Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Ի՞ՆՉ ԹՈՒՅՆ Է ԵՓՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Վերլուծություն

Է­ռա­տոն թու­նա­լից ձև­ով դա­տա­պար­տեց Ար­ցա­խում ե­րե­խա­նե­րի կող­մից Բեր­ձո­րի մի­ջանց­քը ա­պաշր­ջա­փա­կե­լու, կյան­քի ճա­նա­պա­պար­հը պա­հան­ջե­լու պաս­տառ­ներ պա­հե­լը, և ան­մի­ջա­պես դար­ձավ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի աստ­ղը: Թշնա­մի­նե­րը գրե­ցին, որ Փա­շի­նյա­նի կի­նը դեմ է Ստե­փա­նա­կեր­տի (որն այդ թե­րի­նե­րը Խան­քեն­դի են կո­չում) հան­րա­հա­վա­քին: Դե, Է­ռա­տո­յի եղ­բայրն էլ հրա­պա­րա­կավ հայտ­նեց, որ իր ան­չա­փա­հաս որ­դին ե­րա­զում է «լա­պատ­կով խփել մե­կի գլխին»: Վա­ղուց է աս­ված` պտու­ղը ծա­ռից հե­ռու չի ընկ­նում: Իսկ ծա­ռը հա­յաս­պան թույն ար­տա­վի­ժող, չա­րի­քի ծառ է:

Ա­ՊԱ­ԳԱ ՉԿԱ՛, ՉԿԱ՛ Ա­ՊԱ­ԳԱ

Ինչ­պես կա­պի­տու­լյան­տի, այն­պես էլ ՔՊ-ական թի­մի ցան­կա­ցած բառ նշա­նա­կում է տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռա­կը: Սրանց խա­ղա­ղու­թյու­նը նշա­նա­կում է պա­տե­րազմ, հպար­տու­թյու­նը` նվաս­տա­ցում, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը` դիկ­տա­տու­րա, սրանց կար­գա­խոսն էլ պետք է կար­դալ «Ապա­գա չկա՛, չկա՛ ա­պա­գա»: Ե­թե սրանց ա­ռաջ­նորդն ա­սում է, որ չի վի­րա­վոր­վում թուրք բա­ռից, ու­րեմն թուրք է: Բարդ ի­մաստ­ներ սրանց խոս­քում ու գոր­ծում փնտրել պետք չէ, դեռ Լև Տոլս­տոյն է ի­րա­վամբ նշել` ճշմար­տու­թյու­նը հա­սա­րակ բա­ռե­րով է, մի­այն սու­տը կա­րիք ու­նի պա­րուր­վել խու­ճուճ խոս­քով:

Իսկ պարզ բա­ռե­րով սրանք ստույգ դա­վա­ճան են և թուր­քի նո­քյար, սրանց մի­ակ ա­ռա­քե­լու­թյու­նը թուր­քի շահ սպա­սար­կելն է, սրանց ա­րյան բա­ղադ­րու­թյու­նում էլ թուր­քա­կա­նը գե­րիշ­խող է... Վեր­ջերս նա­և ա­պա­ցույց ներ­կա­յաց­րին, որ հե­տապն­դում են նա­և այն մարդ­կանց, ով­քեր նույ­նիսկ սրանց իշ­խա­նու­թյան դեմ բան չեն ա­րել, այլ հան­դես են ե­կել թուր­քի դեմ` ՊԵԿ-ը տու­գա­նեց եր­կու ե­րաժշ­տի, ով­քեր «չզբաղ­վել պո­լի­տի­կա», բայց մաս­նակ­ցել են ցույ­ցի` հա­ջակ­ցու­թյուն Ար­ցա­խի: Այս ճշմար­տու­թյուն­նե­րը հար­ցա­կա­նի տակ դնել կա­րող է մի­այն նա, ով կա՛մ ան­մեղ­սու­նակ է, կա՛մ գի­տակ­ցա­բար կողմ է թրքաց­մա­նը, կա՛մ եր­կու­սը մի­ա­սին: «Նի­կո­լին չեմ ու­զում, բայց... մի­այն թե նախ­կին­նե­րը չվե­րա­դատ­նան» հայ­տա­րա­րողն ինք­ն էլ փոք­րիկ նի­կո­լիկ է և նի­կո­լա­վա­րի փոր­ձում է ճարպ­կո­րեն խու­սա­փել գի­տա­կից մարդ­կանց դա­տա­պար­տող գնա­հա­տա­կա­նից:

Ինչ­քա՞ն են այդ­պի­սին­նե­րը, ար­դյո՞ք 2021-ի հա­մե­մատ պա­կա­սել են: Ա­յո՛, պա­կա­սել են, բայց ու­ղիղ ի­րենց ար­տա­գաղ­թա­ծի չա­փով: Դրան­ցից ոչ ոք չի փոխ­վել, դրան­ցից ո­րև­է մե­կին բան բա­ցատ­րե­լը ժա­մա­նա­կի և ջան­քե­րի ի­զուր կո­րուստ է: Տեխ­նո­լո­գի­ա­նե­րի դա­րաշր­ջա­նում այն, ինչ հար­կա­վոր է` նվա­զա­գույ­նի հասց­նել այդ­պի­սին­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Իսկ սրանց տե­րե­րը, այ­սինքն` մեծ ու փոքր նի­կոլ­նե­րը, նա­խօ­րոք հոգ են տա­նում հար­վա­ծե­լու այն գոր­ծիչ­նե­րին և ու­ժե­րին, ո­րոնք ի­րենց թրքա­հարճ բռնա­պե­տու­թյան հա­մար ա­ռա­վել վտան­գա­վոր են: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանն անդ­րա­դառ­նում է այն թե­զին, ո­րը կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո շատ ակ­տիվ ա­ռաջ են մղում կա­պի­տու­լյանտ­նե­րի սպա­սա­վոր­նե­րը. «Իշխա­նա­կան քա­րո­զիչ­նե­րի հանձ­նա­րա­րու­թյամբ, ո­րոշ շրջա­նակ­ներ, կոնկ­րետ ծա­ռա­յու­թյան դի­մաց, պատ­վի­րում են «իշխա­նու­թյան դեմ պայ­քա­րող ո­րոշ ընդ­դի­մա­դիր գրչակ­նե­րի»: Պա­հան­ջը կա­յա­նում է նրա­նում, որ վեր­ջին­ներս պետք է սոց­ցան­ցե­րում պար­բե­րա­բար տա­րա­ծեն կեղծ գրա­ռում­ներ, իբ­րև թե Նի­կո­լին Սերժ Սարգ­սյանն ու ՀՀԿ-ն են բե­րել իշ­խա­նու­թյան: Այս թեզն ի­հար­կե աբ­սուրդ է, բայց ու­նի իր պատ­ճառ­նե­րը»:

Ինչ­պես նշում է Ա. Զա­քա­րյա­նը, ա­ռա­ջին պատ­ճառն այն է, որ Նի­կո­լի ռեյ­տին­գը հա­սա­րա­կու­թյան մեջ հա­վա­սար­վում է զրոյ­ի, «իսկ ՔՊ-ի կա­պի­տու­լյանտ­ներն ա­մե­նա­շա­տը վա­խե­նում են Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ ա­ճող վստա­հու­թյու­նից ու Հան­րա­պե­տա­կա­նի հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյու­նից: Պա­տա­հա­կան չէ, որ այս դա­վա­դիր­նե­րը, ի­րենց մա­հա­ցու մեղ­քերն ա­մեն կերպ փոր­ձում են բար­դել նա­խորդ­նե­րի վրա, իսկ ո­րոշ­նե­րի շուր­թե­րով տա­րա­ծում են լու­րեր, իբ­րև թե ի­րենց(Նի­կո­լին) իշ­խա­նու­թյան է բե­րել Սերժ Սարգ­սյա­նը»:

Իսկ երկ­րորդ պատ­ճա­ռը` կեղծ ընդ­դի­մա­դիր­նե­րը, ո­րոնց ըն­դուն­ված է ա­սել նա­և ընդ­դի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն. «Հա­ճույ­քով են կա­տա­րում Նի­կո­լի իշ­խա­նու­թյան այդ պատ­վե­րը, քան­զի հույս ու­նեն, որ ՀՀԿ նկատ­մամբ ա­ճող վստա­հու­թյան կո­րուստն ի­րենց շանս է տա­լու «ընդդի­մու­թյուն խա­ղալ» և դրսի տե­րե­րից ստաց­վող պատ­վե­րով կա­րո­ղա­նա­լու են մին­չև վերջ ի­րա­կա­նաց­նել ի­րենց պրո­թուր­քա­կան պրո­յեկտ­նե­րը»: Այ­սինքն` խոս­քը պրի­մի­տիվ, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ դե­ռևս աշ­խա­տող մա­նի­պու­լյա­ցի­ա­յի մա­սին է:

Ի դեպ, մա­նի­պու­լյա­տիվ են և ձգտում­նե­րը Ար­ցա­խի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նին կա՛մ ռուս­նե­րի, կա՛մ բրի­տա­նա­ցի­նե­րի «շպի­ոն» հա­նե­լու, ին­չի վրա վեր­ջերս հա­մա­ցան­ցի գի­գա­բայ­թեր շատ են ծախս­վում: Ան­շուշտ, նա հաս­տատ հրեշ­տա­կի թև­ե­րով օժտ­ված չէ, սա­կայն այն, որ թշնա­մին հա­սել է իր արտ­գործ­նա­խա­րար Բայ­րա­մո­վի շուր­թե­րով ռուս­նե­րի առ­ջև Վար­դա­նյա­նի հե­ռաց­ման պա­հանջ դնե­լուն, վկա­յում է այդ գործ­չի տեխ­նո­լո­գի­ա­կան բարձր ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին: Ստե­փա­նա­կեր­տի վեր­ջին հան­րա­հա­վաքն, ի դեպ, ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով ա­վե­լի բազ­մա­մարդ էր, քան 1988-ի ցույ­ցե­րը: Շա­տե­րը դեռ չեն ըմբռ­նել, թե տեխ­նո­լո­գի­ա­նե­րի և տե­ղե­կատ­վու­թյան դա­րում ին­չու էր դա ար­դյու­նա­վետ քայլ, սա­կայն դրա­նում հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­րար է հե­տև­ել թշնա­մու ար­ձա­գանք­նե­րին:

ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉՀԱՂ­ԹԵՑ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա­ԿԱՆ ԹՈՒ­ԼՈՒ­ԹՅԱՆ ՊԱՏ­ՃԱ­ՌՈՎ

Zgushacum-copy 

Սկսեմ մեր ըն­թեր­ցող­նե­րին ուղղ­ված հոր­դո­րից` ոչ մի դեպ­քում չդի­տել թուրք Նի­կո­լի ա­մա­նո­րյա ու­ղեր­ձը: Բա­ցի այն, որ դա կնշա­նա­կի տա­ռա­պել ստոկ­հոլ­մյան սինդ­րո­մով, կա մեկ այլ կա­րև­որ բան: Ի­զուր չի աս­վում` ինչ­պես դի­մա­վո­րես տա­րին, այն­պես էլ այն կշա­րու­նակ­վի, և ի դեպ այդ կա­նո­նին ան­շե­ղո­րեն հե­տև­ում է բիզ­նե­սի աշ­խար­հը: Մի բան հաս­տատ է` չար­ժե 2023-ը սկսել դա­վա­ճան կա­պի­տու­լյան­տի հա­կա­հի­գի­ե­նիկ սֆա­թով, դա կդժվա­րաց­նի այդ չա­րի­քից ա­զատ­վե­լու հո­գե­բա­նա­կան ջան­քե­րը:

Իսկ ա­զատ­վե­լու մեկ ձև կա` տեխ­նո­լո­գի­ա­ներ: Քա­նի դեռ թրքա­հար­ճե­րի թի­մի տեխ­նո­լո­գի­ա­ներն ա­վե­լի ու­ժեղ են, կա­պի­տու­լյանտ­նե­րը պահ­պա­նե­լու են իշ­խա­նու­թյու­նը: Դի­մադ­րու­թյան շար­ժու­մը պարտ­վեց հիմ­նա­կա­նում տեխ­նո­լո­գի­ա­կան դաշ­տում: Գի­տա­կից և վճռա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի պա­կաս հրա­պա­րա­կում չկար, ոչ էլ «Հա­յաս­տան» ու «Պա­տիվ ու­նեմ» դա­շինք­նե­րում կա­րող քա­ղա­քա­կան դեմ­քե­րի պա­կաս կար: Նա­և սխալ է այն կար­ծի­քը որ գերխն­դիրն ա­ռաջ­նորդն է` Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մի տե­սա­կ դիս­տան­ցա­վո­րու­մը հե­տև­անք է` հենց ա­ռաջ­նոր­դի խնդրի տե­ղը սխալ գնա­հա­տե­լու և այ­նու­հետ դա ըմբռ­նե­լու: Այդ պատ­ճա­ռով է, որ «Հա­յաս­տան» դա­շին­քում ու­ժե­ղա­ցավ ՀՅԴ ազ­դե­ցու­թյու­նը, ո­րը կա­ռույց է և տեխ­նո­լո­գի­ա­պես հաս­տատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ է, քան ա­ռաջ­նոր­դի շուրջ հա­վաք­ված ան­հատ­նե­րի թի­մը: Իսկ ՀՀԿ-ն չշտա­պեց ա­ռաջ­նոր­դի ան­ձը ցցել և կենտ­րո­նա­ցավ կա­ռույց­նե­րի ցան­ցը զար­գաց­նե­լու վրա, զի այդ կու­սակ­ցու­թյու­նում գի­տակ­ցում են տեխ­նո­լո­գի­ա­պես զո­րե­ղա­նա­լու ա­ռաջ­նա­հերթ կա­րո­ղու­թյու­նը:

Ի դեպ, ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը շատ տե­ղին հի­շեց­րել է մի պատ­մու­թյուն, ո­րը ցույց է տա­լիս տեխ­նո­լո­գի­ա­նե­րի կա­րև­ո­րու­թյու­նը: Վե­նե­սո­ւե­լա­յի պո­պու­լիստ նա­խա­գահ Չա­վե­սը «Ալո, պրե­զի­դեն­տե» ա­նու­նով հա­ղոր­դում էր վա­րում, ո­րի ժա­մա­նակ կա­րող էր ժա­մե­րով ան­դա­դար խո­սել:

Հա­ղոր­դում­նե­րից մե­կում պատ­մում է հե­ռուս­տա­դի­տող­նե­րին, որ ան­ցյալ ան­գամ մո­տը լուծ է սկսվել հա­ղորդ­ման ժա­մա­նակ: Մեկ այլ՝ Վա­լեն­տի­նի օր­վա հա­ղորդ­ման ժա­մա­նակ էկ­րա­նից դի­մում է կնո­ջը, թե. «Կնիկ, է­սա գամ տուն, հա­սա­նե­լիքդ տա­լու եմ»: Եւ այլն:

Ընդ­դի­մա­դիր­նե­րը, բնա­կա­նա­բար, ղժժում է­ին Չա­վե­սի այս ա­նա­սու­նու­թյուն­նե­րի վրա: Քա­նի որ հա­ղոր­դու­մը շա­բա­թը մեկ էր, ա­մեն մի հա­ղոր­դում մեկ շա­բաթ­վա նյութ էր տա­լիս նրա վրա ղժժա­լու կամ քլնգե­լու:

Մինչ ընդ­դի­մու­թյու­նը կայ­ֆա­վատ էր լի­նում «չո­բան» ու «սալ­դա­ֆոն» Չա­վե­սի վրա, վեր­ջինս հնա­րա­վո­րինս անն­կատ ա­պա­մոն­տա­ժում էր իր երկ­րի բո­լոր այն ինս­տի­տուտ­ներն ու հա­մա­կար­գե­րը, ո­րոնք կա­րող է­ին իր ա­խոր­ժա­կը զսպել:

Դե ինչ, թշնա­մու վրա ղժժա­լու փո­խա­րեն պետք է ա­մեն օր աշ­խա­տենք նրա ռե­սուրս­նե­րը ոչն­չաց­նե­լու և չե­զո­քաց­նե­լու վրա: Շնոր­հա­վո՛ր Ա­մա­նոր, նո­րից կհան­դի­պենք ար­դեն 2023-ին:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ