Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ՀԱՊԿ-ից դուրս գալով` կլինի ոչ թե Զանգեզուրյան «միջանցք», այլ` «ճեղքվածք». Բաբուխանյան

Հանդիպում

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գնահատմամբ` ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմն ապակառուցողական եւ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Դրա մասին են փաստում այն դեմարշները, վերջին պահին ինչ-որ փաստաթղթեր չստորագրելը, ինչի վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք նրա հետ:

— Պարոն Բաբուխանյան, ըստ էության, նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում էր հայանպաստ երկու  փաստաթուղթ ստորագրել, որին դեմ կանգնեց հենց Նիկոլ Փաշինյանը: Սա որեւէ բացատրություն ունի՞:

— Եթե ոչ ամիսներ, գոնե շաբաթներ շարունակ, բնականաբար, այդ փաստաթղթերը գտնվում էին քննարկման փուլում: Այսինքն` Նիկոլի գործն այն էր, որ այդ քննարկման փուլում իր առաջարկություններն ասեր, բանակցեր եւ ոչ թե վերջին պահին դեմարշ աներ, թե` գիտեք, չեմ ուզում ստորագրել: Ցանկացած փաստաթուղթ ՀԱՊԿ-ի կողմից, որը աջակցելու է Հայաստանին, իհարկե, ավելի լավ է ընդունվեր, քան չընդունվեր: Սակայն, հենց 2018 թվականին, երբ Նիկոլը զավթեց իշխանությունը Հայաստանում, ինչպես հիշում եք, նրա առաջնային խնդիրներից մեկն էր հարվածելը ՀԱՊԿ-ին: Իր ղեկավարներն իրենից պահանջել էին դեռ այն ժամանակվանից հարված հասցնել ՀԱՊԿ-ին, եւ այդ գիծը շարունակվում է: Ինչ վերաբերում է Նիկոլի պահանջներին ՀԱՊԿ-ից, դրանք անհիմն են, քանի դեռ նա որեւէ գործողություն չի արել, որպեսզի Հայաստանը դիմագրավի ադրբեջանական ագրեսիային: Նիկոլն ու իր շրջապատն ամեն ինչ արեցին, որպեսզի տապալվի ՀԱՊԿ նիստը, ինչպես փորձում էին տապալել 2018-ին: Նիկոլի շրջապատը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա զբաղված են հակառուսական պրոպագանդայով:

— Կարծում եք` ովքեր դուրս էին եկել փողոց ընդդեմ ՀԱՊԿ-ի եւ հակառուսական ակցիաներ էին անում, ունեի՞ն իշխանության «դաբրոն»: Նկատի ունեմ` ԱԺԲ-ականներին, Եվրոպական կուսակցության անդամներին եւ նրանց համախոհներին:

— Նախ սկսենք ոչ թե նրանցից, այլ ԱԺ նախագահ Ալենից, որը հերթական հակաՀԱՊԿային եւ հակառուսական հայտարարություններն արեց: Նա Նիկոլի ամենամոտիկ թիմակիցն է ու չի էլ թաքցնում իր դիրքորոշումները: Երկրորդ` այն մարդիկ, ովքեր այդ օրերին գտնվում էին փողոցում, Նիկոլի կողմից միշտ ստացել են աջակցություն: Նույն «Սասնա ծռերը», որոնց վերաբերյալ Նիկոլը համաներման հատուկ կետ մտցրեց 2018 թվականին: Կամ վերցնենք Դանիել Իոաննիսյանին, որը եւս Նիկոլի ամենավստահելի մարդկանցից մեկն է: Նա, երեւի, մի 7-8 պետական հանձնաժողովի առանցքային անդամ է` կոռուպցիայի դեմ պայքարից սկսած մինչեւ սահմանադրական եւ ներքին գործերի բարեփոխումների: Այսպես ասած, գլխավոր «բարեփոխիչն» է, եւ այդ դերը նրան տվել է Նիկոլը: Հետեւապես, հարց է ծագում` եթե Իոաննիսյանը դուրս է եկել նրա վերահսկողությունից, այդ դեպքում` ինչո՞ւ այդ պաշտոնները նրանից հետ չեն վերցնում: Ինչո՞ւ այն մարդիկ, ովքեր Նիկոլի հետ աշխատում են, որպես արտախորհրդարանական ուժեր, շարունակում են հանդիսանալ նրան կից խորհրդի անդամներ: Այդ դեպքում` ինչո՞ւ են պետք Նիկոլին այդ արտախորհրդարանական ուժերը, եթե նրանք գործում են նրան ընդհակառակ: Եվ ուրեմն` այստեղ պետք է հասկանալ, որ` այո՛, Նիկոլն անձամբ իր ամենամոտ կուսակցական շրջապատով, կազմակերպություններով եւ անհատներով ամեն ինչ անում է, որպեսզի վիժեցնի եւ թույլ չտա ՀԱՊԿ-ին կատարել այն գործառույթները, որոնք կարող է կատարել, կամ հույս կա, որ այդ գործառույթների արդյունքում կստանանք դրական գործընթաց հայ-ադրբեջանական լարվածության նվազեցման կամ հակամարտության կարգավորման առումով:

— Ի դեպ, ԱԺԲ-ն իր հակառուսական ակցիաներն իրականացրեց` Նժդեհի անունը շահարկելով եւ նրա արձանի ֆոնին: Ըստ էության, ամեն կերպ փորձում են Նժդեհից սարքել ուկրաինական ազգայնամոլ Բանդերա: Ի՞նչ կասեք այս մասին, երբ տարիներ շարունակ Հայաստանը պայքարում էր, որպեսզի որեւէ մեկը չփորձի նման համեմատություն անել:

— Ինչ անում է ԱԺԲ-ն, շատ մեծ ոգեւորությամբ ընկալվում է Ադրբեջանում, որովհետեւ ադրբեջանական ամբողջ քարոզչական գործառույթը ուղղված էր նրան, որպեսզից ցույց տան, թե Նժդեհը նույնպիսի գերմանանական ֆաշիզմի աջակից է, ինչպես օրինակ` Բանդերան: Սա անում էին նրանք տարբեր ձեւերով. իրենց լոբբինգն էին աշխատեցնում Ռուսաստանում, թե տեսեք հայերը Երեւան քաղաքի կենտրոնում դրել են արձան, ով ֆաշիզմի ջատագով է եւ այլն: Նրանք վճարում էին բավականին մեծ գումարներ, որպեսզի ռուսական այս կամ այն լրատվամիջոցում «սղացնեն» նման հոդվածներ: Եվ այսօր ԱԺԲ-ն դա անում է չգիտեմ` Ադրբեջանի կողմից վճարովի, թե անվճար, բայց, բոլոր դեպքերում, մեծագույն նվեր է տալիս Ադրբեջանին: Այս առումով կոչ եմ անում նժդեհական բոլոր ուժերին եւ կուսակցություններին միավորվել եւ պաշտպանել Նժդեհին` ԱԺԲ-ից, Ադրբեջանից եւ այն զրպարտությունից, որը տարածվում է մեր հերոսի մասին: Նժդեհի գաղափարախոսության հիմնական ուղղվածությունը եղել է ռուսամետ: Նրան է պատկանում այն խոսքը, որ «մեծ ռուս ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է»: Եվ այդ խոսքը Նժդեհն ասել է ի պատգամ բոլորիս: Իսկ այսօր ադրբեջանցիները եւ նրանց օգտին Հայաստանի ներսում գործողները փորձում ենՆժդեհին խառնել այս կեղտոտ խաղին, որպեսզի ցույց տան, թե իբր հայերը ուկրաինացիների նման շեղվել են հականացիստական մեր ավանդական կերպարից, ինչի համար 300 հազար զոհ ենք տվել` կռիվ տալով նացիզմի դեմ: Վարկաբեկում են մեզ, մեր գաղափարախոսությունը, մեր հերոսներին եւ, դրա դեմը պետք է կարողանանք առնել: Նույնիսկ կարելի է կենդանի շղթա կազմել Նժդեհի արձանի շուրջ, որպեսզի մյուս անգամ Ադրբեջանը եւ Հայաստանում իր` կամա, թե ակամա աջակիցները չկարողանան մխտռել մեր ազգային հերոսին:

— Փաստացի Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին տապալվում է երկու փաստաթղթի ստորագրում, որն ուղեկցվում է հակառուսական ակցիաներով: Ձեր գնահատմամբ` ինչի՞ է հանգեցնելու այս ամենը, որովհետեւ կրկին արդիական է դարձել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները:

— ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուց անմիջապես հետո այդ կառույցի մաս կկազմի Ադրբեջանը: Այսօր Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, կարողանում է իր մոտ անցկացնել մեծ գագաթնաժողով` ցույց տալով աշխարհին, որ այսպիսի երկրներ եւ առաջին հերթին Ռուսաստանը բարձր մակարդակով գալիս են մեզ աջակցելու, իսկ եթե չենք լինի անդամ, ոչ մեկն էլ չի գա: Ուրիշ ո՞վ է եկել մինչեւ հիմա, Նենսի Փելոսի՞ն (ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արդեն նախկին խոսնակ, -խմբ.), ինչ-որ մի ամերիկյան դեպուտա՞տ: Այսօր ամեն ինչ արվում է, որ գործը տարվի դեպի պատերազմ, որովհետեւ պատերազմով Թուրքիան, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ն կլուծեն իրենց հարցերն այստեղ: Այսինքն` կբացվի ոչ թե միջանցք, այլ հսկայական «Զանգեզուրյան ճեղքվածք»: Դրանով նրանք Ռուսաստանին կդնեն անելանելի վիճակի մեջ եւ Ռուսաստանին, պարզապես, դուրս կշպրտեն ամբողջ տարածաշրջանից: Իսկ Ռուսաստանի դերը կտան Թուրքիային եւ ԱՄՆ-ին` ՆԱՏՕ-ական ուժերին: Այնպես որ, եթե այսպես շարունակվի, կավարտվի մեր երկրի համար տարածքային եւ մարդկային սարսափելի եւ ահռելի կորուստներով, ինչպես եղավ 1918-20 թթ., երբ Հայաստանը Անգլիայի թելադրանքով մտել էր նմանատիպ խաղերի մեջ եւ կորցրեց հսկայական տարածքներ` Կարսը, Արդահանը, Իգդիրը, Արցախը, Նախիջեւանը… Այո՛, հիմա էլ կարող է ավարտվել նույն կերպ, որովհետեւ, ցավոք, դավաճանները շատ են, որոնք փողի համար կարող են դավաճանել իրենց ազգին, իրենց արյունը (եթե, իհարկե, այն հայկական է, որովհետեւ կասկածում եմ): Իսկ իշխանության մեջ մարդիկ են, ովքեր ե՛ւ անհեռատես են, ե՛ւ կախվածության մեջ են, ե՛ւ կասկածում եմ, որ հայ քրիստոնյա են: Ուստի` մեր շարժումն ընդդիմադիր ուժերին ու կուսակցություններին առաջարկում է թողնել ներկուսակցական այն պրոցեսները, որոնք իրենց մեջ կան, ստեղծել հստակ քաղաքական պլատֆորմ, որը կլինի հիմնված հայ-ռուսական անխախտ բարեկամության եւ դաշնակցային հարաբերությունների վրա: Այդ պլատֆորմի շրջանակում տեսնել Արցախի հարցի լուծումը եւ դրանով շարժվել առաջ: Այսօր հայ ժողովրդի առաջ ծառացած է շատ ճակատագրական լինել-չլինելու հարցը: Ինչպես տեսնում եք, Ադրբեջանն ավելի է լկտիանում է, ավելի է փորձում է ճնշումներ գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի վրա: Հասկանալի է, որ կարող ենք հայտնվել շատ բարդ իրավիճակում, ինչի համար պետք է արդեն այսօր ունենանք շատ կարեւոր լուծումների տարբերակներ: Մինչդեռ Նիկոլը այդ խնդիրները խորացնում է, որպեսզի ստեղծի պատերազմական իրավիճակ, որի ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան կկարողանան գրավել այնքան տարածք, այնքան ճանապարհ եւ միջանցք, ինչքան իրենց պետք է: Ռուսաստանն այսօր հայտարարում է, որ տեսնում է հնարավորություններ` հայ-ադրբեջանական հարցերը կարգավորելու, մենք դրա հետեւից պետք է գնանք, որովհետեւ իրենք համարում են Արցախի հարցը չլուծված, համարում են, որ պետք է պահպանել ռուս խաղաղապահ ուժերն այդ տարածքում, իսկ հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով` մինչեւ կգա այն լուծելու պահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված