Ռուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ) Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալները Պաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիս ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ Թրամփ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Դատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկել Պուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանին Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը

Ռուս-իրանական զորքերից Էրդողանին Նիկոլն էլ չի փրկի

Վերլուծություն

Ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ֆո­նին՝ այս օ­րե­րին եր­կու ու­շագ­րավ դրվագ ար­ձա­նագր­վեց: Դրանք, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին հենց այդ պա­տե­րազ­մի հետ են առնչ­վում: Սա­կայն խոր­քա­յին ա­ռու­մով Հա­յաս­տա­նի հա­մար եւս չա­փա­զանց կա­րե­ւոր են ու նա­եւ մի շարք հար­ցեր են ա­ռաջ քա­շում:

«ԲԱՅ­ՐԱՔ­ԹԱ­ՐԸ»  ԲԱ­ՆԻ ՊԵՏՔ  ՉԷ

Ա­ռա­ջին դրվա­գը կապ­ված է թուր­քա­կան «Բայ­րաք­թար­նե­րի» հետ: Այս­պես, Ուկ­րա­ի­նա­յի պաշտ­պա­նա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա­յի ղե­կա­վար Սեր­խի Փա­շինս­կին անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ, թե. «Բայ­րաք­թա­րում ա­վե­լի շատ PR եւ կո­ռուպ­ցի­ա կա, քան մար­տա­կան ​​կի­րա­ռում»: Շա­րու­նա­կե­լով, նա հայ­տա­րա­րեց, որ Ուկ­րա­ի­նա­յի բո­լոր «Բայ­րաք­թար­նե­րը» խոց­վել են ռու­սա­կան հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի կող­մից:

Կարճ ա­սած, Կի­ե­ւը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում է, թե Թուր­քի­ա­յի ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան հպար­տու­թյու­նը դար­ձած «Բայ­րաքթա­րը» ան­պետ­քու­թյուն է, եւ այս­տե­ղից մի­ան­գա­մից մի քա­նի հարց է ա­ռաջ գա­լիս: Նախ, ին­չո՞ւ Կի­ե­ւը ո­րո­շեց այս մա­սին հրա­պա­րա­կավ խո­սել: Ե­թե «Բայ­րաքթա­րը» լա­վը չի հա­մա­րում, կա­րող է­ին, չէ՞ ա­ռանց ձայն հա­նե­լու դրա­նից հրա­ժար­վել: Իսկ այս­պես... նման հայ­տա­րա­րու­թյունն Էր­դո­ղա­նը Թուր­քի­ա­յի հան­դեպ, ան­շուշտ, թշնա­մու­թյուն կհա­մա­րի, ինչ­քան էլ որ դա հնչեց­վել է ոչ ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վա­րու­թյան շուր­թե­րից: Իսկ Թուր­քի­ա­յից ստաց­ված նախ­նա­կան ռե­ակ­ցի­ան, թե՝ մեր «Բայ­րաք­թա­րը» լա­վը չի, ինք­ներդ կռվեք, հենց այդ մա­սին է ակ­նար­կում: Ու այս­տեղ է, որ ա­ռաջ է գա­լիս այն ա­ռա­ջին հար­ցը, թե Կի­ե­ւի ին­չի՞ն էր դա պետք: Ա­ռա­վել եւս, որ օ­րերս Պու­տինն Էր­դո­ղա­նին փո­խան­ցեց փաս­տաթղ­թե­րի մի հաստ փա­թեթ, ո­րոնք հաս­տա­տում է­ին, որ Կի­ե­ւը Թուր­քի­ա­յի հան­դեպ այլ թշնա­մա­կան քայլ եւս գոր­ծել է՝ փոր­ձել է պայ­թեց­նել «Թուր­քա­կան հոսք» գա­զա­տա­րը, ո­րը Էր­դո­ղա­նի հա­մար մի­ջոց է՝ եվ­րո­պա­կան գա­զա­յին ներ­կա կո­լապ­սից խու­սա­փե­լու հա­մար: Չնա­յած, այս­տեղ, ի­հար­կե, Կի­ե­ւի նման դի­վեր­սի­ա­յի, ա­վե­լի ճիշտ՝ դի­վեր­սի­ա­յի ծրագ­րե­րի տակ պետք է նա­եւ ա­մե­րի­կյան հետք փնտրել:

Թե կոնկ­րետ Էր­դո­ղանն ին­չով է Կի­ե­ւի այս վե­րա­բեր­մուն­քին ար­ժա­նա­ցել, կա­րե­լի է մի քա­նի վար­կած տես­նել, այդ թվում, որ Էր­դո­ղա­նը փոր­ձում է դե­պի Եվ­րո­պա գա­զի տար­հան­ման կենտ­րո­նա­կա­յա­ն ստեղծել­, այն էլ՝ ռուս­նե­րի ա­ռա­ջար­կով: Բայց մյուս կող­մից էլ այն, որ Էր­դո­ղա­նի հպար­տու­թյու­նը՝ «Բայ­րաք­թարն» ի­րոք ի­րեն ոչն­չով չար­դա­րաց­րեց Ուկ­րա­ի­նա­յում, դա եւս փաստ է, ու Ան­կա­րա­յի հան­դեպ թշնա­ման­քը ոչ թե այդ փաս­տը ներ­կա­յաց­նելն էր, այլ՝ հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նե­լը:

Ի­հար­կե, այս հեն­քի վրա եւս մեկ ան­գամ կա­րե­լի է հե­տա­դարձ հա­յացք գցել 44-օրյա պա­տե­րազ­մի վրա՝ հի­շեց­նե­լով, որ հա­յաս­տա­նյան իշ­խող վեր­նա­խավն ակն­հայ­տո­րեն փոր­ձում էր պար­տու­թյու­նը բա­ցատ­րել մաս­նա­վո­րա­պես այդ «Բայ­րաք­թար­նե­րով», ո­րոնք հրամց­նում էր, որ­պես ինչ-որ ան­հաղ­թա­հա­րե­լի բան: Դեռ այն օ­րե­րին քա­նիցս պնդել ենք, որ դա սո­վո­րա­կան միֆ է, «Բայ­րաք­թար­նե­րին» կա­րե­լի էր ի սկզբա­նե էլ հան­գիստ ոչն­չաց­նել, պար­զա­պես դա չար­վեց: Ու հի­մա, երբ մեր այդ են­թադ­րու­թյու­նը հաս­տա­տում են նա­եւ ուկ­րա­ի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը, նո­րից ու նո­րից 44-օրյա պա­տե­րազ­մի հետ կապ­ված օ­րա­կարգ է վե­րա­դառ­նում մեծ դա­վա­ճա­նու­թյան վար­կա­ծը:

Ի­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ԲԱ­ՆԱ­ԿԸ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱ­ՆԻՆ ԱՌՆ­ՎԱԶՆ ՉԻ ԶԻ­ՋՈՒՄ

Բայց 44-օրյա պա­տե­րազ­մին այս ան­գամ անդ­րա­դար­ձանք իմի­ջայ­լոց, թե­եւ «Բայ­րաք­թար­նե­րը» այն ժա­մա­նակ այդ­պես ճո­խաց­նե­լու, այդ պատ­մու­թյու­նը զար­գաց­նե­լու շատ տեղ կա: Սա­կայն խոսքն այս պա­հին այդ մա­սին չէ, այլ նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար հե­տե­ւյալ ա­ռանց­քա­յին գոր­ծո­նի: Այն է, որ «Բայ­րաք­թա­րի» խայ­տա­ռա­կու­թյան ֆո­նին՝ ի­րենց մի­ան­գա­մայն այլ լույ­սի ներ­քո դրսե­ւո­րե­ցին ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը, եւ դա մեր ներ­կա­յաց­րած երկ­րորդ դրվագն է: Ա­մեն դեպ­քում, փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյունն ա­ռա­ջին հեր­թին հենց այդ­պես էլ հա­մե­մա­տե­լու է` թուր­քա­կանն ի­րա­նա­կա­նի հետ:

Ա­ռա­վել եւս, որ խոս­քը մի­այն ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի մա­սին չէ: Այս օ­րե­րին տա­րած­վել են այն խո­սակ­ցու­թյու­նն­երը, որ ռուս­ներն այլ զի­նա­տե­սակ­ներ եւս պատ­րաստ­վում են Ի­րա­նից ձեռք բե­րել: Բա­զում օ­րի­նակ­նե­րից ներ­կա­յաց­նենք «Re­u­ters»-ի տե­ղե­կատ­վու­թյունն այն մա­սին, որ չնա­յած մեծ աղ­մու­կին, ո­րը սար­քել է Ա­րեւ­մուտ­քը, իսկ Ուկ­րա­ի­նան էլ գնում է մին­չեւ Ի­րա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան պա­տե­րազ­մի աս­տի­ճա­նի, Թեհ­րա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Մոսկ­վա­յի հետ է: Պաշ­տո­նյա­նե­րը Reuters-ին հայտ­նել են, որ Թեհ­րա­նը խոս­տա­ցել է Ռու­սաս­տա­նին տրա­մադ­րել «Երկիր-երկի­ր» հրթիռ­ներ՝ բա­ցի ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի նոր խմբա­քա­նա­կից (մինչ այս տրա­մադր­ված «Շա­հիդ­նե­րին» էլ գե­րա­զան­ցող): Խոս­քը՝ «Fa­teh» եւ «Zol­fa­gar» տի­պի բարձր ճշգրտու­թյան բա­լիս­տիկ հրթիռ­ների (հե­ռա­վո­րու­թյու­նը՝ 300 եւ 700 կմ) մա­սին է:

Աս­վա­ծին պետք է մո­տե­նանք եր­կու տե­սան­կյու­նից: Ա­ռա­ջի­նը, Ի­րա­նը սրա­նով ցույց տվեց, որ Թուր­քի­ա­յին է­ա­պես գե­րա­զան­ցում է ոչ մի­այն ա­նօ­դա­չու ա­վի­ա­ցի­ա­յով, այլ նա­եւ՝ հրթի­ռա­յին տեխ­նի­կա­յով: Այ­սինքն, ե­թե Ան­կա­րան եւ Բա­քուն ո­րո­շեն գնալ մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­վի­ճա­կի սրաց­ման ճա­նա­պար­հով, Ի­րա­նի ռազ­մա­կան մա­կար­դա­կի մա­սին վկա­յող այդ փաս­տե­րը, ի­հար­կե, չեն կա­րող աչ­քա­թող ա­նել: Ա­վե­լի ճիշտ՝ Ի­րա­նի այդ մա­կար­դա­կի ար­ձա­նագ­րու­մը, ան­շուշտ, կազ­դի Ան­կա­րա­յի եւ Բաք­վի ո­րո­շում­նե­րի վրա: Ա­ռա­վել եւս՝ այն կոնկ­րետ, ուղ­ղորդ­ված, ան­գամ՝ թշնա­մա­կան մա­կար­դա­կի հաս­նող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս Թեհ­րա­նը բա­ցա­հայ­տո­րեն հնչեց­նում է Բաք­վի հաս­ցե­ին: Ընդ ո­րում, ոչ մի­այն Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ գոր­ծո­ղու­թյան փոր­ձի, որն Ի­րա­նը հա­մա­րել է «կար­միր գիծ», այլ նա­եւ բուն Ի­րա­նում Բաք­վի թշնա­մա­կան քայ­լե­րի ար­դյուն­քում: Այ­սինքն, Թեհ­րա­նը Բաք­վին նա­եւ մե­ղադ­րում է ի­րա­նա­կան վեր­ջին ան­կար­գու­թյուն­նե­րի հրահր­ման մեջ, որ խա­ղում են Իս­րա­յե­լի եւ Վա­շինգ­տո­նի օգ­տին, եւ դա պետք է որ Ա­լի­ե­ւի հա­մար շատ լուրջ ա­հա­զանգ լի­նի, ա­ռա­վել եւս, որ դրան գու­մար­վեց Ա­րաք­սը գե­տան­ցե­լով՝ ի­րա­նա­կան զո­րա­վար­ժանք­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով, որ Ան­կա­րա­յին Թեհ­րա­նը նման մե­ղադ­րանք­ներ չի հայտ­նում, իսկ դա խո­սում է վեր­ջերս մեր հայտ­նած այն վար­կա­ծի օգ­տին, որ ա­մե­նե­ւին էլ չպետք է բա­ցա­ռել, որ Բա­քուն կա­րող է ա­րեւմ­տյան խա­ղե­րի մեջ ներգ­րավ­վել՝ ան­գամ Ան­կա­րա­յի «գլխից թռնե­լով»: Չնայած, երբ Կապանում Թեհրանը ցուցադրաբար հյուպատոսարան է տեղակայում, դա ազդակ է ոչ միայն Ալիեւին, այլ նաեւ Էրդողանի համար:

Երկ­րորդ տե­սան­կյունն էլ այն է, որ չնա­յած ա­րեւմ­տյան հա­մառ ճնշում­նե­րին, հեր­թա­կան «ամե­նա­դա­ժան», «ոչնչաց­նող» եւ այդ կար­գի նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի սպառ­նա­լիք­նե­րին, Թեհ­րանն այդ քայ­լե­րով նո­րից հաս­տա­տեց, որ ա­մուր է ՌԴ-ի հետ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցում, ե­թե ան­գամ դա ի­րեն ա­րեւմ­տյան նոր հար­ված­նե­րի է հասց­նում: Իսկ դա մեկ բա­նի մա­սին է հու­շում` ռուս-իրա­նա­կան ռազ­մա­կան (եւ ոչ մի­այն) հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գնա­լով դա­շին­քա­յի­նի վե­րած­վե­լու հա­կում են ցու­ցադ­րում, որն ու­նի Ա­րեւ­մուտ­քին դի­մա­կա­յե­լու բա­ցա­հայտ տեսք: Այ­սինքն, թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մը, ե­թե ան­գամ Նի­կո­լը նրանց բո­լոր պա­հանջ­նե­րը հա­րյուր տո­կո­սով կա­տա­րի, մեկ է, հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ ի­րենց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­ռու­ցե­լիս, Ի­րա­նի ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հի­շա­տակ­ած փաս­տե­րից եւ տա­րա­ծաշր­ջա­նում դիր­քե­րը ա­մեն գնով պա­հե­լու ռու­սա­կան ծրագ­րե­րից զատ, պետք է նա­եւ ռուս-իրա­նա­կան գոր­ծակ­ցու­թյան այդ դի­նա­մի­կան հաշ­վի առ­նի:

ԱՄՆ-ԻՆ ԿՀԱ­ՋՈՂ­ՎԻ՞ ՍԻ­ՐԱ­ՇԱ­ՀԵԼ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ

Մյուս կող­մից, ԱՄՆ-ն կար­ծես թե փոր­ձում է թուր­քա­կան ուղ­ղու­թյամբ քա­ղա­քա­կա­նու­թյան ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րի գնալ: Սուր ճնշում­նե­րը Ան­կա­րա­յին ուղ­ղում են դե­պի ռու­սա­կան տի­րույթ, եւ հի­մա Վա­շինգ­տո­նը փոր­ձում է նա­եւ սի­րա­շահ­ման գոր­ծի­քը կի­րա­ռել` այդ թվում Թուր­քի­ա­յի հետ ո­րոշ ռազ­մա­կան ար­գե­լա­փակ­ված ծրագ­րեր բա­ցե­լու տես­քով: Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե դա ինչ է­ֆեկ­տի­վու­թյամբ կաշ­խա­տի: Սա­կայն Էր­դո­ղա­նը, ա­մեն դեպ­քում, պետք է որ տխուր հի­շո­ղու­թյուն­ներ ու­նե­նա ա­մե­րի­կաց­ի­ներից, սկսած իր դեմ «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն» սար­քե­լու փոր­ձից, վեր­ջաց­րած ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ Թուր­քի­ային չհայ­տա­րար­ված տնտե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ պա­հե­լուց, եւ բո­լոր դեպ­քե­րում էլ Պու­տի­նը նրան օգ­նու­թյան հա­սավ: Հի­մա էլ ԱՄՆ-ն բա­ցա­հայ­տո­րեն Էր­դո­ղա­նին մղում է ռուս­նե­րի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու, եւ հի­շա­տակ­ած սի­րա­շա­հում­ներն էլ, ինչ խոսք, դրա բա­ղադ­րիչ­նե­րից են: Որ­քան էլ Էր­դո­ղա­նի հա­մար շա­հե­կան թվա պան­թյուր­քիզ­մի տե­սան­կյու­նից, սա­կայն այս­տեղ նա ո­րոշ գոր­ծոն­ներ չի կա­րող աչ­քից բաց թող­նել: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ դա կնշա­նա­կի բա­խում մի­ջու­կա­յին տե­րու­թյան հետ, ո­րի կող­քին կանգ­նած է թուր­քա­կա­նին ա­մե­նե­ւին էլ չզի­ջող (դեռ գե­րա­զան­ցու­թյան պա­հը մի կողմ թող­նենք) ի­րա­նա­կան բա­նա­կը: Հա­ջոր­դը, որ Վա­շինգ­տո­նը շատ հա­ճախ է դաշ­նա­կից­նե­րին նման ա­վան­տյու­րա­նե­րի մղել` վեր­ջում մե­նակ թող­նե­լով:

Մեկ այդ դե­տալ եւս այս­տեղ աչ­քա­թող չա­նենք: Թուր­քի­ան, մի­գու­ցե, կա­րող էր նա­եւ հու­սալ, որ Ի­րա­նի դեմ պայ­քա­րում կկա­րո­ղա­նա ստա­նալ Իս­րա­յե­լի ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման ո­րո­շա­կի դրա­կան դի­նա­մի­կա կա: Ա­ռա­վել եւս, որ նման ազ­դակ օ­րերս Իս­րա­յե­լից ե­կավ, թե պատ­րաստ է զենք մա­տա­կա­րա­րել Իրա­նին: Իսկ դա ակ­նարկ էր Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­ման մա­սին, թե­րեւս տո­ղա­տա­կե­րից մատ­նան­շու­մով, որ ի­րենց՝ Ի­րա­նի հետ ռուս­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա դի­նա­մի­կա­յի պա­տաս­խանն է:

Հնա­րա­վոր է, որ Իս­րա­յե­լի նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Թուր­քի­ա­յին ա­վե­լի վճռա­կան դարձ­ներ ռուս-իրա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նկատ­մամբ: Սա­կայն ա­մեն ինչ մի փոքր այլ ըն­թացք ստա­ցավ: Նախ, Ուկ­րա­ի­նա­յին զենք տա­լու մա­սին ակ­նար­կել էր ըն­դա­մե­նը Իս­րա­յե­լի «երկրորդ կար­գի» նա­խա­րար­նե­րից մե­կը: Բայց ան­գամ դրան Ռու­սաս­տանն ար­ձա­գան­քեց Մեդ­վե­դե­ւի մա­կար­դա­կով, թե` դա կոչն­չաց­նի ռուս-իսրա­յե­լյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ու դրան էլ ե­րեկ հա­ջոր­դեց ար­դեն պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Բե­նի Հան­ցի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «Իսրա­յե­լը զենք չի փո­խան­ցի Ուկ­րա­ի­նա­յին մի շարք գոր­ծառ­նա­կան պատ­ճառ­նե­րով»:

Իս­րա­յել­ցի նա­խա­րա­րին կա­րե­լի է հաս­կա­նալ: Այս պա­հին ա­րա­բա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րը ա­մե­նա­սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներն են կա­ռու­ցում Մոսկ­վա­յի հետ`գնա­լով վատ­թա­րաց­նե­լով Վա­շինգ­տո­նի հետ եր­բեմ­նի գոր­ծակ­ցու­թյու­նը: Ա­վե­լին, սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նորդ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան ընդ­հուպ` ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցու­թյան հայտ ներ­կա­յաց­րեց: Զու­գա­հե­ռա­բար, խո­սե­ցինք նա­եւ շի­ա իս­լա­մի ա­ռաջ­նորդ Ի­րա­նի ու ՌԴ-ի հետ կա­պե­րի մա­սին: Այ­սինքն, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, մին­չեւ իսկ Պա­ղես­տի­նը Մոսկ­վա­յի հետ ա­ռա­վել քան ջերմ դի­նա­մի­կա­յի մեջ են, եւ այս պա­հին ռուս­նե­րի հետ հա­կա­սու­թյուն­նե­րի գնա­լը, ով ի­մա­նա, թե ինչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա Իս­րա­յե­լի հա­մար:

Ար­դյուն­քում, Թուր­քի­ան, գո­նե այս պա­հին այ­լեւս չու­նի նման պո­տեն­ցիալ դաշ­նա­կից: Իսկ ա­հա իս­լա­մա­կան աշ­խար­հի նշված կողմ­նո­րո­շու­մը Ան­կա­րա­յի հա­մար եւս ցու­ցիչ է: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան ի­րեն խոս­տա­նում է Եվ­րո­պա­յի գա­զա­յին հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից մե­կի կար­գա­վի­ճակ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 






Ռուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top