Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.Բայրամով Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

ԱՐՑԱԽՅԱՆ ՆԱՀԱՆՋ` «ԵՎՐԱՏՐՆԳԻՈՎ»

Վերլուծություն

Ֆրան­սի­ա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Յա­ել Բրա­ուն-Պի­վեն ակն­հայ­տո­րեն հի­աս­թա­փեց­րեց Փա­րի­զից «փրկչա­կան» ա­ռա­քե­լու­թյուն սպա­սող­նե­րին: Խո­շոր հաշ­վով, այդ ֆրան­սու­հու այ­ցից ֆան­տաս­տիկ ակն­կա­լիք­նե­րի մա­սին խո­սում էր մի­այն տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը, մեկ էլ հրաշք­նե­րի էր սպա­սում «ժեխ­նյու­զե­րի» տե­ղե­կատ­վա­կան աղ­բով սնվող նի­կո­լա­զոմ­բի­ներ զանգ­վա­ծը, ո­րը վա­ղուց հա­վա­տում է, որ Մակ­րո­նի զոր­քե­րը կա­զա­տագ­րեն ոչ մի­այն Ար­ցա­խը, այ­լև Ա­րևմ­տյան Հա­յաս­տա­նը:

ՇՆՈՐՀԱ­ԿԱ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ ՃՇՄԱՐ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԱՐ

Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին դի­տոր­դա­կան խում­բը կա­րո­ղա­ցավ սահ­մա­նի եր­կայն­քով տե­ղա­կայ­վել, եւ մենք հու­սով ենք, որ կկա­րո­ղա­նանք եւս մեկ ան­գամ դի­մել Եվ­րո­պա­յին՝ եւս մեկ ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կա­յել հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին, Ե­րե­ւա­նում Ա­լեն Սի­մո­նյա­նի հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սում ա­սաց Ֆրան­սի­ա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հը: «Սա այն դիր­քո­րո­շումն է, ո­րը պաշտ­պա­նում է Ֆրան­սի­ան, բայց անհ­րա­ժեշտ է, որ յու­րա­քան­չյուր ան­դամ-պե­տու­թյուն հա­մա­ձայն լի­նի այդ դիր­քո­րոշ­ման հետ: Ինչ վե­րա­բե­րում է փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյա­նը, ես չգի­տեմ՝ ար­դյոք ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից նման դի­մում ե­ղել է: Ֆրան­սի­ան, երբ ե­ղան դի­մում­ներ Ուկ­րա­ի­նա­յի կող­մից, պա­տաս­խա­նեց այդ դի­մում­նե­րին՝ ու­ղար­կե­լով մի շարք փոր­ձա­գետ­նե­րի: Չգի­տեմ՝ ար­դյոք Հա­յաս­տա­նը նման դի­մում ուղ­ղել է Եվ­րո­պա­յին կամ Ֆրան­սի­ա­յին, ուս­տի չեմ կա­րող պա­տաս­խա­նել»,- ա­սաց նա:

Դի­տարկ­մա­նը, թե խոս­քը ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին փաս­տա­հա­վաք խումբ ու­ղար­կե­լու մա­սին է, այլ՝ Ար­ցախ՝ Լա­չի­նի մի­ջանցք, այս հար­ցին պա­տաս­խա­նեց Ա­լեն Սի­մո­նյա­նը. «Եթե չեմ սխալ­վում, դրա հա­մար պետք է նա­և Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը, պետք է բո­լոր կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը»:

Եվ շա­րու­նա­կու­թյու­նը` նույն ո­գով: Ֆրան­սի­ան Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը չի ճա­նա­չում, Բաք­վի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ չեն լի­նե­լու, և ընդ­հան­րա­պես` չա­փա­զանց­ված հույ­սեր չտա­ծեք: Պետք է շնոր­հա­կալ լի­նել այդ ֆրան­սու­հուն, որ ճշմար­տու­թյունն ա­սաց հու­սա­վառ դյու­րա­հա­վատ­նե­րին, մի­գու­ցե գլուխ­նե­րը մտնի: Իսկ «ռե­ալ­պո­լի­տի­կին» ծա­նոթ մարդ­կանց դա վա­ղուց է հայտ­նի: Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դի­պու­մից հե­տո Twitter-ի իր է­ջում նման գրա­ռում է ա­րել Ֆրան­սի­ա­յի ԱԺ նա­խա­գա­հը: «Հար­գանք Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան նկատ­մամբ, Լա­չի­նի շրջա­փակ­ման վե­րա­ցում, երկ­խո­սու­թյան շա­րու­նա­կու­թյուն հա­նուն խա­ղա­ղու­թյան: Նի­կոլ Փա­շի­նյա­նին ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­ցի Ֆրան­սի­ա­յի ա­ջակ­ցու­թյան մա­սին: Մենք կլի­նենք Հա­յաս­տա­նի ձայ­նը, ո­րը կշա­րու­նա­կի զգու­շաց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ո­րո­շում կա­յաց­նե­լու հրա­տա­պու­թյան մա­սին»,- գրել է Բրա­ուն-Պի­վեն: Կարճ ա­սած` սի­րում եմ Նի­կո­լին և Նի­կոլ ընտ­րած զանգ­վա­ծին, բայց բա­ցի խոս­քե­րից, ոչն­չով չեմ օգ­նի:

Սա քաղց­րա­ձայն «եվրատր­գին» էր, ո­րին հա­ջոր­դե­ցին տագ­նա­պա­լի լու­րե­րը Ար­ցա­խից, որ պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը պաշ­տո­նանկ է ար­վե­լու, հրա­ժա­րա­կան է տա­լու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, լի­նե­լու են ար­տա­հերթ նա­խա­գա­հա­կան և խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ: Իսկ դա նշա­նա­կե­լու էր իշ­խա­նու­թյան վա­կո­ւում Ստե­փա­նա­կեր­տում, իսկ Բաք­վի հա­մար` ա­նար­գել ներ­խու­ժում և Ար­ցա­խի ոչն­չա­ցում:

Բա­րե­բախ­տա­բար, դրան հե­տև­եց Ռու­բեն Վար­դա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ թշնա­մու օ­րա­կարգ չեն սպա­սար­կե­լու. «Ես չեմ պատ­րաստ­վում հրա­ժա­րա­կան տալ, ա­ռա­վել ևս՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում: Մի­և­նույն ժա­մա­նակ, ա­նըն­դու­նե­լի է երկ­րի նա­խա­գա­հի, հե­տև­ա­բար՝ նա­և խորհր­դա­րա­նի հնա­րա­վոր հրա­ժա­րա­կա­նը:

Բո­լո­րիս ջան­քե­րը պետք է բազ­մա­պատ­կել՝ հաղ­թա­հա­րե­լու Ար­ցա­խի ա­ռաջ ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը:

Այս ի­րա­վի­ճա­կում մենք թշնա­մու օ­րա­կար­գը սպա­սար­կե­լու և հանձն­վե­լու ի­րա­վունք չու­նենք:

Մենք հի­մա Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք:

Բո­լո­րին քա­ղա­քա­կան ող­ջա­խո­հու­թյան և հա­մե­րաշ­խու­թյան կոչ եմ ա­նում»:

Կոր­ծա­նա­րար թա­փա­նի­վը կանգ ա­ռավ: Ըստ ո­րոշ լու­րե­րի` ներ­սում ի­րա­վի­ճա­կի հան­դար­տեց­մա­նը ի­րենց ա­վան­դը բե­րե­ցին ՔՊ-ի «աչքի գրող­նե­րը»` Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րը: Սա­կայն ո՛չ Ա­լի­և­ը, ո՛չ Նի­կո­լը կանգ չեն առ­նե­լու: Ին­չո՞ւ պետք է թուր­քը ձեռ­քից բաց թող­նի Հա­յաս­տա­նի խա­մա­ճիկ վար­չախմ­բի ձեռ­քով իր նպա­տակ­նե­րը ա­ռաջ տա­նե­լու ե­զա­կի հնա­րա­վո­րու­թյու­նը:

ԴԱ­ՎԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱՆ

esh Մի ա­ռի­թով Սերժ Սարգ­սյանն ա­սել էր. «Ալի­և­ին թվում է թե Նի­կո­լը Հա­յաս­տա­նում հա­վերժ է, բայց դա մի­այն նրան թվում է»: Իսկ ընդ­հան­րա­պես, ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը, Բեր­ձո­ր­ի բա­ցու­մը կա­րող է սկսվել մի­այն ու մի­այն Նի­կո­լի հե­ռա­ցու­մով:

Ինչ վե­րա­բե­րում է «ֆրան­սի­ա­կան տրնգի­ից» հե­տո հանգս­տյան օ­րով Ստե­փա­նա­կեր­տում կա­տար­վա­ծին, ա­պա դրա հա­մա­ռոտ վեր­լու­ծու­թյու­նը ներ­կա­յաց­րել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Հան­դի­պե­լով ար­ցա­խա­հա­յու­թյան հա­վա­քա­կան դի­մադ­րու­թյա­նը՝ ար­տա­քին թշնա­մուն սպա­սար­կող նի­կո­լա-արա­յի­կա­կան շրջա­նակ­նե­րը գոր­ծի են դրել ի­րենց պլան Բ-ն՝ պա­ռակ­տել Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյա­նը, վե­րաց­նել ազ­գա­դավ ծրագ­րին դեմ գնա­ցող ընդ­դի­մա­խոս­նե­րին, շե­ղել ու­շադ­րու­թյունն օր­հա­սա­կան խնդիր­նե­րից:

Հե­ռու մնա­լով Նի­կո­լի ծրագ­րե­րը այս փու­լում խո­չըն­դո­տող կոնկ­րետ ան­ձե­րից՝ ինձ հա­մար ակն­հայտ է այս սրի­կա­յու­թյան ողջ ող­բեր­գու­թյու­նը.

1. Բա­վա­րար­վում են Ա­լի­ե­ւի պա­հանջ­նե­րը:

2. Ադր­բե­ջա­նը որ­պես «խրա­խու­սանք» բա­ցում է Լա­չի­նի մի­ջանց­քը:

3. Նի­կոլն ու Ա­րա­յի­կը մե­դի­ա­գոր­ծիք­նե­րով ներ­կա­յաց­վում են «փրկիչ­ներ»:

4. Ար­ցա­խին մտցնում են Նի­կո­լի բա­նակց­ված փա­թե­թով Բաք­վի տակ:

5. Ռու­սաս­տա­նը էլ ա­վե­լի ցա­վոտ ռե­պու­տա­ցի­ոն հար­ված է ստա­նում:

6. Ար­ցա­խը հա­յա­թափ­վում է ու պրծնում…

Հա­տուկ ո­րոշ շրջա­նակ­նե­րի հա­մար.

Չէ, Ռու­բեն Վար­դա­նյանն ինք­նին փրկու­թյուն չէ. Փրկու­թյու­նը ԴԻ­ՄԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒՆՆ է Ա­լի­եւ-Նի­կոլ-Արա­յիկ ե­ռաս­տի­ճան հա­կա­հայ դա­վադ­րու­թյա­նը:

Իսկ Ար­ցա­խում այդ դի­մադ­րու­թյան կազ­մա­կեր­պումն ու բյու­րե­ղա­ցու­մը լուրջ թափ ստա­ցավ հենց Ռու­բե­նով:

Թշնա­մին կրկին գոր­ծի է դրել հար­ված թի­կուն­քից ռազ­մա­վա­րու­թյու­նը:

Ի՞նչ ենք հա­կադ­րե­լու ազ­գա­յին դա­վա­ճա­նու­թյան այս նոր ա­րա­րին մենք»:

Ա­յո, ի՞նչ ենք հա­կադ­րե­լու: Կլա­սիկ գրպա­նա­յին Էդ­մոն Մա­րու­քյա­նը փոր­ձում է մեր աչ­քերն ու ա­կանջ­նե­րը փա­կել հեր­թա­կան սին եվ­րո­պա­կան հույ­սե­րով: Թե բա Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը հրա­տապ ծա­նու­ցում է ու­ղար­կել Եվ­րո­պա­յի խորհր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տե­ին Լա­չի­նի մի­ջանց­քը ա­պաշր­ջա­փա­կե­լու մա­սին իր՝ 2022 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 21-ի ո­րոշ­ման կա­տա­րու­մը Ադր­բե­ջա­նի կող­մից վե­րահս­կե­լու նպա­տա­կով: Եվ Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը, հաշ­վի առ­նե­լով կող­մե­րի ներ­կա­յաց­րած փաս­տարկ­նե­րը, այ­սօր մեր­ժել է Ադր­բե­ջա­նի պա­հանջ­ներն ամ­բող­ջու­թյամբ՝ 2022 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 21-ի ո­րո­շու­մը թո­ղե­լով ու­ժի մեջ: Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը մեր­ժել է նա­և Հա­յաս­տա­նի դեմ մի­ջան­կյալ մի­ջոց կի­րա­ռե­լու մա­սին Ադր­բե­ջա­նի պա­հան­ջը:

Տո դու էլ, քո Եվ­րա­դա­տա­րանն էլ... Մա­նա­վանդ` Նի­կո­լի խուն­տա­յի կող­մից ի­րա­կա­նաց­նող հա­մա­կար­գա­յին դա­վա­դիր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան և ռեպ­րե­սի­ա­նե­րի ուժգ­նաց­ման փորձ` ՀՅԴ-ի ան­դամ­նե­րի և ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նի ձեր­բա­կա­լու­թյուն, կեղծ սադ­րիչ մե­ղադ­րանք պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչյա­նի դեմ, հեր­թա­կան «մուկն ու կա­տուն» «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան 22 պատ­գա­մա­վոր­նե­րին ման­դատ­նե­րից զրկել-չզրկե­լու շուրջ, քա­րոզ­չա­կան գրոհ­նե­րի ուժգ­նա­ցում...

Ի դեպ, քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բա­կյա­նը պարզ ներ­կա­յաց­րեց նա­և, թե ին­չու էր Նի­կո­լը տե­սա­կա­վո­րում հայ­րե­նա­սի­րու­թյու­նը. «Հա­յու­թյան մեջ 2 են­թա­խումբ կա, ա­ռանց ո­րոնց պայ­քա­րի Հա­յաս­տան չէր լի­նի՝ ՍԱ­ՍՈՒՆ­ՑԻ­ՆԵ­ՐԸ և ԱՐ­ՑԱԽ­ՑԻ­ՆԵ­ՐԸ:

Սա է պատ­ճա­ռը, որ խորհր­դա­յին շրջա­նի հայ­կա­կան պատ­մա­կան հի­շո­ղու­թյունն ու ազ­գայ­նա­կա­նու­թյու­նը կա­ռուց­վում է­ին Սա­սու­նի շուրջ: Մար­դա­բա­նու­թյան մեջ դա կոչ­վում է հայ­կա­կան մշա­կույ­թի «սա­սու­նի­զա­ցի­ա»: Ի դեպ, հենց այս տե­սակ խորհր­դա­հայ հաղ­թա­կան ինք­նու­թյունն է թուր­քե­րի աչ­քի գրո­ղը, ո­րի մա­սին վեր­ջերս բար­բա­ջեց կա­պի­տու­լյան­տը: Հենց այս ինք­նու­թյու­նը հաղ­թեց Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մը:

Հաս­կա­նա­լով, որ եր­րորդ հան­րա­պե­տու­թյան հիմ­քե­րը բնա­կա­նից կա­րող են գցվել «արցա­խի­զա­ցի­ա­յի» վրա՝ ներ­քին թուր­քերն ա­մեն ինչ ա­րե­ցին Ար­ցա­խի հան­դեպ նե­րազ­գա­յին ռա­սիզմ սեր­մա­նե­լու հա­մար: Հիմ­նա­դիր կա­պի­տու­լյանտն օ­րի­նակ Ար­ցա­խի հար­ցը միշտ կո­չում էր «ղա­րա­բա­ղյան կնճիռ (sic!)», Ար­ցա­խի հա­յե­րին՝ «թա­թար-մոն­ղոլ», իսկ ե­րիտ­կա­պի­տու­լյանտն էլ մար­տի 1-ին քա­ղաքն «ազա­տագ­րում էր ղա­րա­բաղ­ցի տա­կանք­նե­րից»:

Այս խնդիր­նե­րի մա­սին պետք է ա­նընդ­հատ գրել՝ ա­վե­լի լայն շրջա­նակ­նե­րին հաս­կա­նա­լի դարձ­նե­լու հա­մար, որ 1991-1998 թթ. և 2018 թ.-ից Հա­յաս­տա­նում բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը քա­ղա­քա­կան թուր­քե­րի ձեռ­քին է»:

Կա­պի­տու­լյանտ­նե­րի վար­չա­խում­բը բաղ­կա­ցած է «յան» ազ­գա­նու­նով քա­ղա­քա­կան թուր­քե­րից: Իսկ քա­ղա­քա­կան թուր­քե­րի հե­նա­րա­նը թրքա­ցած ժեխն է, ո­րին հնա­րա­վոր չէ բան բա­ցատ­րել: Դրան կա­րե­լի է մի­այն չե­զո­քաց­նել: Իսկ պայ­քա­րի զանգ­վա­ծա­յին հե­նա­րանն ըն­դար­ձա­կե­լու մի­ակ ռե­սուր­սը թե­րևս հու­սա­խաբ ե­ղած­ներն են ու «քա­ղա­քա­կա­նու­թյամբ չզբաղ­վող­նե­րը»: Դժվար խնդիր է, բայց ի­րա­գոր­ծե­լի: Պար­զա­պես ու­րիշ ճար չկա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.ԲայրամովՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված