ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան

Այսօր դա է ջրբաժանը` կո՞ղմ ես, թե դեմ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագրին»

Տեսանյութեր

Հոկտեմբերի 27-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը եւ Հայաստանի հականացիստական ճակատը հրավիրել էին  կլոր սեղան  «Առաջ Արցախ»`  նվիրված  Արցախի հարցի ներկա  վիճակին ու զարգացումներին եւ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին:

 «ԱՌԱՋ ԱՐՑԱԽ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախյան հիմնահարցի եւ հայ-ռուսական  հարաբերությունների վերաբերյալ

 

Մենք` Արցախի Հանրապետությանը եւ հայ-ռուսական  դաշնակցային հարաբերություններին աջակցող  կլոր սեղանի մասնակիցներս  հայտնում ենք մեր վճռականությունը պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը, զարգացնելու հայ եւ ռուս  ժողովուրդների միջեւ  եղբայրական  հարաբերությունները  եւ ամրապնդել մեր պետությունների միջեւ  դաշնակցային  միասնականությունը:

Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը հանդիսանում է հավաքական Արևմուտքի  տարածաշրջանային հենակետը և  Թուրքիայի կցորդ հանդիսացող Ադրբեջանը  վարում են  չհայտարարված պատերազմ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նպատակ են հետապնդում ռազմական ագրեսիայի միջոցով զավթել ինքնիշխան Հայաստանից տարածքներ` առավելագույն վնաս հասցնելով Հայաստանի պետականությանը, ստիպում են հրաժարվել Արցախից և  պարտադրում են ստորագրել կապիտուլացիոն ակտ։ Այդ ուժերի վերջնանպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, զրոյացնելով նրա  ռազմական, տնտեսական ներկայությունը Հայաստանում և տարածաշրջանում, իսկ մոտ ապագայում տնտեսական էքսպանսիայի միջոցով Հայաստանը ամբողջապես կախվածության մեջ պահելը Թուրքիայից և Ադրբեջանից, վերջնարդյունքում՝ հավաքական Արևմուտքից։

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի  հետևանքով մեր ժողովուրդը ունի տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դարձել են փախստական, ոչնչացվել և ավերվում են դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր, եկեղեցիներ, կրիտիկական ենթակառուցվածքներ, գործարաններ և արտադրական այլ միավորներ:

Թուրքիայի կողմից Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելը , Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ նույնատիպ գործողություններ կատարելը և Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությանն հրապարակային կեցվածքը` զավթել տարածքներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ունեն մեկ հիմնական ծնող պատճառ` դա կայսերապաշտական նկրտումներն են, որոնք դրսևորվում են Թուրքիայի կողմից Թուրան անվանումով նոր խալիֆաթության և Ադրբեջանի կողմից Մեծ Ադրբեջան պետության ստեղծման մարմանջով։

 

20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցավ թուրքական նացիզմի հերթական դրսևորումը՝ Հայոց ցեղասպանության կազմակերպումը և իրականացումը։ Նույն գաղափարաբանությամբ և գործիքակազմով հերթական ոճիրը կազմակերպվեց և իրականացվեց 1988-89թթ. Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում,  հայաշատ այլ բնակավայրերում։

Թուրք-ադրբեջանական նացիզմի համատեղ դրսևորումը տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արցախահայության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի,  բնակավայրերի հրետակոծմամբ, հրթիռակոծմամբ, զանգվածային ոչնչացման զինատեսակների օգտագործմամբ, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններով և կոտորածներով։

Հավաքական Արևմուտքի և թուրքական աշխարհի արշավանքը  դեպի Արեւելք բացի ռազմականից  ունի նաեւ քաղաքակրթական և էթնիկ բաղադրիչ: Արեւմտաթուրքական տանդեմը նպատակ է հետապնդում ոչնչացնել հայ  էթնոսին, ձևախեղել վերջինիս ինքնությունը, հարվածել արևելաքրիստոնեական քաղաքակրթության արժեքային համակարգ կրող Հայաստանին, իրավական և տեղեկատվական- քարոզչական  ոլորտներում թիրախավորել «ավանդական ընտանիք» կառույցը, Հայ Առաքելական եկեղեցին, ազգային ավանդույթները և պարտադրում են ընդունել արևմտյան «ժողովրդավարական» հակամարդկային արժեքները:

Հատկանշական է, որ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Եվրոպական Միության և թե ԵՄ անդամ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակային կերպով միայն նոր են սկսել դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիան, միաժամանակ պետական մակարդակով ավելի ընդլայնելով առևտրա-տնտեսական և ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։

Ակնհայտ է, որ ամերիկյան ու եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս հաճախակի հնչող այսպես կոչված, «հայանպաստ» հայտարարությունները որեւէ կերպ  չեն փոխում իրականությունը եւ նպատակ չունեն  իրականում  աջակցել Հայաստանին դիմագրավելու  թուրք-ադրբեջանական ագրեսիային, ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, լուծելու մեր առջեւ կանգնած անվտանգային, տնտեսական եւ ժողովրդագրական  ճգնաժամային խնդիրները:

Վերջին շրջանում Արևմուտքից հնչող իբր հայանպաստ հայտարարությունները նպատակ ունեն ընդամենը մոլորեցնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, շփոթեցնել նրանց, նպատակ հետապնդելով նախ թշնամացնել Ռուսաստանի հետ և հետո չեզոքացնել վերջինիս ռազմական և տնտեսական ներկայությունը Հայաստանում և Արցախում։

Հասկանալի է նաև այն իրողությունը, որ Արեւմուտքի համար Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան  ընդամենը մանրադրամ են Ռուսաստանի եւ Իրանի դեմ օրեցօր ծավալվող ագրեսիվ  ծրագրերը կյանքի կոչելու համար։

Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ վերջինիս ֆինանսավորմամբ և ուղղորդմամբ գործող բազմաթիվ լրատվամիջոցներ լծվել են հավաքական Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի համար խիստ շահեկան հակառուսական ու հակաարցախյան նենգ ու ստահոդ քարոզչությանը, ինչը հանդիսանում է Արցախից հրաժարվելու ու ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության վերջին փուլի տեղեկատվական ապահովումը:

Այսօր, երբ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կարող է ենթարկվել ռազմական հերթական ագրեսիայի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետականության կորստի հեռանկարով և նոր ցեղասպանության կրկնությամբ, երբ վտանգված է Արցախում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը, եթե ՌԴ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը հավաքական Արևմուտքի, Ադրբեջանի և Թուրքիայի  ցանկությամբ և պարտադրանքով դուրս գա տարածաշրջանից, մենք գնահատում ենք, որ իրավիճակը կարող է անշրջելի դառնալ և սպառնում է Հայաստանի, Արցախի պետականությունների կորստով։

Գնահատելով այս իրողությունները, մենք, ներքոստորագրյալներս հայտարարում ենք.

  1. Պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը, հայ ինքնությունն ու ազգային արժեհամակարգը, Արցախի մեր հայրենակիցների  ազատ և անվտանգ ապրելու իրավունքը,
  2. Լի ենք վճռականությամբ էլ ավելի ամրացնել հայ-ռուսական  դաշնակցային հարաբերությունները,
  3. Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից իրականացված ջանքերը հայ-ադրբեջանական սահմանում եւ Արցախի շուրջ կրակի դադարեցման ուղղությամբ,
  4. Միաժամանակ դիմում ենք ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերի կատարման ընթացքում խախտումները բացառելու,  ինչպես նաև ստեղծել գործուն մեխանիզմներ կանխելու Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատրաստվող ցանկացած ռազմական ագրեսիա և Հայաստանի ու Արցախի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական օկուպացիոն զորքերը դուրս բերելու համար,
  5. Խստիվ դատապարտում ենք հավաքական Արեւմուտքի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող սադրիչ հայտարարությունները, իրականացվող ճնշումները եւ ՀՀ ներքաղաքական կյանքի վրա միջամտության գործողությունները, որոնք միտված են մեր տարածաշրջանից դուրս մղելու Ռուսաստանի Դաշնությանը,
  6. Անընդունելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու ու հայաթափելու քաղաքականությունը, որը կարող է կյանքի կոչվել Վաշինգթոնի և Բրյուսելի կողմից պատրաստված և վերջիններիս վերահսկողության ներքո ստորագրվելիք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վաշինգթոնյան տարբերակը,
  7. Համոզված ենք, որ տարածաշրջանում իրական խաղաղություն, կայունություն ու զարգացում կարող է ստեղծել ՌԴ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից 2020թ. նոեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի և 2021 թ․ նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրի դրույթների անվերապահ կատարումը,
  8. Խստիվ դատապարտում ենք ՀՀ իշխանությունների, Արեւմուտքի ու Թուրքիայի կողմից վերահսկվող ու նրանց պատվերով գործող հայաստանում գործող քաղաքական, լրատվական ու հասարակական շրջանակների հակաարցախյան ու հակառուսական հիստերիայի բարցրացումը, ՌԴ-ի մասնակցությամբ միջպետական կառույցներից ՀՀ-ին հանելու նախաձեռնությունները: Դատապարտում ենք հայ ժողովրդի բարեկամ Կոնստանտին Զատուլինի հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը:
  9. Կարող ենք փաստել, որ Արցախի շուրջ անվտանգության ապահովման առաքելությունը իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների տարածաշրջանից դուրս գալուն զուգընթաց ամբողջովին կհայաթափվի Արցախը: Հետեւապես կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության ռազմա-քաղաքական ղեկավարությանը ավելացնել իր ռազմական ներկայության ծավալները Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, միաժամանակ արդիականացնելով միջպետական պայմանագրային բազան ռազմական և ռազմատեխնիկական, ինչպես նաեւ ինֆորմացիոն անվտանգության ոլորտներում :
  10. Դիմում ենք Հայաստանի ու Արցախի նախկին Նախագահներին, Հայ Առաքելական եկեղեցուն, բոլոր կուսակցություններին, բոլոր գիտական հաստատություններին, ԲՈՒՀ-երի ամբիոններին, բաց, հստակ, թափանցիկ ձեւով դիրքորոշում ներկայացնելու առաջարկով: Եկել է խնդրի լուծման վերջնական պահը եւ պետք է բոլորս ասենք` կո՞ղմ ենք, որպեսզի բրյուսելյան պրոցեսը կամ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագիրը»  ստորագրվի, թե ` ոչ: Այսօր դա է ջրբաժանը` կո՞ղմ ես, թե դեմ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագրին»,
  11. Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական իրողությունները փոխելու, այն է՝ Արցախի պետականության կորուստը և Արցախի բնակչության զանգվածային արտագաղթը կանխելու նպատակով, որպես խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակ, առաջարկում ենք Արցախի Նախագահին եւ Արցախի ԱԺ-ին դիմել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով, Արցախն ընդունել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ։

 






ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top