Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Բենզինի պաշարի 5 տոկոսն է մնացել, միրգ-բանջարեղեն գտնել անհնար է, ձեթ, շաքարավազ, մակարոն հազվագյուտ խանութներում կան․ Պաշարման 22-րդ օրը Ստեփանակերտում

Հանդիպում

Արդեն 22 օր է՝  Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման արդյունքում Ստեփանակերտի խանութներում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության պարագաները, այս մասին ներկայացնելով 22-օրյա շրջսափակման մեջ գնտնվող Ստեփանակերտը ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ընդգծելով․

-Եղած պաշարներից կամաց-կամաց տալիս ենք խանութներին, բայց պաշարներն էլ շատ ապրանքների գրեթե սպառվել են՝ ձեթ, շաքարավազ, մակարոն ու նման բաներ մնացել են քիչ խանություններում՝ փոքր քանակությամբ։ Քաղցրավենիք կարելի է ասել գրեթե չկա, միրգ-բանջարեղեն էլ գտնել անհնար է։ Մեքենանների շարժն էլ հնարավորինս սահմանափակվել է, որովհետեւ բենզինի պաշարի հինգ տոկոսն է մնացել, մեքենաները, որպես վառելիք, գազ են օգտագործում, բայց, գիտեք՝ շարժիչները հիմնականում բենզինով են աշխատում։ 

Հարցին, թե որքա՞ն կբավականացնի եղած պաշարները, քաղաքապետը ասաց․

-Դժվարանում եմ ասել, բայց ղեկավարությունը ամեն ինչ անում է հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու շրջափակումից, բայց, ինչ խոսք իրավիճակ իսկապես դժվար ու անորոշ է։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ