ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ

ԻՆՖՈՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԽՈՒՆՏԱՆ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՈՍՈԽԻՆ

Վերլուծություն

Ֆեյս­բու­քը, իր բո­լոր վատ կող­մե­րով հան­դերձ, մի օգ­տա­կար հատ­կու­թյուն ու­նի` հի­շեց­նում է, թե ինչ գրա­ռում ես ա­րել այդ օ­րը մեկ, եր­կու և ա­վել տա­րի ա­ռաջ: Եվ ա­հա Ցու­կեր­բերգ Ֆեյս­բու­քի­չը բե­րեց իմ մեկ տար­վա վա­ղե­մու­թյան գրա­ռու­մը. «Թշնա­մու ա­մե­նա­մեծ հե­նա­կե­տը Ե­րև­ա­նի կենտ­րո­նում է՝ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում»: Փաս­տո­րեն մեկ տար­վա ըն­թաց­քում ո­չինչ չի փոխ­վել...

ՔԱ­ՐՈԶ­ՉԱ­ԿԱՆ ԳՐՈՀ` ՀՕ­ԳՈՒՏ ԹՈՒՐ­ՔԻ

Այն, որ Հ1-ով կա­պի­տու­լյան­տի ինք­նա­հար­ցազ­րույ­ցը, բա­ցի տի­ե­զե­րա­կան ստե­րից, ծա­ռա­յում էր ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան նա­րա­տիվ­նե­րի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը, շատ է աս­վել: Դրա մաս­նա­կի «հեր­ձու­մը» ներ­կա­յաց­րել է­ինք նա­խորդ հա­մա­րում, և դրան մնում է հա­վե­լել թե­րևս այս տա­րօ­րի­նակ գա­ղա­փա­րը` «Ինչո՞ւ մին­չև հի­մա չենք բարձ­րա­ձայ­նում, որ Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մում է»: Օ­րի­նակ, կա­րո՞ղ եք պատ­կե­րաց­նել Ճա­պո­նի­ա­յի ո­րև­է վար­չա­պե­տի, որ ա­սի. «Ինչո՞ւ մին­չև հի­մա չենք բարձ­րա­ձայ­նում, որ Կու­րի­լյան կղզի­նե­րը ՌԴ-ի կազ­մում է»: Կամ` կիպ­րոս­ցի հույն գործ­չի, որ այդ­պես ար­տա­հայտ­վի Թուր­քի­ա­յի զավ­թած Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սի մա­սին... օ­րի­նակ­ներն ան­չափ շատ են աշ­խար­հով մեկ, պար­զա­պես այ­լոց չի վի­ճակ­վել ու­նե­նալ Նի­կոլ և ՔՊ:

Եվ դա այն պայ­ման­նե­րում, երբ ռազ­մա­կան փոր­ձա­գետ, ԱԺ պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ա­հա­զան­գում է. «Ադրբե­ջա­նի տե­ղե­կատ­վա­կան ճա­կա­տում Հա­յաս­տա­նի նկատ­մամբ բա­ռա­պա­շա­րը սրվում է: Թե այս հան­գա­ման­քը ինչ­քա­նով է կապ­ված ա­ռաջ­նագ­ծում սպաս­վող նոր զար­գա­ցում­նե­րի հետ, դժվար է մի­ան­շա­նակ ա­սել, սա­կայն այն, որ սա Հա­յաս­տա­նի դեմ նոր շան­տա­ժի այս փու­լի մեկ­նարկ է՝ մի­ան­շա­նակ է: Որ­քան, այս­պես կոչ­ված, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» կուլ­մի­նա­ցի­ան մո­տե­նում է, այն­քան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ա­ռա­վել ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք են ստա­նում»: Եվ այդ պայ­ման­նե­րում խուն­տա­յի ձեռքն ըն­կած պե­տա­կան ռե­սուր­սը քիչ է, որ չի պա­տաս­խա­նում թշնա­մուն հա­կա­հար­ված տա­լու հա­մար, մի բան էլ խան­գա­րում է մեր փոր­ձա­գետ­նե­րի և ընդ­դի­մա­դիր­նե­րի ջան­քե­րին: Փաս­տո­րեն, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­վա­քա­կան մտա­հո­գու­թյունն ար­տա­հայ­տող գոր­ծիչ­նե­րը ոչ մի­այն կռվում են և՛ ի­րենց, և՛ պե­տա­կան ռե­սուր­սի փո­խա­րեն, այ­լև ստիպ­ված են չե­զո­քաց­նել թրքահ­պա­տակ խուն­տա­յի գրոհ­նե­րը:

Armenian info բլո­գի դի­տարկ­մամբ` «Ֆեյս­բու­քից» «Թվի­թեր» չված Նի­կո­լը վեր­ջին գրառ­մամբ ար­ձա­նագ­րել է, թե ինչ­պես է Ադր­բե­ջա­նը, որ Ար­ցա­խի հա­յե­րին իր քա­ղա­քա­ցի­ներն է կո­չում, կրա­կում նրանց վրա գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս: «2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո գրանց­վել է սպա­նու­թյան փոր­ձի 54 դեպք, սպան­վել է 3 քա­ղա­քա­ցի­ա­կան անձ, վի­րա­վոր­վել 16-ը: Ար­դյո՞ք սա է ադր­բե­ջա­նա­կան կող­մի՝ «ԼՂ հար­ցը լուծ­ված է» նա­րա­տի­վի կյան­քի կո­չու­մը»,- հայտ­նել է «վի­ճա­կա­գիր» Նի­կո­լը: Բլո­գը հար­ցադ­րում է. «Ենթադ­րենք՝ Ադր­բե­ջա­նը մտավ ու ցե­ղաս­պա­նեց ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, է­լի Նի­կո­լը վի­ճա­կագ­րու­թյո՞ւն է հրա­պա­րա­կե­լու՝ մուն­նաթ գա­լով օ­տար­նե­րի վրա, թե՞ վեր­ջա­պես քրտնած հե­տույ­քը շար­ժե­լու է՝ կյան­քի նշան­ներ ցույց տա­լով»:

Սա­կայն կա­պի­տու­լյան­տը «կյան­քի նշան­ներ» ցույց է տա­լիս մի­այն ե­թե մի բան սպառ­նում է ան­ձամբ իր ա­թո­ռին: Նա «կյան­քի նշան­ներ» ցույց չի տա­լիս նա­և պո­զի­տիվ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի դեպ­քում: Օ­րի­նակ` Ֆրան­սի­ա­յի Սե­նա­տի գրե­թե մի­ա­ձայն բա­նա­ձև­ը: Ար­ցա­խի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյանն ու Ար­ցա­խի ԱԳՆ-ն ար­դեն հայտ­նել են ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, սա­կայն թրքա­հարճ ՔՊ-ի «գլո­բու­սի» վրա կար­ծես թե Ֆրան­սի­ա չկա, թե­և Նի­կո­լը ամ­սի 19-ին պի­տի հան­դի­պի Մակ­րո­նի հետ:

Սե­նա­տի կող­մից ըն­դուն­ված բա­նա­ձև­ը դա­տա­պար­տում է Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ և հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի նկատ­մամբ: Փաս­տաթղ­թում վե­րա­հաս­տատ­վում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չե­լու և այդ ճա­նա­չու­մը որ­պես բա­նակ­ցա­յին գոր­ծիք կի­րա­ռե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ տև­ա­կան խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով: Բա­նա­ձև­ում ընդգծ­վում է, որ Ադր­բե­ջա­նի կրկնվող ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ սպառ­նում են ար­ցա­խա­հա­յու­թյան անվ­տան­գու­թյանն ու ա­զա­տու­թյա­նը:

...Եվ լի­քը այլ հա­ճե­լի բա­ներ, ո­րոնք Ար­ցա­խի, ՀՀ իշ­խա­նու­թյան և սփյուռ­քի քրտնա­ջան աշ­խա­տան­քի դեպ­քում կա­րող են դառ­նալ ուժ­գին հար­ված Բաք­վի ա­րյու­նոտ մռթին: Սա­կայն ՀՀ իշ­խա­նու­թյունն այդ գոր­ծըն­թա­ցում բա­ցա­կա­յող, ան­գամ խո­չըն­դո­տող մի­ա­վոր է:

ԻՆ­ՉՈՒ ՀՀԿ-Ն ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԱՎ ԽՈՐՀՐ­ԴԱ­ՐԱՆ

Ֆեյս­բու­քը նա­և հի­շեց­րեց, որ 2018-ին կա­ռա­վա­րու­թյան ընդ­լայն­ված նիս­տին Ա­լի­և­ը գլուխ է գո­վա­ցել, որ մեծ ներդ­րում է ու­նե­ցել «թավ­շիստ­նե­րի» հաղ­թա­նա­կի և Սերժ Սարգ­սյա­նի հե­ռաց­ման գոր­ծում: Դե, Ա­լի­և­ը չի ստում, Նի­կո­լը ի­րենց խա­մա­ճիկն է: Պատ­կե­րաց­նում եք, չէ՞ ինչ գոր­ծու­նե­ու­թյուն կծա­վալ­վեր Ֆրան­սի­ա­յի Սե­նա­տի բա­նա­ձև­ի շուրջ, և ինչ ա­ռա­ջըն­թաց կար­ձա­նագր­վեր, ե­թե պե­տու­թյան գլուխ լի­ներ Սերժ Սարգ­սյանն իր թի­մով: Իսկ սրանք ըն­դու­նակ են մի­այն սրի­կա­յու­թյան: Մա­մուլն ար­դեն գրել է, որ խուն­տան կա­տա­ղու­թյու­նից փրփրել է «Իշխա­նու­թյուն 2» ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյան փաս­տից, և ա­սում են, որ սրանք փնտրում են ֆիլ­մի ստեղ­ծող­նե­րի վրա քրե­ա­կան գոր­ծեր կա­րե­լու ու­ղի­ներ:

Պե­տա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան ջան­քե­րի վա­կո­ւու­մի պայ­ման­նե­րում էլ ընդ­դի­մու­թյու­նը վե­րա­դար­ձավ ԱԺ: Է­դու­րարդ Շար­մա­զա­նո­վը փաս­տում է, որ նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում ՀՀԿ-ի վե­րա­դարձն ար­դա­րաց­ված է. «Ինչու՞ են հան­րա­պե­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նում խորհր­դա­րան:

Ակն­հայտ է՝ կա նոր ի­րո­ղու­թյուն:

Փաստ է, որ 1,5 ա­միս տե­ւած ակ­տիվ փո­ղո­ցա­յին պայ­քարն իր վերջ­նա­կան նպա­տա­կին չի հա­սել:

Իսկ նպա­տա­կը՝ Նի­կո­լի հե­ռա­ցումն էր:

Հան­րա­պե­տա­կա­նի նպա­տա­կը մնա­ցել է նույ­նը, բայց փո­ղո­ցա­յին պայ­քա­րի ոչ լի­ար­ժեք ակ­տի­վու­թյան պայ­ման­նե­րում հրա­ժար­վել խորհր­դա­րա­նա­կան գոր­ծի­քա­կազ­մից (վե­րահս­կո­ղու­թյու­նից, խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից) առն­վազն տա­րա­կու­սե­լի կլի­ներ:

Մի­ջազ­գա­յին ակ­տոր­նե­րը պետք է լսեն ազ­գա­յին ու պե­տա­կան շահ սպա­սար­կող փաս­տարկ­ված խոսք:

Նի­կո­լիս­տա­կան ռե­ժի­մը դա ոչ կա­րող է ու ոչ էլ ցան­կա­նում է ա­նել:

Ու ե­թե հան­րա­հա­վաք­նե­րի ժա­մա­նակ այդ խոս­քը հնչում էր հար­թա­կից, ա­պա հի­մա այն չհնչեց­նե­լը խորհր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյան խո­ղո­վակ­նե­րով հա­վա­սա­րա­զոր կլի­նի հանձն­վե­լուն:

...ՀՀԿ բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ա­պա­ցու­ցել են, որ ե­ղել են ու կան պայ­քա­րի ա­ռաջ­նագ­ծում: Այ­սօր, երբ պայ­քա­րի խրա­մա­տը անց­նում է նա­եւ խորհր­դա­րա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան ու դի­վա­նա­գի­տու­թյան ճա­կա­տով՝ հան­րա­պե­տա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը կլի­նեն այն­տեղ»:

Նա­և Նա­րեկ Սամ­սո­նյա­նը տրա­մա­բա­նա­կան ա­ռար­կու­թյուն է ներ­կա­կաց­նում բո­լոր այն տնայ­նա­բույծ ա­մե­նա­գե­տիկ­նե­րին, ով­քեր ո­չինչ չա­նե­լով, բե­րա­նը ծռե­լով ա­սում են` վե­րա­դառ­նում են, որ ի՞նչ ա­նեն... Ե­թե խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը չի կա­րո­ղա­նում փո­ղո­ցով ի­րա­կա­նաց­նել իշ­խա­նա­փո­խու­թյուն, ա­պա ԱԺ-ի բոյ­կո­տը դառ­նում է ինք­նան­պա­տակ և ա­վե­լին` այն շա­րու­նա­կե­լու դեպ­քում ընդ­դի­մու­թյու­նը, չա­նե­լով իշ­խա­նա­փո­խու­թյուն, զրկվում է ման­դատ­նե­րից: Ման­դատ­նե­րից զրկվե­լուց հե­տո խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը փո­խա­րի­նե­լու են գա­լիս (արտա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով) ա­րամ­սարգ­սյան­ներն ու ար­ման­բա­բա­ջա­նյան­նե­րը և նման այլ քա­ղա­քա­կան թա­փոն­նե­րը: Ար­դեն ար­տա­խորհր­դա­րա­նա­կան դար­ձած ներ­կա­յիս ընդ­դի­մու­թյու­նը դրա­նից հե­տո նո­րից չի կա­րո­ղա­նում փո­ղո­ցով իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­նել, բայց ար­դեն ԱԺ-ում և՛ նոր, ըստ է­ու­թյան գրպա­նա­յին ընդ­դի­մու­թյու­նը, և՛ իշ­խա­նու­թյու­նը կողմ են լի­նում ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան քիր­վա­յու­թյա­նը և դե­պի նոր ցե­ղաս­պա­նու­թյուն տա­նող «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին»:

Այն­պես որ, ազ­նիվ կույ­սի կեց­վածք որ­դեգ­րած «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն» խա­ղա­ցող­նե­րը լավ էլ գի­տակց­ված, ին­ֆո­պա­տե­րազ­մում նպաս­տում են Նի­կո­լին, հե­տև­ա­բար` ո­սո­խին: Իսկ ե­թե չեն գի­տակ­ցում` ա­վե­լի վատ... Չե՞ք օգ­նում` գո­նե մի՛ խան­գա­րեք, և ա­ռաջ­նորդ­վեք «Shut up» կամ «Зат­кни­тесь» բա­նա­ձև­ով` ձեր ճա­շա­կին հա­մա­պա­տաս­խան...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ






ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top