«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը ԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել. Հրանուշ Հակոբյան

Թեմա

Սիրելի՛ և քաջարի՛ Արցախահայություն, մեր հայրենակիցներ, սփյուռքի իմ բարեկամներ, Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան, Մկրտության և Աստվածահայտնության Հրաշափառ տոների առիթով ընդունված է շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղել միմյանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մեջ է և փրկության կարիք ունի:

Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պետք է հնչեցնել, քանզի միջազգային հանրության անտարբերության արդյունքում վտանգված են Արցախն ու Արցախահայության ճակատագիրը: Այս ծանր իրավիճակում զորակցություն եմ հայտնում իմ ընկերներին, բարեկամներին, Արցախում ապրող մեր հերոս, տոկուն, հայի իսկական տեսակին և թանկագին հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մաղթում եմ խաղաղություն և առողջություն, միասնություն և բռունցքվելու ու գոտեպնդվելու կարողություն՝ պատերազմական հանցագործներին դիմակայելու համար։ Ինչպես մեծն Թումանյանն է ասել . ‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան, Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան››։

2022 թվականը մոտենում է իր ավարտին։ Հայ ժողովրդի համար ավարտվում է դժվարություններով ու ցավով լեցուն ևս մեկ տարի… 2022-ին շարունակեցինք կրել Արցախյան քառասունչորսօրյա դաժան պատերազմի ծանր ու անողոք հետևանքները։ Նոր աղետ դարձավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, դարձյալ հարյուրավոր պայծառ երիտասարդների կորուստ կրեցինք, և այսօր էլ մեր Հայրենիքի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ։ Ուստի, Ամանորի տոնական տրամադրության փոխարեն հայ մարդուն պատել են մտահոգությունները, մեր հոգիներում անթեղված են անասելի ցավ ու տագնապ: Այն ամենին, ինչին ականատես ենք, ավա՜ղ, թուրք-ադրբեջանական զավթողական նկրտումների արդյունքն է, ցեղասպանությունների միջոցով խնդիրներ լուծելու, կենսատարածքներ գրավելու և մշակութային ցեղասպանության ճանապարհով հայկական քաղաքակրթության հետքերը շարունակաբար վերացնելու թուրքիայի և ադրբեջանի անպատիժ քաղաքականության հետևանքը: Ավելին՝ այս իրողությունները մարդկության խաղաղ ապագային ուղղված նոր կացնային հարված է:

Այո՛, դարեր շարունակ մեզ կոտորել են, սպանել, ոչնչացրել հայկականն ու հայեցին, սակայն մենք գտել ենք ապրելու և փյունիկի պես վեր հառնելու ուղին, մենք թույլ չենք տվել, որ թշնամին մեզ արմատախիլ անի, որովհետև մենք ապավինել ենք մեր մտքի զորությանն ու հավատքին: 2023 թվականից սպասումներ ունենք, ունենք փափագ և հույս, որ լավ է լինելու, հավատում ենք, որ թանձր խավարից հետո արշալույսն է ծագելու: Եվ հույսը երբեք չպետք է մարի, և, ապավինելով հույսին, Նոր տարին պարտավոր ենք դիմավորել այն վստահությամբ, որ ժողովուրդը դուրս է գալու թմբիրից և վերատեսության է ենթարկելու իր կյանքը, իր առաքելությունը և միասնաբար կերտելու է հզոր Հայաստան, որ Հայաստանում և Սփյուռքում առկա բոլոր հնարավորություններն օգտագործվելու են Արցախին և այնտեղ ապրող հայ ժողովրդի մի հատվածին փրկելու, նրանց արդար իրավունքները պաշտպանելու համար: Մենք չունենք ընկճվելու, զենքերը վայր դնելու՝ այդպիսով թշնամու ձգտումներին նպաստելու իրավունք: Հիշենք մեծ մարդասեր, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայտնի միտքը. «Հայոց պատմությունն անվերջ փորձարկումների պատմություն է, ապրելու փորձարկում»։ Հայրենիքը, հայոց պետականությունը, Արցախը և համազգային միասնությունն այն ամուր հիմքերն են, որոնց վրա յուրաքանչյուրս պիտի ավելացնենք մեր քարը և միասնաբար կառուցենք Հայաստանի անխորտակ տաճարը:

2023-ին մեր կարևոր անելիքը պետք է լինի ի սեր Հայրենիքի՝ համախմբվել, ձերբազատվել անհանդուրժողականության և ատելության չարիքից, հրաժարվել անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինել բարի, սիրով, միաբան ու միակամ, որպեսզի ի զորու լինենք թշնամուն հեռացնել մեր տարածքներից, Հայրենիքում վերստին հաստատել խաղաղություն և լծվել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի: Մնում է հավատալ, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի համախմբմամբ 2023 թվականը կդառնա հայրենափրկության և հայրենաշինության տարի։ Նոր տարվա նախաշեմին ցանկանում եմ հիշել Երվանդ Օտյանի հետևյալ խոսքերը. «Կան մարդիկ, որ հավատում են, կան մարդիկ, որ չեն հավատում: Ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ»: Ես միանում եմ Երվանդ Օտյանի այս խոսքերին և համոզված պնդում, որ չհավատալը դյուրին ճանապարհ է. մերժում ես և վերջ: Իսկ հավատալը դժվար է, որովհետև, եթե հավատում ես, քեզ վրա բեռ ես վերցնում և ձգտում ես այդ բեռը պատասխանատվությամբ կրել: Ես հավատում եմ հայ ժողովրդի ներուժին, հավատում են ինձ այնքան հարազատ դարձած սփյուռքահայերին և կարծում եմ, որ մենք այս հավատով, հույսով և սիրով մեծ գործեր ենք անելու, հայրենաշունչ ծրագրեր կյանքի կոչելու։ Մեր պարտքն ու պատասխանատվությունն է սերունդներին փոխանցել հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի սրբության սրբոցները` Նաիրյան ոգու ապրելու և հաղթելու կենսուժը, Հայոց տենչի և Նաիրի երկրի պայծառ Տեսլականը, մեր հավաքական անկոտրում Ոգին, մաքառման Կամքը, հայրենասիրության տոհմիկ Առաքինությունը և Հայրենիքին ծառայելու Առաքելությունը։

Հավատանք Հայոց Հայրենիքի՝ Հայաստանի, այդ թվում Արցախի հավերժությանը և գոտեպնդված գործենք՝ ի կատարումն Վահան Տերյանի հավատո հանգանակի. «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման։ Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր… Հայրենիքի ճակատագրով պետք է մտահոգվենք բոլորս` միմյանց աջակցելով, միմյանց լրացնելով և հավատալով... Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»:

ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված