2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Կովկասի գերին կամ Նիկոլին ՌԴ-Իրան առանցքից «թռնել» չեն թողնի

Վերլուծություն

Սո­չիի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը դեռ հա­զիվ է­ին ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նում սկսվեց գնա­հա­տա­կան­նե­րի ա­լի­քը: Գե­րիշ­խո­ղը տրտնջոց­ներն է­ին, այդ թվում, որ այդ հայ­տա­րա­րու­թյան մեջ ո­չինչ աս­ված չէր Ար­ցա­խի մա­սին, ռազ­մա­գե­րի­նե­րի եւ այլն:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՊՈՒ­ՏԻ­ՆԸ

Ռազ­մա­գե­րի­նե­րի մա­սով, ի­հար­կե, դժգո­հու­թյու­նը տե­ղին էր: Բայց ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւս այդ մա­սին գործ­նա­կա­նում ո­չինչ չկա: Ու մեծ հարց է, թե Հա­յաս­տա­նի (Նի­կո­լին նկա­տի չու­նենք) եւ Ար­ցա­խի հա­մար ո՞րն է ա­վե­լի լավ, Ղա­րա­բա­ղի մա­սին խո­սե՞լը, թե՝ չխո­սե­լը: Փոր­ձենք հաս­կա­նալ, ե­թե խոս­վեր, դա ի՞նչ տեսք կա­րող էր ու­նե­նալ: Ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է հույս ու­նե­նալ, որ նման փաս­տաթղ­թում բա­ցա­հայտ կա­րող է խոս­վել Ար­ցա­խի ան­կա­խու­թյան կամ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին. նման սպա­սե­լինքն առն­վազն ան­լուրջ կլի­ներ: Գու­մա­րած դրան, երբ հաշ­վի ենք առ­նում այն, որ Ա­լի­եւն ան­գամ Սո­չի­ում էր հայ­տար­ա­րում, թե Ղա­րա­բա­ղի հարց գո­յու­թյուն չու­նի, իսկ Նի­կո­լը մի կող­մից քա­նիցս հրա­պա­րա­կավ ա­սել է, թե Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է, նա­եւ, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րը պետք է գծվեն 1991թ. դրու­թյամբ, ու­րեմն ի՞նչ կա­րող էր աս­վել այդ փաս­տաթղ­թում Ար­ցա­խի մա­սին: Որ այն Ադր­բե­ջա­նի կազ­մո՞ւմ է, որ ան­գամ Հա­յաս­տա՞նը չի ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:

Չնա­յած, թե­եւ նոր հռչա­կագ­րում Ար­ցա­խի ա­նունն ուղ­ղա­կի­ո­րեն չկա, սա­կայն փոր­ձենք հաս­կա­նալ՝ տո­ղա­տա­կե­րում էլ այդ­պե՞ս է: Բայց նախ ֆիք­սենք մեկ դրվագ, ո­րը հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած ա­սու­լի­սում ներ­կա­յաց­րեց Պու­տի­նը: «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր դեռ չկա: Եվ այս­տեղ դեռ ժա­մա­նա­կավ­րեպ է խո­սել այդ փաս­տաթղ­թի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րի մա­սին, քա­նի որ դա դեռ կոմպ­րո­միս­նե­րի ա­ռարկա է, ո­րոնք պետք է ձեռք բեր­վեն եր­կու կող­մից էլ: Կա ո­րո­շա­կի տպա­վո­րու­թյուն, որ ընդ­հա­նուր առ­մամբ ճա­նա­պար­հը գտնված է, եւ ե­թե ու­շա­դիր կար­դաք այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյու­նը, ա­պա այն­տեղ կգտնեք ե­թե ոչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ա­պա առն­վազն ֆոն, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն»:

Կարճ ա­սած, որ փաս­տաթղ­թի է­ու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար պետք է ոչ մի­այն դրա տեքս­տին նա­յել, այլ որ մի­գու­ցե ա­վե­լի է­ա­կան է, տո­ղա­տա­կե­րին:

ԻՆՉ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԵ­ՑԻՆ ՍՈ­ՉԻ­ՈՒՄ

Այս­պի­սով, ո՞րն է Սո­չի­ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հիմ­նա­կան ի­մաս­տը: Նախ, սրա­նով վե­րա­հաս­տա­տե­ցին նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ա­վե­լին, որ պար­տա­վոր­վում են «խստո­րեն պահ­պա­նել այս բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» եւ դրանք ա­վատ­րա­կան տես­քի հասց­նե­լու եւ մյուս բո­լոր խնդիր­նե­րը լու­ծե­լու հա­մար պետք է «լրա­ցու­ցիչ ջան­քեր գոր­ծադ­րել»: Օ­րի­նակ, երբ Նի­կո­լը մինչ Սո­չի գնա­լը սե­փա­կան մեկ­նա­բա­նու­թյունն էր տա­լիս ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման եւ դրանց նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան հար­ցե­րին, ա­պա հի­մա պետք է նո­րից նա­յի, թե այդ մա­սին ինչ է աս­ված նա­խորդ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում եւ «լրա­ցու­ցիչ ջան­քեր գոր­ծադ­րի» այդ ուղ­ղու­թյամբ:

Հա­ջորդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը վե­րա­բե­րում է սահ­մա­նա­յին բա­խում­նե­րին, եւ այս առն­չու­թյամբ կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ն, ո­րը նա­խորդ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում հստակ չէ: Այն է՝ «Զերծ մնալ ու­ժի կի­րա­ռու­մից կամ դրա կի­րառ­ման սպառ­նա­լի­քից, քննար­կել եւ լու­ծել բո­լոր խնդրա­հա­րույց հար­ցե­րը բա­ցա­ռա­պես ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման հի­ման վրա՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ Ալ­մա-Աթա­յի 1991թ. հռչա­կա­գրի»: Կարճ ա­սած, պետք է ի­րա­կա­նաց­նել սահ­մա­նա­զա­տում ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի սահ­ման­նե­րով, ո­րի քար­տեզ­նե­րը, ինչ­պես եւս մեկ ան­գամ հի­շեց­րեց Պու­տի­նը, Մոսկ­վա­յում են:

Սրան էլ հա­ջոր­դում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» թե­ման, ո­րի հետ կապ­ված հա­տուկ ընդգծ­ված է «ակտիվ նա­խա­պատ­րաստ­ման կա­րեւ­ո­րու­թյու­նը»: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ո­րի հետ կապ­ված՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը դրան կցու­ցա­բե­րի հնա­րա­վոր բո­լոր օգ­նու­թյուն­նե­րը»: Իսկ մինչ այդ, կա նա­եւ «դրա­կան մթնո­լոր­տի ձեւա­վոր­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ընդ­հուպ՝ «Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյամբ հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, փոր­ձա­գի­տա­կան ​​հա­մայնք­նե­րի եւ կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ երկ­խո­սու­թյան», ա­պա նա­եւ՝ «Միջ­խորհր­դա­րա­նա­կան ե­ռա­կողմ շփում­նե­րի» մի­ջո­ցով: Այն, որ կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, դա նշա­նա­կում է հե­տե­ւյա­լը. մին­չեւ իսկ Ա­լի­եւն է ըն­դու­նել, որ այն­պես չէ, որ ինչ-որ 5 կետ են «դեմ տվել» Նի­կո­լին եւ պար­տադ­րում են դրանց հի­ման վրա այ­սօր-վա­ղը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, ին­չի մա­սին Ա­լի­ե­ւը հի­շեց­րեց նա­եւ Սո­չի­ում, եւ ո­րը, չմո­ռա­նանք, Վա­շինգ­տո­նի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» իմաստն է: Այ­սինքն, կան խնդիր­ներ, ո­րոնց լու­ծու­մը, հի­շեց­նենք, Պու­տի­նը տես­նում է երկ­կողմ կոմպ­րո­մի­սա­յին զի­ջում­նե­րի մի­ջո­ցով: Իսկ ե­թե ի­րա­տե­սո­րեն նա­յենք այս ա­մե­նին, ա­պա մի­ակ դրվա­գը, ո­րի շուրջ ի սկզբա­նե է ե­ղել ան­հա­մա­ձայ­նու­թյուն, դա Ար­ցախն է՝ դրա կար­գա­վի­ճա­կով հան­դերձ: Այս­պի­սով, մի­այն այն, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը «ստո­րագ­րենք՝ վեր­ջաց­նենք» մո­տեց­ման փո­խա­րեն հի­մա թուղթ են ստո­րագ­րում, թե կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ար­դեն իսկ խո­սում է այն մա­սին, որ թե­եւ նոր ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ բա­ցա­կա­յում է «Արցախ» տեր­մի­նը, սա­կայն ողջ է­ու­թյու­նը հենց Ար­ցա­խի մա­սին է: Կրկնենք, այն շեշ­տադր­մամբ, որ լու­ծե­լու խնդիր կա:

Ընդ ո­րում, ա­նուղ­ղա­կի­ո­րեն այս մա­սին է խո­սում նա­եւ հայ­տա­րա­րու­թյան ա­ռանց­քա­յին կե­տե­րից մե­կը, ըստ ո­րի՝ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախում­բը նախ ու­նե­ցել է «առանց­քա­յին ներդ­րում», բա­ցի այն, կա «տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մանն ուղղ­ված նրա (զո­րախմ­բի- հեղ.) ջան­քե­րի պա­հանջ­վա­ծու­թյու­նը»: Այ­սինքն, ե­թե կա զո­րախմ­բի կա­րի­քը, ա­պա նշա­նա­կում է, որ Ա­լի­ե­ւի ա­սա­ծի պես՝ ար­ցա­խյան հարցն ա­մե­նե­ւին էլ լուծ­ված-վեր­ջա­ցած չէ: Թե­րեւս հենց սա էլ Պու­տի­նի ա­սած այն «ֆոնն է», ո­րը հու­շում է, որ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն»: Նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵՆՔ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ ԵՎ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Այս­պես, թե­եւ Նի­կոլն ա­ռա­ջար­կում էր ռու­սա­կան զո­րախմ­բի ներ­կա­յու­թյան հա­մար սահ­մա­նել մին­չեւ 20 տար­վա ժամ­կետ, եւ այդ հար­ցը, ինչ­պես Պու­տի­նը նշեց, քննարկ­վել է, սա­կայն խնդիրն այլ է: ՌԴ-ին պե՞տք է ժամ­կե­տի ֆիք­սում, երբ այս պա­հին ու­նեն  Ար­ցա­խում գտնվե­լու անժամկետ հիմ­քեր: Նախ, նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում 5-ամյա ժամ­կե­տը սահ­ման չէ. որ­պես­զի դա մե­խա­նի­կո­րեն չեր­կա­րաց­վի, պետք է, որ Ադր­բե­ջա­նը կամ Հա­յաս­տա­նը դեմ լի­նեն: Ու բո­լո­րն են ե­րե­ւի հաս­կա­նում, որ հե­ռա­նա­լու պաշ­տո­նա­կան պա­հանջ Մոսկ­վա­յին կներ­կա­յաց­վի մի­այն այն դեպ­քում, ե­թե Ռու­սաս­տա­նը չկա­րո­ղա­նա պա­հել իր գո­նե ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը. այդ դեպ­քում ան­գամ այդ 5 տար­վա ժամ­կե­տին չսպա­սե­լով, ռուս­նե­րին հե­ռա­նա­լու պա­հանջ կներ­կա­յաց­վի: Ե­թե ռուս­նե­րը դիր­քե­րը պա­հեն, հա­զիվ թե Բա­քուն հա­մար­ձակ­վի նման պա­հանջ ներ­կա­յաց­նել: Ա­ռա­վել եւս, որ ռուս­նե­րը ստեղ­ծե­ցին Ար­ցա­խում ան­ժամ­կետ ներ­կա­յաց­նե­լու մեկ այլ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն. Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը նման խնդրան­քով Սո­չի­ի հան­դիպ­ման շե­մին դի­մեց ՌԴ-ին: Կարճ ա­սած, ե­թե ռուս­ներն ու­ժեղ լի­նեն, դիր­քե­րը կպա­հեն, ե­թե թու­լա­նան, նրանց պար­զա­պես դուրս կմղեն, ու ոչ մի 10-20 տար­վա ժամ­կետ սահ­մա­նե­լու կա­րիք էլ չկա:

Հա­ջոր­դը, Ար­ցա­խի ժո­ղովր­դի նման խնդրան­քը Սո­չի­ի հան­դիպ­ման շե­մի Ա­լի­ե­ւի հա­մար եւս հեր­թա­կան ազ­դակն էր, որ Ար­ցախն ի­րե­նով ա­նե­լու խնդի­րը գտնվում է ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյան գնա­լու հար­թու­թյու­նում: Այ­սինքն, որ­քան էլ ա­սես, թե «Ղա­րա­բա­ղի խնդիր չկա», բան չի փոխ­վի, քա­նի որ փաս­տը, որ այն­տեղ ռու­սա­կան զոր­քերն են, նշա­նա­կում է, որ նման խնդիր կա: Բան չի փոխ­վի նա­եւ, ե­թե գրո­հես Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի վրա: Բան չի փոխ­վի նա­եւ, ե­թե Նի­կո­լի հետ վա­շինգ­տոն­նե­րում եւ բրյու­սել­նե­րում եւս մի շրջա­գա­յու­թյուն անց­կաց­նես եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րես: Ա­վե­լի վատ, այս դեպ­քում ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կին սկսում է մի­ջամ­տել նա­եւ Ի­րա­նը:

Եվ այն, որ ան­ձամբ եւ է­մի­սար­նե­րի մի­ջո­ցով բրյու­սել­նե­րում եւ վա­շինգ­տոն­նե­րում եր­կար շրջապ­տույտ­նե­րից հե­տո, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նո­րից Ռու­սաս­տա­նի՝ Սո­չի­ի ճա­նա­պար­հը բռնե­ցին, հենց աս­վա­ծի մա­սին է վկա­յում:

Ար­դյուն­քում, Ա­լի­ե­ւին մնում է ո­րո­շել՝ գրո­հո՞ւմ է ռուս­նե­րի վրա, թե՞ փոր­ձում է ո­րո­շա­կի ստա­տուս-քվո ֆիք­սել, մին­չեւ ի­րա­վի­ճակ կփոխ­վի: Ընդ ո­րում, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով հե­ռան­կա­րը, որ ի­րա­վի­ճակ կա­րող է եր­կար տաս­նա­մյակ­ներ չփոխ­վել: Դա­տե­լով Պու­տի­նի հու­շու­մից, թե՝ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն», այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­լի­ե­ւը նա­խընտ­րում է երկ­րորդ տար­բե­րա­կը:

Ե­թե այդ­պես է, ա­պա Նի­կո­լին էլ մնում էր Սո­չի­ից մեկ­նել Թեհ­րան, թե­րեւս գի­տակ­ցե­լով, որ ՌԴ-Իրան ա­ռանց­քից «թռնե­լու» տար­բե­րակ չու­նի:

Չնա­յած, պետք չէ նա­եւ բա­ցա­ռել, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը կփոր­ձեն նոր­ից շրջա­դարձ կա­տա­րել դե­պի Վա­շինգ­տոն: Սա­կայն դրա ի­մաստն է մնում ան­հաս­կա­նա­լի. ի վեր­ջո, վա­շինգ­տո­նյան սցե­նա­րի վրա է­ին, սա­կայն այլ տար­բե­րակ չտես­նե­լով, ստիպ­ված ե­ղան բռնել Սո­չի­ի ճամ­փան:

ԻՆ­ՉՈՒ ԷՍ ԽԱ­ՌԸ ՊԱ­ՀԻՆ ՆԻ­ԿՈԼՆ Ի­ՐԱՆ ԳՆԱՑ

Սո­չի­ի զար­գա­ցում­նե­րի ֆո­նին հե­տաքր­քիր խո­սակ­ցու­թյու­ններ տա­րած­վե­ցին նա­եւ այն մա­սին, թե ին­չու Նի­կո­լը հենց այս այ­ցի շե­մին ո­րո­շեց իր ձեռ­քը վերց­նել ՔՊ-ի կա­ռա­վա­րու­մը, ին­չից նա մինչ այս «դե­մոկ­րա­տա­բար» խու­սա­փում էր: Եվ ա­հա տա­րած­վել է վար­կած, որ ռու­սա­կան քա­ղա­քա­կան կուր­սին տրված Նի­կո­լի «ջերմ եր­դում­նե­րը» ոչ մի­այն ՔՊ-ի ա­րեւմ­տա­մոլ թե­ւի, այլ նա­եւ նրանց դրսի կու­րա­տոր­նե­րի աչ­քին է լուրջ թվա­ցել: Ա­ռա­վել եւս, որ Սո­չի մեկ­նե­լուն զու­գա­հեռ հայ­տա­րար­վեց նա­եւ դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դող Թեհ­րան այ­ցի մա­սին: Ար­դյուն­քում, ա­րեւմ­տյան թե­ւում, հա­մա­ձայն նույն վար­կա­ծի, ստեղծ­վում է տպա­վո­րու­թյուն, որ Նի­կո­լին կա­րող են վերջ­նա­կա­նա­պես կորց­նել: Իսկ դա Նի­կո­լի կար­գի ծայ­րա­հեղ կաս­կա­ծա­միտ անձ­նա­վո­րու­թյու­նը չէր կա­րող ու­շադ­րու­թյու­նից դուրս թող­նել: Նույն վար­կա­ծի հա­մա­ձայն, Նի­կոլն իբր տե­ղե­կա­ցել է ՔՊ-ի ա­րեւմ­տա­մոլ թե­ւի ծրագ­րե­րի մա­սին: Այն է, կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար եւ ղե­կա­վա­րող մարմ­նի մե­ծա­մաս­նու­թյուն սար­քել յու­րա­յին­նե­րին եւ, օգտ­վե­լով բա­ցա­կա­յու­թյու­նից, Նի­կո­լին հե­ռաց­նել կու­սակ­ցու­թյան շար­քե­րից՝ «Պու­տի­նի գոր­ծա­կալ» պի­տա­կա­վոր­մամբ: Ու մի­ա­ժա­մա­նակ, օգտ­վե­լով կու­սակ­ց­ու­թյան ներ­սում այդ ղե­կա­վա­րող դե­րից, կազ­մա­կեր­պել ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից Նի­կո­լի պաշ­տո­նան­կու­թյու­նը: Ու ե­թե նա­եւ դրան գու­մար­վեր «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»-ն, ա­պա ինչ կա որ, վատ ծրա­գիր չէր: Ու դրա դեմն էս գլխից առ­նե­լու հա­մար էլ Սո­չի մեկ­նե­լու շե­մին Նի­կոլն իր ձեռ­քը վերց­րեց կու­սակ­ցու­թյան կա­ռա­վա­րու­մը՝ ներ­կու­սակ­ցա­կան հե­ղաշր­ջու­մը բա­ցա­ռե­լու հա­մար:

Ի­րա­կա­նու­թյա­նը որ­քա­նով է հա­մա­պա­տաս­խա­նում այս վար­կա­ծը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն մինչ այդ ֆիք­սենք, որ նախ՝ Ռու­սաս­տան, ա­պա՝ Ի­րան մեկ­նե­լը, երբ այդ եր­կու երկր­նե­րը ներ­կա պա­հին ԱՄՆ-ի կող­մից դի­տարկ­վում են, որ­պես թշնա­մի, ի­րոք ակ­նար­կում է, որ Նի­կո­լը «Հռո­մի պա­պից ա­վե­լի ռու­սա­մետ» ու­ղին է բռնել: Ա­մեն դեպ­քում, Վա­շինգ­տո­նում մի­ան­շա­նակ նման եզ­րա­կա­ցու­թյան կգան, ե­թե մի­այն այս ա­մե­նը ի­րենց «դաբ­րո­յով» չի ար­ված: Սա­կայն այս դեպ­քում էլ դժվար է հաս­կա­նալ, թե հա­նուն ին­չի՞ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է Նի­կո­լին «ընդգծված ռու­սա­մե­տի» կեր­պա­րով օ­ծե­լու խաղ սար­քե­ին, երբ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը, խո­շոր հաշ­վով, ո­րո­շիչ չէ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րում, այդ թվում՝ Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նե­լու գերխնդ­րի լուծ­ման հետ կապ­ված:

Այս­պի­սով, Նի­կոլն ի­րա­կա­նո՞ւմ է սկսել ակ­տիվ աշ­խա­տել ՌԴ-Հա­յաս­տան-Իրան ա­ռանց­քի ուղ­ղու­թյամբ, թե՞ այս­տեղ ինչ-որ խաղ կա: Հաս­կա­նա­լի է, երբ խո­սում ենք Նի­կո­լի նա­խա­սի­րու­թյուն­նե­րից, դժվար է վերջ­նա­կան ինչ-որ բան ա­սել, քա­նի որ այդ նա­խա­սի­րու­թյուն­նե­րը կա­րող են շատ ա­րագ՝ 180 աս­տի­ճա­նով շրջվել: Սա­կայն փոր­ձենք ա­ռա­ջնորդ­վել ներ­կա ի­րա­վի­ճա­կով: Նա­եւ այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ ե­թե Թեհ­րան Նի­կո­լի այ­ցը գործ­նա­կան ի­մաստ ու­նե­նա, ա­պա դա կա­րող է ո­րո­շա­կի հե­տե­ւու­թյուն­նե­րի տե­ղիք տալ:

Ու, ըստ ա­մե­նայ­նի, այդ գոր­ծ­նական ի­մաստն այս դեպ­քում կա: Այս­պես, կար­ծես թե այս այ­ցի հիմն­ա­կան շեշ­տադ­րու­մը լի­նե­լու է Ի­րա­նից՝ Հա­յաս­տան ճա­նա­պար­հի թե­ման: Խոս­քը այն ու­ղու մա­սին է, ո­րը Քա­ջա­րա­նից ու­ղիղ կապ­վում է Սի­սի­ա­նի հետ, այ­սինքն՝ ա­ռա­վե­լա­գույնս հե­ռու է մնում ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից: Եվ ա­հա այս խնդրի հետ կապ­ված ե­ղավ հա­ղոր­դագ­րու­թյուն, թե Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ռոս­տամ Ղա­սե­մին եւ ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Գնել Սա­նո­սյա­նը Թեհ­րա­նում կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վել են հա­մա­գոր­ծակ­ցել ճա­նա­պարհ­նե­րի, թու­նել­նե­րի, բնա­կե­լի շեն­քե­րի եւ այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի կա­ռուց­ման շուրջ, հա­ղոր­դում է ISNA-ն:

Խոս­քը մաս­նա­վո­րա­պես «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քի նշված ճա­նա­պա­րհա­հատ­վա­ծի մա­սին է, եւ ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն այդ կա­պակ­ցու­թյամբ տե­ղե­կաց­նում են, որ աշ­խա­տանք­նե­րի մեջ կներգ­րավ­վեն նա­եւ Ի­րա­նի ճա­նա­պա­րհա­շի­նա­կան ըն­կե­րու­թյու­ննե­րը: Այդ թվում, ար­դեն 2023 թվա­կա­նի գար­նա­նը Քա­ջա­րա­նի հատ­վա­ծում կսկսեն 7,2 կմ եր­կա­րու­թյամբ թու­նե­լի կա­ռու­ցու­մը:

Ա­հա այս ֆո­նին նա­եւ նկա­տենք, որ ՌԴ-ն էլ իր հեր­թին է սկսել Ի­րա­նում մասշ­տա­բա­յին ներդ­րու­մա­յին ծրագ­րեր, այդ թվում՝ նավ­թա­գա­զա­յին հատ­վա­ծում: Ընդ ո­րում, այս գոր­ծըն­թաց­նե­րը շա­րու­նա­կում են գնա­լով ա­ճող մտա­հոգու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նել Վա­շինգ­տո­նում, եւ երբ այս ֆո­նին Նի­կոլն է սկսում «Հյու­սիս-Հա­րա­վի» ուղ­ղու­թյամբ քայ­լե­րի գնալ, ո­րոնք ար­դեն 4 տա­րի հա­մա­ռո­րեն ար­գե­լա­փա­կում էր, ա­պա այս ֆո­նը կար­ծես թե ի­րոք խո­սում է այն մա­սին, որ ինչ-որ բան է փոխ­վել:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված