ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին Սարյանում Կարմիր կիրակիի խորհուրդը Թրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում Ռուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավել Անտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ) ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթել Հուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա «Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում Վանգան Ինչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալ

Անկախ վառած լամպերի քանակից, սրանք մթության թագավորության ներկայացուցիչներ են. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

Հայաստանյան ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ՖՐԱՆՍԻԱՆ ԹՈՂ ՄԻ ՀԱՏ ՏԱՆԿ ՆՎԻՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

— Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս առումով:

— Փարիզն ինքնուրույն խաղացող չէ, ընդամենը ամերիկյան խամաճիկ է, որը պարզապես ունի բարի քննիչի դերակատարություն այս գործի մեջ: Թուրքիան նույն ԱՄՆ-ի դաժան քննիչն է, իսկ Ֆրանսիան՝ բարի: Երկուսն էլ կատարում են նույն կենտրոնի քաղաքականությունը: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, մատը մատին չխփեց 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչը ցույց տվեց նրանց իրական նպատակները: Ինչ վերաբերում է այսօրվա հայտարարություններին, նախ ասեմ, որ աշխարհը վաղուց դուրս է եկել այն ժամանակահատվածից, երբ հայտարարությունները որեւէ նշանակություն ունեին իրական քաղաքականության հետ: Այդ հայտարարությունները պատերազմի ժամանակ ընդամենը թուղթ են, որոնք անգամ այդ թղթի գինը չարժեն: Այդ հայտարարությունները արժեք չունեին նաեւ 100 տարի առաջ, երբ Հայաստանի դեմ ագրեսիա էր իրականացվել: Վիլսոնի քարտեզը նույնիսկ այն թղթի արժեքը չունի, որի վրա նկարված է: Պատերազմների ժամանակ ոչ թե հարցերը լուծվում են հայտարարություններով, այլ կոնկրետ տանկերի քանակությամբ, զորքերի  սպառազինությամբ: Եվ եթե այդ հայտարարության փոխարեն՝ Ֆրանսիան մի հատ տանկ նվիրեր Հայաստանին, կլիներ հազար անգամ ավելի արժեքավոր, քան անիմաստ եւ կեղծ հայտարարությունը:

— Ինչո՞ւ եք համարում, որ կեղծ հայտարարություն էր:

— Այդ հայտարարությունը ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քաղաքական ուժի նախաձեռնությամբ եւ քվեարկությամբ: Միաժամանակ, նույն Մակրոնի կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ այն չի արտացոլում Ֆրանսիայի կառավարության քաղաքական գիծը: Այսինքն՝ հայերին խաբում են, փայլուն թղթով կոնֆետ են ցույց տալիս, ասում են՝ տեսեք, թե ինչ լավն է, բայց իրականում այն դատարկ փայլուն թուղթ է, մեջը կոնֆետ չկա: Սա արվում է նրա համար, որ երբ Մակրոնը կեղծ ելույթներ ունենա եւ էլի ասի, թե հրաժարվեք Ռուսաստանից, ՌԴ-ն է մեղավոր, որ հայերը կործանվում եւ այլն, որպեսզի հայերը շատ ավելի հաճույքով կուլ տան այդ խայծը եւ մտածեն, թե ինչ լավ է Մակրոնն ասում, մեզ շատ է սիրում: Մինչդեռ իրականում մի կողմից ականջ են շոյում, իսկ մյուս կողմից ասում են, որ բանաձեւը կառավարությունը չի ընդունում: Սա բավականին տգեղ խաղ է՝ Հայաստանին ոգեւորել, հայ հասարակական կարծիքը սիրաշահել եւ շեղել Ռուսաստանի հետ դաշինքից: Միակ նպատակն այդ բանաձեւի սա է, որովհետեւ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ խորապես թքած ունեն այդ բանաձեւի վրա:

«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՉ ԹԵ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՁՆՎԵԼ»

— Վերջին օրերին գերակտիվացել են ադրբեջանական սադրանքները, վերջինը կապված էր Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փորձերի հետ: Սակայն, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Արցախի ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ադրբեջանական անցակետ, միանշանակ, չի տեղակայվելու: Այս ֆոնին որքանո՞վ է իրատեսական դեռ խոսել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին:

— Միջանցքի վերաբերյալ շատ պարզ գրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այն պետք է վերահսկվի Ռուսաստանի զինված ուժերի կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ Արեւմուտքը չի ուզում իր ձեռքից բաց թողնել եւս մի կարեւոր ճանապարհ, որով նրանք նախատեսում էին ոչ միայն կապ ստեղծել Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան ուղղությամբ, այլ շարունակել այդ կապը դեպի Միջին Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանին ու օգտագործելով միջինասիական նավթային ու գազային պաշարները: Այսօր Արեւմուտքը խիստ կարիք ունի նոր նավթային եւ գազային միջոցների ու հնարավորությունների: Իսկ եթե այդ ճանապարհը վերահսկվում Ռուսաստանի կողմից, ինչպես գրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բնականաբար, Արեւմուտքի ամբողջ պլանները այստեղ մտնում են փակուղի: Մյուս կողմից էլ` Ադրբեջանը կամ Թուրքիան չեն ունենում  պատրվակ՝ սկսելու ռազմական գործողություններ: Այս ամենին դիմադրում են ոչ միայն Արեւմուտքն ու Ադրբեջանը, այլեւ Հայաստանի սորոսական իշխանությունը, որովհետեւ իրենք այստեղ կարգված են իշխանություն՝ ամերիկյան սցենարով իրականացված հեղաշրջման արդյունքում եւ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, որի մասին շատ է խոսվում, թե մինչեւ տարվա վերջ պետք է կնքվի, գնում են Արեւմուտքում խոստումներ են տալիս եւ այլն, ասեմ, որ խաղաղության պայմանագիր կարելի է եւ չկնքել: Ի վերջո, Ճապոնիան եւ Ռուսաստանը արդեն գրեթե 80 տարի չեն կնքել խաղաղության պայմանագիր, բայց դրա փոխարեն ունեն կոմունիկացիաներ եւ տնտեսական, դիվանագիտական հարաբերություններ, ամեն տեսակի կապերով շփումներ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ երբ Ալիեւն ու Փաշինյանը ժամանել էին Սոչի, Պրահայից իրենց հետ բերել էին այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, թե ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով: Ըստ Ձեզ` ո՞րն էր Լավրովի գլխավոր մեսիջը, որ բարձրաձայնեց այս մասին:

— Մեսիջը հետեւյալն էր՝ հայե՛ր, ձեր ղեկավարությունն ամբողջությամբ հանձնում է Արցախը, ինչի վերաբերյալ ադրբեջանցիների հետ եվրոպական միջնորդությամբ պայմանավորվում է եւ խոստումներ տալիս: Բացի այդ, այնուամենայնիվ, Լավրովը մի քանի անգամ ընդգծեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» եզրույթը: Այսօր Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում է որեւէ ձեւով քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը, ավելին՝ առաջարկում է «Լեռնային Ղարաբաղ» անվանում չասել, չօգտագործել ինքնավար մարզ, ինքնավար հանրապետություն տերմինները, չխոսել կարգավիճակից: Այնպես որ, Լավրովի խոսքում կա երկու մեսիջ. նախ՝ հայե՛ր, դուք ինքներդ եք ձեզ դավաճանում, ո՞ւմից եք ինչ ուզում, եւ երկրորդ՝ Ալմա-Աթայի հռչակագրի ժամանակ կար Խորհրդային միության Սահմանադրություն, որտեղ սահմանադրական սուբյեկտ էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որն ուներ կոնկրետ կարգավիճակ՝ ինքնավար իշխանություն: Ցավոք, առաջինը շատ ցավալի մեսիջ է մեզ համար, իշխանությունը, գործելով հակասահմանադրական դաշտում, հանձնում են Հայաստանի տարածաքային ամբողջականությունը: Լավրովը, ի վերջո, հիշեցնում էր, որ պետք է պայքարել կարգավիճակի համար, ոչ թե հանձնվել, ինչպես պահանջում են արեւմտյան տերերը:

— Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո՝ առ այսօր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են, մինչդեռ հիմա Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, երբ անգամ ներողություն չի ասվել Հունգարիայի կողմից:

— Երբ սրանք գալիս էին իշխանության, գոռում էին փողոցներում, որ արտաքին ու ներքին քաղաքականությունը, քաղաքացիները լինելու է հպարտ: Բայց իրենց ամենօրյա գործունեությամբ ոտնահարում են մեր հպարտությունը, նվաստացնում են հայ ժողովրդի  ինքնասիրությունը: Սա հենց այդ շարքից է:

«ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՎԵՐՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՈՒՍԱՎՈՐԵԼ»

— Անդրադառնանք «Հայաստան» դաշինքում ստեղծված իրավիճակին՝ ի՞նչ կասեք այն մասին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց համագործակցությունը դաշինքի հետ, մանդատներն էլ վայր դրեց:

— Սկսենք նրանից, որ դաշինքը բացի այն, որ փոխեց իր քաղաքական տեսքը եւ այլեւս կազմված է մեկ կուսակցությունից եւ անկուսակցականներից, այլեւ փոխվեց նաեւ ընդդիմության ամբողջ խորհրդարանական պատկերը: Բնականաբար, այսօր պետք է մտածել, թե ընդդիմադիր դաշտում ինչպիսի մի նոր համակարգ է պետք ձեւավորել, որովհետեւ նախորդ համակարգը, որը կար «Հայաստան» դաշինքի ընտրվելու պահին, հիմա չկա: Հիմա ձեւավորվել է մեկ այլ իրավիճակ, եւ ընդդիմությունը պետք է շատ ակտիվ քննարկումներ սկսի, թե ինչպիսի իրական ընդդիմադիր մեխանիզմներ պետք է ստեղծել, որպեսզի կարողանանք արդյունավետ ձեւով դիմակայել այս իշխանությունների վարած քաղաքականությանը:

— Տարին ավարտվում է, եւ մենք մի կողմից տեսնում ենք երկրի համար վտանգավոր գործընթացներ, մյուս կողմից` տոնական հրավառություն եւ ճոխ լուսավորություն Հանրապետության հրապարակում՝ հանուն դրա անգամ  հատուկ պահպանվող հուշարձան համարվող  կառավարության շենքի վրա մեխեր մեխեցին ու անցքեր բացեցին: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Կառավարության շենքը, հավանաբար, սրանց պետք  չէ: Որոշել են Հայաստանը ոչնչացնել, որպես երկիր, իսկ եթե չկա երկիր, չի էլ լինելու կառավարություն: Իրենք այս հրավառություններով ու լուսավորություններով, երեւի, իրենց վերջին ճանապարհն են  ուզում լուսավորել: Բոլոր դեպքերում, անկախ վառած լամպերի քանակից, սրանք  մթության թագավորության ներկայացուցիչներ են եւ այդպես էլ կմնան մեր երկրի պատմության մեջ: Բայց վստահ եմ՝ մեր երկիրը կունենա պատմության շարունակականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար Ի՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցըԵրևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա ԿոսՏերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա․ Վահագն ԱլեքսանյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետևանքների մասինՀամավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքինՎեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա ԱրթենյանՔՊ-ական պատգամավորի մայրը ձեռնափայտով հարվածում է քաղաքացիներինՀՐԱՏԱՊ. Շուկայում 20 հոգի վիրավորվել է, 7 հոգի մահացել. ինչ է կատարվելՄեդվեդեւ. Թրամփը «կոտրեց» Կիևի ռեժիմին` ստիպելով ամերիկյան օգնության համար վճարել հանքանյութերովՀուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը բաց նամակով դիմել է ՊուտինինՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունըԴու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով. Սիմոնյանը՝ Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպի մասինԵրբ կմեկնարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելԱյս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է «Բարսելոնա»-«Ինտեր» խաղում Պարոն Շարմազանովի ելույթն ուղղակի պորտատեղադրում չէր Ադրբեջանին, ավելի խորը խորհուրդ ուներ. ԴերզյանՉեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը. ԻնձագիԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ ԱԳՆԻնտերնետում քննարկվում է Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծությունը. «Նա դավաճանել է կնոջը դիմահարդարի հետ»Ինչ է բերել ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայից (ԱՆՈՆՍ)Նիկոլ Փաշինյանը փորձում նստել 4 աթոռի վրա. Հայկ ԲաբուխանյանՈստիկանները ծեծել են և բերանը փակել սքոչով․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Պուտինը ցույց է տվել իր բնակարանը, որտեղ ամեն օր գիշերում է (տեսանյութ)Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա ՂազարյանՌԴ ԱԳՆ-ում նշել են Հայաստանի կողմից ԵԱՏՄ պայմանագրի խախտման հետեւանքների մասինՊուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top