Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ՕՊԵՐԱՑԻԱ «ԴԺԲԱԽՏ ԵՎ ԴԺԳՈՒՅՆ»

Վերլուծություն

Կա­պի­տու­լյան­տը շտապ կար­գով նա­խա­ձեռ­նել է բո­լոր հետ­քե­րը մաք­րե­լու գոր­ծըն­թա­ցը: ԱԺ-ն 60 ձայ­նով ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նել է Ա­ԱԾ ար­խի­վը ա­ռանց գաղտ­նա­զերծ­ման ոչն­չաց­նե­լու վե­րա­բե­րյալ նա­խա­գի­ծը: Նա­խագ­ծում, մաս­նա­վո­րա­պես, խոս­վում է այն մա­սին, որ ոչն­չաց­ման են­թա­կա են այն փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք տե­ղե­կու­թյուն­ներ են պա­րու­նա­կում այն քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին, ո­րոնք հա­մա­գոր­ծակ­ցել են Ա­ԱԾ-ի հետ:

ԵՎ ԿՐԱ­ԿԸ ՄԱՔ­ՐՈՒՄ Է ԲՈ­ԼՈՐ ՀԵՏ­ՔԵ­ՐԸ

Հաս­կա­նա­լի է, չէ՞, թե դա ինչ է նշա­նա­կում: Կա ոչ ան­հիմն կար­ծիք, որ ՔՊ-ական­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նու­թյունն այս կամ այն ֆոր­մա­տով ժա­մա­նա­կին ա­գեն­տու­թյուն են ա­րել թե՛ հա­յաս­տա­նյան, թե՛ օ­տա­րերկ­րյա հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար: Ո­մանք նույ­նիսկ կրկնա­կի գոր­ծա­կալ­ներ են ե­ղել ու գու­ցե են ցայ­սօր, ինչ­պես ա­սենք նույն «Օմե­գա» Ա­րոն, ո­րի ղա­զա­գի­րը, ինչ­պես հայտ­նի է, հրա­պա­րա­կայ­նաց­վեց ոչ վաղ ան­ցյա­լում... Ա­ռանց գաղտ­նա­զերծ­ման ար­խիվ­նե­րի ոչն­չա­ցու­մը մաք­րում է դա­վա­ճա­նու­թյան, լրտե­սու­թյան և այլ այ­լան­դա­կու­թյուն­նե­րի հետ­քե­րը ոչ մի­այն մոտ ա­պա­գա­յի, այ­լև պատ­մու­թյան հա­մար: Սա՛ է նի­կո­լիզ­մի գոր­ծե­լա­կեր­պը` սկզբում «դժբախտ ու դժգույն» դարձ­նել եր­կի­րը` «չկա եր­կիր, չկա պա­տաս­խան պա­հան­ջող» սկզբուն­քով, իսկ զու­գա­հեռ նա­և այդ հետ­քե­րը ջնջել պատ­մու­թյու­նից, որ­պես­զի 21-րդ դա­րի «Մով­սես Խո­րե­նա­ցին» էլ Հա­յոց պատ­մու­թյան խո­շո­րա­գույն դա­վա­ճա­նու­թյունն ար­ձա­նագ­րե­լու փաս­տաթղ­թա­յին հիմ­քեր չու­նե­նա: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Օրեն­քի ա­ռա­ջարկ­վող տար­բե­րա­կով նախ՝ հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծում ոչն­չաց­նե­լու Ա­ԱԾ ար­խի­վա­յին նյու­թե­րը, ին­չը ներ­կա օ­րեն­քով ընդ­հան­րա­պես նա­խա­տես­ված չէ, երկ­րոր­դը՝ հնա­րա­վոր է դառ­նում ար­խի­վա­յին նյու­թե­րը ոչն­չաց­նել ոչ թե օ­րեն­քով, այլ «այլ ի­րա­վա­կան ակ­տե­րով» (իրա­վա­կան ակ­տի օ­րի­նակ է կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, ՏԻՄ ո­րո­շու­մը ևն), ըստ է­ու­թյան՝ Նի­կո­լի քմա­հա­ճույ­քով: Ես ի­րա­վա­բան չեմ, բայց ինչ­քա­նով որ ես եմ հաս­կա­նում, այս փո­փո­խու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կտան Նի­կո­լին հե­տին թվով լի­քը բան մաք­րե­լու, ջնջե­լու, «պար­զաջ­րե­լու»: Դե իսկ Աղ­րի­դաղ Միր­զո­և­ի ու­րա­խու­թյա­նը հաս­տատ չափ ու սահ­ման չի լի­նի»: Եվ ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ու­նե­նալ գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րի ոչն­չա­ցու­մը հատ­կա­պես երկ­րի հա­մար ճգնա­ժա­մա­յին այս փու­լում, երբ «մա­զից է կախ­ված» հա­յոց պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյու­նը:

Իսկ հի­մա խուն­տան ի­րա­գոր­ծում է ՀԱՊԿ-ը և հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը «դժբախտ և դժգույն» դարձ­նե­լը: Թե ինչ կար ՀԱՊԿ հռչա­կագ­րի նա­խագ­ծում, ո­րը Նի­կո­լը չու­զեց ստո­րագ­րել, և այն ու­ղարկ­վեց լրամ­շա­կում­նե­րի և ճշգրտում­նե­րի` մենք չգի­տենք, սա­կայն լավ հի­շում ենք, որ կա­պի­տու­լյան­տը 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ին լրամ­շա­կում­նե­րի և ճշգրտում­նե­րի չէր ու­ղար­կել խայ­տա­ռակ կա­պի­տու­լյա­ցի­ոն ղա­զա­գի­րը: Հա­մե­նայն­դեպս, ե­թե տեքս­տը ա­ռա­վե­լա­պես հա­յավ­նաս լի­ներ, ա­պա Նի­կո­լը վա­զե­լով կստո­րագ­րեր: Ար­մեն Ա­շո­տյա­նը, սա­կայն, տես­նում է զու­գա­հեռ­ներ Նի­կո­լի` հի­մա չստո­րագ­րե­լու և ԼՏՊ-ի` ժա­մա­նա­կին Լի­սա­բո­նում անն­պաստ փաս­տա­թուղ­թը չստո­րագ­րե­լու մի­ջև...

ՆԱ­ԵՎ` ՀԻԲ­ՐԻ­ԴԱ­ՅԻՆ ԼՐԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ

HAPK 

Ընդ­հան­րա­պես, ՀԱՊԿ-ը «դժբախտ ու դժգույն» սար­քե­լը Նի­կո­լը սկսել էր դեռ 2018-ին` հի­շենք թե­կուզ Յու­րի Խա­չա­տու­րո­վի դեմ քրգործ թխե­լը, այ­նու­հետ` այն­պի­սի ի­րա­վի­ճակ­ներ ստեղ­ծե­լը, որ ՀԱՊԿ-ը ի շահ մեզ չաշ­խա­տի ու քայլ առ քայլ վար­կա­բեկ­վի և՛ մի­ջազ­գայ­նո­րեն, և՛ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի աչ­քում: Մինչ­դեռ նախ­կին­նե­րի, օ­րի­նակ` Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք, նույն ՀԱՊԿ-ը լավ էլ հա­յան­պաստ փաս­տաթղ­թեր էր ըն­դու­նում, այդ թվում` ճա­նա­չե­լով Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Այդ­պի­սի մի փաս­տա­թուղթ, թվագր­ված 2016-ի հոկ­տեմ­բե­րի 14-ով, կա­րող եք տես­նել նկա­րում: Նույն ՀԱՊԿ-ն էր, է­լի հա­վաք­ված է­ին Ե­րև­ա­նում, նույն Պու­տի­նը և Լու­կա­շեն­կոն, իսկ Տո­կա­և­ի փո­խա­րեն ա­վե­լի կոշտ Նա­զար­բա­ևն էր: Պար­զա­պես չկար Նի­կոլն իր դա­վա­ճա­նա­կան թրքա­հարճ խուն­տա­յով, սա­կայն կար ՀՀ եր­րորդ նա­խա­գահն իր ազ­գա­յին-պահ­պա­նո­ղա­կան թի­մով: Նույն ՌԴ-ին եր­կա­րա­կանջ կեն­դա­նու տեղ դնող չկար, խա­բող չկար, «չար ու բա­րի ոս­տի­կան» խա­ղա­ցող չկար, այլ կա­յին փոխվս­տա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ:

Իսկ Նի­կո­լը, ռու­սա­կան կող­մին և ան­ձամբ Պու­տի­նին հա­վաս­տի­ա­ցում­ներ շռայ­լե­լով սե­փա­կան հա­վա­տար­մու­թյան մա­սին, մի­ա­ժա­մա­նակ «կա­նաչ լույս» վա­ռեց ԱԺԲ-ի, Խզմալ-Դան­չիկ­նե­րի և այ­լոց հա­կա­ռու­սա­կան և հա­կա­ՀԱՊԿ վակ­խա­նա­լի­ա­յի առ­ջև: Ի դեպ, հե­տաքր­քիր դե­տալ` ԱԺԲ-ի «Ռու­սաս­տան թշնա­մի» հիս­տե­րիկ ակ­ցի­ա­նե­րը, բա­վա­կա­նին քիչ լու­սա­բան­վե­լով հայ­կա­կան ԶԼՄ-նե­րում ու հա­մե­մա­տա­բար քիչ` ռու­սա­կան­նե­րում, ա­ռա­վե­լա­գույս և չա­փա­զանց­ված լու­սա­բան­վեց Ուկ­րա­ի­նա­յի քա­րոզ­չա­դաշ­տում: Պան Զե­լենս­կու քա­րո­զիչ­նե­րը հրճվան­քով գրում է­ին, որ ե­թե փոք­րիկ և թշնա­մի­նե­րով շրջա­պատ­ված Հա­յաս­տա­նում մեր­ժում են Ռու­սաս­տա­նին (Իյա՛, ի­րո՞ք), ա­պա նշա­նա­կում է, որ Ռու­սաս­տա­նի վերջը ե­կել է: Բայց օ­րի­նակ` սե­փա­կան յու­թու­բյան ա­լիք­նե­րում ԱԺԲ-ական­նե­րը քննար­կում է­ին ոչ թե «Ռու­սաս­տան թշնա­մի» դիս­կուր­սը, այլ` Ռու­սաս­տա­նը չի՞ ու­զում, թե՞ չի կա­րող օգ­նել Հա­յաս­տա­նին… Այ­սինքն` փո­ղո­ցա­յին վակ­խա­նա­լի­ան ա­ռա­վե­լա­պես տե­սախ­ցիկ­նե­րի հա­մար էր, որ­պես­զի ար­տա­քին լսա­րա­նին «լսաց­նեն» այն, ինչ պատ­վի­րել են ար­տա­քին գլո­բա­լիստ տե­րե­րը, մեկ էլ` Նի­կո­լը:

Այ­սինքն` ու­նենք հիբ­րի­դա­յին տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մի դա­սա­կան օ­րի­նակ: Եվ հարկ է նշել, որ ՀՀԿ ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույ­ցը ամ­բողջ հա­մա­ցան­ցով մեկ ակ­տիվ հա­կագ­րոհ էր նա­խա­ձեռ­նել` դա­տա­պար­տե­լով և՛ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի նկատ­մամբ թշնա­մա­կան ար­շա­վը, և՛ շեշ­տե­լով ՀՀ-ՌԴ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի անվ­տան­գա­յին ան­փո­խա­րի­նե­լի նշա­նա­կու­թյու­նը: Ի դեպ, ՀՀԿ-ի գոր­ծիչ­ներն ու քա­ղա­քա­գետ­ներն էլ պա­նե­լա­յին քննար­կում­ներ են նա­խա­ձեռ­նել հենց ՀԱՊԿ-ի ու վեր­ջի­նիս ե­րև­ա­նյան նիս­տի ար­դյունք­նե­րի շուրջ:

Ինչ վե­րա­բե­րում է «Հա­յաս­տան» դա­շին­քին, ա­պա այդ քա­ղա­քա­կան ու­ժին կար­ծես թե կաշ­կան­դում են ո­րո­շա­կի ներ­քին խմո­րում­նե­րը, սա­կայն այդ­տեղ էլ կա կա­յուն ՀՅԴ-ական կո­րի­զը: Ու թե­րևս քիչ հա­վա­նա­կան է, որ բա­նը հաս­նի Ա­լեն Սի­մո­նյա­նի` ընդ­դի­մու­թյա­նը կա­տա­րյալ պա­ռակտ­ված տես­նե­լու ե­րա­զան­քին, ու դժվար թե Նի­կո­լը ստա­նա ևս մեկ ան­գամ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րով ամ­րապնդ­վե­լու շանս: Սա­կայն, ինչ­պես նկա­տել է Ե­րև­ա­նի նախ­կին փո­խոս­տի­կա­նա­պետ Ռո­բերտ Մել­քո­նյա­նը, ՔՊ-ական­ներն ի­րենց այն­պես են պա­հում, կար­ծես թե բո­լոր հար­ցե­րը լու­ծել են, և ի­րենց իշ­խա­նա­վար­մա­նը ո­չինչ չի սպառ­նում. «Հի­մա հան­գիստ ու բա­ցա­ռիկ ան­տար­բե­րու­թյամբ, հանգս­տու­թյամբ ու ստո­ի­կյան համ­բե­րու­թյամբ այս խե­լոք «ուսա­պար­կերն» ի­րենց մեջ­քին կրո­ղի հետ ո­րո­շում են Ե­րև­ա­նում կա­զի­նո­ներ բա­ցել, նոր շատ բա­ցա­ռիկ ու ան­նա­խա­դեպ սու­պեր նա­խա­րա­րու­թյուն բա­ցել… Բայց կա­րև­ո­րը չմո­ռա­նալ, որ ոս­տի­կա­նա­պե­տը պետք է ԱԽ ան­դամ լի­նի ու ՆԳ նա­խա­րա­րի տե­ղա­կալ, որ հան­գիստ ընտ­րեն, հան­գիստ ցրեն, հան­գիստ բեր­ման են­թար­կեն, քրգոր­ծեր շու­լա­լեն ու հան­գիստ վա­յե­լեն՝ կա­զի­նո­նե­րում... Տե­ղի ու­նե­ցող ան­նա­խա­դեպ ու բա­ցա­ռիկ ցի­նիկ, դա­ժան և ա­ճող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը 90-ականն­ներն են հի­շեց­նում, բա կա­զի­նո­ներ չբա­ցե՞նք, որ պատ­կե­րը լի­ար­ժե­քա­նա, հը՞»:

Մի­այն կա­զի­նո­ներն է­ին մեզ պա­կաս` քա­ղա­քա­կան ղու­մար­բազ­նե­րի այս աշ­խար­հում: Դե, սա­տա­նի պա­րը կամր­ջին է բռնում…

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ