Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Նորից բախվում ենք խաչմերուկի աղետաբեր պատմությանը

Միջազգային

Թե ին­չի հետ է կապ­ված մեր տա­րա­ծաշր­ջա­նում այս­քան սրված ներ­քին եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րը, նա­խօ­րե­ին ա­նուղ­ղա­կի­ո­րեն բա­ցատ­րել են նա­եւ ռու­սա­կան ո­րոշ մաս­նա­գի­տաց­ված աղ­բյուր­ներ: Այդ թվում, ռազ­մա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյու­ննե­րում մաս­նա­գի­տա­ցած «Rybar» տե­լեգ­րա­մյան ա­լի­քը տե­ղե­կաց­րել է կո­մու­նի­կա­ցի­ոն մի­ջանց­քի ստեղծ­ման ծրագ­րի մա­սին, ո­րը նա­խա­ձեռ­նել են Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը:

«ՀՅՈՒ­ՍԻՍ-ՀԱ­ՐԱ­ՎԸ»՝ ԸՆ­ԹԱՑ­ՔԻ ՄԵՋ

Խոս­քը՝ «Հյու­սիս-Հա­րա­վի» մա­սին է, ո­րի մա­սին տե­ւա­կան ժա­մա­նա­կա­հատ­ված է, որ  խոս­վում է: Այդ թվում, նա­եւ դրա­նում Հնդկաս­տա­նի ու­նե­ցած հե­տաքրք­րու­թյուն­նե­րի մա­սին: Սա­կ­այն այս դեպ­քում ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ աղ­բյու­րը խո­սում է նա­եւ կոնկ­րետ տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րի մա­սին, ինչ­պես նա­եւ ֆի­նան­սա­վոր­ման՝ «Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը մին­չեւ 25 մի­լի­արդ դո­լար են ներդ­նում «Հյու­սիս-Հա­րավ» տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի ի­րա­կա­նաց­ման հա­մար: Նոր եր­թու­ղու շա­հա­գոր­ծու­մը զգա­լի­ո­րեն կհեշ­տաց­նի ռու­սա­կան ապ­րանք­նե­րի ա­ռա­քու­մը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ, ա­ռա­ջին հեր­թին՝ Ա­սի­ա»:

Սա հաս­կա­նա­լի է, այս­տեղ նոր բան չկա. մեկ տա­րի ա­ռաջ էլ էր խոս­վում «Հյու­սիս-Հա­րա­վի» եւ դրան ռուս­նե­րի մաս­նակ­ցու­թյան ցան­կու­թյան մա­սին, 5 տա­րի ա­ռաջ էլ, 10 տա­րի ա­ռաջ էլ: Սա­կայն այս դեպ­քում կա մեկ է­ա­կան դե­տալ՝ խոս­վում է կոնկ­րետ ֆի­նան­սա­վոր­ման մա­սին:

Այ­սինքն, պատ­կե­րը սա է: Այն, որ ՌԴ-ն եւ Ի­րա­նը հա­րա­բե­րու­թյու­նն­երի կտրուկ սեր­տաց­ման ըն­թացք են վերց­րել, հայտ­նի փաստ է: Հայտ­նի փաստ է, որ ԱՄՆ-ն այն աս­տի­ճան է դեմ այդ գոր­ծըն­թա­ցին, որ մին­չեւ իսկ գնաց Ի­րա­նում «հե­ղա­փո­խու­թյուն» կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ: Եվ ա­հա, չնա­յած այդ ա­մե­նին, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը ֆիք­սում են հա­րա­բե­րու­թյու­ննե­րի էլ ա­վե­լի սեր­տաց­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին, ին­չի հնա­րա­վո­րու­թյու­նը կա­րող է տալ հենց «Հյու­սիս-Հա­րա­վը»: Այ­սինքն դրա­նով, ինչ­պես նա­եւ աղ­բյուրն է մի­ան­գա­մայն տե­ղին մատ­նան­շում, Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը ստեղ­ծում են «առան­ձին մի­ջանցք՝ ան­կախ ա­րեւմ­տյան պե­տու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյու­նից»: Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին, երբ խոս­վում էր «Հյու­սիս-Հա­րա­վի» մա­սին, կող­մե­րը դա կա­պում է­ին հիմ­նա­կա­նում տնտե­սա­կան շա­հի հետ, բայց ա­հա հի­մա, բա­ցի շա­հից, մեկ այլ է­ա­կան կոմ­պո­նենտ եւս ա­վե­լա­ցել է՝ եր­կու երկր­նե­րը, երբ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է նրանց  ա­ռաջ փա­կել հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ տա­նող բո­լոր ու­ղի­նե­րը, ստեղ­ծում են այ­լընտ­րանք, ո­րը, ըստ աղ­բյու­րի. «Փաս­տա­ցի կչե­զո­քաց­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի ճնշու­մը եր­կու երկր­նե­րի վրա»: Կարճ ա­սած, լու­ծում են անվ­տան­գու­թյան գերխն­դիր:

Մեզ հա­մար եւս այս գոր­ծըն­թացն ու­նի է­ա­կան նշա­նա­կու­թյուն: Նախ, դեռ ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ ռու­սա­կան աղ­բյուր­ներն է­լի օ­րա­կարգ բե­րե­ցին այս թե­ման: Սա­կայն այն ժա­մա­նակ­վա քար­տեզ­նե­րով, նոր եր­թու­ղու հիմ­նա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը դրվում էր Կաս­պից ծո­վի վրա: Սա­կայն զգաց­վում է, որ հե­տա­գա հաշ­վարկ­նե­րը ցույց են տվել, որ դա ան­բա­վա­րար է: Խոս­քը մեծ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան մա­սին է, ո­րին Կաս­պից ծո­վի առ­կա բեռ­նա­փո­խադ­րու­մա­յին մի­ջոց­նե­րը, ըստ ա­մե­նայ­նի, մի­ան­գա­մայն ան­բա­վա­րար են: Դա հաս­կա­նա­լի է՝ Կաս­պից ծո­վը մինչ այս նա­խա­տես­ված չի ե­ղել մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հա­մար, այն­տեղ հիմ­նա­կա­նում փոքր տրանս­պոր­տա­յին մի­ջոց­ներ են, իսկ մե­ծե­րի ստեղ­ծու­մը մեծ ժա­մա­նակ եւ մի­գու­ցե չար­դա­րաց­ված ծախ­սեր են պա­հան­ջե­լու: Եվ պա­տա­հա­կան չէ, որ նոր քար­տեզ­նե­րում ներ­կա­յաց­ված է ինչ­պես Կաս­պից ծո­վով, այն­պես էլ Հա­րա­վա­յին Կով­կա­սով անց­նող եր­թու­ղի­ները (Տե՛ս քար­տե­զը):

Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին Հա­րա­վա­յին Կով­կա­սով ծրագր­վող «Հյու­սիս-Հա­րա­վը» կո­մու­նի­կա­ցի­ոն խնդիր­ներ չու­նե­ցող Ռու­սաս­տա­նի հա­մար հա­վե­լյալ ե­կամ­տի աղ­բյուր կա­րող էր լի­նել, եւ դա դեռ ա­պա­ցու­ցե­լու խնդիր ու­ներ, ա­պա հի­մա այն ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ  Թեհ­րա­նի հա­մար ստա­ցել է շատ ա­վե­լի լուրջ, ընդ­հուպ՝ անվ­տան­գա­յին նշա­նա­կու­թյուն:

Ըստ այդմ էլ, ինչ­պես նա­եւ «Rybar»-ն է նկա­տում. «ԱՄՆ-ն ու դաշ­նա­կից­նե­րը բո­լոր ջան­քե­րը կգոր­ծադ­րեն եր­թու­ղու ի­րա­կա­նա­ցու­մը խա­փա­նե­լու հա­մար»: Ու մաս­նա­վո­րա­պես. «Ուկրա­ի­նա­յում հա­կա­մար­տու­թյան հա­մընդ­հա­նուր ձգձգման ֆո­նին Ի­րա­նում եւ Անդր­կով­կա­սում ի­րա­վի­ճակն ա­պա­կա­յու­նաց­նե­լու փոր­ձեր կլի­նեն, եւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը, որը, ըստ է­ու­թյան, մրցա­կից է Ռու­սաս­տան-Իրան ա­ռեւտ­րա­յին մի­ջանց­քին, Ա­րեւ­մուտ­քի կող­մից կա­րա­գաց­վի»:

Մի խոս­քով, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խաչ­մե­րու­կի ա­ղե­տա­բեր ֆունկ­ցի­ան նո­րո­վի է հայտն­վել մեր ա­ռաջ:

Ա­ՐԵՎ­ՄՈՒՏ­ՔԻ ՄԻ­ԱԿ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ԲԱ­ՆԱ­ԿԸ ՀԵ­ՌԱՑ­ՆԵԼՆ Է

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ «Rybar»-ի ներ­կա­յաց­րած քար­տե­զում հա­տուկ ընդգծ­ված է մեր տա­րա­ծաշր­ջա­նով ծրագր­վող եր­թու­ղին: Հաս­կա­նա­լի է, սխե­մա­տիկ տար­բե­րա­կով, սա­կայն մի­ա­ժա­մա­նակ շատ կոնկ­րետ նշված է Սյու­նի­քը, որն էլ ակն­հայ­տո­րեն հիմ­նա­կան կռվախն­ձորն է: Ի­մաս­տը, ի­հար­կե, սա է. հա­րավ­կով­կա­սյան տի­րույ­թում հյու­սի­սից՝ հա­րավ կամ ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք գնա­ցող տար­բեր ու­ղի­ներ կան: Սա­կայն ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյու­նը կգոր­ծի, կախ­ված է մեկ բա­նից՝ ով է վե­րահս­կում Սյու­նի­քը:

Այս ա­ռու­մով, ի­հար­կե, պա­տա­հա­կան չեն Ի­րա­նից ե­կող բա­զում պաշ­տո­նա­կան եւ ոչ պաշ­տո­նա­կան հայտարարություններ, եւ նա­խօ­րե­ին էլ Ի­րա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բա­ֆի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Սա­հի­բա Գա­ֆա­րո­վա­յի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, որ Ի­րա­նը չի հան­դուր­ժի տա­րա­ծաշր­ջա­նում սահ­ման­նե­րի ոչ մի փո­փո­խու­թյուն:

Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, ա­պա այս ողջ ի­րա­վի­ճա­կը նա­եւ պետք է Մոսկ­վա­յից հղված մե­սիջ հա­մա­րել: Այ­սինքն, ի­րենց բո­լոր հաշ­վարկ­նե­րում Ա­լի­եւն ու Նի­կո­լը, գու­մա­րած՝ Էր­դո­ղա­նը, պետք է հաշ­վի առ­նեն, որ Մոսկ­վա­յի հա­մար հա­րավ­կով­կա­սյան ներ­կա «կար­միր գծե­րը» շատ ա­վե­լի սուր են դրված, կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն, քան եր­բե­ւէ: Այն է՝ Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սում լու­ծում է անվ­տան­գու­թյան խնդիր, եւ այդ ուղ­ղու­թյամբ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ում կող­մից էլ որ դա ի­րա­կա­նաց­վի, կըն­կալ­վի հենց ՌԴ-ի անվ­տան­գու­թյան դեմ ուղղ­ված քայ­լեր՝ Ա­րեւ­մուտ­քի կող­մից թե­լադր­ված: Այ­սինքն, նույն պատ­կե­րը, ինչ ան­ցած տա­ր­եսկզ­բին Ուկ­րա­ի­նա­յում էր, եւ այդ դեպ­քում Մոսկ­վան հա­նուն իր անվ­տան­գու­թյան գնաց ռազ­մա­կան քայ­լե­րի: Եվ դա, հաս­կա­նա­լի է, որ այդ «կար­միր գծե­րից» մեկն էլ, այն էլ՝ ա­մե­նաց­ցուն­նե­րից մե­կը վե­րա­բե­րում է նա­եւ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծին:

Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, միշտ էլ մե­ծա­գույն ու­րա­խու­թյամբ կհա­տեր նման «կար­միր գի­ծը»՝ հա­նուն սե­փա­կան պան­թյուր­քիս­տա­կան ե­րա­զանք­նե­րի: Եվ այն, որ այս սուր պա­հին Թուր­քի­ա­յում հա­կա­օ­րի­նա­կան ճա­նաչ­վեց Սա­ման­դա­ղի շրջա­նում հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն պատ­կա­նող կալ­վածք­նե­րը պե­տու­թյա­նը փո­խան­ցե­լու ո­րո­շում­նե­րը, ինչ­պես նա­եւ սկսեց խոս­վել Մու­սա լե­ռան հայ­կա­կան գյու­ղե­րի մի շարք կալ­վածք­ներ ի­րա­կան տե­րե­րին վե­րա­դարձ­նե­լու մա­սին, ա­վե­լի շատ նման­վում է Էր­դո­ղա­նից ե­կող ազ­դա­կի, թե տե­սեք ինչ դե­մոկ­րատ եմ, մե­զա­նից վա­խե­նա­լու կա­րիք չկա, հան­գիստ կա­րող եք ռուս­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նից հրա­ժար­վել: Գու­մա­րենք օ­դա­յին փո­խադ­րում­նե­րի հետ կապ­ված մյուս «սի­րա­շա­հու­մը», եւ կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Ան­կա­րան Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ լուրջ աշ­խա­տանք­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տա­նում է: Թե որն է Նի­կո­լի ար­ձա­գան­քը, դեռ կհաս­նենք: Սա­կայն այս ուղ­ղու­թյու­նը Ան­կա­րա­յի հա­մար է­ֆեկ­տիվ կա­րող է լի­նել մեկ դեպ­քում, ե­թե ռու­սա­կան զոր­քերն այս­տեղ հան­կարծ չլի­նեն: Այդ դեպ­քում նա­եւ Ի­րա­նին ճնշելն էլ է հեշտ, իսկ նի­կո­լյան խուն­տան, ինչ խոսք, ա­ռանց ո­րե­ւէ տրտուն­ջի «մի­ջանց­քը» կբա­ցի:

Բայց մյուս կող­մից էլ քա­նի դեռ ռու­սա­կան զոր­քե­րը կան, այս տար­բե­րա­կը չի աշ­խա­տի: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այս պա­հին առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը  Էր­դո­ղա­նին ռուս­նե­րի հետ սուր բախ­ման գնա­լու հնա­րա­վո­րու­թյու­ն չեն տա­լիս: Օ­րի­նակ, ա­րեւմ­տյան ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­կան աղ­բյուր­նե­րից մե­կի՝ Bloomberg-ի գնա­հատ­մամբ, այս տար­վա ա­մե­նա­կա­րե­ւոր ընտ­րու­թյուն­նե­րը տե­ղի կու­նե­նան հու­նի­սի 18-ին՝ Թուր­քի­ա­յում, երբ «նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը կփոր­ձի իր իշ­խա­նու­թյու­նը եր­կա­րաց­նել՝ հասց­նե­լով եր­րորդ տաս­նա­մյա­կին »: Եվ, ըստ լրատ­վա­մի­ջո­ցի, ա­րեւմ­տյան ա­ռաջ­նորդ­ներն ու­րախ կլի­նեն տես­նել Էր­դո­ղա­նի հե­ռա­նա­լը: Պատ­ճառ­ներն ա­ռա­վել քան շատ են, սա­կայն դա այլ խո­սակ­ցու­թյան թե­մա է: Պար­զա­պես ֆիք­սում ենք փաս­տը՝ ինչ­քան էլ Թուր­քի­ան ՆԱ­ՏՕ-ի երկ­րորդ ուժն է հա­մա­րվում, սա­կայն Ա­րեւ­մուտ­քը սուր պայ­քա­րի մեջ է Էր­դո­ղա­նի հետ: Եվ մնա­լու հա­մար նա կա­րող է հույ­սը դնել մի­այն Ռու­սաս­տա­նի վրա:

Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, մի փոքր ա­վե­լի լայն խա­ղե­րի մեջ է, հաշ­վի առ­նե­լով, որ նախ՝ իր փո­ղե­րի է­ա­կան մա­սը ա­րեւմ­տյան բան­կե­րում է: Երկ­րոր­դը, որ Ադր­բե­ջա­նի է­ներ­գա­կիր­նե­րի հա­մա­կար­գում Բրի­տա­նի­ան հսկա­յա­կան դեր ու­նի: Սա­կայն այդ ի­րա­վի­ճա­կում ան­գամ ռու­սա­կան զոր­քերն Ար­ցա­խից դուրս մղե­լու մեկ տար­բե­րակ ու­նի՝ ու­ղիղ բախ­ման գնա­լը, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Լա­չի­նի հետ կապ­ված այս խաղն էլ կար­ծես թե չի ստաց­վե­լու: Իսկ նման այլ խաղ Mi-6-ում կկա­րո­ղա­նա՞ն սար­քել, դժվար է ա­սել: Բայց ե­թե մի­ակ տար­բե­րա­կը մնում է ու­ժա­յի­նը, ա­պա հա­զիվ թե Ա­լի­ե­ւը հանդգ­նի դրան գնալ:

Տա­րօ­րի­նակ թող չթվա, սա­կայն ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու խա­ղում կա­րող է ո­րո­շա­կի դեր ու­նե­նալ նա­եւ Նի­կո­լը: Ու այն տպա­վո­րու­թյունն է, որ հենց  դա էլ փոր­ձում են այս պա­հին խա­ղար­կել:

Քերոբ Սարգսյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված