Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Պուտինի նոր «խորամանկ ծրագի՞րը», թե՞ Էրդողանը «կոնտրոլից» դուրս է եկել

Միջազգային

Նա­խօ­րե­ին Թուր­քի­ա­յի էր­դո­ղա­նա­կան թե­ւի ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­ր, վկա­յա­կո­չե­լով պաշ­տո­նյա­նե­րին, թե թուր­քա­կան բա­նա­կը գրե­թե ա­վար­տել է Սի­րի­ա­յում ցա­մա­քա­յին գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյու­նը եւ սպա­սում է Էր­դո­ղա­նի հրա­մա­նին: Սի­րի­ա­կան աղ­բյուր­նե­րը եւս հայտ­նե­ցին, որ Սի­րի­ա­յի բա­նակն էլ իր հեր­թին է տե­ղա­շարժ­վել դե­պի հյու­սիս՝ այն ուղ­ղու­թյուն­նե­րով, որ­տե­ղից սպաս­վում է թուր­քե­րի ներ­խու­ժու­մը: Այս­պի­սով, տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ թուր­քա­կան եւ սի­րի­ա­կան ու­ժերն այ­սօր-վա­ղը պա­տե­րազմ կսկսեն: Ու հաշ­վի առ­նե­լով, որ Սի­րի­ա­յում ռուս­ներն են, դա կա­րող է հասց­նել մին­չեւ ՌԴ-Թուր­քի­ա բախ­ման:

 

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ՍԻ­ՐԻ­Ա­ՅՈՒՄ

Չնա­յած նկա­րագր­ված ֆո­նին, ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ինչ-որ ար­տա­ռոց սրա­ցում­ներ չեն ե­րե­ւում: Ա­վե­լին, մի շարք տե­ղե­կաց­ված աղ­բյուր­ներ հայտ­նում են, որ ան­գամ թուրք-սի­րիա­կան ուղ­ղու­թյամբ լուրջ սրա­ցում­ներ չկան: Ա­վե­լին, որ այս օ­րեր­ին ակ­տի­վո­րեն նա­խա­պատ­րաստ­վում է Էր­դո­ղա­նի եւ Ա­սա­դի հան­դի­պու­մը, այն էլ՝ Մոսկ­վա­յում: Ընդ ո­րում, նման հան­դիպ­ման մեծ հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին օ­րերս հայ­տա­րա­րեց նա­եւ Էր­դո­ղա­նը:

Տա­րօ­րի­նակ պատ­կեր է նկատ­վում. մի կող­մից բա­նակ­նե­րը գործ­նա­կա­նում ի­րար դեմ են կանգ­նած: Իսկ մյուս կող­մից՝ Էր­դո­ղա­նը, ով ար­դեն 10 տա­րի Ա­սա­դի ա­նունն ան­գամ լսել չի ու­զում, պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում հան­դի­պել նրա հետ եւ լու­ծել բո­լոր հար­ցե­րը: Գու­մա­րած, այս օ­րե­րին Էր­դո­ղա­նը նա­եւ աղմկ­ում է, թե ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վել ենք, բայց այդ­պես էլ ա­հա­բե­կիչ­նե­րի խնդի­րը չի լու­ծում: Բայց նա­եւ, Ա­սա­դի հետ հան­դիպ­ման հար­ցով ան­ցել է ռու­սա­կան միջ­նոր­դու­թյան հար­թու­թյուն, լավ ի­մա­նա­լով, որ դա ԱՄՆ-ի հետ թշնա­մու­թյան մի նոր ուղ­ղու­թյուն է:

Չնա­յած՝ այս բո­լոր տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րի բա­ցատ­րու­թյու­նը շատ պարզ է: Սի­րի­ա թուր­քա­կան դեռ նա­խորդ ներ­խուժ­ման փու­լում, երբ քրդե­րից խլե­ցին Աֆ­րի­նի տա­րա­ծաշր­ջա­նը, ինչ­պես նա­եւ Եփ­րատ գե­տից ա­րե­ւելք ըն­կած Թուր­քի­ա­յի սահ­մա­նա­մերձ ո­րոշ հատ­ված­ներ, Ան­կա­րան Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ ձեռք բե­րեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, որ սի­րի­ա­կան բա­նա­կը վե­րահս­կո­ղու­թյան տակ կվերց­նի Եփ­րա­տից ա­րե­ւելք ողջ հատ­վա­ծը, ո­րը գրա­վել են քրդե­րը: Նա­եւ, որ քրդա­կան զի­նյալ­նե­րը կզինա­թափ­վեն, թուր­քա­կան սահ­մա­նը կկա­յու­նա­նա: Սի­րի­ա­յի քրդա­կան ու­ժերն այդ պա­հին ըն­դու­նե­ցին այդ պայ­ման­նե­րը: Բայց ա­հա ա­մե­րի­կա­իս­րա­յե­լյան «տա­նի­քը» շա­րու­նա­կեց ակ­տի­վո­րեն զի­նել նրանց, ու դրան գու­մա­րած, նա­եւ ի­րա­քյան քրդե­րին: Զու­գա­հե­ռա­բար, սկսե­ցին ակ­տի­վաց­նել նա­եւ թուր­քա­կան եւ ի­րա­նա­կան քրդե­րին: Եվ ա­հա, ի­րա­նա­կան ներ­կա «հե­ղա­փո­խու­թյան» փու­լում, երբ նա­եւ Թուր­քի­ա­յում սկսե­ցին խո­շոր պայ­թյուն­ներ ար­ձա­նագր­վել, ակն­հայտ դար­ձավ, որ բուռն ըն­թաց­քի մեջ է Մեծ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման ծրա­գի­րը: Այս­պես, Սի­րի­ա­յում եւ Ի­րա­քում քրդե­րը բա­վա­կա­նին լուրջ ու­ժի են վե­րած­վել: Ի­րա­նում հա­սել են ար­դեն կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի հետ բախ­ման աս­տի­ճա­նի: Իսկ ա­հա Թուր­քի­ա­յում գա­լիք գար­նա­նը ընտ­րու­թյուն­ներ են, որ­տեղ քրդա­մետ ու­ժե­րը Էր­դո­ղա­նին տա­պա­լե­լու լուրջ շան­սեր ու­նեն, եւ ե­թե դա հա­ջող­վի, ա­պա Թուր­քի­ա­յի, Ի­րա­նի, Ի­րա­քի եւ Սի­րի­ա­յի հաշ­վին Մեծ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը կա­ճի ինչ­պես եր­բե­ւէ:

Թե ԱՄՆ-ի եւ նրա­նից էլ ա­ռաջ՝ Իս­րա­յե­լի ին­չին է պետք Քուր­դիս­տան ստեղ­ծե­լը, այլ թե­մա է: Այս պա­հին է­ա­կանն այն է, որ նշված երկր­նե­րին ար­դեն գրե­թե ժա­մա­նակ չի մնում. ե­թե այս ա­միս­նե­րին այդ գոր­ծըն­թա­ցը չկա­րո­ղա­ցան տա­պա­լել, եւ վրա հա­սան թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ա­պա ի­րա­վի­ճա­կը մի­ան­գա­մից շատ ա­վե­լի բարդ կդառ­նա:

Վե­րա­դառ­նանք Սի­րի­ա ներ­խուժ­մա­նը: Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ այս­տեղ թուր­քա­կան եւ սի­րի­ա­կան բա­նակ­նե­րը ոչ թե ի­րար դեմ են դուրս ե­կել, այդ դրա ան­վան տակ կանգ­նած են տի­պիկ ա­մե­րի­կյան «հե­ղա­փո­խա­կան»՝ «Սի­րի­ա­յի դե­մոկ­րա­տա­կան ​​ու­ժեր» (SDF) ան­վա­նու­մով քրդա­կան ու­ժե­րի եր­կու կող­մում: Այս­պի­սով, թուր­քա­կան բա­նա­կը սպառ­նում է՝ հար­ձակ­վել քրդե­րի վրա եւ նույ­նիսկ վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել՝ մի քա­նի ա­ռանց­քա­յին քա­ղաք­ներ հանձ­նե­լու մա­սին: Սի­րի­ա­կան բա­նա­կը այս­տեղ է զու­գա­հեռ խնդրի լուծ­ման հա­մար. քրդե­րը պետք է զի­նա­թափ­վեն, ինչ­պես ժա­մա­նա­կին խոս­տա­ցել են, Դա­մաս­կո­սի վե­րահս­կո­ղու­թյա­նը հանձ­նեն այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ վե­րահս­կում են, այդ թվում՝ Եփ­րա­տի ա­րե­ւե­լյան ֆո­նին՝ նավ­թա­յին շրջան­նե­րով հան­դերձ եւ թուր­քա­կան սահ­մա­նա­յին հատ­վա­ծը: Այդ դեպ­քում ար­դեն մնա­ցած հար­ցե­րը կլուծ­վեն Մոսկ­վա­յում՝ Ա­սա­դի եւ Էր­դո­ղա­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ:

 

ԱՄՆ-Ի ՈՒ­ԺԵ­ՐԸ Ե­ՐԵ­ՎԻ ՉԲԱ­ՎԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆԵՆ

Բայց ե­թե SDF-ը զինա­թափ­վի եւ լու­ծար­վի, սա ար­դեն ԱՄՆ-ի հա­մար կնշա­նա­կի լուրջ պար­տու­թյուն՝ սի­րի­ա­կան տաս­նա­մյա պա­տե­րազ­մում: Բայց ա­սել, թե ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հար­ցում Վա­շինգ­տո­նը ռե­ալ քայ­լե­րի հնա­րա­վո­րու­թյուն ու­նի, սխալ կլի­ներ: Դրա հա­մար պետք է ռազ­մա­կան լուրջ ուժ, որն այս պա­հին Վա­շինգ­տո­նը հա­զիվ թե կա­րո­ղա­նա ու­ղար­կել Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք՝ հաշ­վի առ­նե­լով, որ Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի դեմ հա­կա­մար­տու­թյունն ար­դեն իսկ խլում է ԱՄՆ-ի հիմ­նա­կան ու­ժե­րը: Ընդ ո­րում, այս դեպ­քում ՆԱ­ՏՕ-ից շատ բան սպա­սել հնա­րա­վոր չէ, քա­նի որ կոնկ­րետ սի­րի­ա­կան ուղ­ղու­թյամբ Դա­շին­քի երկ­րորդ ու­ժը՝ թուր­քա­կան բա­նա­կը, հա­կա­ռակ կող­մում է: Փորձ ե­ղավ սպառ­նալ Սի­րի­ա­յին, թե Իս­րա­յե­լը կներ­խու­ժի: Սա­կայն այս դեպ­քում էլ մի­ան­գա­մից ար­ձա­գան­քեց Ի­րա­նը՝ խոս­տա­նա­լով դուրս գալ Իս­րա­յե­լի դեմ: Ա­մե­րի­կացի­նե­րը փոր­ձե­ցին այս մեծ կա­շա­յին խառ­նել Ի­րա­նի կրո­նա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ ա­րա­բա­կան սու­նի իս­լա­միս­տա­կան  երկր­նե­րին՝ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի գլխա­վո­րու­թյամբ: Սա­կայն, ինչ­պես ցույց են տվել վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, սա­ու­դյան իշ­խա­նու­թյու­ննե­րը Բայ­դե­նի ա­նունն ան­գամ լսել չեն ու­զում, բայց փո­խա­րե­նը ա­մե­նա­սե­րտ, ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյու­ննե­րի մեջ են Պու­տի­նի հետ: Ա­վե­լին, կան խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Մոսկ­վա­յի միջ­նոր­դու­թյամբ Ի­րանն ու Սա­ու­դյան Ա­րա­բի­ան կա­րող են նստել մեծ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, այդ թվում՝ կրո­նա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան խնդրի հետ կապ­ված, եւ ե­թե նման բան հա­ջող­վի, ա­պա դա կդառ­նա պատ­մա­կան մասշ­տա­բով ան­նա­խա­դեպ ե­րե­ւույթ: Կարճ ա­սած, սա­ուդ­նե­րը հա­զիվ թե հա­մա­ձայն­են՝ դառ­նալ ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հա­մար «կրա­կից շա­գա­նակ հա­նող»:

Իսկ ե­թե Վա­շինգ­տո­նը չու­նի ու­ժա­յին բա­ղադ­րիչ, եւ սկսվի քրդե­րի դեմ ար­շա­վան­քը, ա­պա դի­մադ­րե­լու մեծ շան­սեր նրանք չու­նեն: Հաշ­վի առ­նե­լով, ի­հար­կե, նա­եւ այն փաս­տը, որ Ի­րանն էլ իր հեր­թին է մեծ ու­ժեր կենտ­րո­նաց­րել ի­րա­քյան Քուր­դիս­տա­նի սահ­ման­նե­րին, թուր­քե­րի օ­րի­նա­կով վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել, որ զի­նա­թափ­վեն եւ անց­նեն ի­րա­քյան իշ­խա­նու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ:

Ինչ վե­րա­բե­րում է քրդե­րին, ա­պա կար­ծես թե նրանք էլ են սկսել հաս­կա­նալ, որ կոնկ­րետ ռազ­մա­կան օգ­նու­թյուն Վա­շինգ­տո­նից հա­զիվ թե ստա­նան: Ար­դյուն­քում, «Սի­րի­ա­յի դե­մոկ­րա­տա­կան ​​ու­ժե­րի» ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­րամ Խան­նան նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րեց, որ ի­րենք խնդրել են Ռու­սաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ օգ­նել Սի­րի­ա­յի կա­ռա­վա­րու­թյան հետ հա­մա­ձայ­նա­գիր կնքել երկ­րի հյու­սիս-արեւել­քում ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող տա­րածք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար: Ռուս­նե­րը, ի­հար­կե, կմիջ­նոր­դեն: Բայց, թե­րեւս, հաշ­վի առ­նե­լով նախ­կին փոր­ձը, երբ քրդերը խոս­տա­ցան զի­նա­թափ­վել, սա­կայն ԱՄՆ-ի ազ­դե­ցու­թյամբ՝ հրա­ժար­վե­ցին: Պար­զա­պես այս ան­գամ, թե­րեւս, այն տպա­վոր­ությունն է, որ պետք է շատ ա­րագ պայ­մա­նա­վոր­վեն, զեն­քը հանձ­նեն եւ անց­նեն խա­ղաղ կյան­քի, քա­նի դեռ թուր­քե­րի վերջ­նագ­րի ժամ­կե­տը չի լրա­ցել: Իսկ մինչ այդ, թուր­քե­րը շա­րու­նա­կում են օ­դա­յին հար­ված­նե­րը քրդա­կան կենտ­րոն­նե­րին:

Ընդ ո­րում, այս­տեղ, կրկնենք, խնդի­րը մի­այն սի­րի­ա­կան քրդե­րը չեն: Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է նա­եւ Ի­րաք ներ­խու­ժե­լու ծրագ­րե­րի մա­սին, ընդ ո­րում, Ի­րա­քի սահ­մա­նին նա­եւ Ի­րա­նի բա­նակն է կենտ­րո­նա­ցել: Ի­րա­քում ար­դեն, ի տար­բե­րու­թյուն Սի­րի­ա­յի, ռուս­նե­րը դեր չու­նեն: Ձե­ւա­կա­նո­րեն, այս­տեղ ա­մե­րի­կա­ցի­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն է, սա­կայն գործ­նա­կա­նում դա ան­գամ չկա: Իսկ Ի­րա­քի ներ­սում մի­ան­գա­մայն խա­ռը ի­րա­վի­ճակ է, կան մի քա­նի ու­ժա­յին կենտ­րոն­ներ, ո­րոնք ի­րար հետ հա­կա­մար­տության մեջ են: Ի­րա­նը փոր­ձում է Ի­րա­քում ստեղ­ծել իր վե­րահս­կո­ղու­թյամբ կա­յուն իշ­խա­նա­կան հա­մա­կարգ, սա­կայն ա­մե­րի­կյան ազ­դե­ցու­թյու­նը կա, եւ այդ­պես էլ գոր­ծըն­թա­ցը չի ա­վարտ­վում: Թե­րեւս, հենց այդ խնդիրն է, որ կփոր­ձեն լու­ծել քրդե­րի դեմ ճնշում­նե­րով, ո­րը կթու­լաց­նի նա­եւ ա­մե­րի­կա­իս­րա­յել­յան ազ­դե­ցու­թյու­նը:

Ու նո­րից նույն ի­րա­վի­ճակն է. ԱՄՆ-ն կկա­րո­ղա­նա՞ բա­վա­րար ու­ժեր կենտ­րո­նաց­նել այս ուղ­ղու­թյամբ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ աչ­քի ա­ռաջ սրվում է նա­եւ Չի­նաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նը: Այ­սինքն, ակն­հայտ էր, որ չի­նա­կան այս վեր­ջին բո­ղո­քի ա­լի­քը կազ­մա­կերպ­վել է Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյամբ: Եվ ա­հա, ե­րեկ դա պաշ­տո­նա­պես փաս­տեց նա­եւ նա­խա­գահ Սին՝ ցու­ցա­րար­նե­րին ան­վա­նելով խաբ­ված մարդի­կ, ով­քեր են­թարկ­վել են ա­րեւմ­տյան երկր­նե­րի ազ­դե­ցու­թյա­նը: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է. ա­րեւմ­տյան երկր­նե­րը Չի­նաս­տա­նի ո­րո­շա­կի բնա­կիչ­նե­րի «խա­բել» եւ մղել են հա­կա­կա­ռա­վա­րա­կան ե­լույթ­նե­րը: Եվ երբ այդ մա­սին հայ­տա­րար­վում է նա­խա­գահ Սի­ի մա­կար­դա­կով, դա մեկ բան է նշա­նա­կում՝ կլի­նի պա­տաս­խան: Զու­գա­հե­ռա­բար, ա­մե­րի­կյան նա­վա­տոր­մը ե­րեկ մի պահ մտավ չի­նա­կան ջրե­րը, ո­րի շուրջ բա­վա­կա­նին մեծ աղ­մուկ ա­ռա­ջա­ցավ: Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում՝ չին-ամե­րի­կյան սրա­ցում­ներն ար­դեն զսպե­լը դար­ձել է շատ դժվար: Թե ին­չու ա­մե­րի­կա­ցի­նե­րը հենց այս պա­հին գնա­ցին «երկրորդ ճա­կա­տով» բախ­ման, կա­րե­լի է հաս­կա­նալ, սա­կայն դա այլ թե­մա է: Այս պա­հին, սա­կայն, փաս­տը սա է. «երկրորդ ճա­կա­տը» գործ­նա­կա­նում բաց­ված է, եւ այս ուղ­ղու­թյամբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է կենտ­րո­նաց­նեն ի­րենց հիմ­նա­կան ու­ժե­րը: Մա­սամբ, ի հաշ­իվ ուկ­րա­ի­նա­կան ուղ­ղու­թյու­նը թու­լաց­նե­լու, եւ այս­տեղ եւս պետք է որ մոտ ժա­մա­նակ­ներս լի­նեն կտրուկ փո­փո­խու­թյուն­ներ: Իսկ ա­հա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նման ի­րա­վի­ճա­կում, կրկնենք, ա­մե­րի­կյան ու­ժա­յին բա­ղադ­րի­չը դժվար թե ա­վե­լա­նա, եւ դա տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար կա­յու­նու­թյան լուրջ հե­ռան­կար­ներ է ա­ռաջ բե­րել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ