2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Ինչ են ուզում անգլոսաքսերն Իրանից

Միջազգային

Ի­րանն ան­ցավ հա­կա­պե­տա­կան ան­կար­գու­թյու­ննե­րի նկատ­մամբ ա­մե­նա­կոշտ մի­ջո­ցա­ռում­նե­րին: Այս­պես, Թեհ­րա­նի դա­տա­րա­նը հա­կա­կա­ռա­վա­րա­կան ցույ­ցե­րի մաս­նակ­ցի հա­մար կա­յաց­րել է ա­ռա­ջին մա­հա­պատ­ժի վճի­ռը: Եվս հինգ հո­գի այս պա­հին դա­տա­պարտ­վել են հին­գից տա­սը տար­վա ա­զա­տազրկ­ման:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է

Իր այս քայ­լով Ի­րա­նը եւս մեկ ան­գամ ցույց տվեց, որ ա­մե­նե­ւին էլ չի պատ­րաստ­վում սպա­սել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ո­րոնք ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն են ցույց տա­լիս, որ այդ ա­մենն ի­րենց կազ­մա­կեր­պածն է, Ի­րա­նից երկ­րորդ Սի­րի­ա սար­քեն: Նա­եւ, որ Թեհ­րանն ու­նի բա­վա­րար ռե­սուրս­ներ ոչ մի­այն ներ­քին ի­րա­վի­ճա­կը, այլ նա­եւ ար­տա­քին սահ­ման­նե­րը վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու հա­մար: Ար­դյուն­քում, ամ­բողջ հարցն այս է դառ­նում՝ իսկ ԱՄՆ-ն կա­րո՞ղ է իր հա­մար նա­խընտ­րե­լի վեր­ջա­բա­նի հասց­նել Ի­րա­նի դեմ այս ար­շա­վը: Ընդ ո­րում, որ այս հար­ցադ­րումն ա­մե­նա­ուղ­ղա­կի ձե­ւով կապ­ված է նա­եւ Հա­յաս­տա­նի հետ, հասկանալի է:

Ա­մե­րի­կյան այս սցե­նա­րը, սա­կայն, գո­նե մեկ մեծ թե­րու­թյուն ու­նի: Այն աս­տի­ճան է ակն­հայտ դրա կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյու­նը ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հա­մար, որ դա դրդում է Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին՝ ա­մե­նա­սերտ ռազ­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես նույն ա­մե­րի­կյան ճնշում­նե­րը սերտ հա­րա­բե­րո­ւ­թյուն­նե­րի մղե­ցին նա­եւ Չի­նաս­տա­նին եւ Ռու­սաս­տա­նին: Ա­վե­լին, Ի­րա­նի նկատ­մամբ նման ար­շա­վը հե­ռա­հար հար­ված է Չի­նաս­տա­նին, եւ չբա­ցա­ռենք, որ ի­րա­կա­նում հենց դա է Վա­շինգ­տո­նի հիմ­նա­կան թի­րա­խը: Այ­սինքն, Ի­րա­նին չե­զո­քաց­նե­լու դեպ­քում մի­ան­գա­մից ա­նի­րա­տե­սա­կան է դառ­նում ա­մեն մի «Մե­տաք­սի ճա­նա­պարհ» կամ «Հյու­սիս-Հա­րավ», ո­րոնք, չմո­ռա­նանք, դո­լա­րի, այն է՝ ա­մե­րի­կյան հե­գե­մո­նի­ա­յի գլխին կախ­ված հիմ­նա­կան վտանգ­նե­րից մեկն է: Այ­սինքն, Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ այս ճնշու­մը ոչ թե մի­այն ռուս-իրա­նա­կան, այլ ա­վե­լի գլո­բալ՝ Ռու­սաս­տան-Չի­նաս­տան-Իրան ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյու­նն­երի ակ­տիվ սեր­տաց­մա­նը նպաս­տող գոր­ծո­նի է վե­րած­վել: Ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար սա մի­ան­գա­մայն ան­ցան­կա­լի է­ֆեկտ է, բայց այլ տար­բե­րակ պար­զա­պես չկա:

Ի­ՐԱ­ՆՈՒՄ «ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ» ՇԱՆ­ՍԵՐ ՈՒ­ՆԻ՞

Նե­րի­րա­նա­կան հար­թա­կում, չնա­յած այս ան­նա­խա­դեպ գրո­հին, «հե­ղա­փո­խու­թյան» գոր­ծը դեռ անհ­րա­ժեշտ է­ֆեկ­տին չի բե­րում: Ա­վե­լին, «հե­ղա­փո­խու­թյան» ակ­տի­վիստ­նե­րի նման եր­կա­րա­ժամ­կետ պատ­ժա­մի­ջոց­նե­րի եւ ընդ­հուպ՝ մա­հա­պատ­ժի կի­րառ­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը ե­թե Թեհ­րա­նը շա­րու­նա­կի, ա­պա դա էլ ա­վե­լի է նվա­զեց­նում հա­ջո­ղու­թյան շան­սե­րը. հա­նուն ամերիկյան փո­ղի «հե­ղա­փո­խա­կաններին» սպառնում է եր­կար տա­րի­նե­րով բան­տում հայտն­վե­լու, ա­ռա­վել եւս՝ մա­հա­պատ­ժի հե­ռան­կա­րը:

Սա­կայն Ի­րա­նի պա­րա­գա­յում կան նա­եւ գա­ղա­փա­րա­կան «հե­ղա­փո­խա­կան­ներ»: Խոս­քը՝ մաս­նա­վո­րա­պես քրդա­կան զանգ­ված­նե­րի մա­սին է, ո­րոնք, ի սկզբա­նե էլ հայտ­նի էր, հիմ­նա­կան հար­վա­ծա­յին ու­ժե­րից մեկն են: Ի­հար­կե, ի­րա­նա­կան քրդե­րը հիմ­նա­կա­նում այն ար­մա­տա­կան դիր­քե­րում չեն, որ­քան ի­րա­քյան, թուր­քա­կան կամ սի­րի­ա­կան քրդե­րը: Սա­կայն հար­մար ա­ռի­թի եւ դրսից ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան դեպ­քում, ե­թե Ի­րա­նում հե­ղա­փո­խու­թյան զար­գա­ցու­մը հաս­նի այն մա­կար­դա­կին, որ հա­ջո­ղու­թյան հույս ստա­նան, քրդե­րը, թե­րեւս, ակ­տիվ հար­ձակ­ման կանց­նեն: Սա­կայն հենց այդ «կրիտի­կա­կան պահն» է, որ դեռ չի ստեղծ­վում: Մի կող­մից, Թեհ­րա­նը ճիշտ պա­հին հրթի­ռա­յին հար­վա­ծի տակ ա­ռավ ի­րա­քյան Քուր­դիս­տա­նը, որն ակն­հայ­տո­րեն իր է­ֆեկտն ու­նե­ցավ: Մյուս կող­մից, Ի­րա­նի հյու­սի­սա­յին գո­տում գրե­թե մշտա­կան դար­ձած զո­րա­վար­ժանք­նե­րը վե­րահս­կո­ղու­թյան տակ են պա­հում ինչ­պես Բաք­վից հրահր­վող ա­զե­րի­ա­կան մաս­սա­նե­րին, այն­պես էլ՝ քրդե­րին: Ար­դյուն­քում, ար­դեն ա­մի­սու­կես «հե­ղա­փո­խու­թյու­նը» տե­ղապ­տույ­տի մեջ է, իսկ ա­մեն մի դան­դա­ղում, ըստ դա­սա­կան կա­նոն­նե­րի, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հա­մար ան­կում է են­թադ­րում: Ա­սենք այն, որ Վա­շինգ­տո­նը սկսել է ա­ռա­ջին պլան դուրս գալ, հենց «հե­ղա­փո­խա­կան» անկ­ման մա­սին է ակ­նար­կում, եւ պետք է հե­ղա­փո­խա­կան մաս­սա­նե­րին հա­մո­զել, թե՝ «Արեւ­մուտ­քը կօգ­նի»: Բայց երբ դրան հա­ջոր­դում է մա­հա­պատ­ժի վիճռը, ա­պա «բա­րո­յա­կան օգ­նու­թյու­նը» հա­զիվ թե է­ֆեկ­տի­վու­թյամբ փայ­լի:

ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Կարճ ա­սած, այս պա­հին տե­սա­նե­լի չեն Ի­րա­նում «հե­ղա­փո­խու­թյու­նը» իշ­խա­նա­փո­խու­թյան կամ գո­նե քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի տա­նե­լու  շան­սերը: Այլ հարց, որ ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րո­ղա­նան Ի­րա­նը ներ­քա­շել մեծ կամ փոքր ինչ-որ պա­տե­րազ­մի մեջ, ա­պա այս դեպ­քում ներ­քին «5-րդ շա­րա­սյու­նը» ան­հա­մե­մատ ա­վե­լի լուրջ շան­սեր կստա­նա:

Պա­տե­րազ­մի հա­մար ռե­ալ հնա­րա­վո­րու­թյուն կստեղծ­վի, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­ջող­վի ա­վար­տին հասց­նել հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հար­ցը: Կամ գո­նե Ա­լի­ե­ւը հա­մա­ձայն­ի զոր­քեր մտցնել Սյու­նիք, բայց վստահ լի­նե­լով, որ Թուր­քի­ան ան­վե­րա­պա­հո­րեն իր կող­քին կկանգ­նի, ինչ զար­գա­ցում էլ որ լի­նի:

Բայց ա­հա Թուր­քի­ան ու­նի այս խնդիր­նե­րը: Նախ, այդ օ­պե­րա­ցի­ան մի­ան­շա­նակ են­թադ­րում է Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բա­խում: Եվ ոչ մի­այն այն պատ­ճա­ռով, որ Ռու­սաս­տա­նը կպաշտ­պա­նի Հա­յաս­տա­նին, այլ որ Ռու­սաս­տանն այդ դեպ­քում ինքն ի­րեն է պաշտ­պա­նե­լու՝ հաշ­վի առ­նե­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սը ՆԱ­ՏՕ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ հայտն­վե­լու հե­տե­ւանք­նե­րը: Ա­վե­լին, բախ­վե­լու է նա­եւ Ի­րա­նի հետ, եւ շատ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Չի­նաս­տանն էլ կմտնի այդ խա­ղի մեջ: Ընդ ո­րում, ե­թե այդ դեպ­քում մի­ջամ­տի նա­եւ ՆԱ­ՏՕ-ն, ա­պա դա կնշա­նա­կի Եր­րորդ աշ­խար­հա­մարտ, եւ Ան­կա­րան կա­րող է վստահ լի­նել, որ ա­ռա­ջին իսկ մի­ջու­կա­յին պայ­թյուն­նե­րից մեկն իր մոտ է լի­նե­լու:

Հա­ջոր­դը: Էր­դո­ղա­նի հա­մար, թե­րեւս, ոչ պա­կաս վտան­գա­վոր կա­րող է լի­նել այն քիչ հա­վա­նա­կան սցե­նա­րը, որ Ռու­սաս­տա­նը չի մի­ջամ­տում, եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­ջող­վում է տրո­հել Ի­րա­նը: Այս դեպ­քում Ադր­բե­ջա­նը կա­րող է, որ­պես պար­գեւ, ստա­նալ հյու­սի­սա­յին Ի­րա­նը: Ի­րա­նա­կան Քուր­դիս­տանն ուղ­ղա­կի­ո­րեն կկապ­վի ի­րա­քյան Քուր­դիս­տա­նի հետ, եւ «Մեծ Քուր­դիս­տա­նը» կդառ­նա պատ­րաստ: Իսկ ի՞նչ կստա­նա Թուր­քի­ան, պան­թյուր­քիս­տա­կան հե­ռան­կար­նե՞ր, բայց նա­եւ ա­մեն պահ Թուր­քի­ան մաս­նա­տե­լու պատ­րաստ Մեծ Քուր­դիս­տա­նի հա­րե­ւա­նու­թյամբ, ո­րը կդառ­նա տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հիմ­նա­կան դաշ­նա­կի­ցը: Կամ որ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է. այս սցե­նա­րի դեպ­քում Վա­շինգ­տո­նի ին­չի՞ն է պետք Էր­դո­ղա­նը՝ իր բո­լոր «կապ­րիզ­նե­րով» հան­դերձ: Երբ ձեռ­քի տակ ու­նեն կյան­քով Վա­շինգ­տո­նին պար­տա­կան Ֆե­թուլ­լահ Գյու­լեն, կամ գո­նե Ահ­մեդ Դա­վու­թօղ­լու ու նման այլ կեր­պար­ներ: Եվ ա­հա, երբ Թուր­քի­ան ակ­նար­կում է, թե Ստամ­բու­լում նա­խօ­րե­ին տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չու­թյան մե­ղա­վորն ա­մե­րի­կա­ցի­ներն են, ո­րոնց հո­վա­նա­վո­րյալ քրդերն էլ ի­րա­կա­նաց­րել են պայ­թյու­նը, դա ա­մե­նե­ւին էլ նման չէ, որ նրանց ջրե­րը կա­րող են նույն հու­նով գնալ:

Այ, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը խոս­տա­նան, որ Քուր­դիս­տան չեն ստեղ­ծի, Էր­դո­ղա­նը դրա­նից կա­րող է էլ ա­վե­լի ակ­տի­վա­նալ: Բայց մյուս կող­մից էլ, Քուր­դիս­տանն ա­ռա­ջին հեր­թին իս­րա­յե­լյան ծրա­գիր է, ուղղ­ված ոչ մի­այն Թուր­քի­ա­յին, այլ թե­րեւս դրա­նից էլ ա­ռաջ, ա­րա­բա­կան աշ­խար­հի դեմ, ու հա­զիվ թե Վա­շինգ­տո­նը հա­նուն Էր­դո­ղա­նի, ո­րին ծրագ­րում են գա­լիք տա­րի տա­պա­լել, իր գլո­բալ ծրագ­րե­րը փո­խի:

Թե­րեւս, հենց Թուր­քի­ա­յի այդ սպա­սո­ղա­կան դիր­քո­րո­շումն  էր պատ­ճա­ռը, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս փոր­ձում են սրել նա­եւ Ի­րա­նի եւ ի դեմս Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի, ա­րա­բա­կան աշ­խար­հի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ ան­թա­քույց քա­րո­զե­լով այս ուղ­ղու­թյամբ պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րու­թյան հար­ցը: Սա­կայն այս դեպ­քում էլ մի քա­նի հռե­տո­րա­կան բնույ­թի հա­րա­բե­րու­թյուն­նե­րից այն կողմ ինչ­պես պարսիկ­նե­րը, այն­պես էլ ա­րաբ­նե­րը չան­ցան: Ճիշտ է, այդ մա­սին գրե­թե չխոս­վեց, սա­կայն ո­րոշ աղ­բյուր­ներ ակ­նար­կում են, որ եր­կու կող­մե­րի հետ ու­նե­նա­լով մի­ան­գա­մայն բարձր կար­գի, ա­վե­լին՝ ըն­կե­րա­կան բնույ­թի հա­րա­բե­րու­թյու­ններ, Պու­տի­նը ճիշտ պա­հին կա­րո­ղա­ցավ կա­սեց­նել Թեհ­րա­նի եւ Ալ-Ռի­ա­դի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա սրա­ցում­նե­րը:

Այս­պի­սով, չնա­յած ընդ­հա­նուր շի­կա­ցած ֆո­նին, քիչ հա­վա­նա­կան է թվում նա­եւ, որ Ի­րա­նի հետ կապ­ված լո­կալ պա­տե­րազմ ստեղ­ծե­լու Վա­շինգ­տո­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մեծ են, թե­եւ Թեհ­րա­նը շա­րու­նա­կում է նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը՝ բո­լոր ա­նակն­կալ­նե­րից զերծ մնա­լու հա­մար: Այ­սինքն, լո­կալ պա­տե­րազմ չի ստաց­վում, այլ՝ Եր­րորդ աշ­խար­հա­մարտ, հենց ո­րից էլ ԱՄՆ-ն փոր­ձում է խու­սա­փել: Ար­դյուն­քում այն տպա­վո­րու­թյունն է, որ երբ վեր­ջերս Բայ­դե­նը խոս­տա­նում էր՝ «Շու­տով Ի­րանն ա­զա­տագ­րել», ծե­րուկն է­լի ինչ-որ բան է շփո­թել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված