⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ

Ամեն ինչ անում են, որպեսզի ռուսական կողմին դարձնեն հակամարտող կողմ. Կարեն Հովհաննիսյան

Հանդիպում

«Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ, թուրք-քրդական հարցերով մասնագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

- Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու մասին ի՞նչ կասեք, որքանո՞վ էր սպասելի եւ ինչի՞ կհանգեցնի։

- Իրականում միանշանակ սադրանք որակավորելը մի քիչ մեղմ է, որովհետեւ սա ավելի շատ տանում է բանակցային գործընթացների տատանմանը, ինչու ոչ, նաեւ Արցախը հայաթափելու եւ ռազմական գործողությունների հավանականությունը էլ ավելի մեծացնելու ճանապարհով։ Նաեւ պետք է ասեմ, որ Ադրբեջանի կողմից սա արվում է հիմնականում երեք պատճառով. առաջինը՝ փորձ է կատարվում Արցախին զրկել ինքնաբավ ֆինանսավորումից: Երկրորդը՝ հոգեբանական տեռորն է, որն իրականացվում է արցախահայության նկատմամբ, իսկ երրորդը եւ ամենակարեւորը՝ ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը վերջ դնելն է։ Ամեն ինչ անում են, որպեսզի ռուսական կողմին դարձնեն հակամարտող կողմ, եւ ռուս խաղաղապահների գործունեությունը ժամանակից շուտ դադարեցվի Արցախում։ Սրանք են հիմնական թեզերը, որ պետք է առաջ քաշեմ։ Նաեւ շատ կարեւոր եմ համարում ասել՝ Բաքվի բռնապետը ներքին քաղաքական հարցերն է սրանով փորձում լուծել, քանի որ իր հասարակությանն անընդհատ ասում է, որ Արցախի հարցը լուծված է, չկա ղարաբաղյան կոնֆլիկտ եւ այլն։ Այսինքն՝  փորձում է ցույց տալ, որ իրենք նույնիսկ Լաչինի միջանցքում կարող են առանց զենք-զինամթերքի, առանց  որեւէ բանի քաղաքացիական ակցիաներ իրականացնել՝ փակելով անձեռնմխելի համարվող միջանքը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Քայլն, իհարկե, սպասելի էր, ասեմ ավելին՝ եթե սա հարթվի, ապա մի որոշ ժամանակ հետո մենք կարող ենք ականատես լինել մեկ այլ պահանջով ակցիաների։ Օրինակ, կպահանջեն, որ երեք տոննայից, կամ հինգ տոննայից ավել այդ ճանապարհով չանցնեն, կամ բացառապես մարդատար մեքենաներ երթեւեկեն։

- Մինչեւ տարեվերջ իշխանությունն ասում էր, թե խաղաղության պայմանագիր, այդուհանդերձ, պետք է կնքեն Ադրբեջանի հետ: Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, երբ այս օրերին տեսնում ենք սադրանքներ սահմանին:

- Գիտեք, խաղաղությունը մեզ պետք է օդ ու ջրի պես, բայց խաղաղությունը միակողմանի չի կարող լինել, այսինքն՝ միայն մեր ուզելով եւ ցանկությամբ չի կարող լինել խաղաղություն։ Խաղաղության ցանկություն պետք է ունենա նաեւ Ադրբեջանը: Ադրբեջան ասելով նկատի ունեմ նաեւ Թուրքիան, նրանք չեն ուզում խաղաղություն, քանի որ Հայաստանից նրանց պահանջներ եւ ակնկալիքներ ունեն, այդ պահանջներն ու ակնկալիքները միջանցնի տեսքով են, եւ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջանցքի տրամաբանությունը ի չիք է դառնալու։ Դրա համար այսօր ասել պարտադիր՝ մենք գնում ենք խաղաղության կամ խաղաղության պայմանագրի հետեւից, ինքնախաբեություն է: Պետք է, վերջիվերջո, հասկանանք, որ եթե ուզում ենք ունենալ խաղաղություն, ապա պետք է առաջնահերթ ունենալ բանակ, որը տարածաշրջանում կբալանսավորի ռազմական ուժերը եւ կստիպի Ադրբեջանին սադրանքների չգնալ ու արդեն մտածել խաղաղության մասին։

- Ադրբեջանի եւ Թուրքիայի` Իրանի սահմանին իրականացվող «Եղբայրական բռունցք» զորավարժություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Ադրբեջանը՝ իր թիկունքում կանգնած պետությունների աջակցությամբ, որոնք Իրանի թշնամիներն են, կամ որ Իրանը համարում է իր թշնամիները, անցկացրեց զորավարժություններ, բայց Ադրբեջանին միացավ նաեւ Թուրքիան՝ այդ պետություններին փորձելով ցույց տալ, որ Ադրբեջանում ինքն է գլխավորը եւ ինքն է, այսպես ասած, «ասողը»։ Եվ ադրբեջանա-իրանական սահմանի զորավարժություններն ուղղված էին բացառապես ի պատասխան Իրանի՝ մինչ այդ իրականացրած զորավարժություներին: Ես քիչ հավանական եմ համարում ռազմական որեւէ լայնածավալ գործողություններ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, բայց, միեւնույն ժամանակ, չեմ բացառում, քանի որ տեսնում ենք թե Բաքվի բռնապետը ինչպիսի նկրտումներ ունի եւ ուր է հասել 44-օրյա պատերազմում ունեցած հաջողությունների հետեւանքով։ Այսինքն՝ ինքն արդեն կարծում է, որ տարածաշրջանում ունի շատ մեծ մարտունակ բանակ եւ դրան գումարած նաեւ Իրանի թշնամի պետությունների միջնորդությունը կամ թիկունքին կանգնելը, իրեն էլ ավելի ինքնավստահ են դարձնում եւ կարող է որոշակի պահից սկսած ինքը որեւէ ռազմական գործողության գնա Իրանի դեմ։ Սակայն այստեղ պետք է վստահորեն ասեմ, որ հնարավոր ռազմական գործողությանը դեմ կգնա Թուրքիան, քանի որ Թուրքիան մինչեւ հիմա Իրանի հետ այդպես էլ ուղիղ առճակատման չգնաց: Չնայած բազմաթիվ առիթներ կային, որ կարող էր սկսվել թուրք-իրանական պատերազմ, բայց այդպես էլ այն տեղի չունեցավ, քանի որ Թուրքիան շատ լավ էր գնահատում Իրանի կարողությունները։ 

- Ի դեպ, Թուրքիայի իշխանությունը հայտարարել էր, որ Ստամբուլում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետեւում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) եւ քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները, այնուհետեւ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում օդային գործողություններ էին իրականացրել քրդական խմբավորումների դեմ՝ ոչնչացնելով 89 թիրախ։ Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը եւ ինչի՞ կարող է հանգեցնել թուրք-քրդական հերթական լարվածությունը:

- Իրականում Ստամբուլի պայթյունի հետեւում քրդերը չէին կանգնած, եւ ոչ մի քրդական ուժ չէր կանգնած։ Դա կազմակերպված էր հենց նույն Թուրքիայի իշխանության կողմից, որպեսզի Սիրիայի հյուսիսում  իրականացվելիք ռազմական գործողությունների համար ունենային լեգիտիմություն։ Դա արդեն շատ ծանոթ ձեռագիր է, եւ երկար տարիներ շարունակ Թուրքիան հենց այդ ձեռագրով է առաջնորդվում։ Այս դեպքում, վստահ կարող եմ ասել, որ Թուրքիային հաջողվել է որոշակիորեն կոտրել քրդերի կարեւոր ռազմավարական կուռ նշանակություն ունեցող օբյեկտները եւ նաեւ որոշակիորեն կոտրել քրդական պայքարի ոգին ու ուժը։ Գոնե այս մասով նրանք կարողացել են հաջողության հասնել։ Թուրքերը բավականին հետաքրքիր են գործում քրդական հարցում, ինչու ոչ, նաեւ հայկական հարցում եւս այդ ձեռագիրը նկատում եմ: Նրանք Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի  քրդերին մասնատում են, միմյանց դեմ են հանում եւ երեք պետությունների՝ թե՛ Սիրիայի, թե՛ Իրաքի, թե՛ Թուրքիայի քրդերի նկատմամբ իրականացնում են ռազմական գործողություններ։ Այսինքն՝ մասնատել են, իրար դեմ են հանել, թշնամացրել են նույն ժողովրդին, եւ այդ նույն ժողովրդի դեմ տարբեր ժամանակահատվածներում իրականացնում են ռազմական գործողություներ:

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված