Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ԼԱՎԱԳՈՒՅՆ «ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ» ՆԻԿՈԼԱԱՂԲԻՑ ՄԱՔՐՎԵԼՆ Է

Վերլուծություն

Շա­բաթ օ­րով` նո­յեմ­բե­րի 5-ին, խուն­տան հան­կարծ «շա­բա­թօ­րյա­կա­ցավ» կպավ: Տես­նես ին­չո՞ւ հան­կարծ, ան­հագս­տա­ցան, որ բյու­ջե­տա­յին աշ­խա­տող­նե­րը հան­րա­հա­վա­քի՞ կգնան: Ի դեպ, ե­ղավ նա­և կու­րի­ոզ` ԼՀԿ-ական, հայտ­նի ստու­կաչ Դա­վիթ Խա­ժա­կյա­նը ա­ռա­ջին պա­տա­հա­ծից բահ խլեց, որ­պես­զի Նի­կո­լի հետ մի­ա­սին ծառ տնկի: Հու­սանք, որ այդ ծա­ռը չար պտուղ չի տա, չի ներծ­ծի այդ եր­կու­սի զզվե­լի է­նե­գե­տի­կան...

ԻՆ­ՉԻՑ ԷՐ ՎԱ­ԽԵ­ՑԱԾ ԽՈՒՆ­ՏԱՆ

Ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վա­քից ա­ռաջ հան­կարծ ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը զգու­շա­ցում հղեց ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րին, որ հե­ռու մնան Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կից, հան­կարծ կա­րող է երթ լի­նել, ո­րը հան­գեց­նի բա­խում­նե­րի ոս­տի­կա­նու­թյան հետ: Այդ ին­չո՞ւ ՔՊ-ական­նե­րը կա­տա­րե­ցին «զանգ ըն­կե­րո­ջը», և ին­չո՞ւ ա­մե­րի­կա­ցիք փու­թա­ջա­նո­րեն շտա­պե­ցին այդ տա­րօ­րի­նակ և զայ­րա­ցու­ցիչ «զգու­շա­ցու­մը» տա­րա­ծել: Գար­նանն ու ամ­ռա­նը, երբ գրե­թե ա­մեն օր և՛ եր­թեր է­ին, և՛ բա­խում­ներ ոս­տի­կան­նե­րի հետ, ան­գամ ոս­տի­կան­նե­րը կրա­կե­ցին, դես­պա­նա­տու­նը նման զգու­շա­ցում­ներ չէր տա­րա­ծում: Իսկ հի­մա...

Ախր շատ լավ էլ գի­տե­ին և՛ ՔՊ-ում, և՛ նրանց հո­վա­նա­վոր դես­պա­նա­տա­նը, որ լի­նե­լու է մի քա­նի հա­զար մաս­նա­կից­նե­րով բա­ցա­ռա­պես խա­ղաղ հա­վաք և երթ` հա­ջակ­ցու­թյուն Ար­ցա­խի պա­հանջ­նե­րի: Թե՞ ՔՊ-ի ներ­սում այն­պի­սի պայ­թյու­նավ­տանգ ի­րա­վի­ճակ է, որ ա­մե­նա­թե­թև քա­մուց խուն­տան կա­րող է փլուզ­վել... Այդ ի՞նչը մենք չգի­տենք: Եվ ին­չո՞ւ է ԱՄՆ-ին պետք «սու­պե­րա­պա­հո­վու­թյուն», այդ ի՞նչ կա­րև­որ բան պի­տի ա­նի կա­պի­տու­լյան­տը, որ վա­խե­նում են` չհասց­նի:

Ի դեպ, կա­պի­տու­լյանտ­նե­րի մեջ շատ խո­րը նստած է վա­խը Սերժ Սարգ­սյա­նից, և հի­մա էլ պե­ղե­ցին ոմն «քա­ղա­քա­գետ» ծակ պրո­ֆե­սո­րի ՌԴ-ից, ով պնդեց, թե ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը մշտա­պես մեր­ժում է­ին ՌԴ ա­ռա­ջարկ­նե­րը` մի­աս­նա­կան ՀՕՊ հա­մա­կարգ ստեղ­ծե­լու վե­րա­բե­րյալ, և իբր վեր­ջին մեր­ժու­մը ե­ղավ 2017-ին... Այդ սու­տը լայ­նո­րեն տա­րա­ծե­ցին «հա­կա­նի­կո­լա­կան» ձև­ա­ցող ծպտյալ նի­կո­լա­կան­նե­րը, սա­կայն երբ բո­լո­րի աչք­նե­րը խոթ­վեց 2016-ին մի­աս­նա­կան ՀՕՊ-ի պայ­մա­նա­գի­րը ԱԺ-ում վա­վե­րաց­նե­լը, ա­րագ սսկվե­ցին: Իսկ հե­տո սկսվեց կեղ­տոտ «գործ կա­րո­ցին» ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ա­շո­տյա­նի դեմ, ին­չի ման­րա­մաս­նե­րը նա ներ­կա­յաց­րեց իր ու­ղիղ ե­թե­րում: Կարճ ա­սած` ՔՊ-ն ապ­րում է «ոչ մի օր ա­ռանց մանր կամ խո­շոր կեղ­տո­տու­թյան» կար­գա­խո­սով:

Սա­կայն վե­րա­դառ­նանք հան­րա­հա­վա­քին, ո­րից «հուշտ ե­ղան» ՔՊ-ում, և ո­րից սա­կայն դժգոհ մնա­ցին հա­կա­նի­կո­լա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը: Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը բա­ցատ­րել է, թե ին­չով են կա­րև­որ այդ հան­րա­հա­վաք­նե­րը, ո­րոնք ան­հա­պաղ ար­դյունք չեն ա­պա­հո­վում. «Որպես­զի հաս­կա­նանք, թե ին­չու են պետք բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը, նախ՝ հաս­կա­նանք, թե ին­չի հետ գործ ու­նենք այ­սօր:

2 կա­րև­որ բան է պետք հստակ գի­տակ­ցել.

Ա) ՆԻ­ԿՈ­ԼԸ ԲՌՆԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ Է ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ: Ոչ թե «շարժ­վում է դե­պի բռնա­պե­տու­թյուն», ոչ թե «կա­ռու­ցում է բռնա­պե­տու­թյուն», այլ ար­դեն կա­ռու­ցել է: Նի­կո­լը բռնա­պետ է, իսկ ա­վե­լի ստույգ՝ այս­պես կոչ­ված spin dictator [ման­րա­մաս­նե­րը՝ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում]:

Բ) ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՊԱ­ՍԱՐ­ԿՈՒՄ Է ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԹՇՆԱ­ՄԻ­ՆԵ­ՐԻ ՇԱ­ՀԵ­ՐԸ: [Հա­մա­րյա ա­մեն օր այդ փաս­տը հաս­տա­տող օ­րի­նակ­ներ բե­րում եմ:]

Ինձ կհարց­նեք. «Հի­մա բռնա­պե՞տ, թե՞ թշնա­մու գոր­ծա­կալ»: Ի­րա­կա­նում հա­կա­սու­թյուն չկա: Ուղ­ղա­կի գուգ­լեք «puppet state» բա­ռե­րը:

Ըստ է­ու­թյան, ի դեմս Նի­կո­լի մենք գործ ու­նենք թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի հետ, ո­րը քո­ղարկ­վում է որ­պես հայ­կա­կան իշ­խա­նու­թյուն, ո­րով­հե­տև այդ­պես ա­վե­լի հեշտ է ձև­աց­նել, թե երկ­րում ա­մեն ինչ դե­ռևս նոր­մա­լի սահ­ման­նե­րում է և բթաց­նել վտան­գի զգա­ցու­մը այն խմբե­րի մոտ, ո­րոնք կա­րող է­ին դի­մադ­րել:

Այդ քո­ղարկ­ման ձև­ե­րից են, ի դեպ, պե­տա­կան հա­մա­կար­գը զավ­թած օ­կու­պանտ­նե­րի շուր­թե­րից պար­բե­րա­բար հնչող կո­չե­րը, թե «Փո­խա­նակ քննա­դա­տեք, ե­կե՛ք հա­մախմբ­վեք պե­տու­թյան շուրջ»: Այ­սինքն պե­տու­թյու­նը քան­դող­նե­րը ներ­կա­յա­նում են որ­պես պե­տու­թյուն»:

Փոր­ձա­գե­տը նա­և շեշ­տում է. «Կա­րև­ո­րը հե­տև­յալն է. ցան­կա­ցած դիկ­տա­տոր փոր­ձում է տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել թե՛ երկ­րի ներ­սում, թե՛ ար­տա­քին աշ­խար­հում, որ ու­նի բնակ­չու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյուն բո­լոր հար­ցե­րում:

Օ­րի­նակ՝ նա ոչ մի­այն Հա­յաս­տա­նում է խա­բում, թե իբր ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թե­լով ստա­ցել է ման­դատ Ար­ցա­խը հանձ­նե­լու (դա սուտ է, ի­րենց նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րում, ինչ­պես նա­և կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րում նման բան չկար + նա ա­մեն դեպ­քում չի ստա­ցել ընտ­րող­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը), այ­լև դրսում, այդ թվում Եվ­րո­պա­յում:

Ա­յո՛, այն­պես չէ, թե Եվ­րո­պան մի­ա­ձայն ա­ջակ­ցում է Ար­ցա­խը հանձ­նե­լու գա­ղա­փա­րին: Եվ­րո­պա­յում էլ շա­տերն ա­ռանձ­նա­պես ո­գև­որ­ված չեն Թուր­քի­ա­յի ան­նա­խա­դեպ հզո­րաց­մամբ:

Եւ հենց այդ պատ­ճա­ռով է ԳԵՐ­ԿԱ­ՐԵ­ՎՈՐ միշտ, ցան­կա­ցած ա­ռի­թով հրա­պա­րա­կայ­նո­րեն ցույց տալ մեր ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը բռնա­պե­տի քա­ղա­քա­կա­նու­թյան հետ: Կրկնում եմ, սա գեր­կա­րև­որ է: 

Ան­կախ ա­մեն ին­չից ան­հա­մա­ձայ­նու­թյան զանգ­վա­ծա­յին և նույ­նիսկ ան­հա­տա­կան հրա­պա­րա­կա­յին դրսև­ո­րում­նե­րը խնդիր­ներ են ստեղ­ծում բռնա­պետ­նե­րի հա­մար, ո­րով­հե­տև թե՛ ներ­սում, թե՛ դրսում մար­դիկ տես­նում են, որ ա­մեն ինչ այդ­քան էլ պայ­ծառ չէ, ինչ­պես ներ­կա­յաց­նում է Նի­կո­լի Հ1-ը»:

Այ­սինք` այդ «անի­մաստ» թվա­ցող ցու­ցե­րը լավ էլ խան­գա­րում են կա­պի­տու­լյան­տի սև գոր­ծին: Համ էլ, ստո­րև ցույց կտանք, որ կան փաս­տարկ­ներ` այժմ հե­տև­ե­լու Սերժ Սարգ­սյա­նի «Դան­դաղ շտա­պե՛ք» հռչա­կա­վոր բա­նա­ձև­ին: Խուն­տա­յի ներ­սում այն­պի­սի պա­ռակ­տում է սկսվել, որ ա­վե­լորդ կլի­ներ 50 կամ 100 հա­զար մարդ փո­ղոց հա­նե­լով սրանց մղել հա­մախմբ­մա­նը:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՎՐԱ ԶԵ­ԼԵՆՍ­ԿՈՒ «ՓՈ­ՇԻ» Է ՆՍՏԵԼ

karich Զե­լենս­կին ի­րեն «մարդ սար­քած» խո­շո­րա­գույն օ­լի­գարխ Ի­գոր Կո­լո­մոյս­կուց խլել և ազ­գայ­նաց­նել է «Ուկրգա­զը» և «Ուկրնավ­թը»: Նի­կոլն էլ ո­րո­շեց հետ չմնալ և գրո­հեց ի­րեն «պա­պա­յու­թյուն ա­րած» օ­րի­գարխ Գռզո­յի վրա:

Հան­կարծ հի­շե­ցին hetq.am կայ­քի ան­ցյալ տար­վա հե­տաքն­նու­թյու­նը: «Հետ­քի» գրա­վոր հարց­մանն ի պա­տաս­խան՝ Գլխա­վոր դա­տա­խա­զու­թյու­նից հայտ­նել են, որ «$5655. սե­փա­կա­նաշ­նոր­հում՝ «ջրի գնով» վեր­տա­ռու­թյամբ հրա­պա­րակ­ման առն­չու­թյամբ Գլխա­վոր դա­տա­խա­զու­թյան պե­տա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան վար­չու­թյու­նում նա­խա­ձեռն­ված ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում հոկ­տեմ­բե­րի 28-ին հայց է հա­րուց­վել վար­չա­կան դա­տա­րան: Գլխա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը դա­տա­րա­նից պա­հան­ջում է՝ «Երքաղ­խորհր­դի գործ­կո­մի և «Աստղիկ-1» կո­ո­պե­րա­տի­վի մի­ջև Ե­րև­ան քա­ղա­քի Ա­րա­մի փո­ղոց 3 և 5 հաս­ցե­նե­րի ան­շարժ գույ­քի օ­տար­ման ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը ճա­նա­չել և որ­պես հե­տև­անք ի­րա­վուն­քի պե­տա­կան գրան­ցում­նե­րը ան­վա­վեր ճա­նա­չել»: Ա­վե­լին, ար­գե­լանք է դրվել սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով «Գռզո պլա­զա» ՍՊԸ-ին պատ­կա­նող «Սիլ պլա­զա» բիզ­նես կենտ­րո­նի շեն­քի վրա, որ­պես­զի այն հնա­րա­վոր չլի­նի օ­տա­րել մին­չև վերջ­նա­կան դա­տա­կան ակ­տի կա­յա­ցու­մը: Կա­դաստ­րի կո­մի­տեն սույն գոր­ծով պա­տաս­խա­նողն է, իսկ «Գռզո պլա­զա» ՍՊԸ-ն ներգ­րավ­վել է որ­պես 3-րդ անձ: Այս գոր­ծով ա­ռա­ջին դա­տա­կան նիս­տը տե­ղի կու­նե­նա 2023 թ-ի փետր­վա­րի 16-ին:

Եվ ու­շագ­րավն այն է, որ սե­փա­կա­նաշ­նոր­հու­մը ար­վել էր ներ­կա­յումս Գռզո­յի կող­մից ՀՀ նա­խա­գահ դարձ­րած Վա­հագն Խա­չա­տու­րյա­նի կող­մից: Իսկ դա ար­դեն շատ հե­ռուն է գնում: Ըստ է­ու­թյան, ՔՊ-ում սկսվել է պա­տե­րազմ «նի­կո­լա­կան» և «գռզո­յա­կան» կլան­նե­րի մի­ջև, և այդ կռի­վը ան­խու­սա­փե­լի­ո­րեն քա­րու­քանդ է ա­նե­լու խուն­տա­յին: Դրա լույ­սի ներ­քո հաս­կա­նա­լի է դառ­նում, թե ին­չու էր Գռզոն այդ­պես տրո­րում Վա­հան Քե­րո­բյա­նին, և ծաղ­րե­լով Վա­հա­նի ներ­կա­յաց­րա­ծը, նա ծաղ­րում էր Նի­կո­լին: Կա նա­և այս­պի­սի փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք. «Նի­կոլն ու­զում է ի՛ր օ­լի­գար­խի­ան ձև­ա­վո­րել սու­րեն­պա­պի­կյան­նե­րով, տիգ­րա­նա­վի­նյան­նե­րով, իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րով: Սու­քի­ա­սյա­նը նրա հա­մար դա­սա­կար­գա­յին թշնա­մի է: Համ էլ՝ ին­քը կոմպ­լեքս ու­նի Գռզո­յից, քան­զի իր նախ­կին կյան­քում միշտ նրա ձեռ­քին է նա­յել (զու­գա­հե­ռա­բար օգտ­վե­լով նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի և տա­րա­տե­սակ այլ օ­լի­գարխ­նե­րի ձեռ­քե­րից), ներ­քուստ ա­տել է Գռզո­յին, նա­խան­ձել նրան ու մտքում ե­րա­զել վրեժխն­դիր լի­նել Գռզո­յից՝ սե­փա­կան է­ժա­նա­գին ան­ցյա­լի հա­մար:

Ա­պօ­րի­նի գույ­քի թե­մա­յով Գռզո­յին նե­ղե­լով՝ Նի­կոլն ու­զում է տար­բեր հար­ցեր լու­ծել: Օ­լի­գարխ-պատ­գա­մա­վո­րը նեղ­վում է դրա­նից, բայց նա­և հա­կա­դար­ձում «Ինչո՞ւ ես աչքդ տնկել գույ­քիս վրա. ե­թե դա ա­պօ­րի­նի է, ա­պա այդ ա­պօ­րի­նի հարս­տու­թյու­նից դու էլ ես օգտ­վել, ա՛յ ա­նա­ղու­հաց դի­շով­կա» թե­մա­յով:

Նի­կո­լը ձգտում է հարս­տու­թյան, բայց մի­և­նույն ժա­մա­նակ ա­տում է հա­րուստ­նե­րին: Նա նե­ո­բոլ­շև­իկ է, իսկ նե­ո­բոլ­շև­ի­կը բնա­կան է, որ պետք է ա­տի Գռզո­յին ու մյուս­նե­րին»:

Այ­սինքն` Նի­կո­լը վտան­գա­վոր նա­խա­դեպ է ստեղ­ծում, և խո­րա­նա­լով մին­չև 1995 թվա­կա­նը, պո­տեն­ցի­ալ սպառ­նա­լիք է գե­նե­րաց­նում ընդ­դեմ բո­լոր խո­շոր բիզ­նես­նե­րի, լի­նեն նրանք ՔՊ-ի ճամ­բա­րում, թե` ոչ: Օ­լի­գար­խի­ան դա ան­պա­տաս­խան դժվար թե թող­նի, իսկ թե ան­ձամբ Նի­կո­լի հա­մար դա ինչ­քան վտան­գա­վոր է... շատ չխո­րա­նանք: Թող կա­րիճ­ներն ու մոր­մե­րը ի­րար հո­շո­տեն:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված