Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Կեղծ տոմ­սեր, մի­լի­ո­նա­վոր ծախ­սեր. ինչ է կա­տար­վում «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» շուրջ

Մշակութային

«Ման­կա­կան Եվ­րա­տե­սիլ-2022» եր­գի մրցույ­թը Ե­րե­ւա­նում կազ­մա­կեր­պե­լու հա­մար նա­խա­տես­ված ընդ­հա­նուր ծախ­սե­րը կազ­մե­լու են ա­վե­լի քան 5 մլրդ դրամ (12,3 մլն դո­լար):  Ծախսն ի­րա­կա­նաց­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան կող­մից՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դի հաշ­վին: Մի­լի­ո­նա­վոր դո­լար­նե­րի ծախ­սը զար­մաց­րել է նա­եւ օ­տա­րեր­կյա ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին եւ եվ­րա­տե­սի­լյան ա­ռա­ջին ա­սու­լի­սի ժա­մա­նակ հենց նրանց կող­մից հարց հնչեց` ար­դյոք Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել ու առ­հա­սա­րակ ին­չի՞ վրա են այդ­քան գու­մար ծախս­վել:

Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱ­ՆԸ պատ­րաստ էր պա­տաս­խա­նել հար­ցին, մի­այն թե ինքն էլ զար­մա­ցավ, որ այդ հար­ցը բարձ­րաց­րին ոչ թե տե­ղա­կան, այլ օ­տա­րեր­կյա ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:

«Բա­վա­կան մեծ քա­նա­կու­թյամբ տեխ­նի­կա,  այ­սինքն` լույս, ձայն, LED էկ­րան­ներ, բեմ, հա­տուկ նկա­րա­հա­նող սար­քեր եւ այլն վար­ձա­կալ­վել են եւ գնվել տար­բեր երկր­նե­րից: Մի­այն այս մա­սով ծախ­սել ենք մո­տա­վո­րա­պես մեր բյու­ջե­ի կե­սից մի փոքր պա­կաս: Ի­հար­կե, բաց­ման ա­րա­րո­ղու­թյան մի­ջո­ցառ­ման մա­սով էլ նույն­պես մեծ ծախ­սեր են ե­ղել: Հա­մե­մա­տե­լի չէ, բայց մեծ ծախ­սեր ե­ղել նա­եւ մետ­րո­յում ի­րա­կա­նաց­ված մի­ջո­ցառ­ման հա­մար: Բա­ցի այդ, մեծ քա­նա­կու­թյամբ անձ­նա­կազմ է ներգ­րա­վել «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» կազ­մա­կերպ­չա­կան ա­շա­տանք­նե­րում: Այս պա­հին հա­զա­րից ա­վել մարդ աշ­խա­տում է Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի տա­րած­քում, որ­պես­զի շո­ուն ի­րա­կա­նաց­վի: Աշ­խա­տա­վարձ­ե­րի մա­սով բա­վա­կա­նին մեծ գու­մար է ծախս­վել, քա­նի որ մի մեծ խումբ մաս­նա­գետ­ներ Հա­յաս­տա­նից չեն: Մենք ներգ­րա­վել ենք Եվ­րա­տե­սիլ­նե­րի անց­կաց­ման փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րի դրսից: Ան­կեղ­ծո­րեն կա­րող ենք ա­սել, որ այս փոր­ձը մեզ անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի սո­վո­րենք, թե ինչ­պես անց­կաց­նել նման մի­ջո­ցա­ռում­նե­րի տար­բեր մա­սե­րը», - ա­սաց Հով­հան­նես Մով­սի­սյա­նը:

Ի դեպ, պարզ­վում է «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» ոչ մի­այն ծախ­սե­րի, այ­լեւ տոմ­սե­րի վա­ճառ­քի շուրջ կա մեծ աղ­մուկ, թե­պետ տոմ­սերն ար­դեն սպառ­վել են: Ոչ մի­այն մեծ քա­նա­կու­թյամբ տոմ­սե­րի վե­րա­վա­ճառք է ի­րա­կա­նաց­վում, այլ նա­եւ աստ­ղա­բաշ­խա­կան գնե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ են շրջա­նառ­վում:

«Որե­ւէ բան չենք կա­րող ի­րա­կա­նաց­նել, ո­րով­հե­տեւ այս մա­սը չի վե­րահսկ­վում, բայց փո­խա­րե­նը նա­եւ տե­ղե­կու­թյուն­ներ ու­նենք կեղծ տոմ­սե­րի շրջա­նա­ռու­թյան մա­սին, ո­րոնց քա­նա­կի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում չու­նենք: Մեր հայ­րե­նա­կից­նե­րը թող տե­ղյակ լի­նեն, որ Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի մուտ­քի մոտ վա­վեր են լի­նե­լու մի­այն տոմ­սարկ­ղից գնված տոմ­սե­րը եւ մեր ցու­ցադր­ման գլխա­վոր հո­վա­նա­վոր «Թել-սել» ըն­կե­րու­թյան կող­մից վա­ճառ­ված շատ փոքր քա­նա­կի տոմ­սե­րը: Այլ տե­ղից, սեւ շու­կա­յից եւ այլ շու­կա­նե­րից գնված տոմ­սե­րը վա­վեր կա­րող են չլի­նել, կա­րող են լի­նել կեղծ եւ դուք դառ­նաք խա­բե­ու­թյան զոհ,  ո­րի հե­տե­ւան­քով կա­րող է տհաճ ի­րա­վի­ճակ ստեղծ­վել Մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լիր գա­լու ճա­նա­պար­հին», - պար­զա­բա­նեց Հով­հան­նես Մով­սի­սյա­նը` ընդգ­ծե­լով, որ Հան­րա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյու­նը եւ Եվ­րո­պա­կան հե­ռար­ձա­կող­նե­րի մի­ու­թյունն այս մա­սով չեն կա­րող պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված