Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ԵՐԲ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Վերլուծություն

«Անգլի­ա­կան նա­վե­րը չեն կա­րող բարձ­րա­նալ Հա­յոց լեռ­նե­րը»,- այդ թև­ա­վոր խոս­քը կրկնվել է հա­զա­րա­վոր ան­գամ­ներ: Բայց պարզ­վում է, որ «Նոր Հա­յաս­տա­նում» նա­վե­րը ոչ մի­այն բարձ­րա­նում են մեր լեռ­նե­րը, այլ նույ­նիսկ Շի­րա­կում «չոր նա­վա­հան­գիստ» կա­ռու­ցող կա` ի դեմս վայ-նա­խա­րար Վա­հան Քե­րո­բյա­նի: Դե ե­թե «դու­խով» գլխարկ կրող­նե­րի հա­մար Նի­կոլն ա­վե­լի հրա­շա­գործ է, քան Հի­սու­սը, ա­պա ին­չո՞ւ «չոր նա­վա­հան­գիստ» չլի­նի, նա­խև­ա­ռաջ թուր­քա­կան նա­վե­րի հա­մար:

ԻՆՉ­ՊԵՍ ԵՆ «ԽՈՒՐԴ­ՎՈՒՄ» «ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԻ» ՆՎԱ­ՃՈՒՄ­ՆԵ­ՐԸ

Մինչ իշ­խա­նա­զավ­թու­մը և հատ­կա­պես 2015-ին մեր եր­կի­րը նվա­ճում­ներ էր ար­ձա­նագ­րել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման և ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի կանխ­ման մե­խա­նիզմ­նե­րի ստեղծ­ման հար­ցում: Մաս­նա­վո­րա­պես ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյունն իր հայ­տա­րա­րու­թյու­նում անդ­րա­դար­ձել է Սերժ Սարգ­սյա­նի իշ­խա­նու­թյան կա­րև­որ նվա­ճում­նե­րից մե­կին. «2015 թվա­կա­նին հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցի ո­գե­կոչ­ման և ա­պա­գա­յում ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի կանխ­ման նպա­տա­կով, հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հա­ջո­ղել էր դեկ­տեմ­բե­րի 9-ը ՄԱԿ-ում ամ­րագ­րել՝ Ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կի և այդ հան­ցա­գոր­ծու­թյան կան­խար­գել­ման մի­ջազ­գա­յին օր:

Դա, ի­րա­վամբ, շո­շա­փե­լի ձեռք­բե­րում էր հայ դի­վա­նա­գի­տա­կան և քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րի հա­մար, սա­կայն գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը այ­լևս չեն հե­տապն­դում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­մազ­գա­յին խնդի­րը, ո­րով սահ­ման­ված վտանգ­նե­րը, ցա­վոք, այ­սօր տե­սա­նե­լի են Հա­րա­վա­յին Կով­կա­սում, մաս­նա­վո­րա­պես՝ Ար­ցա­խում»:

Սա­կայն ա­րի ու տես, որ Ա­րա­բատ Միր­զո­և­ի գլխա­վո­րած ԱԳՆ կոչ­վող դու­քյա­նը «մո­ռա­ցել» էր այդ օր­վա մա­սին և, ինչ­պես փաս­տում է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Հե­տին թվով մի զա­վեշ­տա­լի տեքստ է հրա­պա­րա­կել»: ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի հա­վաստ­մամբ. «Կեղծ, ան­նա­մուս, ան­բա­րո մի տեքստ է հրա­պա­րակ­վել հե­տին թվով, ո­րում.

1. Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան եզ­րույ­թը մի ան­գամ է օգ­տա­գործ­ված ՝ պատ­մա­կան ակ­նար­կի շրջա­նակ­նե­րում,

2. Չկա՛, թե ով է ի­րա­կա­նաց­րել ցե­ղաս­պա­նու­թյու­նը. Մար­սից են ի­ջել, մեզ կո­տո­րել՝ գնա­ցել,

3. Չկա՛ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ուղղ­ված Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին ու­ղերձ»:

Իսկ հա­յոց քա­ղա­քա­կան ու­ժե­րից և մար­մին­նե­րից այդ օր­վա առ­թիվ մի­այն Ա­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ԱԺ-ն հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ՝ ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լով Ադր­բե­ջա­նի հա­յա­տյաց, ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա, և «Պա­տիվ ու­նեմ» դա­շին­քը հան­դես եկավ հայ­տա­րա­րու­թյամբ (ՀՀ քա­ղա­քա­կան ու­ժե­րից` մի­ա­կը): ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի ար­ձա­նագր­մամբ. «ՀՀ-ն ներ­կա­յաց­նող մար­դիկ մո­ռա­ցել են, ու­րա­ցել են այն օ­րը, ո­րը Հա­յաս­տանն ինքն է դարձ­րել հի­շա­տա­կի օր: 1.5 մի­լի­ոն զո­հե­րի հի­շա­տա­կը «խուրդ­վում» է թուրք-ադրբե­ջա­նա­կան սի­րա­խա­ղի ա­րան­քում»:

«Ընդդեմ ցե­ղաս­պա­նու­թյան հան­ցա­գոր­ծու­թյան» 4-րդ գլո­բալ ֆո­րումն էլ կա­պի­տու­լյան­տի և նրա խուն­տա­յի ձե­ռամբ վե­րած­վեց կի­սակր­կե­սա­յին մի մի­ջո­ցառ­ման, ուր ցե­ղաս­պա­նու­թյան հե­ղի­նա­կի` թուր­քի ա­նու­նը քո­ղա­ծածկ­վեց «բարձր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի» հա­վակ­նող ծխա­ծած­կույ­թով: Նախ` Հայ դա­տի գրա­սե­նյակ­նե­րից և այլ կա­ռույց­նե­րից հրա­վի­րյալ­ներ չկա­յին, ՀՅԴ-ին էլ չէ­ին հրա­վի­րել, թե­և սփյուռ­քի խո­շո­րա­գույն կու­սակ­ցու­թյունն է: Մա­քուր բոլ­շև­իզմ` լե­նի­նյան-ստա­լի­նյան նմու­շի, երբ թուր­քին թթու խոսքն ա­սելն ար­գել­ված էր, «Աղդա­մի թոր­քերն» էլ հռչակ­ված է­ին եղ­բայր: Իսկ կա­պի­տու­լյան­տի ե­լույ­թը նվիր­ված էր թուր­քին չա­տե­լուն. «Մե­ծա­գույն խնդիր եմ հա­մա­րում մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­տե­լու­թյան խոս­քի առ­կա­յու­թյու­նը, դրա կա­ռա­վա­րու­մը, ի վեր­ջո բա­ցա­ռու­մը և հատ­կա­պես պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով, բայց ոչ մի­այն պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով: Ես չեմ ու­զում, որ ցե­ղաս­պա­նու­թյան կան­խար­գել­ման և դա­տա­պարտ­ման թե­ման դառ­նա ժո­ղո­վուրդ­նե­րի դա­տա­պարտ­ման ա­ռիթ և ժո­ղո­վուրդ­նե­րի թշնա­ման­քի խո­րաց­ման հար­թակ, ո­րով­հե­տև կար­ծում եմ, որ իս­կա­պես, մեր տա­րա­ծաշր­ջա­նում նա­և թշնա­մու­թյու­նը պետք է կա­ռա­վար­վի, և դա պետք է սկսել ա­տե­լու­թյան խոս­քի կա­ռա­վա­րու­մից, ո­րը գո­յու­թյուն ու­նի մեր՝ առն­վազն Հա­յաս­տան-Թուր­քի­ա, Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Եվ ես չեմ ու­զում, որ մենք ա­նընդ­հատ լի­նենք քննա­դա­տո­ղի դե­րում և հրա­ժար­վենք նա­և ինք­նա­հա­յեց­ման հնա­րա­վո­րու­թյու­նից՝ սկսած ա­մե­նա­կեն­ցա­ղա­յին մա­կար­դա­կում: Օ­րի­նակ՝ ցե­ղաս­պա­նու­թյան կան­խար­գել­ման ա­մե­նա­կա­րև­որ գոր­ծիք­նե­րից մե­կը, կար­ծում եմ, այն է, որ մենք ու­ղիղ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կում ա­սենք, որ ըն­դու­նում ենք, ընդգ­ծում ենք, որ մենք պի­տի, օ­րի­նակ, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում, դա­դա­րեց­նենք մարդ­կանց, այդ թվում՝ քա­ղա­քա­կան մրցա­կից­նե­րին կամ հա­կա­ռա­կորդ­նե­րին վի­րա­վո­րե­լու հա­մար օգ­տա­գոր­ծել ու­րիշ ազ­գի ա­նուն: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կա այդ բա­նը, օ­րի­նակ՝ ե­թե ու­զում են ո­րև­է մե­կին ա­մե­նա­սուր ձև­ով խո­ցել, շատ պարզ ձև կա դրա հա­մար, ա­սել՝ դու թուրք ես: Ես ինձ վի­րա­վո­րե­լու մի­տում ու­նե­ցող մարդ­կանց ու­զում եմ ուղ­ղա­կի ա­սել, դրա­նով ի­րենք ինձ ա­մե­նև­ին չեն վի­րա­վո­րում, ո­րով­հե­տև ես դա վի­րա­վո­րանք չեմ ըն­դու­նում և ըն­կա­լում»:

ԹՐՔԱ­ՀԱՐ­ՃՈՒ­ԹՅՈՒՆ` Ա­ՌԱՆՑ ՉԱ­ՓՈՒ­ՍԱՀ­ՄԱ­ՆԻ

Argelq 

Մինչ­դեռ ո՛չ կա­պի­տու­տու­լյան­տին և ո՛չ էլ նրա թի­մա­կից­նե­րին և հե­տև­որդ­նե­րին թուրք ան­վա­նե­լը ոչ թե վի­րա­վո­րե­լու, այլ բնու­թագ­րե­լու, նույ­նա­կա­նաց­նե­լու նպա­տակ ու­նի: Այն էլ` մի բան էլ մեղմ բնու­թագ­րե­լու, զի թա­փո­նա­յին գե­նե­տի­կա ու­նե­ցող­նե­րի հա­մար գո­նե թուրք լի­նե­լը ան­հա­սա­նե­լի ե­րա­զանք պի­տի լի­նի: Զի սրանց ամ­բողջ գոր­ծու­նե­ու­թյու­նը թրքա­հար­ճու­թյուն է, թշնա­մու շա­հե­րի սպա­սար­կում: Սրանց նույ­նիսկ ազ­գի դա­վա­ճան ան­վա­նել չի լի­նի, քա­նի ան­հայտ է սրանց ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը, բայց որ հայ չեն, ա­վե­լի ճիշտ չհայ են` դա հաս­տատ:

Ու նա­և սրանք փոր­ձում են օ­րենսդ­րո­րեն ար­գե­լել թշնա­մուն ա­տե­լը, և այդ հո­ղի վրա ոչ հրա­պա­րա­կա­յին կոնֆ­լիկտ էր ծա­գել Սեյ­րան Օ­հա­նյա­նի և ՀՅԴ-ի, մաս­նա­վո­րա­պես Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի մի­ջև, ին­չի ար­ձա­գանք­ները ե­րև­ա­ցին կողմ­նա­կից­նե­րի` սոց­ցան­ցե­րում ար­ված գրա­ռում­նե­րից:

Իսկ թրքա­հարճ քա­ղա­քա­կա­նու­թյան ուղ­ղա­կի հե­տև­անք է այն, ին­չը հի­մա կա­տար­վում է Ար­ցա­խում: Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս փաս­տա­ցի ըն­դու­նե­լը, Ար­ցա­խում բնակ­վող ՀՀ քա­ղա­քա­ցու անձ­նա­գիր ու­նե­ցող­նե­րի անվ­տան­գու­թյու­նից ձեռ­քեր լվա­նա­լը և նրանց պաշտ­պա­նու­թյու­նը ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գրպա­նը գցե­լը հան­գեց­րին այն ի­րա­վի­ճա­կին, որ թշնա­մու խա­ժա­մուժն ա­նար­գել և ան­պա­տիժ փա­կել է Բեր­ձո­րի կյան­քի ճա­նա­պար­հը: Ինչ­պես նշված է ՀՅԴ ԳՄ հայ­տա­րա­րու­թյու­նում. «Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են ա­պա­հո­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հանձ­նա­ռու­թյու­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նո­րոշ­ված ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ինչ­պես նա­և գոր­ծուն քայ­լեր ձեռ­նար­կել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի մի­ջև ան­խա­փան տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան, Ար­ցախ գա­զի, է­լեկ­տա­րա­կա­նու­թյան մա­տա­կա­րար­ման, հե­ռա­խո­սա­յին և ին­տեր­նե­տա­յին կա­պի ան­խա­փա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու ուղ­ղու­թյամբ»:

Պար­տա­վոր են, բայց չեն ա­նում, զի ոչ թե իշ­խա­նու­թյան, այլ Բաք­վի և Ան­կա­րա­յի օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի գոր­ծա­ռույթ ու­նեն: Այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րը Ե­րև­ա­նը կա­րող է կա­տա­րել մի­այն թրքա­հար­ճե­րին քշե­լուց հե­տո: Իսկ մինչ այդ և՛ Ար­ցա­խը, և՛ ամ­բողջ Հա­յաս­տա­նը գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի և քմա­հա­ճույք­նե­րի պա­տանդ է և օ­բյեկտ, այլ ոչ թե` ինք­նու­րույն սու­բյեկտ... «Լույս» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյա­նի դի­տարկ­մամբ. «Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան և վեր­ջին­նե­րիս «հա­մառ ջան­քե­րի» ար­դյուն­քում նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, որն անդ­րա­դառ­նում է Ար­ցա­խի խնդրին, Մոսկ­վա­յի կող­մից դի­տարկ­վում է ռուս-ադրբե­ջա­նա­կան օ­րա­կար­գի շրջա­նակ­նե­րում, իսկ հայ-ռու­սա­կան օ­րա­կար­գը ա­վե­լի նե­ղաց­վում է՝ ա­պաշր­ջա­փա­կում, սահ­ման­նա­ե­րի անվ­տան­գու­թյուն: Սա լի­ո­վին տե­ղա­վոր­վում է ՀՀ դե ֆակ­տո իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյան մեջ, երբ փորձ է ար­վում Ար­ցա­խի հար­ցը ներ­կա­յաց­նել զուտ Ար­ցախ-Ադրբե­ջան ու­ղիղ շփում­նե­րի տի­րույ­թում, այն էլ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շրջա­նակ­նե­րում, իսկ ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րի ա­ռու­մով ձեռ­քե­րը լվալ և ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա»:

Ար­ցա­խի և Սյու­նի­քի գլխին կախ­ված մա­հա­ցու վտան­գի մե­ղա­վո­րը ո՛չ ռուսն է, ո՛չ ա­մե­րի­կա­ցին, ո՛չ ֆրան­սի­ա­ցին, ո՛չ բրի­տա­նա­ցին, ո՛չ էլ ան­գամ թուր­քը և թոր­քը, այլ բա­ցա­ռա­պես կա­պի­տու­լյանտ­նե­րի այս բո­լու­կը, ո­րը, պատ­կե­րա­վոր ա­սած, թուր­քա­կան նա­վը բե­րել բարձ­րաց­րել է Հա­յոց լեռ­նե­րը: Նա­և վստահ ենք, որ ա­ռանց խուն­տա­յի հա­մա­ձայ­նու­թյան Նի­կո­լի «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» քար­դաշ-յոլ­դաշ Իլ­հա­մը չէր հանդգ­նի Կա­շե­նի և Դրմբո­նի հան­քե­րը նվի­րել բրի­տա­նա­ցի­նե­րին, և յա­թա­ղա­նով «բնա­պահ­պան­նե­րը» ամ­բող­ջո­վին ՔՊ-ի չե­ղած խղճի վրա են: Եվ մեր հան­րու­թյու­նը մե­ղա­վոր է, որ մին­չև հի­մա հան­դուր­ժում է այս գե­նապղծ­ված­նե­րի իշ­խա­նա­վա­րու­մը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ