաններին նորից հին խաղն է: Նախ, սկսվում են անհասկանալի կրակոցներ, հետո ազերիները պատճառաբանելով, թե, տեսեք, Հայաստանը հրադադարը խախտում է, սկսում են սահմանային բախումներ սարքել: Իսկ ահա Նիկոլն այն «բացատրությամբ, թե ինչ է, պատերա՞զմ եք ուզում, հերթական մեծ զիջումն է անում ազերիներին:

ԱԼԻԵՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ

Ամեն դեպքում, Նիկոլն արդեն անձամբ է սկսել ակնարկել, թե Ալիեւը հերթական անգամ սահմանային սրացումներ է սարքում: Ըստ նրա երեկվա գրառման. ««Հայաստանի կողմից հրադադարի խախտմանե մասին կեղծ լուրերի ստեղծումե: Ու մեջբերում է ՀՀ ՊՆի բացատրությունը, թե. «Մարտական շփման գծում, մասնավորապես` ՍոթքԿուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման եւ վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբե: Այսինքն, թե ազերիները  նախ ստեղծում են տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իրենց հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

Հնարավոր բան է, միայն թե Նիկոլը լավ կաներ, որ նաեւ բացատրեր, թե ինչի՞ համար պետք է Ալիեւը նման խաղ սարքի: Ի վերջո, Ալիեւի հետ վերջին՝ Պրահայի բանակցություններից հետո «ամենալավատեսականե տրամադրություններով հայտարարվեց, որ «խաղաղության պայմանագիրե են պատրաստում, սահման են գծում: Նաեւ եվրոպացի ինչոր դիտորդների են բերել, որի համար, ի դեպ, Պրահայում Ալիեւը «դաբրոե տվել է: Մի խոսքով, ամեն ինչ անում են, ինչպես Ալիեւն է պահանջել, եւ այս դեպքում հենց Նիկոլը պետք է բացատրի, թե Բաքվի ինչի՞ն է պետք սահմանային բախումներ սարքելը: Ամեն դեպքում, եթե Նիկոլը շարունակում է շարժվել Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունների տրամաբանությամբ, որն Ալիեւի համար այս պահին առավելագույնն է, վերջինիս համար պետք է որ սահմանային կայունությունը ձեռնտու լիներ, ոչ թե հակառակը:

Կամ միգուցե Ալիեւն այն համոզմունքն ունի, որ Նիկոլը թեեւ խոստացավ, սակայն ոչ մի «խաղաղության պայմանագիրե էլ չի՞ ստորագրելու. սա էլ է տարբերակ:

Նաեւ հավանական տարբերակ կարող է լինել այն, որ Նիկոլին եւ Ալիեւին Աստանայում Պուտինի հրավերը՝ հաջորդ հանդիպումը Ռուսաստանում կազմակերպելու մասին, պարզ ակնարկ էր, որ Մոսկվան ամենեւին էլ չի պատրաստվում հրաժարվել «խաղաղության պայմանագրիե իր տարբերակից, ինչը փակուղի է տանում ամերիկյան տարբերակը: Ու հնարավոր է, որ այս դեպքում օրակարգ բերվի հայտնի սցենարը՝ արհեստական կռիվ սարքելով՝ Ալիեւի պահանջները կատարելը: Այլ վարկածներ եւս կարելի է թվարկել, սակայն դրանք բոլորն էլ, խոշոր հաշվով, պտտվումպտտվում եւ բախվում են մեկ էական փաստի: Այն է, հայադրբեջանական սահմանային որեւէ բախում, պատերազմ, Նիկոլի մեծագույն ցանկություն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտոնական ճանաչում կամ նման այլ բան Ալիեւին չի տալիս գլխավորը՝ Արցախի նկատմամբ փաստացի վերահսկողություն: Շատ պարզ պատճառով, որի մասին քանիցս խոսելու առիթ ունեցել ենք. Արցախը ռուսական բանակի վերահսկողության տակ է, եւ Նիկոլը չէ, որ կարող է այն Ալիեւին հանձնել:

Չնայած, Նիկոլը կարող է դրան նպաստել, եթե կարողանա Արցախի բնակչությանը համոզել, ստիպել, համապատասխան պայմաններ ստեղծել, որ հեռանան իրենց բնօրրանից: Այն տրամաբանությամբ, որ եթե Արցախում չլինի հայ ժողովուրդ, ապա ռուսական բանակն ո՞ւմ է պաշտպանելու, ըստ այդմ՝ ինչպե՞ս է հիմնավորելու իր ներկայությունն այդ իրավիճակում՝ Ադրբեջանին պատկանող նախկին Ղարաբաղում: Տվե՞լ է Նիկոլը նման կուլիսային խոստում Ալիեւին, ժամանակը ցույց կտա: Այս պահին փաստը հենց դա է՝ արցախցիները տեղում են, Արցախի ղեկավարությունը չի կարող կամ չի ցանկանում նման խաղի մեջ ներքաշվել, եւ ռուսների հեռանալը պահանջելու հիմքեր Ալիեւն այդպես էլ չի ստանում, թեկուզեւ Նիկոլը 10 հատ «խաղաղության պայմանագիրե ստորագրի:

ԱՆԳԱՄ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ

Ու ահա նշված տեսանկյունից Հայաստանի սահմաններին կռիվ սարքելը կարող է նաեւ լինել արցախահայության վրա ազդելու փորձ՝ տեսնո՞ւմ եք, համառում եք, որի արդյունքում Հայաստանը կարող է կործանվել:

Համաձայն կցկտուր լուրերի, այդ «բացատրությունըե դրվել է նաեւ Արցախի պատվիրակության՝ վերջին օրերին Հայաստան կատարած ողջ այցի ընթացքում: Այսինքն, արցախցիները, ըստ նույն կցկտուր լուրերի, փորձում են հասկանալ, թե վերջապես Հայաստանից ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ: Եվ ահա ոչ թե ընդամենը ստացել են պատասխան, թե գնացեք, ինքներդ ձեր արտաքին քաղաքականությունը վարեք, այլ նաեւ ուղղորդումներ, թե ինչ արտաքին քաղաքականություն են ակնկալում: Հասկանալի է, Նիկոլը դեռ պատասխան է տալու հենց միայն նրա համար, որ «Արցախը՝ Հայաստան էե, «ինչ ուզեմ, դա էլ կբանակցեմե հայտարարություններով Արցախին հասցրեց այս ողբերգական վիճակին ու հիմա հանգիստ երեսներին շպրտում է, թե ինքներդ բանակցեք Ադրբեջանի հետ: Բայց անգամ սրանից հետո դեռ ուզում են ուղղությո՞ւն ցույց տալ՝ եթե Ալիեւի լուծը չընդունեք, վտանգի տակ կդնեք նաեւ Հայաստանը: Նույն հրապարակային աղբյուրները պնդում են, որ նաեւ վերջին խաղաթուղթն է գործարկվել՝ Արցախի պատվիրակությանը համոզելու համար: Մոտավորապես այս տրամաբանությամբ՝ «Չհավատաք, որ ռուսները ձեզ կպաշտպանեն, տեսա՞ք, որ ՀԱՊԿը մեզ չպաշտպանեցե:

Իրականում Արցախը վտանգի տակ դնո՞ւմ է Հայաստանի գոյությունը, թե՝ ոչ, այլ հարց է, հասկանալու շատ բան կա, այդ թվում, թե Հայաստանի պաշտպանունակությունն իրոք այն ողբերգական մակարդակի՞ն է, ինչպես որ փորձում են ներկայացնել: Այս պահին խոսքն ընդամենը այն մասին է, որ քարոզվող «հանուն Հայաստանիե տրամաբանությամբ եթե Արցախը փորձի շարժվել, ապա դրա հետեւանքը մեկն է՝ Արցախի կամավոր հայաթափումը: Իսկ դա ոչ թե ընդամենը Ալիեւի երազանքն է, այլ՝ Վաշինգտոնի ծրագիրը, թե ինչպես պետք է տարածաշրջանն ազատել ռուսական բանակից:

Այսպիսով, հասնում ենք հետեւյալին. այդ բոլոր քարոզներն Արցախը հալած յուղի տեղ կընդունի՞: Այդ թվում, արդյոք Արցախում հստակ պատկերացնո՞ւմ են, որ «ռուսը մեզ չպաշտպանեց, ձեզ էլ չի պաշտպանիե տրամաբանության տակ սովորական, անգամ պրիմիտիվ քարոզչական, արհեստականորեն սարքած տրյուկ է դրված: Այս օրերին նշված բոլոր հարցերի հետ կապված՝ Արայիկ Հարությունյանը ներարցախյան քննարկումներ է կազմակերպել, եւ դա արդեն իսկ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Այսինքն, Արցախում նո՞ր պետք է քննարկեն, որ հասկանան, թե այս աշխարհաքաղաքական փասիանսում իրենք ինչ դիրքում են, եւ որն է իրենց շահը: Ու սա այն դեպքում, երբ երկուերեք կտրուկ հայտարարություն եղել է Արցախի ողջ քաղաքական դաշտի կողմից, որտեղ հստակ մատնանշվել է իրենց տեսլականն ինչպես նիկոլյան բանակցությունների, այնպես էլ ռուսական բանակի դերի մասին: Եվ դրանից հետո, երբ նորից այդ բնույթի քննարկումներ են ծավալում, բնական է, որ կարող են առաջ գալ կասկածներ, թե արցախյան վերնախավից ոմանք արդեն իրենց «փայըե չե՞ն ստացել, որ սեփական բնօրրանը ծախեն եւ արեւմտյան ինչոր վիլաներում տեղավորվեն:

Սակայն անգամ նման ամենավատատեսական սցենարը դեռ Արցախի համար վախճան չի նշանակում: Նախ, Արցախի ղեկավարությունն անգամ, եթե մի պահ ընդունենք, որ պաշտոնապես ընդունի Ադրբեջանի կազմում գտնվելու հեռանկարը, դա ռուսական բանակին հեռացնելու հարց չի լուծելու: Այն պարզ պատճառով, որ «Արցախի ղեկավարությունե ասվածը դրսի համար պաշտոնական կարգավիճակ չէ, եւ մասնավորապես Մոսկվան դա կարող է ընդամենը մասնավոր անձանց կարծիք համարել: Երկրորդը, անգամ այս ծայրահեղ ծանր մթնոլորտում հազիվ թե Արցախի ղեկավարությանը, եթե, տեսականորեն, փորձի կազմակերպել արցախահայության ամբողջական արտագաղթ, ապա հազիվ թե կարողանա: Մի որոշակի մասի, միգուցե, կարողանան հեռացնել: Սակայն ինչքան մարդ էլ որ մնա, դա արդեն իսկ Արցախի ժողովուրդ է, եւ ռուսական բանակը կմնա՝ նրանց պաշտպանելու բացատրությամբ: Վերջապես, եթե ամենածայրահեղ տարբերակով՝ ողջ արցախահայությունը հեռանա, ապա Ալիեւը շատ միամիտ մարդ կլինի, եթե իրոք հավատա, որ անգամ այդ դեպքում ռուսական բանակը կհեռանա: Ոչ մի դեպքում: Ռուսական բանակն Արցախում, չմոռանանք, առաջին հերթին ՌԴ հարավային սահմաններն է պաշտպանում եւ առանց մարտի դուրս չի գա: Իսկ ռազմական ճանապարհով հեռացնելու տարբերակը, մեղմ ասած, մշուշոտ է:

Այսպիսով, ուզո՞ւմ է Ալիեւն Արցախի ներկա տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, ներկա իրավիճակում մեկ ելք ունի՝ գրավել այն ռուսներից: Ուզո՞ւմ են ամերիկացիները նույն բանին հասնելով՝ ռուսական ուժերին դուրս մղել, էլի նույն միջոցն է, եւ Նիկոլին խաղարկելը բան չի տա:

Քերոբ Սարգսյան






ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top