2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Արցախի կարգավիճակը կսառեցվի՞ ռուսական սցենարով

Վերլուծություն

Ռու­սաս­տա­նից եւ Ի­րա­նից վե­րա­դառ­նա­լով՝ Նի­կո­լը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ա­ռա­ջին իսկ ա­ռի­թը, պետ­բյու­ջե­ի հետ կապ­ված ե­լույ­թը, բաց չթո­ղեց, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված ո­րո­շա­կի տե­ղե­կատ­վու­թյուն ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Հաս­կա­նա­լի է, հան­րա­յին այն ու­շադ­րությու­նը որ կար, ինչ­պես նա­եւ փաս­տը, որ մի շարք փա­կագ­ծեր ար­դեն իսկ բաց­ված է­ին, նրան այլ տար­բե­րակ չէր թող­նում:

ՍՈ­ՉԻ­Ի ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒ­ՄԻՑ ՀԵ­ՏՈ

Այ, թե ո­րոնք են Նի­կո­լի հիմ­նա­կան թե­զերն այս ի­րա­վի­ճա­կում: Նախ, նա շա­րու­նա­կեց այն միտ­քը, թե մի­ան­գա­մայն հա­մա­ձայն է ՌԴ-ի հայտ­նի ա­ռա­ջարկ­նե­րի փա­թե­թի հետ, ինչ­քան էլ որ այն Սո­չի­ում կի­սատ մնաց: Թե կոնկ­րետ որ մա­սով, կա­րե­լի էր հաս­կա­նալ ա­վե­լի վաղ Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նի հայտ­նած այն մտքից, որ՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի ո­րոշ­ման հարցն ար­ժեր հե­տաձ­գել ա­նո­րոշ ժա­մա­նա­կով: Եվ ա­հա Նի­կոլն էլ, նա­եւ Կո­պեր­կի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը վկա­յա­կո­չե­լով, հայ­տա­րա­րեց. «Որքա­նո՞վ է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում այս տես­լա­կա­նին: Պետք է ա­սեմ, որ 100 տո­կո­սով: Մեր կար­ծի­քով՝ դա ճիշտ է»: Ա­վե­լին, Նի­կո­լը նա­եւ եր­կար-բա­րակ հա­մո­զում էր, թե դա է ի սկզբա­նե  իր կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րո­շու­մը: Ա­վե­լին, որ հա­տուկ եր­կար ժա­մա­նակ է պետք Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին, քա­նի որ. «Չէ՞ որ դուք նկա­տել եք, որ քննար­կում­նե­րի ըն­թաց­քում մենք, այս­պես ա­սենք, կար­գա­վի­ճա­կի հար­ցը «տե­ղա­փո­խել» ենք եւ հի­մա դրա մա­սին խո­սում ենք ա­մե­նա­վեր­ջին հեր­թին: Կհարց­նեք՝ ին­չո՞ւ: Ո­րով­հե­տեւ մենք հա­մա­ձայ­նել ենք ռուս գոր­ծըն­կեր­նե­րի հետ, որ այդ հարցն այ­սօր­վա դրու­թյամբ չար­ժե բարձ­րաց­նել, քա­նի որ դա կա­րող է հան­գեց­նել ան­խու­սա­փե­լի ճգնա­ժա­մի»:

Այս­տեղ, ի­հար­կե, կա­րե­լի է այս հռե­տո­րա­կան հար­ցը հնչեց­նել՝ բայց չէ՞ որ Նի­կո­լը եր­կար ժա­մա­նակ այլ բան էր ա­սում: Օ­րի­նակ, որ. «2016թ.-ին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում տե­ղի է ու­նե­ցել ա­ղետ, եւ Ղա­րա­բա­ղը կորց­րել է Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս լի­նե­լու գործ­նա­կան եւ տե­սա­կան բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»: Հե­տո էլ, պնդե­լով, թե նոր պա­տե­րազմ կա­րող է լի­նել, «հե­րո­սա­ցել» էր՝ «Ես ինձ վրա վերց­րել եմ պա­տաս­խա­նատ­վու­թյուն՝ գնալ ծանր ո­րո­շում­նե­րի՝ հա­նուն խա­ղա­ղու­թյան... Մենք ու­զում ենք ստո­րագ­րել մի թուղթ, ո­րի ար­դյուն­քում մեզ լի­քը մարդ կքննա­դա­տի, կհայ­հո­յի, դա­վա­ճան կա­սի, նույ­նիսկ կա­րող է ժո­ղո­վուր­դը ո­րո­շի մեզ իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նել, է­լի գոհ, շնոր­հա­կալ կլի­նենք, ե­թե դրա ար­դյուն­քում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տա­րած­քով, ստա­նա տե­ւա­կան խա­ղա­ղու­թյուն եւ անվ­տան­գու­թյուն...»: Ու ան­մի­ջա­պես էլ վա­զեց Բրյու­սել, որ­տեղ քննարկ­վող ա­մե­րի­կյան սցե­նա­րի հիմ­քում, ինչ­պես բազ­միցս ենք ա­սել, այս գա­ղա­փարն է՝ «Արցա­խը՝ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» դի­մաց: Ընդ ո­րում, ա­ռա­վել քան կաս­կա­ծե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի», քա­նի որ այն հար­վա­ծի տակ է պա­հում նա­եւ Սյու­նի­քը:

Թե ին­չու հան­կարծ Նի­կո­լը Սո­չի­ից, ա­վե­լի ճիշտ՝ Աս­տա­նա­յի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում դար­ձավ ռու­սա­կան ա­ռա­ջար­կի նման «ջեր­մե­ռանդ ա­ջա­կի­ցը», կա­րե­լի է տար­բեր կերպ մեկ­նա­բա­նել: Թե նա ստիպ­ված էր դրան գնալ, հաս­կա­նա­լով, որ ա­մե­րի­կյան սցե­նա­րը պար­զա­պես անհ­նար է կյան­քի կո­չել: Կամ որ հի­մա եւս խա­ղի մեջ է եւ շատ շու­տով այդ բա­նե­րից կխո­սի՝ է­լի նույն­քան «հա­մո­զիչ» բա­ցատ­րու­թյուն­նե­րով: Բայց ար­դյուն­քում, գլո­բալ ա­ռու­մով խնդիրն ան­գամ Ար­ցա­խի թե­ման չէ: Հարցն այս­պես է դրված՝ Հա­յաս­տա­նը, ի դեմս նրա ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած Նի­կո­լի, ի­րեն տես­նում է ՌԴ-Իրա՞ն, թե՝ Թուր­քի­ա-Ադրբե­ջան ա­ռանց­քի մաս: Ընդ ո­րում, սրա­նից էլ կախ­ված է՝ այդ եր­կու­սից ո՞ր ա­ռանց­քը գո­յու­թյուն կու­նե­նա: Իսկ Ար­ցա­խի հար­ցը, այդ թվում՝ կար­գա­վի­ճա­կը սրա­նից բխող հե­տե­ւանք է. կլի­նի Ռու­սաս­տան-Իրա­նը, ա­պա Ար­ցա­խը, ան­կախ կար­գա­վի­ճա­կից, կմնա հայ­կա­կան: Կլի­նի Թուր­քի­ա-Իրան ա­ռանց­քը, ա­պա Ա­լի­ե­ւը պարզ հաս­կաց­րեց՝ «վե­շերդ» հա­վա­քեք, գնա­ցեք, թե չէ կկո­տո­րենք:

Այս տրա­մա­բա­նու­թյամբ, թե ինչ է ա­ռա­ջար­կում Ռու­սաս­տա­նը, կա­րե­լի է հաս­կա­նալ. նախ պետք է լու­ծել գլո­բալ հար­ցը, ո­րից հե­տո Ար­ցա­խի հարցն ան­գամ մե­խա­նի­կո­րեն կլուծ­վի: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե այս պա­հին ա­ռաջ մղվի Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի թե­ման, ա­պա դա ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ Նի­կո­լի (ՀՀ ցան­կա­ցած այլ վար­չա­պե­տի) հա­մար այն­պի­սի փա­կու­ղի է ստեղ­ծում, որ դրա­նից մի­ակ ել­քը կդառ­նա ռազ­մա­կան լու­ծու­մը, ըստ այդմ՝ ռազ­մա­կան դաշտ կտե­ղա­փոխ­վի նա­եւ հի­շա­տակ­ված գլո­բալ հար­ցի լու­ծու­մը: Կարճ ա­սած, որ խո­շոր ու­ժերն այս դեպ­քում ստիպ­ված են լի­նե­լու ար­դեն ռազ­մա­կան ճա­նա­պար­հով լու­ծել ՌԴ-Իրան, թե՝ ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ մղվող՝ Թուր­քի­ա-Ադրբե­ջան ա­ռանց­քն է գոր­ծե­լու: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի ՌԴ-Իրա­նի տար­բե­րա­կը, ա­պա մեկ է, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջանն այդ լուծ­ման ըն­թաց­քում մին­չեւ ոչն­չաց­ման աս­տի­ճան ոտ­նա­տակ կտրվեն:

Թե­րեւս, հենց այս են­թա­տեքս­տով էլ թե­ման քննարկ­ման էր դրված Սո­չի­ում, եւ վերջ­նա­կան ո­րոշ­ման բա­ցա­կա­յու­թյու­նը ե­կավ հու­շե­լու, որ Ա­լի­ե­ւը դեռ մտա­ծե­լու, հաշ­վար­կե­լու խնդիր ու­նի: Իսկ ա­հա Կո­պեր­կի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հաստ­ա­տե­լու, որ ա­մեն դեպ­քում Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը նույնն է:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Ար­դյոք Նի­կոլն ան­վե­րա­պա­հո­րեն այդ ու­ղու վրա՞ է, թե՞ նո­րից ինչ-որ բան կա­րող է փոխ­վել: Ա­մեն դեպ­քում, Ի­րան այ­ցի շրջա­նակ­նե­րում Ռա­յի­սին Նի­կո­լին ա­վե­լորդ ան­գամ հոր­դո­րեց, որ տա­րա­ծաշր­ջա­նում դրսի ու­ժե­րը ոչ մի­այն հարց չեն լու­ծե­լու, այլ մի­այն կսրեն ա­մեն ինչ. «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րի լու­ծու­մը պետք է լի­նի այդ տա­րա­ծաշր­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­քում»: Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է՝ ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վեր­ջը լավ չի լի­նի: Ինչ­քա­նո՞վ Նի­կոլն ըն­դու­նեց այս հոր­դո­րը: Նա պնդում է, թե՝ «Հա­մա­ձայն եմ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յուն խա­ղա­ղու­թյան եւ անվ­տան­գու­թյան հաս­տատ­ման վե­րա­բե­րյալ Ի­րա­նի նա­խա­գա­հի կար­ծի­քի հետ»: Ռա­յի­սին էլ իր հեր­թին այս կար­ծի­քին է. «Չեմ կաս­կա­ծում, որ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի այ­ցը Ի­րան շրջա­դար­ձա­յին կլի­նի եր­կու երկր­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար»:

Բայց թե ինչ­քա­նով այս լա­վա­տե­սա­կան նո­տա­նե­րը եւ այ­ցին հա­ջոր­դած Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կգոր­ծեն, այլ հարց է: Վեր­ջին հաշ­վով, Նի­կո­լը մեկ ան­գամ չէ, որ 180 աս­տի­ճա­նով փո­խել է դիր­քո­րո­շու­մը: Չնա­յած մյուս կող­մից էլ, հի­մա ա­մեն բան ծայ­րա­հեղ սուր է դրված: Ըստ այդմ, այս կող­մից հեր­թա­կան «թռիչ­քը» գլո­բալ բա­րի­կադ­նե­րի մյուս կողմ ար­դեն Պու­տինն ու Ռա­յի­սին կա­րող են ըն­կա­լել՝ որ­պես անձ­նա­կան թշնա­ման­քի պես մի բան: Այ­սինքն, ե­թե Նի­կո­լին հա­ջող­վեց այս ան­գամ էլ պլստալ «Զե­լենս­կի-2» կար­գա­վի­ճա­կում հայտն­վե­լուց, ա­պա հա­ջորդ «թռիչ­քի» դեպ­քում դա հա­զիվ թե կա­րո­ղա­նա, եւ դա ա­վե­լի հա­վա­նա­կան է դարձ­նում, որ այս ան­գամ կա­րող է «թռիչ­քը» չլի­նել:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ

Բայց մյուս կող­մից էլ, էլ ա­վե­լի ա­ռանց­քա­յին է Ա­լի­ե­ւի դիր­քո­րո­շու­մը: Այս­տեղ նախ նկա­տենք, որ Նի­կո­լի Թեհ­րան այցն ու դրա շրջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցածն Ա­լի­ե­ւի հա­մար եւս լուրջ ցու­ցիչ է: Մի կող­մից, Նի­կո­լը «հա­վա­տար­մու­թյան եր­դում» է տա­լիս Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կան ա­ռա­ջար­կին, ինչն Ա­լի­ե­ւի հա­մար ազ­դակ է, որ ի­րա­կա­նում իր «քյալ­լա տա­լը» ար­դեն Մոսկ­վա­յի հետ է: Մյուս կող­մից, Ի­րա­նը խո­սում է Հա­յաս­տա­նով անց­նող ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցե­լուց, եւ սա էլ ակ­նարկ է Ա­լի­ե­ւին, որ նա­եւ Թեհ­րա­նի հետ «քյլա­լա տա­լու» խնդիր կա:

Բնա­կա­նա­բար, այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւին պետք էր հստա­կեց­նել նա­եւ Էր­դո­ղա­նի դիր­քո­րո­շու­մը, ո­րի հետ ե­րեկ ու­նե­ցավ հե­ռա­խո­սազ­րույց, թե­եւ մինչ այդ շփվել է­ին նա­եւ արտ­գործ­նա­խա­րար­նե­րը: Թե կոնկ­րետ ինչ ար­դյունք­ներ կան, դեռ տար­բեր խո­սակ­ցու­թյուն­նե­ր են պտտվում: Մաս­նա­վո­րա­պես, որ Էր­դո­ղա­նը եւս մեկ ան­գամ «փոքր եղ­բո­րը» հու­շել է, որ այս պա­հին Մոսկ­վա­յի հետ կռիվ տա­լու պա­հը չէ:

Ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվեց փաս­տը, որ Թուր­քի­ա­յի հետ քննար­կում­նե­րի ար­դյուն­քում ՌԴ-ն վե­րա­դար­ձավ ուկ­րա­ի­նա­կան «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քին», ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մնում են գոր­ծըն­կե­րա­յին դաշ­տում, այն է՝ փոր­ձում են խնդիր­նե­րը լու­ծել քննար­կում­նե­րի մի­ջո­ցով: Ընդ ո­րում՝ ա­սել, թե կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ ռու­սա­կան ռազ­մա­վա­րու­թյան հետ կապ­ված եւս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ններ չկան, մի­ամ­տու­թյուն կլի­ներ, քա­նի որ Թուր­քի­ա­յին եվ­րո­պա­կան ուղ­ղու­թյամբ գա­զա­յին հաբ դարձ­նե­լու ծրա­գի­րը, ինչ­պես քա­նիցս նշել ենք, Էր­դո­ղա­նի հա­մար այն կա­րե­ւո­րու­թյունն ու­նի, որ հա­նուն դրա պետք է որ առն­վազն հա­րավ­կով­կա­սյան հար­թա­կում Ա­լի­ե­ւի ա­վե­լորդ ջեր­մե­ռան­դու­թյու­նը զսպի:

Ա­ռա­վել եւս, որ կա այս գոր­ծո­նը եւս: Այս­պես, օ­րերս ՌԴ-ն եւ Ի­րա­նը հայ­տա­րա­րե­ցին «Գազպ­րո­մի» մաս­նակ­ցու­թյանմբ մի քա­նի մի­լի­արդ դո­լա­րա­նոց գա­զա­յին ծրագ­րի մա­սին, եւ ան­մի­ջա­պես էլ տե­ղե­կատ­վու­թյուն ի հայտ ե­կավ, որ եւս 40 մի­լի­արդ ընդ­հա­նուր պորտ­ֆե­լով ծրագ­րեր կան օ­րա­կար­գում: Ի­մաստը, բա­ցի տար­բեր ուղղու­թյուն­նե­րից, նա­եւ ի­րա­նա­կան գա­զի ար­տա­հան­ման մա­սին է: Եվ ա­հա է­ներ­գե­տիկ մի շարք փոր­ձա­գետ­ներ կար­ծիք են հայտ­նում, որ դե­պի Թուր­քի­ա ռու­սա­կան փո­խադ­րող հզո­րու­թյուն­նե­րը բա­վա­րար չեն, որ այդ եր­կի­րը վե­րած­վի խո­շոր գա­զա­յին հան­գույ­ցի: Ուս­տի­եւ կա նա­եւ ի­րա­նա­կան գա­զի հաշ­վին թուր­քա­կան նա­խա­գի­ծը սնու­ցե­լու ծրա­գիր, որը ռուս-իրա­նա­կան այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երի շրջա­նակ­նե­րում է: Ա­վե­լին, որ Ռու­սաս­տա­նից դե­պի Հա­յաս­տան խո­ղո­վա­կա­շա­րը թույլ է տա­լիս ո­րո­շա­կի ար­դի­ա­կա­նաց­ման դեպ­քում հասց­նել տա­րե­կան 10 մի­լի­արդ եւ ա­վել թողու­նա­կու­թյան, ո­րից Հա­յաս­տա­նը հա­զիվ 2,5-3 մի­լի­արդն է օգ­տա­գոր­ծում: Այ­սինքն, ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման դեպ­քում նա­եւ այս ուղ­ղու­թյամբ է հնա­րա­վոր Թուր­քի­ա հա­վե­լյալ ծա­վալ­ներ ա­պա­հո­վել:

Կարճ ա­սած, կան տա­րաբ­նույթ ակ­նարկ­ներ, որ Ա­լի­ե­ւը եւս սկսե­լու է կողմ­նո­րոշ­վել ռու­սա­կան սցե­նա­րի օգ­տին: Բայց դեռ ա­ռաջ չընկնենք, Վա­շինգ­տո­նի քայ­լը եւս կլի­նի, ո­րը, մի­գու­ցե, նո­րից ի­րա­վի­ճակ փո­խի: Չնա­յած, այս դեպ­քում շատ բան մնում է կախ­ված ԱՄՆ-ի սպաս­վող ընտ­րու­թյու­ննե­րից:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված