Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Վաշինգտոնն անցել է լրիվ բաց խաղի. «Գոբլի պլանը» օրակարգում է

Միջազգային

Ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից կա տպա­վո­րու­թյուն, որ Վա­շինգ­տո­նում նա­խօրե­ին կա­յա­ցած Բլին­քեն-Բայ­րա­մով-Միր­զո­յան հան­դի­պումն է­ա­կան ար­դյունք­ներ չտվեց: Բայց մյուս կող­մից, երբ 4 ժամ ինչ-որ բա­նից են խո­սում, դա չի կա­րող լի­ա­կա­տար ա­նար­դյունք հա­մա­րվել: Ա­սենք, բուն փաս­տը, որ Սո­չի­ից հե­տո Վա­շինգ­տո­նում նման հան­դի­պում ե­ղավ, ար­դեն իսկ ո­րո­շա­կի բա­նե­րի մա­սին է ակ­նար­կում:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԻ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒ­ՄԸ

Չնա­յած, Միր­զո­յա­նի «կոն­տո­րա­յի» հա­ղոր­դագ­րու­թյունն այդ­պես էլ հեր­թա­կան ան­գամ ո­րե­ւէ հստակ բան չի ա­սում: Գնա­ցին, զրու­ցե­ցին, այդ ըն­թաց­քում՝ «Արտգործ­նա­խա­րար­նե­րը մտքեր են փո­խա­նա­կել հա­վա­նա­կան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տար­րե­րի վե­րա­բե­րյալ եւ ար­ձա­նագ­րել, որ առ­կա են մի շարք խնդիր­ներ, ո­րոնք դե­ռեւս հաս­ցե­ագր­ման կա­րիք ու­նեն»: Նա­եւ մեկ «շուստ­րի» միտք, թե. «Երկու կող­մե­րը վե­րա­հաս­տա­տել են հոկ­տեմ­բե­րի 6-ին Պրա­հա­յում եւ հոկ­տեմ­բե­րի 31-ին Սո­չի­ում տե­ղի ու­նե­ցած հան­դի­պում­նե­րում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ստանձ­նած հանձ­նա­ռու­թյուն­նե­րը»: Կարճ ա­սած, թե հա՛մ Վա­շինգ­տո­նի հետ են աշ­խա­տում, հա՛մ էլ՝ Մոսկ­վա­յի: Վեր­ջում էլ պա­յմ­անա­վոր­վե­ցին նո­րից հան­դի­պել եւ «ցվրվե­ցին տնե­րով»՝ պայ­մա­նա­վոր­վե­լով մոտ ժա­մա­նակ­ներս նո­րից հան­դի­պել-խո­սել:

Չորս ժամ մի­այն այս­քա­նո՞վ է­ին զբաղ­ված: Կամ ե­թե ըն­դու­նենք, որ չորս ժամ ա­վե­լի լուրջ բա­նե­րից է­ին խո­սում, ա­պա կնշա­նա­կի, որ Միր­զո­յան Ա­րոն ու նրա շե­ֆը շա­րու­նա­կում են ժո­ղովր­դի թի­կուն­ք­ում երկ­րի ճա­կա­տագ­րին վե­րա­բե­րող հար­ցեր լու­ծել քեֆ­նե­րը տվա­ծին պես:

Չնա­յած, Բլին­քե­նի հայ­տա­րա­րու­թյու­նից ա­վե­լի շատ բան կա­րե­լի է հաս­կա­նալ: Կրկնենք, բուն փաս­տը, որ նման հան­դի­պում ե­ղավ, ար­դեն իսկ եր­կու բա­նի մա­սին է խո­սում: Ա­ռա­ջի­նը, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը շա­րու­նա­կում են ռուս­նե­րի հետ կռի­վը՝ ար­ցա­խյան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը խլե­լու հա­մար: Երկ­րոր­դը, որ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը գնում են այդ խա­ղի ուղ­ղու­թյամբ: Մի­գու­ցե Ա­լի­ե­ւը նույ­նիսկ «վա­զե­լով». այս խաղն ի­րեն ա­ռա­վել քան ձեռն­տու է: Նի­կոլն էլ, մի­գու­ցե, վախ­վո­րած, հա­յաց­քը Մոսկ­վա­յից, թե­րեւս նա­եւ Թեհ­րա­նից չկտրե­լով. հա­մե­նայն­դեպս, հենց այն­պես չէ, որ վկա­յա­կո­չում են նա­եւ Սո­չի­ի հան­դի­պու­մը: Բայց գնում են, ան­կախ նրա­նից, թե ինչ նկրտում­նե­րով կամ տրա­մադ­րու­թյուն­նե­րով:

Իսկ ա­հա բուն խոս­քում Բլին­քե­նը նա­եւ հու­շում է, թե ինչ է կա­տար­վում: Նախ. «Ողջունում եմ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րին այս­տեղ՝ Վա­շինգ­տո­նում, շա­րու­նա­կե­լու հա­մար շատ ար­դյու­նա­վետ երկ­խո­սու­թյու­նը, ո­րը մենք նա­խա­ձեռ­նե­ցինք Նյու Յոր­քում, ՄԱԿ-ի գլխա­վոր ա­սամբ­լե­ա­յում, ա­պա դրան հե­տե­ւած մեր թի­մե­րի մի­ջեւ զրույց­նե­րում...»: Այ­սինքն, որ այս հան­դիպ­մա­նը զար­գաց­րել են ա­մե­րի­կա­ցի­նե­րի ծա­վա­լած գոր­ծըն­թացը, եւ Սո­չի­ի մա­սին ար­դեն խոս­ք չկա:

Թե ին­չու, կա­րե­լի է հաս­կա­նալ պետ­քար­տու­ղա­րի հա­ջորդ մտքից: Նախ, թե՝ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը վճռա­կա­նո­րեն ա­ջակ­ցում է ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ տա­րած­քա­յին ան­կա­խու­թյա­նը, եւ 1991 թվա­կա­նի ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նու­մը կեն­սա­կա­նո­րեն կա­րե­ւոր պահ էր եր­կու երկր­նե­րի ի­րա­վունք­նե­րի ե­րաշ­խա­վոր­ման հա­մար: Այս­տեղ «տա­րած­քա­յին ան­կա­խու­թյուն» աս­վածն է շփո­թեց­նող տեսք ստեղ­ծում, սա­կայն ակն­հայ­տո­րեն խոս­քը «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան» մա­սին է, ու մի­ա­ժա­մա­նակ բառ ան­գամ չկա «ինքնո­րոշ­ման ի­րա­վուն­քի» մա­սին: Կարճ ա­սած, որ պետք է վե­րա­կանգ­նել 1991թ. պատ­կե­րը, երբ Ար­ցա­խը, ա­վե­լի ճիշտ՝ այն ժա­մա­նակ­վա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը լի­ո­վին Ադր­բե­ջա­նի կազ­մում էր: Այ­սինքն, Բլին­քե­նը, մի քիչ պատ­կե­րը խճճե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­վե­լորդ ան­գամ պարզ ցույց է տա­լիս, թե ինչ էր դրված Պրա­հա­յի հան­դիպ­ման կամ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հիմ­քում, ինչ­քան էլ որ Նի­կո­լը Պու­տի­նին փոր­ձում էր հա­մո­զել, թե Պրա­հա­յում բա­նակ­ցում էր՝ Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած մե­խա­նիզ­մը գլխից չհա­նե­լով:

Բա­ցի այդ, Բլին­քե­նը նա­եւ այն միտքն է ա­ռաջ տա­նում, թե հարցը պետք է լու­ծել «ուղիղ երկ­խո­սու­թյան» մի­ջո­ցով: Երկ­խո­սու­թյու­նը, ըստ բա­ռի բուն ի­մաս­տի, եր­կու կող­մե­րի խո­սակ­ցու­թյունն է: Այ­սինքն, կա­րե­լի է Բլին­քե­նի միտ­քը նախ այս­պես հաս­կա­նալ՝ ի՞նչ «Եռա­կողմ ձե­ւա­չափ», պետք է եր­կուսդ նստեք եւ պայ­մա­նա­վոր­վեք: Բայց մյուս կող­մից Բլին­քե­նը «երկխո­սու­թյուն» աս­վա­ծը պատ­կե­րաց­նում է Նյու Յոր­քի հայտ­նի հան­դիպ­ման տես­քով: Այն է՝ եր­կու­սով խո­սում են, իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կող­քից թե­լադ­րում: Ու ի­մաս­տը, թե ինչ էր քա­րո­զում այս հան­դիպ­ման ժա­մա­նակ, դառ­նում է ակն­հայտ. պետք է եր­կու­սով խո­սեք եւ ըն­դու­նեք մեր ա­ռա­ջար­կած պլա­նը, ո­րը են­թադ­րում է Ար­ցա­խը թող­նել Ադր­բե­ջա­նին: Չնա­յած, որ Բլին­քե­նը հենց դրա հա­մար էր այս հան­դի­պու­մը կազ­մա­կեր­պել, ի սկզբա­նե էլ են­թադ­րե­լի էր:

ՈՒ ՆՈ­ՐԻՑ «ԳՈԲ­ԼԻ ՊԼԱՆ»

Ի­հար­կե, դեռ պետք է հաս­նել այն հար­ցին, թե Միր­զո­յան Ա­րա­րա­տը, երբ ողջ Ար­ցա­խը՝ բնակ­չու­թյամբ եւ ղե­կա­վա­րու­թյամբ հան­դերձ, ար­գե­լե­ցին նման հար­ցեր քննար­կել, ի՞նչ ի­րա­վա­սու­թյուն­նե­րով է նման բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտել: Եվ որ ա­վե­լի կա­րե­ւոր է, ինչ­պե՞ս է դրա տա­կից դուրս գա­լու: Սա­կայն մինչ այդ, փոր­ձենք տես­նել նա­եւ, թե ո՞րն է, ի վեր­ջո, ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու­զա­ծը, ի՞նչ խաղ են ծա­վա­լել մեր ուղ­ղու­թյամբ:

Եվ ա­հա, վա­շինգ­տո­նյան այս հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, նո­րից «ջրի ե­րես ե­լավ» ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված ա­մե­րի­կյան ա­մե­նա­հին դեմ­քե­րից մե­կը՝ տխրահռ­չակ Փոլ Գոբ­լը: Մի­գու­ցե ո­մանք ար­դեն մո­ռա­ցել են ար­ցա­խյան խնդրի կար­գա­վոր­ման հետ կապ­ված «Գոբ­լի պլա­նը», ուս­տի­եւ հի­շեց­նենք հիմ­նա­կան ի­մաս­տը: Ժա­մա­նա­կին նա կար­գա­վոր­ման տար­բեր ձե­ւա­չա­փեր էր ա­ռաջ քա­շում, եւ դրանք բո­լո­րը մեկ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն ու­նե­ին՝ Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի սահ­մանն անց­նում էր թուրք-ազե­րի­ա­կան են­թա­կա­յու­թյան տակ:

Եվ ա­հա հի­մա էլ Գոբ­լը, ան­շուշտ, ոչ ա­ռանց տե­րե­րի հանձ­նա­րա­րու­թյան, այս միտքն է ա­ռաջ տա­նում.

«1. Վեր­ջին շրջա­նում Ի­րա­նը ծայ­րա­հեղ ան­պատ­շաճ պահ­վածք է դրսե­ւո­րում Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ: Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րի մոտ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) ցա­մա­քա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը մի­այն խոս­քով ու­նե­ին «խա­ղա­ղու­թյան, բա­րե­կա­մու­թյան եւ կա­յուն անվ­տան­գու­թյան ամ­րապնդ­ման» նպա­տակ: Ի­րա­կա­նում Ի­րա­նը փոր­ձում էր իր մկան­նե­րը ճկել՝ իբր Ադր­բե­ջա­նին «ահա­բե­կե­լու» հա­մար: Ե­թե ​​ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կի վատ­թա­րա­նալ, եւ Թեհ­րա­նի ռազ­մա­կան սադ­րան­քը շա­րու­նակ­վի, Վա­շինգ­տոնն ան­պայ­ման կգրա­վի Բաք­վի կող­մը:

2.Ի­րա­նի հետ սահ­մա­նին Ադր­բե­ջա­նի հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժե­րի զո­րա­մա­սե­րի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը Բաք­վի ող­ջա­միտ եւ ժա­մա­նա­կին ար­ձա­գանքն է: Չեմ կար­ծում, որ Ի­րա­նը պատ­րաստ­վում է բա­ցա­հայտ ներ­խու­ժել Ադր­բե­ջա­նի տա­րածք: Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը հա­գե­ցած են ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րով, ուս­տի ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է թանկ ար­ժե­նալ Ի­րա­նին: Ե­թե ​​Ի­րա­նը ո­րո­շի գնալ նման խե­լա­հեղ քայ­լի, ա­պա ԱՄՆ-ն, ան­շուշտ, ա­մեն տե­սա­կի օգ­նու­թյուն կտրա­մադ­րի Ադր­բե­ջա­նին:

3.Հա­յաս­տանն այ­սօր խո­սում է Ի­րա­նի հետ բա­րե­կա­մու­թյան եւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին, բայց վա­ղը կա­րող է ե­րես թե­քել Ի­րա­նից: Չեմ կար­ծում, որ հա­յերն ան­կեղծ են Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ի­րա­նի բնակ­չու­թյան տպա­վո­րիչ մա­սը էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­ներ են: Մեր­ձե­նա­լով Հա­յաս­տա­նի հետ եւ շա­րու­նա­կե­լով թշնա­մանք դրսե­ւո­րել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՝ Ի­րանն էլ ա­վե­լի կսրի ի­րա­վի­ճա­կը երկ­րի ներ­սում, ո­րը մի քա­նի ա­միս պատ­ված է զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի ցույ­ցե­րով»:

Սկսենք վեր­ջից՝ Ի­րա­նում բո­ղո­քի ցույ­ցե­րից: Մի­այն Գոբ­լի այդ միտ­քը բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, որ դրա տակ կանգ­նած են ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Ա­վե­լին, հաշ­վի առ­նե­լով այն «ատամ­նե­րով պաշտ­պա­նու­թյու­նը», ո­րը Գոբ­լը ցու­ցա­բե­րում է Բաք­վի հան­դեպ, դժվար չէ հաս­կա­նալ, որ Ի­րա­նի այդ ցույ­ցե­րին ա­զե­րի­ներն էլ ի­րենց հա­տուկ դերն ու­նեն:

Եվ այդ ֆո­նին, գանք մեր տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին մտքե­րին: Ո՞րն է Ի­րա­նի ու­զածը. որ Սյու­նի­քը չանց­նի Ադր­բե­ջա­նին: Ին­չո՞ւ: Պա­տաս­խա­նը բազ­միցս ենք տվել. ան­մի­ջա­պես կհա­ջոր­դի ա­մե­րի­կյան մասշ­տա­բա­յին հար­ձա­կումն Ի­րա­նի վրա: Այս­պի­սով, Գոբլն իր այս ե­լույ­թով հաս­տա­տեց մեկ պարզ փաստ. Վա­շինգ­տո­նի հայ-ադրբե­ջա­նա­կան խա­ղի թի­րա­խը հենց Ի­րանն է, ընդ ո­րում, այս խա­ղում ա­մե­րի­կա­ցի­ներն ու­նեն ընդգծ­ված ադր­բե­ջա­նա­մետ դիր­քո­րո­շում. բա­վա­կան է մի­այն Գոբ­լի այն գո­վեր­գում­նե­րը, ո­րոնք հաս­ցե­ագր­ված են ադր­բե­ջա­նա­կան այն բա­նա­կին, ո­րը նա­եւ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներն է գրո­հում: Ու մի­ա­ժա­մա­նակ Գոբ­լի տե­րե­րը զգու­շաց­նում են Հա­յաս­տա­նին՝ մտքնե­րովդ չանց­նի լրջո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել Ի­րա­նի հետ: Ընդ ո­րում, այս­տեղ նա­եւ հաս­կա­նալ է պետք՝ Գոբլն ի­րոք կար­ծում է, որ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ լա­վաց­նե­լով Նի­կո­լը պատ­րաստ­վում է վեր­ջում «գցե՞լ» Թեհ­րա­նին: Թե՞ մտա­ծում է, որ այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը լուրջ է, եւ նա­խազ­գու­շաց­նում է Նի­կո­լին, թե տես հա, քեզ կփո­խենք եւ ում դնենք, նա կհրա­ժար­վի Ի­րա­նից:

Այս­պի­սով, սրա­նից հե­տո էլ ո­րե­ւէ մե­կի մոտ կաս­կած կմնա՞, թե ինչ է նշա­նա­կում ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը: Նա­եւ, թե որն է ի­րա­կա­նում այս ամ­բողջ խա­ղի ի­մաս­տը, հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ Ի­րա­նի հար­ցը լու­ծե­լով, ա­մե­րի­կյան հար­վա­ծը շրջվե­լու է ռուս­նե­րի՝ հիմ­նա­կան թի­րա­խի դեմ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ